Jump to content

Արտյոմ Մարկոսյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
The printable version is no longer supported and may have rendering errors. Please update your browser bookmarks and please use the default browser print function instead.
Վիքիպեդիայում կան հոդվածներ Մարկոսյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Արտյոմ Մարկոսյան
Ծնվել էհունիսի 21, 1975(1975-06-21) (49 տարեկան)
ԾննդավայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
ԿրթությունԵրևանի պետական համալսարան (1997)
Քաղաքացիություն Հայաստան
Մասնագիտությունհաղորդավար, դերասան, պրոդյուսեր, սցենարիստ և ռեժիսոր

Արտյոմ Արմենի Մարկոսյան (հունիսի 21, 1975(1975-06-21), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ դերասան, սցենարիստ, հաղորդավար, ռեժիսոր, պրոդյուսեր[1][2]։

Կենսագրություն

Արտյոմ Մարկոսյանը ծնվել է 1975 թվականի հունիսի 21-ին, Երևանում։ 1997 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանի միջազգային հարաբերությունների ֆակուլտետը։ 1992-1994 թվականներին եղել է ՈւՀԱ (КВН) թիմի անդամ և առաջատար մասնակիցներից մեկը։ 1997-1999 թվականներին ծառայել է ՀՀ զինված ուժերում։ 1999-2001 թվականներին աշխատել է Հայաստանի ազգային հեռուստաընկերությունում, որտեղ հեղինակել և վարել է «Զսպանակ» հաղորդումը։ 2001-2011 թվականներին աշխատել է «Արմենիա» հեռուստաընկերությունում։ Որպես հաղորդավար, դերասան, սցենարիստ հանդես է եկել մի շարք նախագծերում, հաղորդումներում` «Բեռնարդ շոու», «Կախարդական գիշերներ», «Բարև, ես եմ», «Ֆուրորե» և այլն։ 2011-2014 թվականներին աշխատել է Հայկական երկրորդ հեռուստաալիքում, որտեղ հեղինակել և վարել է «Երևանի գիշերներում», «Բարի լույս, Հայաստան», «Երկու տարբերակ», «Լավագույններից լավագույնը» նախագծերը։ «Русское радио»-ում հեղինակել և վարել է՝ «Է՞ս էիք ուզում» հաղորդումը, որն արժանացել է լավագուն հումորային հաղորդում մրցանակին։ Եղել է մի շարք պետական և մասնավոր միջոցառումների պրոդյուսերն ու բեմադրող ռեժիսորը։ 2011 թվականին Լոս Անջելեսում և 2012 թվականին Մոսկվայում արժանացել է «Արմենիան Քոմեդի» մրցանակաբաշխության մրցանակների` որպես «Լավագույն բազմաժանր դերասան» և «Լավագույն հումորային հաղորդում»[2]։

Թատերագրություն

«Մեկը վերևից» մոնոներկայացման հեղինակ (2017)։

Ֆիլմագրություն

Որպես համահեղինակ, դերասան և սցենարիստ մասնակցել է «Վերջին կանգառ» (2000), «7.5» (2006) և «7.5» 2 (2007) հումորային ներկայացումներին։ Նկարահանվել է «Չգրված օրենք» (2002), «Նոր տարվա կինո» (2009) և «Վերջին մոհիկյանը» (2015) ֆիլմերում[2]։

Ծանոթագրություններ