Jump to content

Զլատկո Դալիչ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
The printable version is no longer supported and may have rendering errors. Please update your browser bookmarks and please use the default browser print function instead.
Զլատկո Դալիչ
Քաղաքացիությունը  Խորվաթիա
Ծննդյան ամսաթիվ հոկտեմբերի 26, 1966(1966-10-26)[1] (57 տարեկան)
Ծննդավայր Լիվնո, Բոսնիա և Հերցեգովինա, ՀՍՖՀ
Հասակ 179 սանտիմետր
Քաշ 83 կիլոգրամ
Դիրք կիսապաշտպան

Զլատկո Դալիչ (խորվ.՝ Zlatko Dalić, հոկտեմբերի 26, 1966(1966-10-26)[1], Լիվնո, Բոսնիա և Հերցեգովինա, ՀՍՖՀ), հարավսլավացի և խորվաթի ֆուտբոլիստ, այժմ Խորվաթիայի հավաքականի գլխավոր մարզիչ։

Խաղային կարիերա

Խաղային կզլատկո Դալիչը Հարավսլավիայում խաղացել է խորվաթական «Հայդուկ» և «Դինամո» (Վինկովցի) ակումբներում, ինչպես նաև բոսնիական «Վելեժում»։ Խորվաթիայի անկախացումից հետո հանդես է եկել վարաժդինի «Վարտեքսում» և «Հայդուկում»։ 2000 թվականին ավարտել է իր պրոֆեսիոնալ կարիերան որպես ֆուտբոլիստ կարիերա։

Մարզչական կարիերա

Ֆուտբոլիստի կարիերան ավարտելուց հետո Զլատկո Դալիչն աշխատել է «Վարտեքս» ակումբում, այդ թվում՝ լինելով թիմի գլխավոր մարզիչ Միրոսլավ Բլաժևիչի օգնականը։ 2005 թվականի մայիսին Զլատկո Դալիչը գլխավորել է «Վարտեքսը»։ Նրա պաշտոնավարման առաջին իսկ մրցաշրջանում թիմը երրորդն էր երկրի առաջնությունում և դուրս եկավ ազգային գավաթի եզրափակիչ, որտեղ առաջին խաղում հյուրընկալվելիս 0:4 հաշվով ջախջախվեց «Ռիեկայի» կողմից։ Սակայն պատասխան խաղում «Վարտեքսը» կարողացավ ռևանշ վերցնել 5:1 հաշվով և միայն ուրիշի դաշտում խփած գոլի շնորհիվ «Ռիեկան» կարողացավ տիրանալ գավաթին[2]։

2007 թվականի ամռանը «Վարտեքսի» հետ պայմանագրի ավարտից հետո Դալիչը նշանակվեց «Ռիեկայի» գլխավոր մարզիչ, որը նրա գլխավորությամբ 2007/08 առաջնության արդյունքներով դարձավ չորրորդը։ 2008/09 մրցաշրջանում նա գլխավորել է Ալբանիայի գործող չեմպիոն Տիրանի «Դինամոն», սակայն կարողացել է նրա հետ նվաճել միայն Ալբանիայի սուպերգավաթը։

2010 թվականի ամռանը Դալիչը նշանակվել է Սաուդյան Արաբիայի «Ալ Ֆեյսալի» ակումբի գլխավոր մարզիչ, որը նախորդ մրցաշրջանի արդյունքներով վերադարձել էր Սաուդյան գլխավոր լիգա։ 2010/11 առաջնության արդյունքներով Դալիչը ճանաչվել է Սաուդյան Պրո-լիգայի մրցաշրջանի մարզիչ[3]։ 2012 թվականի մայիսի 3-ին Դալիչը պայմանագիր է կնքել Սաուդյան առաջատար «Ալ-Հիլալ» ակումբի հետ՝ ի սկզբանե աշխատելով ակումբի պահեստային թիմի հետ։ 2013 թվականի հունվարի 31-ին Անտուանի հեռացումից հետո Կոմբուարե Դալիչը դարձավ ակումբի հիմնական թիմի գլխավոր մարզիչը, ընդ որում, նա իր նորամուտը նշեց այդ պաշտոնում իր նախկին թիմի՝ «Ալ Ֆեյսալիի» դեմ խաղում։

2014 թվականի մարտի 8-ին Դալիչը նշանակվել է էմիրաթական «Ալ Այն» ակումբի գլխավոր մարզիչ։

2017 թվականի հոկտեմբերի 7-ին նա ժամանակավորապես գլխավորել է Խորվաթիայի հավաքականը, որին ԱԱ-2018-ի ընտրական փուլում վճռորոշ հանդիպումներ են սպասվում։ Իր հավաքականին դուրս բերելով մրցաշարի եզրափակիչ փուլ՝ Դալիչը մշտական հիմունքներով պայմանագիր է կնքել Խորվաթիայի ֆուտբոլի միության հետ[4]։ Հենց «մունդիալում» խորվաթները աղմկահարույց սենսացիա կատարեցին՝ հասնելով մրցաշարի եզրափակիչ, որտեղ 2:4 հաշվով զիջեցին Ֆրանսիայի հավաքականին։

Ձեռքբերումներ

Որպես մարզիչ

«Դինամո Տիրանա»

  • Ալբանիայի սուպերգավաթակիր՝ 2008

«Ալ-Հիլալ»

  • Սաուդյան Արաբիայի թագաժառանգի գավաթակիր՝ 2012/13

Խորվաթիայի հավաքական

  • Աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր՝ 2018
  • Աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր՝ 2022
  • ACUD 2024 միջազգային ֆուտբոլային գավաթակիր

Անձնական

  • Տրպիմիր իշխանի շքանշան՝ 2018[5][6]

Ծանոթագրություններ

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. «NK Varteks 5 — 1 HNK Rijeka [Finale Kupa — 3.05.2006.]». Արխիվացված օրիգինալից 2016 թ․ մարտի 7-ին. Վերցված է 2016 թ․ հունիսի 29-ին. {{cite web}}: no-break space character in |title= at position 13 (օգնություն)
  3. «الهلال يكتسح وزلاتكو الفيصلي يتفوق على العالميين». Արխիվացված օրիգինալից 2016 թ․ սեպտեմբերի 23-ին. Վերցված է 2016 թ․ հունիսի 29-ին.
  4. «Далич повезёт хорватов на ЧМ-2018». Արխիվացված օրիգինալից 2017 թ․ նոյեմբերի 15-ին. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 14-ին.
  5. «Odluka o dodjeli odlikovanja Reda kneza Trpimira s ogrlicom i Danicom Zlatku Daliću». Արխիվացված օրիգինալից 2023 թ․ սեպտեմբերի 7-ին. Վերցված է 2023 թ․ սեպտեմբերի 7-ին.
  6. «President decorates Croatian national football team with Orders». croatiaweek.com (անգլերեն). 2018 թ․ նոյեմբերի 13. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հունիսի 4-ին. Վերցված է 2021 թ․ հունիսի 4-ին.

Արտաքին հղումներ