Թրատի դպրոց
Թրատի Հայ Ավետարանական վարժարան | |
---|---|
Տեսակ | դպրոց |
Հիմնադրված է | 1936 |
Լուծարված է | 2012 |
Հիմնադրիր | Ելիզաբեթ Ուեբ |
Տնօրեն | Վերա Սեվաչյան |
Երկիր | Լիբանան |
Տեղագրություն | Բուրջ Համուդ |
Թրատի հայ ավետարանական դպրոց (արմտ․հայ․՝ Հայ Աւետարանական Վարժարան Թրատ, անգլ․՝Armenian Evangelical School of Trad) կառուցվել է 1936 թվականին, Արևելյան Բեյրութի աղքատ Թրադ թաղամասում։ Գործում էին մանկապարտեզ և վեց տարրական դասարան։
Վերջին տնօրեն՝ Վերա Սեվաչյան։
Պատմություն
Հայ Ավետարանական սոցիալական կենտրոնի Թրատի վարժարանը կառուցվել է 1936 թվականին, Բեյրութի արևելյան արվարձաններում՝ Թրատ աղքատ թաղամասում։ Ի սկզբանե՝ 1915 թվականին, եղել է ցեղասպանությունից փախչողների համար ճամբար։ Վարժարանըը կառուցվել է անապահով երեխաների համար՝ հայ փախստականների սերնդի համար, ովքեր իրենց անելանելի վիճակի պատճառով մնացել էին առանց կրթության։ Դիտարկելով այս իրավիճակը, հայ համայնքում ծառայող միսիոներ՝ միսս Էլիզաբեթ Ուեբը[1] տեսլականն ուներ հիմնել կենտրոն այս երեխաներին փրկելու համար։ Նա հավաքեց նրանց և սկսեց սովորեցրնել գրել և կարդալ։
Հետագայում միսս Ուեբը գնեց հողատարածք Բեյրութում և նվիրեց այն Հայ ավետարանական եկեղեցուն, որպեսզի որպես սոցիալական կենտրոն շահագործվի։ Աստիճանաբար կենտրոնը վերածվեց վարժարանի։ 1948 թվականին դպրոցն ուներ իր ամբողջական տարրական դասարանները։ 1969 թվականին կառուցվեց վարժարանի ներկայիս շենքը։
Վարժարանը կիսում էր իր շենքը սոցիալական կենտրոնի հետ, որը հասանելի էր երեխաներին դասերից հետո։ Այնտեղ նրանք կարող էին սովորել և օգնություն ստանալ։ Սոցիալական կենտրոնը նաև օգնում էր երեխաներին և դեռահասներին հոգևոր և սոցիալական օգնությումբ։
Աշակերտների կորստի պատճառով վարժարանը փակվեց, և այն վերածվեց հաշմանդամություն ունեցող հայ երեխաների դպրոցի՝ Զվարթնոցի։
Տես նաև
- Հայ ավետարանական Կերթմենյան վարժարան (Աշրաֆիա, Լիբանան)
- Հայ Ավետարանական Փիթեր և Ելիզաբեթ Թորոսյան դպրոց (Ամանոս, Լիբանան)
- Հայ Ավետարանական Շամլյան Թաթիկյան երկրորդական վարժարան (Բուրջ Համուդ, Լիբանան)
- Հայ ավետարանական կենտրոնական բարձրագույն դպրոց (Աշրաֆիա, Լիբանան)
- Եփրեմ և Մարթա Ֆիլիպոսյան հայ ավետարանական քոլեջ (Բեյրութ, Լիբանան)
- Անջարի հայ ավետարանական միջնակարգ դպրոց (Այնճար, Լիբանան)
- Հայկազյան համալսարան (Ռիադ աս-Սոլհ, Բեյրութ, Լիբանան)
Ծանոթագրություններ
- ↑ «Digital Library for International Research Archive | Memorial records for Elizabeth S. Webb». www.dlir.org. Արխիվացված է օրիգինալից 2022-05-17-ին. Վերցված է 2022 թ․ հուլիսի 14-ին.