Jump to content

Կապի էներգիա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
The printable version is no longer supported and may have rendering errors. Please update your browser bookmarks and please use the default browser print function instead.

Կապի էներգիա, մասնիկների համախմբի կապված վիճակի և այդ մասնիկների ազատ վիճակի (մասնիկներն անջատված են և անսահման հեռացված միմյանցից) էներգիաների տարբերությունը։ Մոլեկուլ կազմող ատոմների դեպքում այն կոչվում է քիմիական կապի էներգիա, իսկ նուկլոնների դեպքում՝ միջուկի կապի էներգիա։ Վերջինս որոշվում է առնչությամբ, որտեղ -ն, -ը և պրոտոնի, նեյտրոնի և միջուկի հանգստի զանգվածներն են, -ն միջուկի զանգվածի թիվն է, -ը՝ պրոտոնների թիվը, -ն՝ լույսի արագությունը վակուումում։ Կապի էներգիան այն էներգիան է, որն անհրաժեշտ է համակարգը բաղկացուցիչ մասերի տրոհելու համար։ Այն բացասական մեծություն է, և որքան մեծ է նրա բացարձակ արժեքը, այնքան մասնիկների կապն ամուր է։ Մեկ նուկլոնին բաժին ընկնող կապի էներգիան կոչվում է միջուկի տեսակարար կապի էներգիա և որոշվում է առնչությամբ։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 252