Jump to content

Միրաքլ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
The printable version is no longer supported and may have rendering errors. Please update your browser bookmarks and please use the default browser print function instead.

Միրաքլ (լատին․՝ miraculum — հրաշք), միջնադարյան չափածո դրամա՝ կրոնա-բարոյախոսական բովանդակությամբ։ Տարածված է եղել XIII—XIV դարեր արևմտաեվրոպական երկրներում։ Միրաքլին հատուկ են հրաշապատում տարրերը՝ սրբերի, «երկնային ուժերի» միջամտությունը մարդու ճակատագրին և առասպելական թեմաները։ Հնագույն օրինակներից են՝ Ժ. Բոդելի «Ս. Նիկողայոս» (1200), Ռյութ-բյոֆի «Միրաքլ Թեոֆիլի մասին» (1261)։ Միրաքլը որոշակիորեն ազդել է Վերածննդի իսպանական դրամայի վրա։ XVII—XVIII դարեր պահպանվել է ճիզվիտական դպրոցներում։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 615