Ռուսլան Ռոտան
Ռուսլան Ռոտան ուկրաիներեն՝ Руслан Ротань | |||
---|---|---|---|
Քաղաքացիությունը | Ուկրաինա | ||
Ծննդյան ամսաթիվ | հոկտեմբերի 29, 1981[1][2][3] (43 տարեկան) | ||
Ծննդավայր | Պոլտավա, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ | ||
Հասակ | 174 սանտիմետր | ||
Դիրք | կիսապաշտպան | ||
| |||
| |||
| |||
| |||
|
Ռուսլան Պետրովիչ Ռոտան (ուկրաիներեն՝ Руслан Петрович Ротань, հոկտեմբերի 29, 1981[1][2][3], Պոլտավա, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ), ուկրաինացի ֆուտբոլիստ, կիսապաշտպան, մարզիչ։ «Ալեքսանդրիա» ակումբի և Ուկրաինայի երիտասարդական հավաքականի գլխավոր մարզիչ։ Ուկրաինայի հավաքականի կազմում հասել է 2006 թվականի աշխարհի առաջնության քառորդ եզրափակիչ։ «Դնեպրի» կազմում 2015 թվականի Եվրոպայի լիգայի եզրափակչի մասնակից։
Ակումբային կարիերա
Վաղ տարիներ
Վեց տարեկանից սովորել է Պոլտավայի «Վորսկլա» մանկապատանեկան սպորտային դպրոցում։ 12 տարեկանում առաջին մարզիչ Ալեքսանդր Գորնոստաևի խորհրդով որոշել է իր ուժերը փորձել Դնեպրոպետրովսկի սպորտային ինտերնատում։ Ռուսլանն անցել է ընտրական փուլը և, ի վերջո, հայտնվել է «Դնեպրի» պահեստայինների կազմում, իսկ ավելի ուշ՝ առաջին թիմում։ Բարձրագույն խմբում իր նորամուտը նշել է 1999 թվականի նոյեմբերի 7-ին՝ «Կրիվբասի» դեմ տնային խաղում (1:0)։ Եվգենի Կուչերևսկու՝ «Դնեպր» գալուն պես դարձել է հիմնական կազմի խաղացող՝ թիմի հետ հաղթելով առաջնության «բրոնզը»։
«Դինամո» (Կիև)
2005 թվականի ամռանը Ռոտանը տեղափոխվել է Կիևի «Դինամո» և անմիջապես ստացել է մշտական տեղ հիմնական կազմում։ Բայց Կիևի թիմում երկրորդ մրցաշրջանը լավագույնը չէր Ռուսլանի ակումբային կարիերայում, Ռոտանը կորցրել է իր տեղը հիմնական կազմում, և ստացել է մի քանի վնասվածք, չուներ մշտական խաղային պրակտիկա և, ի վերջո, հեռացել է «Դինամոյից»՝ թիմի կազմում անցկացնելով 50 հանդիպում և նվաճելով առաջնություն և երկու գավաթ։
«Դնեպր»
2007/08 մրցաշրջանի ձմռանը Ռոտանը վերադարձել է «Դնեպր»[4]։ Թիմում առաջին հայտնվելն ուղեկցվել է բուռն ծափահարություններով։ Հարազատ ակումբ վերադառնալուց հետո դարձել է թիմի հիմնական կիսապաշտպանը, ապա՝ նաև ավագը։ «Պրո Ֆուտբոլ» ծրագրից ստացել է «2012 թվականի Ուկրաինայի առաջնությունում լավագույն գոլի համար» մրցանակը[5]։ 2014 թվականի մարտի 1-ին «Սևաստոպոլի» դեմ խաղում Ռոտանն անցկացրել է իր 300-րդ հանդիպումը Ուկրաինայի առաջնությունում, այդ թվում՝ 250-րդը «Դնեպրի» կազմում[6]։
2015 թվականին Դնեպրոպետրովսկի թիմի հետ դուրս է եկել ՈՒԵՖԱ Եվրոպայի լիգայի եզրափակիչ։ Եզրափակիչ խաղի 44-րդ րոպեին Ռոտանն աչքի է ընկել տուգանային հարվածով, սակայն «Դնեպրը» պարտվել է 2:3 հաշվով։ Ընդգրկվել է մրցաշարի խորհրդանշական հավաքականում[7]։ 2016 թվականի մայիսի 11-ին Ուկրաինայի գավաթի կիսաեզրափակչի «Զարյայի» դեմ «Դնեպրի» պարտությունից հետո Ռոտանը հարվածել է մրցավարին, ինչի համար ստացել է կես տարվա որակազրկում[8], որը հետագայում կրճատվել է՝ դառնալով 3 ամիս[9]։ Նույն թվականի օգոստոսին «Դնեպրից» հեռանալու մասին բազմաթիվ լուրերից հետո նոր պայմանագիր է կնքել Դնեպրոպետրովսկի ակումբի հետ «2+1» սխեմայով[10]։ 2016 թվականի հուլիսի 20-ին, դաշտ դուրս գալով «Վոլինի» հետ խաղում՝ ռեկորդակիր է դարձել «Դնեպրի» կազմում անցկացրած պաշտոնական հանդիպումների քանակով (416)՝ շրջանցելով Ռոման Շնեյդերմանին[11]։ 2016 թվականի մայիսի 7-ին կայացած «Զվեզդայի» հետ հանդիպումը Ռուսլանի համար 350-րդ խաղն էր Ուկրաինայի առաջնությունում, այդ թվում՝ 300-րդը «Դնեպրի» կազմում[12]։
2017 թվականի ամռանը հեռացել է «Դնեպրից»։
«Սլավիա» (Պրահա)
2017 թվականի ամռանը մեկ տարվա պայմանագիր է կնքել Պրահայի «Սլավիայի» հետ[13]։
Վերադարձ «Դինամո»
2018 թվականի հունվարի 12-ին Ռուսլան Ռոտանը դարձել է Կիևի «Դինամոյի» խաղացող՝ պայմանագիր կնքելով մինչև 2017/18 մրցաշրջանի ավարտը[14]։ 2018 թվականի ամռանը հեռացել է թիմից[15]։
Կարիերա հավաքականում
Լեոնիդ Բուրյակի ղեկավարությամբ հավաքականում նորամուտը նշել Է 2003 թվականի փետրվարի 12-ին Թուրքիա-Ուկրաինա (0:0) խաղում։ Ղազախստանի հետ 2006 թվականի աշխարհի առաջնության ընտրական առաջին խաղում Ռուսլանի գոլը ավելացված ժամանակում ուկրաինական թիմին բերել է կարևորագույն հաղթանակ։ Իսկ ընտրության վերջին խաղում ճշգրիտ հարվածով Ռուսլանը ոչ-ոքի է բերել Վրաստանի հետ արտագնա խաղում, և հենց այդ ոչ-ոքին Ուկրաինային դուրս է բերել Մունդիալ, որտեղ նա հասել է մրցաշարի քառորդ եզրափակիչ։
2016 թվականի Եվրոպայի ֆուտբոլի առաջնության մասնակից։
Անդրեյ Շևչենկոյի կարիերայի ավարտից հետո դարձել Է Ուկրաինայի հավաքականի փոխչեմպիոն, իսկ Անատոլի Տիմոշչուկի թիմից հեռանալուց հետո դարձել է ավագ[16]։
2018 թվականի մարտի 27-ին Ճապոնիայի հավաքականի դեմ ընկերական խաղը (2:1) դարձել է 100-րդը Ռոտանի համար Ուկրաինայի հավաքականի մարզաշապիկով, այս նվաճումը նրան դարձրել է ազգային հավաքականի պատմության մեջ երրորդ ֆուտբոլիստը, որը նվաճել է այս արդյունքը։ Ուկրաինայի հավաքականի կազմում Ռոտանն անցկացրել է 100 հանդիպում՝ խփելով 8 գոլ[17]։
Մարզչական կարիերա
2018 թվականի հոկտեմբերի 3-ին սկսել է մարզչի կարիերան՝ դառնալով Վյաչեսլավ Շևչուկի օգնականը Դոնեցկի «Օլիմպիկում»[18]։
2018 թվականի դեկտեմբերի 27-ին գլխավորել Է Ուկրաինայի երիտասարդական հավաքականը (Մ-21)[19]։ Թիմը դուրս է բերել 2023 թվականի Եվրոպայի երիտասարդական առաջնության եզրափակիչ փուլ։ Խմբային փուլի առաջին խաղում Խորվաթիայի հավաքականը պարտություն է կրել (2:0)։ Ռումինիայի հավաքականի հետ երկրորդ խաղում նվազագույն՝ 0:1 հաշվով հաղթանակ է տարել։ Վաստակելով 6 միավոր՝ թիմը ժամանակից շուտ դուրս է եկել 1/4 եզրափակիչ[20]։ Քառորդ եզրափակչում հաղթել է Ֆրանսիան (1:3)։ Կիսաեզրափակիչ դուրս գալը նաև հավաքականին թույլ է տվել ստանալ Փարիզում կայանալիք 2024 թվականի ամառային Օլիմպիական խաղերի երեք ուղեգրերից մեկը[21]։ 2022 թվականի դեկտեմբերի 21-ին նշանակվել է «Ալեքսանդրիա» ակումբի գլխավոր մարզիչ[22]։
Մարզչական վիճակագրություն
2024 թվականի մայիսի 12-ի դրությամբ
Թիմ | Աշխատանքի սկիզբ | Աշխատանքի ավարտը | Ցուցանիշներ | |||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Խ | Հ | Ոչ ոքի | Պ | ԽԳ | ԲԳ | ԳՄ | % Հաղթանակ | |||
Ուկրաինա U-21 | 27 դեկտեմբերի 2018 | 6 հուլիսի 2023 | 47 | 23 | 12 | 12 | 78 | 52 | +26 | 48,94 |
Ալեքսանդրիա | 21 դեկտեմբերի 2022 | մ.ժ. | 46 | 11 | 20 | 15 | 42 | 59 | −17 | 23,91 |
Ուկրաինայի ազգային հավաքական | 28 փետրվարի 2023 | 6 հունիսի 2023 | 1 | 0 | 0 | 1 | 0 | 2 | −2 | 0,00 |
Ուկրաինայի օլիմպիական հավաքական | 6 հուլիսի 2023 | մ.ժ. | 1 | 0 | 0 | 1 | 0 | 2 | −2 | 0,00 |
Ընդամենը |
Ձեռքբերումներ
Որպես խաղացող
«Դնեպր»
- Ուկրաինայի առաջնության արծաթե մեդալակիր՝ 2013/14
- Ուկրաինայի առաջնության բրոնզե մեդալակիր (4)՝ 2000/01, 2003/04, 2014/15, 2015/16
- Ուկրաինայի գավաթի եզրափակչի մասնակից՝ 2003/04
- ՈՒԵՖԱ Եվրոպայի լիգայի եզրափակչի մասնակից՝ 2014/15
«Դինամո» (Կիև)
- Ուկրաինայի չեմպիոն՝ 2006/07
- Ուկրաինայի փոխչեմպիոն (2)՝ 2005/06, 2017/18
- Ուկրաինայի գավաթի գավաթակիր (2)՝ 2005/06, 2006/07
- Ուկրաինայի գավաթի եզրափակչի մասնակից՝ 2017/18
- Ուկրաինայի սուպերգավաթի գավաթակիր (2)՝ 2006, 2007
Որպես մարզիչ
Ուկրաինայի հավաքական
- Եվրոպայի երիտասարդական առաջնության բրոնզե մեդալակիր՝ 2023
Անհատական
- Ուկրաինայի տարվա ֆուտբոլիստ՝ 2016
- Մտել է ՈՒԵՖԱ Եվրոպա Լիգայի տարվա խորհրդանշական հավաքականի կազմի մեջ՝ 2014/15[23]
- «Դնեպրի» կազմում անցկացրած խաղերի քանակով ռեկորդակիր՝ 396 հանդիպում
- Ալեքսանդր Չիժևսկու ակումբի անդամ, 375 հանդիպում Ուկրաինայի Պրեմիեր լիգայում (6-րդ արդյունք)
Պարգևներ
- «Արիության համար» երրորդ աստիճանի շքանշանի ասպետ[24]
- «Անվանական հրազեն» մրցանակ (21 նոյեմբերի 2015)[25]
Անձնական կյանք
Հայրը՝ Պյոտր Նիկոլաևիչ Ռոտանը (1956-2020), ֆուտբոլիստ և մարզիչ էր, հայտնի էր Պոլտավայի «Վորսկլայի» կազմում իր խաղերով (1980-1989), մարզել է «Նոր կյանք» սիրողական թիմը (Անդրեևկա)[26][27]։
Մայրը՝ Լյուդմիլա Պետրովնա Ռոտանն է։
Ռուսլան Ռոտանի նախկին կինը՝ Մարիա Միխայլովնա Իգնատիևան (այժմ՝ Ֆրոլովա), կարատեի աշխարհի և Եվրոպայի առաջնությունների բազմակի մրցանակակիր։
2006 թվականի հունիսի 9-ին՝ 2006 թվականի աշխարհի առաջնության բացման օրը, ծնվել է Ռուսլանի և Մարիայի դուստրը՝ Անգելինան, 2008 թվականին՝ որդին՝ Բոգդանը, 2010 թվականի փետրվարի 23-ին զույգը ունեցել է երրորդ երեխան՝ որդի Զախարը[28][29][30]։ Մարիայից բաժանվել է 2013 թվականին[31][32]։ 2013 թվականին ամուսնացել է Քրիստինա Իգորևնա Ռաևսկայայի հետ։ Ամուսնության ընթացքում Ռուսլանն ու Քրիստինան դուստր են ունեցել անունը՝ Միրոսլավա[33]։ 2017 թվականի դեկտեմբերին զույգը ունեցել է ևս մեկ դուստր՝ Դոմինիկան[34]։ Ֆուտբոլիստի խնամիներն են Եվգենի Սելեզնյովը և Եվգենի Կոնոպլյանկանը[35]։
Ռուսլանն ունի երկու ֆուտբոլիստ եղբայր՝ Պիտերը և Ալեքսեյը[36]։
Վիճակագրություն
Ակումբային
Ակումբ | Մրցաշրջան | Առաջնություն | Գավաթ | Եվրոգավաթներ | Ընդամենը | ||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|
Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | ||
Դնեպր | 1999/00 | 10 | 0 | — | — | — | — | 10 | 0 |
2000/01 | 7 | 0 | 2 | 0 | — | — | 9 | 0 | |
2001/02 | 13 | 1 | 5 | 1 | — | — | 18 | 2 | |
2002/03 | 29 | 5 | 4 | 0 | — | — | 33 | 5 | |
2003/04 | 25 | 4 | 5 | 0 | 8 | 0 | 38 | 4 | |
2004/05 | 21 | 1 | 3 | 1 | 7 | 1 | 31 | 3 | |
Ընդամենը | 105 | 11 | 19 | 2 | 15 | 1 | 139 | 14 | |
Դինամո (Կիև) | 2005/06 | 28 | 4 | 5 | 1 | 2 | 0 | 35 | 5 |
2006/07 | 12 | 1 | 3 | 0 | 4 | 2 | 19 | 3 | |
2007/08 | 10 | 0 | 3 | 0 | 4 | 0 | 17 | 0 | |
Ընդամենը | 50 | 5 | 11 | 1 | 10 | 2 | 71 | 8 | |
Դնեպր | 2007/08 | 8 | 0 | — | — | — | — | 8 | 0 |
2008/09 | 26 | 3 | — | — | 2 | 0 | 28 | 3 | |
2009/10 | 26 | 3 | 2 | 0 | — | — | 28 | 3 | |
2010/11 | 21 | 1 | 3 | 0 | 2 | 0 | 26 | 1 | |
2011/12 | 23 | 3 | 2 | 0 | 2 | 0 | 27 | 3 | |
2012/13 | 25 | 4 | 3 | 0 | 10 | 0 | 38 | 4 | |
2013/14 | 26 | 0 | — | — | 8 | 2 | 34 | 2 | |
2014/15 | 16 | 0 | 5 | 2 | 15 | 3 | 36 | 5 | |
2015/16 | 21 | 4 | 5 | 1 | 4 | 0 | 30 | 5 | |
2016/17 | 19 | 5 | 3 | 0 | — | — | 22 | 5 | |
Ընդամենը | 211 | 23 | 23 | 3 | 43 | 5 | 277 | 31 | |
Սլավիա (Պրահա) | 2017/18 | 7 | 0 | 1 | 0 | 6 | 0 | 14 | 0 |
Ընդամենը | 7 | 0 | 1 | 0 | 6 | 0 | 14 | 0 | |
Դինամո (Կիև) | 2017/18 | 9 | 0 | 1 | 0 | — | — | 10 | 0 |
Ընդամենը | 9 | 0 | 1 | 0 | 0 | 0 | 10 | 0 | |
Ընդամենը կարիերայի ընթացքում | 382 | 39 | 55 | 6 | 74 | 8 | 511 | 53 |
Հավաքական
Ուկրաինա | ||
---|---|---|
Տարի | Խաղեր | Գոլեր |
2003 | 2 | 0 |
2004 | 5 | 1 |
2005 | 8 | 2 |
2006 | 10 | 2 |
2007 | 7 | 1 |
2008 | 1 | 0 |
2009 | 7 | 0 |
2010 | 6 | 0 |
2011 | 9 | 0 |
2012 | 9 | 0 |
2013 | 9 | 1 |
2014 | 4 | 0 |
2015 | 7 | 0 |
2016 | 8 | 1 |
2017 | 6 | 0 |
2018 | 2 | 0 |
Ընդամենը | 100 | 8 |
Ծանոթագրություններ
- ↑ 1,0 1,1 Արգենտինական ֆուտբոլի տվյալների շտեմարան (իսպ.)
- ↑ 2,0 2,1 FBref.com(բազմ․)
- ↑ 3,0 3,1 As (իսպ.) — Madrid: PRISA, 1967. — ISSN 1888-6671
- ↑ «Ротань: «Днепр — мой дом родной»». Արխիվացված օրիգինալից 2018 թ․ հուլիսի 4-ին. Վերցված է 2020 թ․ ապրիլի 28-ին.
- ↑ «"Днепр" - "Арсенал" - 3:0. Холостой выстрел канониров - UA-Футбол». Արխիվացված օրիգինալից 2013 թ․ մարտի 10-ին. Վերցված է 2013 թ․ մարտի 3-ին.
- ↑ «Руслан Ротань отметил юбилей». Արխիվացված օրիգինալից 2018 թ․ հուլիսի 4-ին. Վերցված է 2018 թ․ հուլիսի 4-ին.
- ↑ uefa.com (2015 թ․ մայիսի 28). «Лига Европы УЕФА - Новости – UEFA.com». UEFA.com (ռուսերեն). Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հուլիսի 4-ին. Վերցված է 2018 թ․ ապրիլի 9-ին.
- ↑ «Ротань и Зозуля дисквалифицированы на полгода - Днепр Инфо». Днепр Инфо (ռուսերեն). Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ ապրիլի 9-ին. Վերցված է 2018 թ․ ապրիլի 9-ին.
- ↑ «Дисквалификацию Ротаня и Зозули сократили вдвое - Днепр Инфо». Днепр Инфо (ռուսերեն). Վերցված է 2018 թ․ ապրիլի 9-ին.
- ↑ «Руслан Ротань возвращается в «Днепр» - Днепр Инфо». Днепр Инфо (ռուսերեն). Վերցված է 2018 թ․ ապրիլի 9-ին.
- ↑ Ярослав Марьянко (2016 թ․ ապրիլի 30). «Ротань повторил рекорд Шнейдермана по количеству матчей за «Днепр»» (ռուսերեն). Tribuna.com. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ հունիսի 11-ին. Վերցված է 2016 թ․ մայիսի 8-ին.
- ↑ «Руслан Ротань провёл 300-й матч в элите за «Днепр» и 350-й — в целом». Արխիվացված օրիգինալից 2018 թ․ հուլիսի 4-ին. Վերցված է 2018 թ․ հուլիսի 4-ին.
- ↑ «Ротань подписал контракт со «Славией»». Արխիվացված օրիգինալից 2018 թ․ հուլիսի 4-ին. Վերցված է 2020 թ․ ապրիլի 28-ին.
- ↑ «Руслан Ротань повертається в «Динамо»!». www.fcdynamo.kiev.ua. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ մարտի 7-ին. Վերցված է 2018 թ․ ապրիլի 16-ին.
- ↑ «Ротань покинул «Динамо», но карьеру завершать не планирует». Արխիվացված օրիգինալից 2018 թ․ օգոստոսի 12-ին. Վերցված է 2020 թ․ ապրիլի 28-ին.
- ↑ «Ротань сыграл сотый матч за сборную Украины». Արխիվացված օրիգինալից 2018 թ․ մարտի 27-ին. Վերցված է 2018 թ․ մարտի 27-ին.
- ↑ «Ротань сыграл 100-й матч за сборную Украины». Արխիվացված օրիգինալից 2018 թ․ օգոստոսի 21-ին. Վերցված է 2020 թ․ ապրիլի 28-ին.
- ↑ «http://olimpik.com.ua/news/vyacheslav_shevchuk_novuy_trener_olympica03102018» (անգլերեն). olimpik.com.ua. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հոկտեմբերի 9-ին. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 3-ին.
{{cite web}}
: External link in
(օգնություն)|title=
- ↑ «ОФИЦИАЛЬНО. Ротань возглавил молодёжную сборную Украины - Поиск Mail.Ru». go.mail.ru. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 28-ին.
- ↑ «Украина дожала Румынию в матче Евро-2023». Արխիվացված օրիգինալից 2023 թ․ հունիսի 27-ին. Վերցված է 2023 թ․ հունիսի 27-ին.
- ↑ «Украина впервые в истории пробилась на футбольный турнир Олимпиады». Արխիվացված օրիգինալից 2023 թ․ հուլիսի 3-ին. Վերցված է 2023 թ․ հուլիսի 3-ին.
- ↑ «Руслан Ротань — головний тренер «Олександрії»». Արխիվացված օրիգինալից 2023 թ․ հունվարի 21-ին. Վերցված է 2023 թ․ հուլիսի 3-ին.
- ↑ «Experts' UEFA Europa League squad of the season». UEFA.com (անգլերեն). 2015 թ․ մայիսի 28. Վերցված է 2023 թ․ նոյեմբերի 14-ին.
- ↑ «Указ президента Украины N 697/2006». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ նոյեմբերի 29-ին. Վերցված է 2009 թ․ օգոստոսի 10-ին.
- ↑ «Порошенко подарил тренеру и игрокам сборной Украины огнестрельное оружие». Արխիվացված օրիգինալից 2018 թ․ հուլիսի 4-ին. Վերցված է 2018 թ․ հուլիսի 4-ին.
- ↑ «Отец футболистов-профессионалов Петр РОТАНЬ: «Старшему сыну приходилось с мячом спать, чтобы младшие братья не утащили»». Արխիվացված օրիգինալից 2018 թ․ հուլիսի 4-ին. Վերցված է 2018 թ․ հուլիսի 4-ին.
- ↑ Умер отец Ротаня — он был легендой Ворсклы
- ↑ «Жены футболистов: Самостоятельные и состоятельные». Արխիվացված օրիգինալից 2018 թ․ հուլիսի 4-ին. Վերցված է 2018 թ․ հուլիսի 4-ին.
- ↑ «Ротань: о «Днепре», «Динамо» и Кучеревском». Արխիվացված օրիգինալից 2018 թ․ հուլիսի 4-ին. Վերցված է 2020 թ․ ապրիլի 28-ին.
- ↑ Руслан Ротань — трижды отец!
- ↑ «У бывшей жены Руслана Ротаня роман с российским олигархом». Արխիվացված օրիգինալից 2018 թ․ հուլիսի 4-ին. Վերցված է 2018 թ․ հուլիսի 4-ին.
- ↑ «Руслан Ротань развелся после десятилетнего брака с женой-каратисткой». Արխիվացված օրիգինալից 2018 թ․ հուլիսի 4-ին. Վերցված է 2018 թ․ հուլիսի 4-ին.
- ↑ Ротань стал отцом, но не распространяется об этом
- ↑ Капитан сборной Украины стал отцом в пятый раз(չաշխատող հղում)
- ↑ AVe_Niva. «Найвідоміші куми українського футболу». ua.tribuna.com (ռուսերեն). Արխիվացված օրիգինալից 2023 թ․ մարտի 11-ին. Վերցված է 2023 թ․ մարտի 11-ին.
- ↑ ««У меня душа болела, я плакал». Семь крутых поворотов в жизни Руслана Ротаня». Արխիվացված օրիգինալից 2018 թ․ հուլիսի 4-ին. Վերցված է 2018 թ․ հուլիսի 4-ին.
Արտաքին հղումներ
- Профиль на RSSSF.com(անգլ.)
- Профиль на сайте dynamomania.com(ռուս.)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռուսլան Ռոտան» հոդվածին։ |
|