Jump to content

Սոցիալ-դեմոկրատներ-ինտերնացիոնալիստներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
The printable version is no longer supported and may have rendering errors. Please update your browser bookmarks and please use the default browser print function instead.
Սոցիալ-դեմոկրատներ-ինտերնացիոնալիստներ
Տեսակկուսակցություն
Երկիր Ռուսաստան
ՀիմնադիրԲորիս Ավիլով, Վլադիմիր Բազարով, Վյաչեսլավ Վոլգին, Վացիլի Դեսնիցկի և Նիկոլայ Սուխանով
Հիմնադրված1919 թ.
Լուծարված1920
Գաղափարախոսությունդեմոկրատական սոցիալիզմ

Ռուսաստանի սոցիալ-դեմոկրատներ-ինտերնացիոնալիստների բանվորական կուսակցություն (ռուս.՝ Российская социалистическая рабочая партия интернационалистов), ձախ մենշևիկյան քաղաքական կուսակցություն Ռուսաստանում, որ հիմնադրվել է Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին (1914—1918)։ Միավորել է նախապատերազմյան ռուս սոցիալ-դեմոկրատների։

1917 թվականի փետրվարյան հեղափոխությունից հետո իրենց «ֆրակցիաներից դուրս սոցիալ-դեմոկրատներ» անվանվող սոցիալ-դեմոկրատներ-ինտերնացիոնալիստները, համախմբվելով «Նովայա ժիզն» (ռուս.՝ «Новая жизнь») թերթի շուրջը[1][2], ձգտում էին բոլշևիկներին հաշտեցնել մենշևիկների հետ՝ նրանց մեկ կուսակցության ներքո միավորելի ճանապարհով։ Կուսակցության անդամները չնայած քննադատաբար էին վերաբերվում բոլշևիկյան մարտավարությանը, այնուամենայնիվ շարունակում էին սատարել խորհրդային կառավարությանը

Խորհրդային պատմագրությունը կուսակցությանը պիտակում էր որպես «ծայրահեղ ձախական մանր բուրժուազիայի ներկայացուցիչ», պնդելով, որ կուսակցությունը հակասական դիրքորոշում ուներ սոցիալիստական կառավարություն կազմավորելու հարցում և միաժամանակ մերժում էր զինված ապստամբության գաղափարը[1]։

Ծանոթագրություններ

  1. 1,0 1,1 Richard W. Harrison (2010 թ․ ապրիլի 9). Architect of Soviet Victory in World War II: The Life and Theories of G.S. Isserson. McFarland. էջեր 12–13. ISBN 978-0-7864-5667-3.
  2. John Reed (2012 թ․ օգոստոսի 28). Ten Days that Shook the World. Courier Corporation. էջեր xvii–xviii. ISBN 978-0-486-14976-9.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 11, էջ 28