Jump to content

Ստեղծագործականության հոգեբանություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
The printable version is no longer supported and may have rendering errors. Please update your browser bookmarks and please use the default browser print function instead.

Ստեղծագործականության հոգեբանություն, հոգեբանության բաժին, մարդուն սովորեցնում է նորի, յուրահատուկի ստեղծումը գործունեության տարբեր ոլորտներում, ամենից առաջ գիտության, տեխնիկայի, արվեստի, ինչպես նաև առօրյա կյանքում մարդու ստեղծագործական ներուժի ձևավորման, զարգացման և կառուցման մեջ[1]։

Ստեղծագործական հոգեբանությունը հոգեբանության մաս է, մշակված ընդհանուր հոգեբանությունից, անձի հոգեբանությունից և դիֆերենցիալ հոգեբանությունից։ Գիտության այս ճյուղը ուսումնասիրում է ստեղծագործական գործունեության կառուցվածքի, կարգավորման և զարգացման հոգեբանական օրինաչափությունները, ինչպես նաև ստեղծագործական առանձնահատկությունները, բնավորության հնարավորությունները[2]։

Ստեղծագործականության հոգեբանությունը ուղղված է այնպիսի երևույթների բացահայտմանը, որոնք մարդուն դարձնում են ակտիվ ստեղծագործող[3]։

Ստեղծագործականության հոգեբանությունը հոգեբանության բարդ բաժիններից մեկն է՝ նորի և յուրահատուկի քննադատության անորոշության պատճառով[1]։

Ստեղծագործական հոգեբանությունը ներկայացված է հոգեբանության տարբեր ուղղություններում՝ մշակույթա-պատմական մոտեցման, գործունեության տեսության, հոգեվերլուծության, գեշտալտ-տեսության, էքզիստենցիալիզմի, հումանիտար ուղղության և կոգնիտիվ հոգեբանության մեջ։ Ստեղծագործական հոգեբանությունը մեծ դեր ունի նաև այլ գիտությունների՝ փիլիսոփայության, սոցիոլոգիայի, քաղաքագիտության, տնտեսության, մենեջմենթի, գովազդի, մարքեթինգի, ինֆորմատիկայի, մանկավարժության, արվեստագիտության համար[4]։

Ստեղծագործականության խնդիրների նշանակություն

Տեսական պլանում ստեղծագործականությունը իրենից ներկայացնում է ուսումնասիրության համակարգված օբյեկտ՝ դառնալով օրինակ շատ գիտությունների համար։ Հոգեբանության համար ստեղծագործականություն հասկացությունը համարվում է գլխավոր թեմաներից մեկը։ Դա կապված է այն երևույթի հետ, որ իր գործողությունների մեջ տարբեր տեսանկյուններում փաստացի առաջանում են բոլոր հոգեբանական գործընթացները՝ կոգնիտիվ, աֆֆեկտիվ, կամային։ Թեմայի պրակտիկ նշանակությունը մեծանում է այն պատճառով, որ ներկա ժամանակում զարգացումը, կապված աշխատանքի բնույթի վերափոխման հետ, ստեղծագործականության դերը մարդու կյանքում հաճախ մեծանում է[5]։

Պատմություն

Պլատոնը և Արիստոտելը (պատկերված են հակառակ),15-րդ դ․

Անտիկ շրջան

Անտիկ փիլիսոփաների համար ստեղծագործականությունը ներկայանում էր երկու ձևով՝ որպես աստվածային, տիեզերքի ծննդի գործողություն, և որպես մարդկային, արվեստ, մարդ։ Արիստոտելը ժխտում էր աստվածային արարումը, պնդելով, որ ստեղծագործականությունը նորի և յուրօրինակի ստեղծում է։ Պլատոնն ասում էր, որ արարելու հնարավորությունը ենթակա է զննման[6]։

XIX—XX դդ․

Ստեղծագործականության հոգեբանությունը առաջացավ 19-20 դարերում, դեռևս չհամարվելով գիտության առանձին ոլորտ, այն դիտվում էր որպես ստեղծագործականության որոշակի ուղղություն։ Դրանց աղբյուրները եղել են կենսագրությունները, ինքնակենսագրությունները, գրական ստեղծագործությունները։ Գիտնականները միավորում էին ստացված նյութերը և առանձնացնում էին ստեղծագործականության հնարավորությունների տեսակները, անձի ստեղծագործականության որակը, ստեղծագործական գործընթացի փուլերը, նկարագրում էին ստեղծագործականության բնույթը։ Փորձարարական հոգեբանության զարգացումը ազդեց ստեղծագործականության հոգեբանության ուսումնասիրության հնարավորությունների վրա։ Սկսեցին օգտագործել ակտիվ մեթոդներ՝ սկզբնական տվյալների ստացման համար։ Հոգեբանները օգտագործում էին այնպիսի մեթոդներ, ինչպես հարցաթերթիկը, հարցազրույցը, անց էին կացնում փորձարարական ուսումնասիրություններ։ Այդ օրինակով ստեղծագործականությունը ուսումնասիրվում էր տարբեր կողմերից։ Ստեղծագործականության հոգեբանությունը վերածվեց խառը գիտության, այն իր մեջ ներառում էր հոգեբանական, փիլիսոփայական, գեղագիտական, տեխնիկական և այլ մտքեր[6]։

Գիտա-տեխնիկական հեղափոխություն

Հոգեբանության նոր տիպի զարգացման պայմանը՝ որպես գիտական ստեղծագործականության, առաջացավ գիտա-տեխնիկական հեղափոխության իրավիճակում, երբ էականորեն ծագեց ստեղծագործական գործունեության արդյունավետ ուղղության պահանջմունքը, հատկապես գիտության մեջ և տեխնիկայում։ Հասարակության մեջ առաջացավ պահանջ՝ անհրաժեշտ դարձավ «ստեղծել» ստեղծարար աշխատողներ, խթանել նրանց ստեղծագործական աշխատանքը, ստեղծել մոտիվացիայի պայմաններ, ձևավորել ստեղծագործական խմբեր։ Այս պահանջմունքին ի պատասխան առանձնացավ մի ուղղություն, որն ուսումնասիրում էր գիտական և տեխնիկական ստեղծագործությունը։ 1950 թվականին ամերիկացի հոգեբան Դ․ Գիլֆորդը իր գործընկերներին առաջարկեց ըստ զուգորդման ընդլայնել ստեղծագործականության հոգեբանության ոլորտի ուսումնասիրությունները։ Այնուամենայնիվ, որոնք առաջացան ստեղծագործականության հոգեբանության ոլորտում, չկարողացան բավարարել իրենց առջև դրված խնդիրը։ Առաջացան բազմաթիվ ուսումնասիրություններ, որոնք համակարգված չէին և դրդում էին գործունեության արդյունավետության իջեցմանը։ Աշխատանքի առատությունը դուրս եկավ իր ընդհանուր հնարավորությունների շրջանակներից[7]։

Ստեղծագործականության տեսություններ

Ստեղծագործականության հիմքերը՝ ըստ հոգեբանության խորացված ուղղությունների

Զիգմունդ Ֆրոյդ

Հոգեբանությունը ստեղծագործականության հոգեվերլուծությունն է՝ սկզբնականորեն ուղղված հոգեբանությանը։ Ստեղծվել է Զ․ Ֆրոյդի կողմից, դիտվում է երկու հիմնական տեսանկյունից՝ մոտիվացիա և ստեղծագործականության անգիտակցական բաղադրամասեր։ Համաձայն Զ․ Ֆրոյդի, ստեղծագործագանության շարժառիթները կապված են էրոսի (կյանքի ձգտում) հետ և համարվում են սեռական ցանկություններից առաջացած։ Ըստ Ֆրոդի անգիտակցականը «հոգեկանի ամենաստեղծագործական մասն է»[8]։

Կ․ Յունգը՝ անալիտիկ հոգեբանության հիմնադիրը, մարդու մեջ առանձնացնում է երկու սկզբունք՝ անձնային և ստեղծագործական, որոնք գտնվում են անալիտիկ հարաբերությունների մեջ[9]։ Նա նկատեց, որ ապագա հոգեբանական իրավիճակների, նոր մտքերի սկիզբը կոլեկտիվ անգիտակցականի նախատիպեր են։ Նրանք համարվում են ստեղծագործականության ներշնչման աղբյուրներ։

Ըստ Է․ Նոյմանի, ստեղծագործականության գործընթացներին տիրապետում է անգիտակցականը, որն ստեղծում է իր ձևերն ինքնաբերաբար, ինչպես դա անում է բնությունը, որը ատոմից և բյուրեղից մինչև օրգանական կյանք և մոլորակային համակարգ ինքնաբերաբար ստեղծում է ձևեր, որոնք կարող են մարդու վրա տպավորություն թողնել իրենց գեղեցկությամբ։

Կոլեկտիվ անգիտակցականի նախատիպերը համարվում են անձև կառույցներ, որոնք արվեստի մեջ տեսանելի պատկերներ են ձեռք բերում[10]։

Համաձայն Է․ Նոյմանի պնդման, բազմաթիվ գրողների և նկարիչների մոտ իշխող դիրք է գրավում մոր նախատիպը, որի գերակշիռ մասը նախատիպային աշխարհը բնորոշող խորհրդանիշն է, որի ազդեցությունը կարող է հասցնել մինչև բիոհոգեբանական մակարդակի։ Այս դեպքում մոր նախատիպի իշխող նշանակալի գործոնն է համարվում մոր հետ հարաբերությունները, որն ունի իր երեխան, ոչ թե չափահաս անձը[11]։

Անհատական հոգեբանության հիմնադիր Ա․ Ադլերը կարծում էր, որ յուրաքանչյուր մարդ ունի ստեղծագործական ուժ, որի շնորհիվ կարող է կառավարել սեփական կյանքը։ Նրա ստեղծագործականության կոմպենսացիոն տեսությունը, գիտությունը, արվեստը և մշակույթի այլ ոլորտներ դիտում է որպես մարդու սեփական թերությունների կոմպենասացիայի հնարավորություն[8]։

Ստեղծագործականության տեսությունը՝ ըստ գեշտալտ հոգեբանության

Գեշտալտ հոգեբանության տեսանկյունից ստեղծագործականությունը մտածողության գործընթացում առանձին փաստերի «միացում» է[8]։ Գեշտալտ հոգեբանության ներկայացուցիչ Մ․ Վերտգեյմերը զբաղվել է ստեղծագործական մտածողության ուսումնասիրությամբ։ Մշակված մեթոդի հիման վրա նա ուսումնասիրեց մտածողության փուլերը։ Գեշտալտ հոգեբանության հետազոտության համատեքստում գիտական շրջանառության մեջ եղել են հետևյալ հասկացությունները՝ «խնդրահարույց իրավիճակ», «ինսայթ», «արդյունավետ մտածողություն», «վերամիավորվածություն»[12]։ Մ․ Վերտգեյմերը Ա․ Էյնշտեյնի հետ զրույցներում հետազոտել և բացատրել է ֆիզիկայում ստեղծագործականության մտածողության դերը՝ օգտվելով նրա հարաբերականության տեսությունից։ Ստեղծագործական գործընթացը ստեղծագործական արդյունքի հետ կապելը չհաջողվեց։ Նրա կարծիքով, սուբյեկտի ստեղծագործական ակտիվությունը թաքնված է նոր մտքերի առաջացման մեջ ոչ միայն Ֆիզիկայում, այլև հոգեբանության մեջ[13]։

Ստեղծագործականությունը՝ ըստ կոգնիտիվ տեսության

Ջ․ Քելլին ստեղծագործականությունը դիտում էր որպես այլընտրանքային բանականություն։ Նա մշակեց ստեղծագործականությունը և ստեղծագործական անհատականությունները, որն առաջինը ներկայացրեց այլընրանքային, ենթադրական մտածողությունը։ Ըստ Ջ․ Քելիի կյանքը ստեղծագործական հետազոտական գործընթաց է[8]։ Համաձայն նրա դիրքորոշման անհատականությունը կառույցի յուրահատուկ համակարգ է, որը նա օգտագործում է կյանքի փորձի մեկնաբանության համար՝ աշխարհի սեփական մոդելի ստեղծում[12]։

Հումանիտար տեսություն

Ա․ Մասլոուն ստեղծագործականությունը դիտում էր որպես մարդու առանձնահատուկ ֆունկցիա, որը օգնում էր նրան ինքնաարտահայտման համար։ Ըստ նրա ստեղծագործականության հնարավորությունը համարվում է բնածին, և հատուկ տաղանդի կարիք չունի։ Կ․ Ռոջերսը ստեղծագործականությունը դիտում էր որպես յուրահատուկ երևույթ, նա համարում էր, որ կյանքը և աշխարհընկալումը ստեղծագործական ակտ է[8]։ Նա ստեղծագործականությունը նշեց որպես նոր արտադրանքի ստեղծում գործողությունների օգնությամբ[9]։

Ստեղծագործական անհատականության զարգացման տեսություն

Տեսության հեղինակը համարվում է Գ․ Ս․ Ալտշուլլերը։ Նա կարծում էր, որ ստեղծագործականության հնարավորությունը ոչ թե տաղանդն է, այլ մարդու բնույթը։ Ստեղծագործականությունը իրականացվում է ինտելեկտուալ և հոգեկան գործունեության մեջ։ Ստեղծագործական հնարավորություններ ունի յուրաքանչյուր մարդ, միայն պետք է, որ նրանք անհրաժեշտ պայմաններ ստեղծեն դրա իրականացման համար։ Ստեղծագործական անհատականության զարգացման գլխավոր միջոցը համարվում է ինքնակատարելագործումը[8]։

Ծանոթագրություններ

  1. 1,0 1,1 Мещеряков Б. Г., Зинченко В. П. Большой психологический словарь. 2003
  2. «Специализация: «Психология творчества» (кафедра общей психологии)». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ սեպտեմբերի 14-ին. Վերցված է 2016 թ․ մայիսի 12-ին.
  3. Юнг К. Г . Психология и литература. В кн.: Юнг К. Г., Нойманн Э. Психоанализ и искусство. Пер. с англ. -М.: REFL-book, К. Ваклер, 1996. −304 с. Стр. 30-54.
  4. «Специализация: «Психология творчества» (кафедра общей психологии)». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ սեպտեմբերի 14-ին. Վերցված է 2016 թ․ մայիսի 12-ին.
  5. Лаборатория психологии и психофизиологии творчества
  6. 6,0 6,1 Минюшев Ф. И. Социология культуры. Учебное пособие. Москва, 2003.
  7. Пономарев Я. А. Перспективы развития психологии творчества
  8. 8,0 8,1 8,2 8,3 8,4 8,5 Ильин Е. П. Психология творчества, креативности, одаренности
  9. 9,0 9,1 Психология и педагогика творчества и обучение исследовательской деятельности: педагогическая инноватика: монография/ Ф. В. Шарипов. — М.: Университетская книга, 2015. — 584 с.
  10. Нойманн Э. Искусство и время. В кн.: Юнг К. Г., Нойманн Э. Психоанализ и искусство. Пер. с англ. -М.: REFL-book, К.: Ваклер, 1996. −304 с. Стр.153-193.
  11. Нойманн Э. Творческий человек и трансформация. В кн.: Юнг К. Г., Нойманн Э. Психоанализ и искусство. Пер. с англ. -М.: REFL-book, К.: Ваклер, 1996. −304 с. Стр.206-249.
  12. 12,0 12,1 Творчество: теория, диагностика, технологии. Словарь справочник / Под общ. Ред. Т. А. Барышевой.— спб.: Изд-во. ВВМ, 2014.— 380 с.
  13. Ярошевский М. Г. Психология творчества и творчество в психологии // Вопросы психологии, 1985. — № 6. — С.14