Google I/O
Google I/O, ամենամյա կոնֆերանս, որը նախատեսված է Google-ի ծրագարավորողների համար՝ զարգացող տեխնոլոգիաների քննարկման համար։ Կոնֆերանսը սկսած 2008 թվականից անց է կացվում Moscone Center-ում (Սան Ֆրանցիսկո, Կալիֆոռնիա)։
Google I/O օգտագործում է հին ժամանակների՝ Google Developer Day (2007) և Geo Developer Day (2006) կոնֆերանսնեի ոճը։
Google I/O-ն անց է կացվում ավելի քան 100 նստաշրջանով։
Google «IO» անունը կարող է նշանակել «Innovation in the Open», կամ input/output։ Բացի դա «I» և «O», հիշեցնում են երկուական թվերի մասին՝ «1» և «0»։
Առաջին կոնֆերանս (2008 թվականի)
Հիմնական թեմաներն են՝ OpenSocial, App Engine, Android, Google Maps API, Google Web Toolkit։ Ելույթ ունեցան՝ David Glazer, Alex Martelli, Steve Souders, Dion Almaer, Mark Lucovsky, Guido van Rossum, Jeff Dean, Chris DiBona, Josh Bloch[1]։
Երկրորդ կոնֆերանս (2009 թվական)
2009 թվականի կոնֆերանիս թեման դարձան Google տեխնոլոգիաները և արտադրանքները՝ Android, App Engine, Chrome, Google Web Toolkit, OpenSocial, Google AJAX APIs, Google Wave։
Երրորդ կոնֆերանս
2010 թվականի կոնֆերանսին հայտարարվեց VP8 վիդեոքարտերի աղբյուր կոդի բացման և տեսանյութերի նոր ֆորմատի ստեղծման մասին։ Ինչպես նաև հայտարարվեց Chrome Web Store։
Չորրորդ կոնֆերանս
Ներկայացվեցին՝ Android, App Engine, Chrome, Enterprise, Geo, Google APIs, Google TV, Google Web Toolkit, Social Web, Google Wave։
2011 թվական
Առաջին օրը՝ Android, երկրորդ օրը՝ Chrome և Google Chrome OS[2]։
Ներկայացվեցին սերվիսներ Android-ի համար՝
- Google Music
- Honeycomb թարմացումներ մինչև 3․1 տարբերակ
- Երկու օպերացիոն համակարգերի միացումը Ice Cream Sandwich-ի մեջ
Chrome-ի և Chrome OS-ի համար ներկայացվեցին՝
- «Chromebook» Samsung և Acer ընկերությունների կողմից
- Հնարավորություն Chrome Web Store-ից հավելված գնելու
- Angry Birds-ի առցանց տարբերակը
2012 թվական
Կոնֆերանսը տևեց 3 օր[3]։
Օր առաջին՝ Android, Google+, Project Glass[4]։
Ներկայացվեցին՝ Android օպերացիոն համակարգի Jelly Bean (4.1) տարբերակը, Project Butter; Google Now։ Սարքեր՝ Nexus 7[5], Nexus Q, Project Glass.
Թողարկվեց․
- Offline-քարտեզ Android-ի համար
- Google Drive-ի համար SDK 2 տարբերակ
- Google Earth for Android-ի համար 3D նոր նկարներ
- Նոր բջջային Youtube հավելվածը։
Երկրորդ օրը նվիրված էր՝Google Chrome, The Cloud և Project Glass։
Հայտարարվեց, որ՝
- Google Chrome-ը ունի 310 մլն ակտիվ օգտատեր
- Gmail շուրջ 425 մլն օգտատեր։
Ցուցադրվեց Google+ հավելվածը բջջային սարքերի համար։
Հայտրարվեցին հետևյալ թողարկումների մասին․
- Google Chrome ստաբիլ տարբերակ Android-ի համար
- Google Chrome iOS-ի համար
- Google Drive iOS-ի համար
- Offline հասանելիություն Google Docs-ի համար[6]։
Վերջին օրը հայտարարվեց Mobile App Analytics և Google Analytics սերվիսների մասին, նախատեսսված Android-ի համար։
2013 թվական
Կոնֆերանսը ինչպես անցյալ տարի տևեց 3 օր (մայիսի 15-17)։ Մասնակիցների գրանցումը սկսեց 2013 թվականի մարտի 13-ին 7:00-ից (GMT-7)։ Բոլոր տոմսերը վաճառվեցին մեկնարկից 49 րոպե, անց չնայած նրան, որ այն արժեր $900 և դրան կից բոլոր մասնակիցները պետք ունենային հաշիվ Google+-ում և Google Wallet-ում[7]։
Առաջին օրը ցուցադրվեց․
- Google Play Music All Access
- Google Play Games
- Google Play Services թարմացումներ
- Google Play կրթական նպատակներով
- Android Studio development environment
- Բարելաված և տեսքափոխված Google+
- Google Hangouts ակընթարթային հաղորդագրությունների փոխման համար
- Բարելաված Google Maps
- Google որոնման հավելվածի թարմացումներ Android-ի համար
- Google TV թարմացավ մինչև Android 4.2.2 Jelly Bean։
Երկրորդ օրը հիմնակնում քննարկվեցին հավելվածներ Google Glass և Google+ Development-ի համար։
2014 թվական
Google I/O կոնֆերասնը 2014 թվականի հունիսի 25-26-ին Moscone Center-ում[8]։
Ցուցադրվեց․
- Android L
- Android Wear
- Android Auto
- Android TV
- Android One
- Google Fit
- Բարելաված Chromebook
- Gmail API
- Google Slides բջջային հավելված
Google այցելուներին բաժանեց հետևյալ նվերները՝
- LG G Watch կամ Samsung Gear Live
- Motorola Moto 360
- Google Cardboard, ստվարթղթից ծալվող հեռախոսի բռնակ, որը դարձնում է այն վիրկուալ իրականության ակնոց[9]։
2015 թվական
- Ցուցադրվեց Android M
- Ցուցադրվեց Google+ անկախ Google Նկարներ հավելվածը
- Ցուցադրվեց Now On Tap ծառայությունը
- Ներկայացվեց գործիքներ Weave և Brillo-ի համար։
- Ավելացվեց քարտեզի օֆֆլայն ռեժիմ[10]։
2016 թվական
Ներկայացվեց նոր մեսենջեր Google Allo անունով, որը իր մեջ կրում էր Google Assistant ֆունկցիան։ Հետաքրքրիր յուրահատկություններից կարելի է նշել «Շշիջ/բղավոց», որը թույլ է տալիս փոխանցել էմոցիաները տեքստի տառաչափի մեծացման և փոքրացման շնորհիվ։ Ֆունկցիան թույլ է տալիս աշխատել ինչպես բառերի, այնպես էլ նկարների հետ։ Նրանում տեղադրված Google-ի օգականը կարող է պատասխանել բոլոր հարցերի, կարող է սեղծել գաղտնի նամակագրություն, ինչպես Telegram-ը, և ունի E2E-գաղտագրման հնարավորությույն։ Allo-ն արդեն հասանելի է Android և iOS օպրեացիոն համակարգերի համար[11]։
- Ներկայացվեց ձայնային օգնական՝ Google Home, որը ունակ է պատասխանել ցանկացած հարցի, հիշել օգտատիրոջ համար կարևոր օրերը և կատարել բազմաթիվ այլ առաջադրանքներ՝ պատվիրել տոմսեր, սեղան ռեստորանում, միացնել և անջատել լույսը, սահմանել զարթուցիչ և այն։ Ֆիզիկապես Home իրենից ներկայացնում է ոչ մեծ չափի շրջան, որում տեղադրված է բարձրախոսներ, Wi-Fi և Bluetooth մոդուլներ[12]։
- Ցուցադրվեց տեսազանգերի համար նախատեսված Google Duo հավելվածը
- Ցուցադրվեց Android N-ի երրորդ հավքածուն, համակարգը ստացել էր շուրջ 250 փոփոխություն[13]։
- Ներկայացվեց Daydream պլատֆորմը, որը նախատեսված էր VR-հավելվածների մշակման համար։ Այն թույլ է տալիս տարատեսակ ծրագրեր և խաղեր վիրտուալ իրականության ակնոցերի համար[14]։
Ծանոթագրություններ
- ↑ Google I/O 2008
- ↑ Google I/O 2011
- ↑ Google I/O 2012 extended to three days from June 27-29, 2012 — The official Google Code blog
- ↑ Google I/O 2012 Արխիվացված 2013-05-10 Wayback Machine
- ↑ Google I/O 2012 : Day 1 | Gadgetronica Արխիվացված 2013-07-09 Wayback Machine
- ↑ Google Shaman Explains Mysteries of 'Compute Engine' // Wired Enterprise
- ↑ Wednesday, March 13th, 2013 (2013 թ․ մարտի 13). «Google I/O 2013 Registration Sells Out In 49 Minutes As Users Report Problems Early On Making Payments». TechCrunch. Վերցված է 2013 թ․ մայիսի 10-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link) CS1 սպաս․ թվային անուններ: authors list (link) - ↑ Четыре платформы Android, трое часов и два протеста на Google I/O // Lenta.ru, 2014-06-26
- ↑ «Cardboard». Google Developers. Google. Վերցված է 2014 թ․ հուլիսի 17-ին.
- ↑ «8 главных новостей с Google I/O 2015».
- ↑ «Google представила умный мессенджер Allo | AndroidLime». androidlime.ru. Վերցված է 2016 թ․ մայիսի 26-ին.
- ↑ «Google представила голосовой помощник Google Home». androidlime.ru. Վերցված է 2016 թ․ մայիսի 26-ին.
- ↑ «Google I/O 2016: новые возможности Android N». androidlime.ru. Վերցված է 2016 թ․ մայիսի 26-ին.
- ↑ «Google Daydream: новая платформа виртуальной реальности | AndroidLime». androidlime.ru. Վերցված է 2016 թ․ մայիսի 26-ին.
Արտաքին հղումներ
- Google I/O: 2015, 2016 Արխիվացված 2016-08-26 Wayback Machine