Jump to content

Շախմատային օլիմպիադա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հայաստան - Ռուսաստան մրցախաղի առաջին քայլը (2006 թ., Դրեզդենի օլիմպիադա)

Շախմատային օլիմպիադան շախմատի ազգային հավաքականների մրցաշար է, որը կազմակերպվում է երկու տարին մեկ Շախմատի միջազգային ֆեդերացիայի (ՖԻԴԵ-ի) կողմից։ Հավաքականները պայքարում են Համիլթոն Ռասելի (տղամարդիկ) և Վերա Մենչիկի (կանայք) անվան փոխանցիկ ոսկե գավաթների համար։ Բացի այդ, առաջին, երկրորդ և երրորդ հորիզոնականները զբաղեցրած հավաքականների շախմատիստներից յուրաքանչյուրը ստանում է համապատասխանաբար ոսկե, արծաթե և բրոնզե մեդալներ։ Յուրաքանչյուր հանդիպում տեղի է ունենում չորս խաղատախտակի վրա։ Հավաքականում լինում են չորս հիմնական և մեկ պահեստային խաղացողներ (19502006 թվականներին՝ երկու պահեստային)։ Շախմատային օլիմպիադան պաշտոնապես առաջին անգամ կայացել է 1927-ին։ Մինչև 1939-ը շախմատային օլիմպիադային մասնակցել են միայն եվրոպական երկրները, բացառությամբ Արգենտինայի, ԱՄՆ-ի և Պակիստանի։ Երկրորդ համաշխարհային պատերազմի պատճառով Շախմատային օլիմպիադան չի անցկացվել 19391950-ին։

Օլիմպիադայի ծագումը

[խմբագրել | խմբագրել կոդը]

Շախմատային առաջին օլիմպիադան ոչ պաշտոնական բնույթի էր։ 1924-ին շախմատն օլիմպիական մարզաձևերի ցանկում ներառելու փորձ էր արվել, որը, սակայն, ձախողվել էր պրոֆեսիոնալ և սիրողական խաղացողներին տարբերելու հետ կապված խնդիրների պատճառով[1]։ Քանի որ 1924–ի ամառային Օլիմպիական խաղերը տեղի էին ունենում Փարիզում, առաջին ոչ պաշտոնական Շախմատային օլիմպիադան նույնպես անցկացվեց Փարիզում։ ՖԻԴԵ-ն ձևավորվել էր 1924հուլիսի 20-ին, 1-ին ոչ պաշտոնական Շախմատային օլիմպիադայի փակման օրը[2]։

ՖԻԴԵ-ի կազմակերպած առաջին պաշտոնական Շախմատային օլիմպիադան տեղի ունեցավ 1927-ին, Լոնդոնում[1]։ Օլիմպիադաները անցկացվում էին տարին մեկ կամ այլ ոչ կանոնավոր պարբերությամբ մինչև Երկրորդ համաշխարհային պատերազմը, իսկ 1950-ից սկսած դրանք տեղի են ունենում ամեն երկու տարին մեկ[1]։

Շախմատային օլիմպիադայի տարածում
1927-ին, Առաջին Շախմատային օլիմպիադային մասնակցել է 16 երկիր։
2006-ին, 37-րդ Շախմատային օլիմպիադային, մասնակցել է 133 երկիր։

Շախմատը Միջազգային օլիմպիական կոմիտեի (ՄՕԿ) կողմից պաշտոնապես ճանաչված է որպես մարզաձև[3], իսկ 1999հունիսին Շախմատի միջազգային ֆեդերացիան` ՖԻԴԵ–ն, ճանաչվել է Միջազգային մարզական ֆեդերացիա[3][4][5][6]։ ՄՕԿ-ի անդամ լինելով, ՖԻԴԵ-ն հետևում է նրա կանոններին, այդ թվում` դոպինգ թեստերի պահանջին, ինչը միարժեքորեն չի ընդունվում շախմատային աշխարհում[7][8][9][10]։ Շախմատի՝ օլիմպիական մարզաձև դառնալու հավանականությունը մնում է անորոշ։ «Շախմատային օլիմպիադա» անվան գործածումը պայմանավորված է պատմական ավանդույթով և որևէ կապ չունի Օլիմպիական խաղերի հետ։

Շախմատային օլիմպիադայի մրցանակակիր երկրները

[խմբագրել | խմբագրել կոդը]
Թվական Անցկացման վայր Ոսկի Արծաթ Բրոնզ Մասնակից
հավաքականների
քանակը
1924 Առաջին ոչ պաշտոնական Շախմատային օլիմպիադա
Շախմատային օլիմպիադա (անհատական)
Ֆրանսիա Ֆրանսիա, Փարիզ Չեխոսլովակիա Հունգարիա Շվեյցարիա
1926 2-րդ ոչ պաշտոնական Շախմատային օլիմպիադա
Թիմային մրցաշար
Հունգարիա Հունգարիա, Բուդապեշտ Հունգարիա Հարավսլավիա Ռումինիա 4
1927 Առաջին Շախմատային օլիմպիադա Միացյալ Թագավորություն Միացյալ Թագավորություն, Լոնդոն Հունգարիա Դանիա Անգլիա 16
1928 2-րդ Շախմատային օլիմպիադա Նիդերլանդներ Նիդերլանդներ, Հաագա Հունգարիա ԱՄՆ Լեհաստան 17
1930 3-րդ Շախմատային օլիմպիադա Գերմանիա Գերմանիա, Համբուրգ Լեհաստան Հունգարիա Գերմանիա 18
1931 4-րդ Շախմատային օլիմպիադա Չեխոսլովակիա Չեխոսլովակիա, Պրահա ԱՄՆ Լեհաստան Չեխոսլովակիա 19
1933 5-րդ Շախմատային օլիմպիադա Միացյալ Թագավորություն Միացյալ Թագավորություն, Ֆոլքսթոն ԱՄՆ Չեխոսլովակիա Շվեդիա 15
1935 6-րդ Շախմատային օլիմպիադա Լեհաստան Լեհաստան, Վարշավա ԱՄՆ Շվեդիա Լեհաստան 20
1936 3-րդ ոչ պաշտոնական Շախմատային օլիմպիադա Գերմանիա Գերմանիա, Մյունխեն Հունգարիա Լեհաստան Գերմանիա 21
1937 7-րդ Շախմատային օլիմպիադա Շվեդիա Շվեդիա, Ստոկհոլմ ԱՄՆ Հունգարիա Լեհաստան 19
1939 8-րդ Շախմատային օլիմպիադա Արգենտինա Արգենտինա, Բուենոս Այրես Գերմանիա Լեհաստան Էստոնիա 27
1950 9-րդ Շախմատային օլիմպիադա Հարավսլավիա Հարավսլավիա, Դուբրովնիկ Հարավսլավիա Արգենտինա Արևմտյան Գերմանիա 16
1952 10-րդ Շախմատային օլիմպիադա Ֆինլանդիա Ֆինլանդիա, Հելսինկի ԽՍՀՄ Արգենտինա Հարավսլավիա 25
1954 11-րդ Շախմատային օլիմպիադա Նիդերլանդներ Նիդերլանդներ, Ամստերդամ ԽՍՀՄ Արգենտինա Հարավսլավիա 26
1956 12-րդ Շախմատային օլիմպիադա Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն ԽՍՀՄ, Մոսկվա ԽՍՀՄ Հարավսլավիա Հունգարիա 34
1958 13-րդ Շախմատային օլիմպիադա Գերմանիա Գերմանիա, Մյունխեն ԽՍՀՄ Հարավսլավիա Արգենտինա 36
1960 14-րդ Շախմատային օլիմպիադա Գերմանիա Գերմանիա, Լայպցիգ ԽՍՀՄ ԱՄՆ Հարավսլավիա 40
1962 15-րդ Շախմատային օլիմպիադա Բուլղարիա Բուլղարիա, Վառնա ԽՍՀՄ Հարավսլավիա Արգենտինա 38
1964 16-րդ Շախմատային օլիմպիադա Իսրայել Իսրայել, Թել Ավիվ ԽՍՀՄ Հարավսլավիա Արևմտյան Գերմանիա 50
1966 17-րդ Շախմատային օլիմպիադա Կուբա Կուբա, Հավանա ԽՍՀՄ ԱՄՆ Հունգարիա 52
1968 18-րդ Շախմատային օլիմպիադա Շվեյցարիա Շվեյցարիա, Լուգանո ԽՍՀՄ Հարավսլավիա Բուլղարիա 53
1970 19-րդ Շախմատային օլիմպիադա Գերմանիա Գերմանիա, Զիգեն ԽՍՀՄ Հունգարիա Հարավսլավիա 60
1972 20-րդ Շախմատային օլիմպիադա Հարավսլավիա Հարավսլավիա, Սկոպյե ԽՍՀՄ Հունգարիա Հարավսլավիա 63
1974 21-րդ Շախմատային օլիմպիադա Ֆրանսիա Ֆրանսիա, Նիցցա ԽՍՀՄ Հարավսլավիա ԱՄՆ 75
1976 22-րդ Շախմատային օլիմպիադա * Իսրայել Իսրայել, Հայֆա ԱՄՆ Նիդերլանդներ Անգլիա 48
1976 4-րդ ոչ պաշտոնական Շախմատային օլիմպիադա Լիբիա Լիբիա, Տրիպոլի Սալվադոր Թունիս Պակիստան 34
1978 23-րդ Շախմատային օլիմպիադա Արգենտինա Արգենտինա, Բուենոս Այրես Հունգարիա ԽՍՀՄ ԱՄՆ 66
1980 24-րդ Շախմատային օլիմպիադա Մալթա Մալթա, Վալետա ԽՍՀՄ Հունգարիա ԱՄՆ 82
1982 25-րդ Շախմատային օլիմպիադա Շվեյցարիա Շվեյցարիա, Լյուցեռն ԽՍՀՄ Չեխոսլովակիա ԱՄՆ 92
1984 26-րդ Շախմատային օլիմպիադա Հունաստան Հունաստան, Սալոնիկ ԽՍՀՄ Անգլիա ԱՄՆ 88
1986 27-րդ Շախմատային օլիմպիադա ԱՄԷ ԱՄԷ, Դուբայ ԽՍՀՄ Անգլիա ԱՄՆ 108
1988 28-րդ Շախմատային օլիմպիադա Հունաստան Հունաստան, Սալոնիկ ԽՍՀՄ Անգլիա Նիդերլանդներ 107
1990 29-րդ Շախմատային օլիմպիադա Հարավսլավիա Հարավսլավիա, Նովի Սադ ԽՍՀՄ ԱՄՆ Անգլիա 108
1992 30-րդ Շախմատային օլիմպիադա Ֆիլիպիններ Ֆիլիպիններ, Մանիլա Ռուսաստան Ուզբեկստան Հայաստան 102
1994 31-րդ Շախմատային օլիմպիադա Ռուսաստան Ռուսաստան, Մոսկվա Ռուսաստան Բոսնիա և Հերցեգովինա Ռուսաստան-2 124
1996 32-րդ Շախմատային օլիմպիադա Հայաստան Հայաստան, Երևան Ռուսաստան Ուկրաինա ԱՄՆ 114
1998 33-րդ Շախմատային օլիմպիադա Ռուսաստան Ռուսաստան, Էլիստա Ռուսաստան ԱՄՆ Ուկրաինա 110
2000 34-րդ Շախմատային օլիմպիադա Թուրքիա Թուրքիա, Ստամբուլ Ռուսաստան Գերմանիա Ուկրաինա 126
2002 35-րդ Շախմատային օլիմպիադա Սլովենիա Սլովենիա, Բլեդ Ռուսաստան Հունգարիա Հայաստան 135
2004 36-րդ Շախմատային օլիմպիադա Իսպանիա Իսպանիա, Կալվիա Ուկրաինա Ռուսաստան Հայաստան 129
2006 37-րդ Շախմատային օլիմպիադա Իտալիա Իտալիա, Թուրին Հայաստան Չինաստան ԱՄՆ 148
2008 38-րդ Շախմատային օլիմպիադա Գերմանիա Գերմանիա, Դրեզդեն Հայաստան Իսրայել ԱՄՆ 147
2010 39-րդ Շախմատային օլիմպիադա Ռուսաստան Ռուսաստան, Խանտի Մանսիյսկ Ուկրաինա Ռուսաստան Իսրայել 149
2012 40-րդ Շախմատային օլիմպիադա Թուրքիա Թուրքիա, Ստամբուլ Հայաստան Ռուսաստան Ուկրաինա 149
2014 41-րդ Շախմատային օլիմպիադա Նորվեգիա Նորվեգիա, Տրոմսյո Չինաստան Հունգարիա Հնդկաստան 177 (172)
2016 42-րդ Շախմատային օլիմպիադա Ադրբեջան Ադրբեջան, Բաքու ԱՄՆ Ուկրաինա Ռուսաստան 180[11]
2018 43-րդ Շախմատային օլիմպիադա Վրաստան Վրաստան, Բաթում Չինաստան ԱՄՆ Ռուսաստան 185
2022 44-րդ Շախմատային օլիմպիադա Հնդկաստան Հնդկաստան, Չեննայ Ուզբեկստան Հայաստան Հնդկաստան-2 188
2024 45-րդ Շախմատային օլիմպիադա Հունգարիա Հունգարիա, Բուդապեշտ Հնդկաստան ԱՄՆ Ուզբեկստան 197[12]
2026 46-րդ Շախմատային օլիմպիադա Ուզբեկստան Ուզբեկստան, Տաշքենդ

* Խորհրդային Միության և սոցիալիստական ճամբարի այլ երկրների հավաքականները քաղաքական պատճառներով չեն մասնակցել 1976 թվականի օլիմպիադային։

Ընդհանուր թիմային դասակարգումը

[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս ցուցակում ներկայացված են տղամարդկանց Շախմատային օլիմպիադայում մեդալ վաստակած երկրները։

Տեղ Երկիր Gold Silver Bronze Ընդամենը
1 {{{2}}} ԽՍՀՄ 18 1 0 19
2 ԱՄՆ-ի դրոշը ԱՄՆ 6 7 9 22
3  Ռուսաստան 6 3 3 12
4 {{{2}}} Հունգարիա 3 7 2 12
5 {{{2}}} Հայաստան 3 1 3 7
6 {{{2}}} Ուկրաինա 2 2 3 7
7 {{{2}}} Չինաստան 2 1 0 3
8 {{{2}}} Հարավսլավիա 1 6 5 12
9  Լեհաստան 1 2 3 6
10 {{{2}}} Գերմանիա* 1 1 3 5
11 {{{2}}} Ուզբեկստան 1 1 1 3
12 {{{2}}} Հնդկաստան** 1 0 2 3
13  Անգլիա 0 3 3 6
14 {{{2}}} Արգենտինա 0 3 2 5
15 Չեխոսլովակիա Չեխոսլովակիա 0 2 1 3
16  Իսրայել 0 1 1 3
16  Նիդերլանդներ 0 1 1 3
16 {{{2}}} Շվեդիա 0 1 1 3
17 {{{2}}} Բոսնիա և Հերցեգովինա 0 1 0 1
17 {{{2}}} Դանիա 0 1 0 1
18  Բուլղարիա 0 0 1 1
18 {{{2}}} Էստոնիա 0 0 1 1

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 Brace, Edward R. (1977), An Illustrated Dictionary of Chess, Hamlyn Publishing Group, էջ 64, ISBN 1-55521-394-4 (անգլ.)
  2. FIDE History by Bill Wall. Retrieved 2 May 2008. (անգլ.)
  3. 3,0 3,1 Recognized Sports of the International Olympic Committee Միջազգային օլիմպիական կոմիտե պաշտոնական կայք։ Վերցված է 2008-ի մայիսի 2։ (անգլ.)
  4. International Federation (IF) for chess. Միջազգային օլիմպիական կոմիտե պաշտոնական կայք։ Վերցված է 2008-ի մայիսի 2։ (անգլ.)
  5. FIDE - Uniting the Chess World ՖԻԴԵի պաշտոնական կայք։ Վերցված է 2008-ի մայիսի։ (անգլ.)
  6. ARISF Members ՄՕԿ ճանաչված Միջազգային մարզական Ֆեդերացիաների միություն (Association of Recognized IOC International Sports Federation)։ Վերցված է 2008-ի մայիսի 2։ (անգլ.)
  7. Complete FIDE Anti-Doping Documents ՖԻԴԵի պաշտոնական կայք։ Վերցված է 2008-ի մայիսի։ (անգլ.)
  8. Controversy over FIDE doping check ChessBase.com Վերցված է 2008-ի մայիսի։ (անգլ.)
  9. The Insanity of Drug Testing in Chess Արխիվացված 2012-02-29 Wayback Machine by Jeremy Silman Վերցված է 2008-ի մայիսի։ (անգլ.)
  10. Chess Olympiad in Dresden 2008 Արխիվացված 2008-09-11 Wayback Machine chinaorbit.com Վերցված է 2008-ի մայիսի։ (անգլ.)
  11. 42nd Olympiad Baku 2016 Open
  12. «Chess-Results Server Chess-results.com - 45th Chess Olympiad Budapest 2024». chess-results.com. Վերցված է 2024-09-23-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]