Jump to content

Օքսիգենոթերապիա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Օքսիգենոթերապիա
Տեսակթերապիա, Հիմնական դեղամիջոցներ և gasocrinology?
Ենթադասառաջին օգնություն[1], medical gas therapy? և gasocrinology?
MeSHE02.880.690
 Oxygen therapy Վիքիպահեստում

Օքսիգենոթերապիա կամ թթվածնաբուժություն, հավելյալ թթվածնի աղբյուր, օգտագործում են բժշկության մեջ՝ բուժման նպատակներով[2]։ Այն կիրառվում է արյան մեջ թթվածնի ցածր մակարդակի, շմոլ գազով թունավորման, կլաստերային գլխացավերի ժամանակ, ինչպես նաև ինհալյացիոն անեսթետիկներ շնչելու ընթացքում՝ արյան մեջ թթվածնի բավարար քանակը պահպանելու նպատակով[3]։ Թթվածնի երկարատև կիրառումը հաճախ օգտագործում են քրոնիկ թթվածնաքաղցով անձանց շրջանում, որը հանդիպում է ԹՔՕՀ - ի կամ ցիստիկ ֆիբրոզի[2][4] ժամանակ։ Թթվածինը տրվում է տարբեր եղանակներով, այդ թվում ՝ թթվածնային բեղիկների, թթվածնային դիմակների և հիպերբարիկ խցիկի օգնությամբ[5][6]։

Թթվածինը պետք է բջջի նորմալ նյութափախանակության[7] համար, բայց միևնույն ժամանակ թթվածնի չափազանց բարձր կոնցենտրացիան կարող է բերել թթվածնով թունավորման՝ առաջացնելով թոքային հյուվածքի վնասում կամ շնչառական անբարարություն[8] հատկապես այն անձանց մոտ, ովքեր ունեն դրանց նկատմամբ նախատրամադրվածություն[3]։ Թթվածնի բարձր կոնցենտրացիաները՝ հատկապես ծխելու ընթացքում, բարձրացնում են այրվելու ռիսկը։ Առանց տրվող թթվածնի խոնավեցման հնարավոր է քթի խոռոչների չորացում[2]։ Թթվածնով արյան հագեցումը կախված է բուժման պայմաններից[2]։ Նորմայում խորհուրդ է տրվում արյան հագեցվածությունը պահել 94-96 %-ի վրա, իսկ այն հիվանդների մոտ, ովքեր ունեն ածխաթթու գազի կուտակման ռիսկ, խորհուրդ է տրվում 88-92 % հագեցվածություն։ Շմոլ գազով թունավորվածներին կամ սրտի կաթվածով հիվանդներին պետք է հնարավորինս արագ հագեցնել թթվածնով[2][9]։ Օդում թթվածնի մակարդակը կազմում է 21 %, իսկ թթվածնաթերապիայում այն հասնում է 100 %-ի[8]։

Թթվածնի կիրառումը բժշկության մեջ ընդհանուր տարածում ունեցավ 1917 թվականին[10][11]։ Այն ներառված է Առողջապահության համաշխարհային կազմակեպության Հիմնական դեղամիջոցների ցանկում՝ որպես առողջապահական համակարգի[12] ամենաէֆեկտիվ և ապահով թերապիայի միջոց։ Տնային պայմաններում կիրառվող թթվածնի մեկամսյա արժեքը Բրազիլիայում կազմում է մոտ 150 ԱՄՆ դոլլար, իսկ Միացյալ Նահանգներում՝ 400 ԱՄՆ դոլլար[4]։ Տնային պայմաններում կիրառվող թթվածինը տրամադրվում է նաև թթվածնային բալոնների կամ թթվածնային խտացուցիչների տեսքով[2]։ Զարգացած երկրներում[2][13] թթվածինը հաճախ կիրառում են բուժման նպատակով։

Բժշկական կիրառում

[խմբագրել | խմբագրել կոդը]
Թթվածնային բեղիկներ


Oxygen piping and regulator with flow meter, for oxygen therapy, mounted in an ambulance
Pin-indexed Oxygen Regulator for portable D-Cylinder, usually carried in an ambulance's resuscitation kit
Pin index medical oxygen cylinder valve

Թթվածնային թերապիայի կիրառվում է և՛ քրոնիկական և՛ սուր վիճակներում, կարող է օգտագործվել հիվանդանոցային, մինչ-հիվանդանոցային կամ արտահիվանդանոցային պայմաններում։

Քրոնիկական վիճակներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Օքսիգենոթերապիան կիրառություն ունի թոքերի քրոնիկ օբստրուկտիվ հիվանդությունների, հաճախակի զարգացող բրոնխիտների և էմֆիզեմաների ժամանակ։ Դա ցուցված է ԹՔՕՀ - ով հիվանդներին ում թթվածնի զարկերակային պարցիալ ճնշումը PaO
2
≤ 55 մմսս. է կամ զարկերակային հագեցվածությունը SaO
2
≤ 88 %[14][15][16]:

Թթվածնի կիրառումը նախատեսված է հևոցով հիվանդների համար սրտային կամ շնչական անբավարարության, տերմինալ փուլի քաղծկեղի և նեյրոդեգեներատիվ հիվանդությունների ժամանակ։ Չնայած այս դեպքերում արյան մեջ պահպանված է թթվածնի նորմալ մակարդակը։ 2010թ. - ին 239 սուբյեկտների վրա կատարված փորձերը պարզել են որ հևոցը կանխելու համար թթվածնաթերապիայի և պարզապես օդի ներմուծման մեջ չկա էական տարբերություն[17]։

Սուր վիճակներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Թթվածինը լայնորեն կիրառվում է շտապ բժշկական օգնության մեջ, ինչպես՝ հիվանդանոցային պայմաններում, այնպես էլ շտապ բժշկական ծառայություններ կամ առաջին բուժօգնություն տրամադրող հաստատություններում։

Արտահիվանդանոցային պայմաններում, բարձր դոզաներով թթվածինը նախատեսված է վերակենդանացման, ծանր

վնասվածքների, անաֆիլաքսիայի, ծանր արյունահոսությունների, շոկի, ցնցումների և հիպոթերմիայի ժամանակ[18][19]։

Այն նախատեսված է նաև այն հիվանդների համար, որոնք վնասվման կամ հիվանդության հետևանքով ունեն թթվածնի ցածր մակարդակ արյան մեջ։ Այս դեպքում թթվածնի հոսքը պետք է լինի չափավոր, որպեսզի բերի թթվածնով հագեցվածությանը արյան մեջ՝ հիմնվելով պուլս օքսիմետրիայի վրա (թիրախային մակարդակը՝ 94 – 96 % կամ 88 - 92 % ԹՔՕՀ - ով անձանց մոտ)[9][18] : Թթվածնի չափազանց մեծ քանակը կարող է լինել մահացու նույնիսկ սուր վիճակում գտնվող հիվանդերի համար[9]։

2018 թվականի Բրիտանական բժշկական ամսագրի խորհուրդների համաձայն՝ սատուրացիայի 96 %-ի դեպքում թթվածնաթերապիան պետք է դադարեցվի և չպետք է վերսկսվի սատուրացիայի 90-93 %-ի դեպքում[20]։ Բացառություն են կազմում՝ շմոլ գազով թունավորումը, կլաստերային գլխացավը, մանգաղաբջջային անեմիայի գրոհները և պնևմոթորաքսը[20]։

Թթվածնի մեծ կոնցենտրացիաները անձական օգտագործման համար կիրառվում են տնային պայմաններում բուժման նպատակներով՝ ընդհատելու համար կլաստերային գլխացավի գրոհները, շնորհիվ դրա անոթասեղմիչ[21] ազդեցությամբ։

Մարդիկ, ովքեր ստանում են թթվածնաթերապիա՝ սուր հիվանդության կամ հոսպիտալիզացման պատճառով, առանց բժշկի որոշման չպետք է շարունակեն թթվածնով բուժումը[22]։ Հիվանդի լավացման զուգահեռ թթվածնաքաղցը վերանում է[22]։

Թոքերի քրոնիկական օբստրուկտիվ հիվանդություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Օքսիգենոթերապիա իրականացվում է թոքերի քրոնիկ օբստրուկտիվ հիվանդությունների ժամանակ, ինչպիսին է թոքերի էմֆիզեման, հատկապես այն դեպքում, երբ ածխաթթու գազը պահվում է թոքերում (շնչական անբավարարություն II աստիճան)։ Հետագայում, եթե այս հիվանդներին տրվի հավելյալ թթվածին, նրանց մոտ կարող է դիտվել ածխաթթու գազի կուտակում և pH-ի նվազում(հիպերկապնիա), որը կարող է նրանց կյանքի համար վտանգ ներկայանալ[23]։ Սա վենտիլյացիոն-պերֆուզիոն անհավասարակշռության արդյունք է (տե՛ս Թթվածնի ազդեցությունը քրոնիկական օբստրուկտիվ հիվանդության ժամանակ[24]): Վատագույն դեպքում թթվածնի բարձր դոզաները ծանր էմֆիզեմայով և ածխաթթու գազի բարձր մակարդակով հիվանդների շրջանում կարող են նվազեցնել շնչառությունը և խթանել շնչական անբավարարության զարգացումը՝ նկատելիորեն բարձրացնելով մահացությունը՝ ի տարբերություն այն հիվանդների, ովքեր ստանում են տիտրացված թթվածին[23]։

2010 թվականի ուսումնասիրությունները ցույց են տվել, որ տիտրված թթվածինը վտանգ չի ներկայացնում ԹՔՕՀ-ով հիվանդների շրջանում[23]։

Այլընտրանքային բժշկություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Այլընտրանքային բժշկության որոշ գործիչներ առաջ են բերել «թթվածնաթերապիա»-ով ՁԻԱՀի ,Ալցհայմերի հիվանդության և ուռուցքների բուժման փաստը։ Համաձայն Ամերիկյան ուռուցքաբանական կազմակերպության՝ «հասանելի գիտական ապացույցները չեն աջակցում այն միտքը, որ թթվածին ատադրող քիմիկատների ներարկումը մարդու օրգանիզմ կարող է էֆեկտիվ լինել ուռուցքի բուժման համար»[25]։

Թթվածնի կառավարման համար կիրառվում են տարբեր սարքեր։ Թթվածինը առաջնահերթ անցնում է ճնշման կարգավորիչի միջով, որը կարգավորում է թթվածնի բարձր ճնշման մատակարարումը(տվյալ սարքավորումից) դեպի թթվածնի ցածր ճնշում։ Այս ցածր ճնշումը կառավարվում է հոսքաչափիչիով, որը կարող է լինել տոկոսային կամ ընտրողական, և այս հոսքը վերահսկվում է լիտրերով մեկ րոպեի ընթացքում (լ/ր)։ Բժշկական թթվածնի համար հոսքաչափիչի միջակայքը տատանվում է 0-ից մինչև 15 լ/ր, իսկ որոշ ագրեգատների հետ կարող է հասնել մինչև 25 լ/ր։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. National Institute for Occupational Safety and Health NIOSH pocket guide to chemical hazards, NIOSH pocket guide to chemical hazards (superseded) — 2007.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 British national formulary : BNF 69 (69 ed.). British Medical Association. 2015. էջեր 217–218, 302. ISBN 9780857111562.
  3. 3,0 3,1 WHO Model Formulary 2008 (PDF). World Health Organization. 2009. էջ 20. ISBN 9789241547659. Արխիվացված (PDF) օրիգինալից 2016 թ․ դեկտեմբերի 13-ին. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 8-ին.
  4. 4,0 4,1 Jamison, Dean T.; Breman, Joel G.; Measham, Anthony R.; Alleyne, George; Claeson, Mariam; Evans, David B.; Jha, Prabhat; Mills, Anne; Musgrove, Philip (2006). Disease Control Priorities in Developing Countries (անգլերեն). World Bank Publications. էջ 689. ISBN 9780821361801. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ մայիսի 10-ին.
  5. Macintosh, Michael; Moore, Tracey (1999). Caring for the Seriously Ill Patient 2E (անգլերեն) (2 ed.). CRC Press. էջ 57. ISBN 9780340705827. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ հունվարի 18-ին.
  6. Dart, Richard C. (2004). Medical Toxicology (անգլերեն). Lippincott Williams & Wilkins. էջեր 217–219. ISBN 9780781728454. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ հունվարի 18-ին.
  7. Peate, Ian; Wild, Karen; Nair, Muralitharan (2014). Nursing Practice: Knowledge and Care (անգլերեն). John Wiley & Sons. էջ 572. ISBN 9781118481363. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ հունվարի 18-ին.
  8. 8,0 8,1 Martin, Lawrence (1997). Scuba Diving Explained: Questions and Answers on Physiology and Medical Aspects of Scuba Diving (անգլերեն). Lawrence Martin. էջ H-1. ISBN 9780941332569. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ հունվարի 18-ին.
  9. 9,0 9,1 9,2 Chu, DK; Kim, LH; Young, PJ; Zamiri, N; Almenawer, SA; Jaeschke, R; Szczeklik, W; Schünemann, HJ; Neary, JD; Alhazzani, W (2018 թ․ ապրիլի 28). «Mortality and morbidity in acutely ill adults treated with liberal versus conservative oxygen therapy (IOTA): a systematic review and meta-analysis». Lancet. 391 (10131): 1693–1705. doi:10.1016/S0140-6736(18)30479-3. PMID 29726345.
  10. Agasti, T. K. (2010). Textbook of Anesthesia for Postgraduates (անգլերեն). JP Medical Ltd. էջ 398. ISBN 9789380704944. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ մայիսի 10-ին.
  11. Rushman, Geoffrey B.; Davies, N. J. H.; Atkinson, Richard Stuart (1996). A Short History of Anaesthesia: The First 150 Years (անգլերեն). Butterworth-Heinemann. էջ 39. ISBN 9780750630665. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ մայիսի 10-ին.
  12. «WHO Model List of Essential Medicines (19th List)» (PDF). World Health Organization. 2015 թ․ ապրիլ. Արխիվացված (PDF) օրիգինալից 2016 թ․ դեկտեմբերի 13-ին. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 8-ին.
  13. Wyatt, Jonathan P.; Illingworth, Robin N.; Graham, Colin A.; Hogg, Kerstin; Robertson, Colin; Clancy, Michael (2012). Oxford Handbook of Emergency Medicine (անգլերեն). OUP Oxford. էջ 95. ISBN 9780191016059. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ հունվարի 18-ին.
  14. McDonald, Christine F; Crockett, Alan J; Young, Iven H (2005). «Adult domicilariary oxygen. Position statement of the Thoracic Society of Australia and New Zealand». The Medical Journal of Australia. 182 (12): 621–26. Արխիվացված օրիգինալից 2006 թ․ հունիսի 14-ին.
  15. Stoller, JK.; Panos, RJ.; Krachman, S.; Doherty, DE.; Make, B. (2010 թ․ հուլիս). «Oxygen therapy for patients with COPD: current evidence and the long-term oxygen treatment trial». Chest. 138 (1): 179–87. doi:10.1378/chest.09-2555. PMC 2897694. PMID 20605816.
  16. Cranston, Josephine M.; Crockett, Alan; Moss, John; Alpers, John H. (2005 թ․ հոկտեմբերի 19). The Cochrane Library (անգլերեն). John Wiley & Sons, Ltd. doi:10.1002/14651858.cd001744.pub2.
  17. Abernethy, Amy P.; McDonald, Christine F.; Frith, Peter A.; Clark, Katherine; Herndon, James E., II; Marcello, Jennifer; Young, Iven H.; Bull, Janet; Wilcock, Andrew; Booth, Sara; Wheeler, Jane L.; Tulsky, James A.; Crockett, Alan J.; Currow, David C. (2010 թ․ սեպտեմբերի 4). «Effect of palliative oxygen versus room air in relief of breathlessness in patients with refractory dyspnoea: a double-blind, randomised controlled trial». Lancet. 376 (9743): 784–93. doi:10.1016/S0140-6736(10)61115-4. PMC 2962424. PMID 20816546.{{cite journal}}: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)
  18. 18,0 18,1 «Clinical Guidelines Update – Oxygen» (PDF). Joint Royal Colleges Ambulance Liaison Committee/Warwick University. 2009 թ․ ապրիլ. Արխիվացված (PDF) օրիգինալից 2009 թ․ հուլիսի 11-ին. Վերցված է 2009 թ․ հունիսի 29-ին.
  19. O'Driscoll BR, Howard LS, Davison AG (2008 թ․ հոկտեմբեր). «BTS guideline for emergency oxygen use in adult patients». Thorax. British Thoracic Society. 63 (Suppl 6:vi): 1–68. doi:10.1136/thx.2008.102947. PMID 18838559. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2015 թ․ ապրիլի 13-ին.
  20. 20,0 20,1 Siemieniuk, Reed A C; Chu, Derek K; Kim, Lisa Ha-Yeon; Güell-Rous, Maria-Rosa; Alhazzani, Waleed; Soccal, Paola M; Karanicolas, Paul J; Farhoumand, Pauline D; Siemieniuk, Jillian L K; Satia, Imran; Irusen, Elvis M; Refaat, Marwan M; Mikita, J Stephen; Smith, Maureen; Cohen, Dian N; Vandvik, Per O; Agoritsas, Thomas; Lytvyn, Lyubov; Guyatt, Gordon H (2018 թ․ հոկտեմբերի 24). «Oxygen therapy for acutely ill medical patients: a clinical practice guideline». BMJ: k4169. doi:10.1136/bmj.k4169.
  21. Sands, George. «Oxygen Therapy for Headaches». Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ դեկտեմբերի 1-ին. Վերցված է 2007 թ․ նոյեմբերի 26-ին.
  22. 22,0 22,1 American College of Chest Physicians; American Thoracic Society (2013 թ․ սեպտեմբեր), «Five Things Physicians and Patients Should Question», Choosing Wisely: an initiative of the ABIM Foundation, American College of Chest Physicians and American Thoracic Society, Արխիվացված օրիգինալից 2013 թ․ նոյեմբերի 3-ին, Վերցված է 2013 թ․ հունվարի 6-ին, which cites
  23. 23,0 23,1 23,2 Austin Michael A, Wills Karen E, Blizzard Leigh, Walters Eugene H, Wood-Baker Richard (18 October 2010)։ «Effect of high flow oxygen on mortality in chronic obstructive pulmonary disease patients in prehospital setting: randomised controlled trial»։ British Medical Journal 341 (oct18 2): c5462։ ISSN 0959-8138։ PMC 2957540։ PMID 20959284։ doi:10.1136/bmj.c5462։ Արխիվացված օրիգինալից 26 October 2010-ին 
  24. Kim, Victor; Benditt, Joshua O; Wise, Robert A; Sharafkhaneh, Amir (2008). «Oxygen therapy in chronic obstructive pulmonary disease». Proceedings of the American Thoracic Society. 5 (4): 513–18. doi:10.1513/pats.200708-124ET. PMC 2645328. PMID 18453364.
  25. «Oxygen Therapy». American Cancer Society. 2012 թ․ դեկտեմբերի 26. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մարտի 21-ին. Վերցված է 2013 թ․ սեպտեմբերի 20-ին.

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 4, էջ 184