Jump to content

«Հայաստան» տաղավար (Մոսկվա)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Տաղավար
«Հայաստան» տաղավար
Երկիր{{{2}}} ԽՍՀՄ
Շինարար
  • Ճարտարապետներ՝ Ռուդոլֆ Կլիքս և Վ․ Մ․ Տաուշկանով[1]
  • Քանդակագործներ՝ Ի․Ա․ Ռաբինովիչ, Լ․Մ․ Պիսարևսկի, Զ․Ս․ Սնիգիր, Օ․Կ․ Սոմովա, Տ․Ֆ․ Սմոտրովա, Ն․Ի․ Աբակումցև[2]
  • Գլխավոր նկարիչ՝ Գ․Բ․ Գուսակ[2]
  • Նկարիչներ՝ Կ․Ն․ Շեկոտով, Կ․Պ․ Բելով, Ե․Պ․ Սոլովյով, Ն․Ֆ․ Կլիկուշին և Ա․Մ․ Դուբրովսկի[3]
Շինարարության սկիզբ1952
Շինարարության վերջ1954
Վիճակկանգուն
🌐vdnh.ru/map/4187/(ռուս.)
Քարտեզ
Քարտեզ

«Հայաստան» տաղավար, Ժողովրդական Տնտեսության Նվաճումների Ցուցահանդեսի 68-րդ տաղավարը, որը կառուցվել է 1952-1954 թվականներին։

Տաղավարի ժամանակակից ներքին տեսքը

Տաղավարը կառուցվել է 1952-1954 թվականներին ՝ ճարտարապետներ Ռուդոլֆ Կլիքսի և Վ․ Մ․ Տաուշկանովի նախագծով։ Ի սկզբանե կրել է «Սիբիր» անվանումը։

Կառույցն ունի վեցանկյուն կառուցվածք։ Կենտրոնական ճակատն առանձնանում է բարձր վեցանկյուն սյունասրահով։ Վեց սյուներից յուրաքանչյուրի վրա տեղադրված են հարթաքանդակներ, որոնց վրա պատկերված են որսորդի, մեքենայացնողի, կոլտնտեսուհու, անասնաբույծի, գյուղատնտեսի և հանքափորի լուսանկարներ։ Գլխավոր ճակատը պսակված է ճարտարապետական քանդակներով, որոնց վրա պատկերված են խուրձ ու առատության եղջյուրը։ Նախագծի առաջնային տարբերակի համաձայն, սյունասրահը պետք է ունենար դարպաս դեպի ներքին բակ, որից, արդյունքում, որոշվեց հրաժարվել՝ տաղավարի ցուցադրական հատվածի մեծացման նպատակով։ Բակը ծածկվել է գմբեթով և դարձել տաղավարի կենտրոնական սրահը։ Նախասրահի վրա առկա է «Սիբիր» գրվածքը (նկարիչներ՝ Կ․ Ն․ Շեկոտով, Կ․ Պ․ Բելով, Ե․ Պ․ Սոլովյով, Ն․ Ֆ․ Կլիկուշին և Ա․ Մ․ Դուբրովսկի)՝ զարդարված տոնածառի ճյուղերի, կենդանիների և թռչունների պատկերներով, որոնք բնակվում են Սիբիրի անտառներում[4][3]։

Տաղավարի առաջին ցուցադրությունը նվիրված է եղել Սիբիրի գյուղատնտեսության և արդյունաբերական շրջանների ձեռքբերումներին՝ հատկապես Ալթայի և Կրասնոյարսկի երկրամասերին, Տյումենի, Օմսկի, Նովոսիբիրսկի, Տոմսկի, Կեմերովոյի և Իրկուտսկի մարզերին, ինչպես նաև Տիվայի ինքնավար մարզին։ Ցուցադրության ժամանակ լուսաբանված հիմնական թեմաները նվիրված են եղել նոր հողերի յուրացմանը, ինչպես նաև մեքենայացմանը և էլեկտրականացմանը։ 1959 թվականին տաղավարի թեմատիկան ամբողջությամբ փոփոխվել է, իսկ տաղավարը վերանվանվել «ՌԽՍՖՀ գյուղատնտեսություն»։ 1964 թվականին տաղավարը կոչվել է «Վառելիքի արդյունաբերություն», իսկ 1967 թվականից՝ «Ածխի արդյունահանում»։ 1977 թվականին տաղավարում բացվել է Էստոնական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության ցուցադրությունը[4][3]։

2003 թվականից տաղավարում գործում է Հայաստանի առևտրային ցուցադրության կենտրոնը և «Արարատ» հայկական ռեստորանը[3]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Рогачёв, 2014, էջ 361
  2. 2,0 2,1 Зиновьева, 2014, էջ 96
  3. 3,0 3,1 3,2 3,3 «Павильон «Армения»». ВДНХ. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 22-ին.
  4. 4,0 4,1 Нефёдов, Коробьина, 2014, էջ 78

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Рогачёв, А. В. Великие стройки социализма. — М.: Центрполиграф, 2014. — С. 295—396. — 480 с. — ISBN 978-5-227-05106-6
  • Зиновьева, О. А. Восьмое чудо света. ВСХВ–ВДНХ–ВВЦ. — М.: Центрполиграф, 2014. — 352 с. — ISBN 978-5-227-05083-0
  • Нефёдов П., Коробьина И. Путеводитель по ВДНХ. — М.: ABCdesign, 2014. — 240 с. — ISBN 978-5-4330-0033-9

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]