Jump to content

Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպություն
Изображение логотипа
Տեսակմիջկառավարական կազմակերպություն
Երկիր Ֆրանսիա
ՀապավումOIF[1]
Հիմնադրված1970, մարտի 20
Գլխադասային գրասենյակՓարիզ, Ֆրանսիա
Տարածաշրջանամբողջ աշխարհում
Պաշտ. լեզու(ներ)ֆրանսերեն
Գլխավոր քարտուղարԼուիզ Մուշիկիվաբո
ՖԱՊ գլխավոր քարտուղարԺակ Լեժանդր
Բյուջե180 միլիոն եվրո (2010)
Կամավորներ88[1]
Կայքfrancophonie.org
48° 51′ 36″ N 2° 18′ 12″ E

Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպություն, (ՖՄԿ), (ֆր.՝ Organisation Internationale de la Francophonie) ֆրանսերենի և համընդհանուր արժեքների ամրագրման և տարածման միջազգային հաստատություն, հիմնադրվել է 1970 թվականին։

Կազմակերպությունում ընդգրկված են 58 լիիրավ, 26 դիտորդի կարգավիճակ ունեցող պետություն, որոնցից 32-ում ֆրանսերենն ունի պաշտոնական լեզվի կամ երկրորդ պաշտոնական լեզվի կարգավիճակ։ ՖՄԿ-ում ընդգրկված երկրների բնակչության ընդհանուր թիվը կազմում է 890 միլիոն, որից 220 միլիոնը ֆրանկոֆոններ են։ ՖՄԿ-ում ներգրավված երկրները սփռված են աշխարհի հինգ մայրցամաքներում։ ՄԱԿ-ի անդամ երկրների մեկ երրորդից ավելին անդամակցում է ՖՄԿ-ին։

Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթնաժողովը Երևանում. Հայաստանի Փոստ, 2018

Կազմակերպությունը հիմնադրվել է 1970 թվականին. կարգախոսն է égalité, complémentarité, solidarité (հավասարություն, փոխլրացում, համերաշխություն)։ Սկզբնական ձևավորվել է որպես փոքրիկ ակումբ հյուսիսային ֆրանսախոս երկրներում, այնուհետև դարձել միջազգային կազմակերպություն, որը ունի բազմաթիվ մասնաճյուղեր իր անդամ երկրներում՝ մշակութային, գիտական, տնտեսական, արդարադատության ու խաղաղության հարցերով։

ՖՄԿ առանցքային գործունեությունն է հանդիսանում աջակցությունն անդամ երկրների կողմից որդեգրած քաղաքականության ամրապնդմանը և համագործակցության ոլորտում բազմակողմանի ծրագրերի իրականացումը։

ՖՄԿ գերակայությունների և հիմնական գործողությունների առանցքն են հանդիսանում ժողովրդավարությանը, մարդու իրավունքների առաջխաղացմանն ուղղված արժեքների ամրապնդումը, խաղաղության ապահովումը, հակամարտությունների կանխարգելումը, կառավարումը և լուծումը, ֆրանսերենի, լեզվա-մշակութային բազմազանության առաջխաղացումը, մշակութային և քաղաքակրթական երկխոսությունների հաճախակի դարձնելը, հանրակրթական ու բարձրագույն ուսուցմանը և գիտությանն ի նպաստ աջակցությունը, ինչպես նաև Ֆրանկոֆոնիայի անդամ պետությունների միջև համագործակցության զարգացումը՝ ի շահ բնապահպանական հիմունքներով այդ երկրների զարգացման և ժողովուրդների միջև համերաշխության ապահովման[2][3]։

Գլխավոր քարտուղարություն (գլխավոր քարտուղարներ)

[խմբագրել | խմբագրել կոդը]
Ֆրանկոֆոն երկրների դրոշները

ՖՄԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը ստեղծվել է 1997 թվականին Հանոյի գագաթնաժողովում։

Գագաթնաժողով

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆրանկոֆոնիայի որոշում կայացնող ամենաբարձր քաղաքական մարմինը Երկրների և կառավարությունների ղեկավարների գագաթաժողովն է, որը հրավիրվում է երկու տարին մեկ անգամ, և ՖՄԿ գլխավոր քարտուղարը։ Մադագասկարի մայրաքաղաք Անտանանարիվույում տեղի ունեցած գագաթաժողովում որոշվել է, որ ՖՄԿ 2018 գագաթաժողովը տեղի կունենա Հայաստանի մայրաքաղաք Երևանում[4][5]։

Նախորդ գագաթնաժողովներ

Նախարարական համաժողով

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆրանկոֆոնիայի նախարարական համաժողովը միավորում է ֆրանկոֆոն կամ արտաքին գործերի նախարարին ամեն տարի՝ ապահովելու Գագաթնաժողովի քաղաքական շարունակելիությունը։ Համաժողովն ապահովում է նախորդ Գագաթնաժողովի կողմից ընդունած որոշումների իրականացումը։

Մշտական խորհուրդ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆրանկոֆոնիայի մշտական խորհուրդ համախմբումէ անդամ երկրների դեսպաններին՝ պլանավորելու Գագաթնաժողովը, ինչպես նաև վերահսկում է դրա որոշումների կայացման գործընթացը։

Խորհրդարանական վեհաժողով

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովի դերն է ՖՄԿ գործադիր ատյաններում ֆրանկոֆոն երկրների ժողովուրդների շահերի և ակնկալիքների ներկայացումը, այդ երկրներում ժողովրդավարության և իրավունքի ամրապնդումը և ամենակարևորը՝ մարդու իրավունքների պաշտպանությունը ֆրանկոֆոն հանրության ներսում։

Ֆրանկոֆոն գործակալություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆրանկոֆոնիայի գործակալությունը Գագաթնաժողովում որոշվելիք մշակութային, գիտական, տեխնիկական, տնտեսական և իրավական համագործակցության ծրագրերի հիմնական օպերատորն է։ Այն նաև գլխավոր քարտուղարի պաշտոնական նստավայրն է։

Անդամ պետություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամերիկա և Կարիբյան ծով

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հյուսիսային Աֆրիկա և Միջին Արևելք

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ասիա և Խաղաղ օվկիանոս

[խմբագրել | խմբագրել կոդը]

Աֆրիկա (բացի Հյուսիսային Աֆրիկայից)

[խմբագրել | խմբագրել կոդը]

Արևմտյան Աֆրիկա

[խմբագրել | խմբագրել կոդը]

Կենտրոնական Աֆրիկա

[խմբագրել | խմբագրել կոդը]

Արևելյան Աֆրիկա և Հնդկական օվսիանոս

[խմբագրել | խմբագրել կոդը]

ՀՀ և Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության միջև երկկողմ հարաբերություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայաստանի մասնակցությունը ՖՄԿ-ին

[խմբագրել | խմբագրել կոդը]

2004 թվականին Ուագադուգուի (Բուրկինա Ֆասո) գագաթնաժողովում Հայաստանը ձեռք է բերել ՖՄԿ-ում դիտորդի կարգավիճակ։ 2008 թվականի հոկտեմբերին Քվեբեկ-Կանադայի գագաթնաժողովում դարձել է ՖՄԿ ասոցիացված անդամ, որից հետո ՀՀ ԱԳ նախարարը նշանակել է Ֆրանկոֆոնիայի հարցերով հատուկ խորհրդական՝ համակարգելու համար Հայաստանում ֆրանկոֆոն նախաձեռնությունները։

2010 թվականի ապրիլին պաշտոնական այցով Հայաստանում է գտնվել Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գլխավոր քարտուղար պարոն Աբդու Դիուֆը։

2011 թվականի մարտին Հայաստանում ստեղծվել է Ֆրանկոֆոն դեսպանների խումբ, որտեղ ներկայացվել են Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության անդամ ու դիտորդ հանդիսացող 11 երկրներ։

2012 թվականի հոկտեմբերի 13, 14-ին Կինշասայում (Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետություն) կայացած Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովին մասնակցել է ՀՀ ԱԳ նախարար պարոն Էդվարդ Նալբանդյանը, Հայաստանը միաձայն կերպով դարձել է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 54-րդ լիիրավ անդամ պետությունը[8]։

Գագաթնաժողովի ժամանակ ընդունվել է ճգնաժամային իրավիճակների հանգուցալուծման և խաղաղության ամրապնդման վերաբերյալ եզրափակիչ բանաձև, որի միջոցով ՖՄԿ-ն վերահաստատել է 2010 թվականի Մոնթրեի գագաթնաժողովի ժամանակ ընդունած իր դիրքորոշումը՝ աջակցություն ցուցաբերելու ղարաբաղյան հակամարտության կարգավորման ուղղությամբ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից գործադրվող ջանքերին։

Համագործակցություն Հայաստանի և ՖՄԿ-ի միջև

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայաստանի և ՖՄԿ-ի միջև իրականացվում են համագործակցային մի շարք ծրագրեր.

  • ֆրանսերենի ուսուցման և ֆրանսերենով ուսուցանվող ոչ-լեզվաբանական առարկաների բարելավում
  • Հայաստանի Հանրապետության հանրակրթական դպրոցական հաստատություններում ֆրանսերենի ուսուցման և ֆրանսերենով լրացուցիչ ծրագրերի իրականացում
  • Մշակութային, գեղարվեստական, կրթական և բուհական ֆրանկոֆոն միջոցառումների իրականացում
  • Ֆրանսերենի լեզվաբանական ծրագրեր
  • Հայաստանի որոշ գրադարաններում ՖՄԿ-ի կողմից ֆրանկոֆոն գրքի անկյունների ստեղծում
  • TV5 Մոնդ հեռուստաալիքին հեռարձակման հնարավորության ընձեռում

Հայաստանի համագործակցությունը ՖՄԿ գործընկեր կառույցների հետ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Համագործակցությունն իրականացվում է խորհրդարանական, համալսարանական բնագավառներում[9]։

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Georg Glasze, « The Discursive Constitution of a World-spanning Region and the Role of Empty Signifiers: the Case of Francophonia », Geopolitics, vol. 4, pages 656-679, 2007 ([1] Արխիվացված 2013-05-16 Wayback Machine).
  • Olivier Milhaud, Post-Francophonie ?, EspacesTemps.net, 2006 ([2]).
  • Ouvrage de référence La langue française dans le monde 2014 (Observatoire de la langue française OIF / Éditions Nathan), 2014 ([3].

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 Idrissa A. Historical Dictionary of NigerRowman & Littlefield, 2020. — P. 379. — ISBN 978-1-5381-2014-9
  2. «Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպություն». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ օգոստոսի 22-ին. Վերցված է 2015 թ․ հունվարի 28-ին.
  3. «Ի՞նչ է ֆրանկոֆոնիան». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2015 թ․ հունվարի 28-ին.
  4. One, Studio. «Ֆրանկոֆոնիայի 2018 թ․ գագաթաժողովը տեղի կունենա Երևանում․դա մեր՝ ամենքիս հաղթանակն է». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ նոյեմբերի 28-ին. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 28-ին.
  5. «Հայաստանի և Մալիի արտգործնախարարները կարևորել են քաղաքական երկխոսության ակտիվացումը». www.tert.am. Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ փետրվարի 11-ին. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 28-ին.
  6. «Ֆրանկոֆոնիայի 2018-ի գագաթնաժողովը՝ Հայաստանում». «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայան. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 16-ին.
  7. «Ֆրանկոֆոնիայի 2018թ. գագաթնաժողովը կանցկացվի Երևանում - Հետք - Լուրեր, հոդվածներ, հետաքննություններ». Վերցված է 2018 թ․ օգոստոսի 16-ին.
  8. Հայաստանը դարձավ Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության լիիրավ անդամ
  9. Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության արտգործնախարարների խորհրդի նիստը կանցնի Հայաստանում

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպություն» հոդվածին։