Ֆրանսուա Ժոզեֆ Բոզիո
Ֆրանսուա Ժոզեֆ Բոզիո (ֆր.՝ François Joseph Bosio, մարտի 19, 1768[1][2][3][…], Մոնակո - հուլիսի 29, 1845[2][3][4][…], Փարիզ, Ֆրանսիա[3]), ֆրանսիացի քանդակագործ, կլասիցիզմի ներկայացուցիչ։
Ֆրանսուա Ժոզեֆ Բոզիո | |
---|---|
Ծնվել է | մարտի 19, 1768[1][2][3][…] |
Ծննդավայր | Մոնակո |
Վախճանվել է | հուլիսի 29, 1845[2][3][4][…] (77 տարեկան) |
Մահվան վայր | Փարիզ, Ֆրանսիա[3] |
Քաղաքացիություն | Մոնակո և Ֆրանսիա |
Մասնագիտություն | քանդակագործ, ուսուցիչ և նկարիչ |
Ուշագրավ աշխատանքներ | Քառաձի մարտակառք և Q18523149? |
Ուսուցիչ | Օգյուստեն Պաժու |
Աշակերտներ | Jean-Pierre Dantan?, Antoine Laurent Dantan?, Pierre Joseph Chardigny?, Jacques-Augustin Dieudonné? և Louis Alexis Achille Bouly? |
Պարգևներ | |
Անդամակցություն | Գեղեցիկ արվեստների ակադեմիա |
Զավակներ | Անաիս Բոզիո |
François-Joseph Bosio Վիքիպահեստում |
Կյանքը և ստեղծագործությունը
խմբագրելՖրանսուա Ժոզեֆ Բոզիոն եղել է քանդակագործ Օգյուստ Պաժուի աշակերտը։ Վերջինիս աջակցությամբ Բոզիոն կատարել է ուսուցողական ճանապարհորդություն դեպի Իտալիա, որտեղ էլ ուսումնասիրել է անտիկ շրջանի վարպետների աշխատանքները։ Վերադառնալով Փարիզ, Նապոլեոն Բոնապարտից Վանդոմյան կոթողը (համանուն հրապարակում) զարդարելու պատվեր է ստանում։ Եղել է նաև Լյուդովիկոս XVIII-րդ և Կարլ X-րդ թագավորների պալատական քանդակագործը։ Վերջինս Բոզիոին շնորհել է բարոնի տիտղոս։ Եղել է նաև Փարիզյան Գեղեցիկ արվեստների ակադեմիայի տնօրեն։ Նրա քանդակներում զգալի է Կանովայի ազդեցությունը։
Լավագույն քանդակներ
խմբագրել- Արիստեյ, Այգեգործության Աստված, մարմար
- Հերկուլեսի պայքարը օձակերպ Ախելոյեմի հետ, բրոնզ
- Հակինթ, մարմար, 1816, Լուվր
- Սալմաս աղբյուրի հավերժահարսը, 1824, Լուվր
- Ֆրանսիայի այլաբանական քանդակ
- Լուի Անտուան Հենրի դը Բուբոն Կոնդե, Էնգենյան դուքս, 1817
- Լյուդովիկոս XIV-րդ, ձիավորի արձանը
- Հենրիխ IV-րդ, երեխան, 1823
- Կոմս Նիկոլայ Նիկիտիչ Դեմիդով, բրոնզ, 1830
- Կուպիդոնը աղեղով, 1808, Էրմիտաժ, Սանկտ Պետերբուրգ
- Չարլզ X-րդ, Լուվր
Պատկերասրահ
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 գերեզման
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 3,6 3,7 RKDartists (նիդերլ.)
- ↑ 4,0 4,1 4,2 Hubert G. Bosio, François-Joseph [Giuseppe Francesco, Baron] // Grove Art Online / J. Turner — [Oxford, England], Houndmills, Basingstoke, England, New York: OUP, 2018. — doi:10.1093/GAO/9781884446054.ARTICLE.T010286
Գրականություն
խմբագրել- Бозио, Франсуа-Жозеф // Энциклопедический словарь Брокгауза и Ефрона։ 86 հատորով, հատոր 82 և 4 լր.-հատ. հրատ., 1890-1907։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ֆրանսուա Ժոզեֆ Բոզիո» հոդվածին։ |