Jump to content

Դենիս Նիլսեն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Դենիս Նիլսեն
Ծնվել էնոյեմբերի 23, 1945(1945-11-23)
ԾննդավայրFraserburgh, Շոտլանդիա
Մահացել էմայիսի 12, 2018(2018-05-12)[1] (72 տարեկան)
Մահվան վայրFull Sutton, Անգլիա
Քաղաքացիություն Միացյալ Թագավորություն
Մասնագիտությունսերիական մարդասպան և արհմիութենական գործիչ

Դենիս Էնդրյու Նիլսեն (նոյեմբերի 23, 1945(1945-11-23), Fraserburgh, Շոտլանդիա - մայիսի 12, 2018(2018-05-12)[1], Full Sutton, Անգլիա), բրիտանացի սերիական մարդասպան և նեկրոֆիլ։

Հատուկ դաժանությամբ սպանել է 15 մարդու և իրականացրել 7 հարձակում։ Զոհերին մասնատել է, նկարահանել մերկ վիճակով, շփվել դիերի հետ։

Համարվում է Մեծ Բրիտանիայի ամենասարսափելի մանյակներից մեկը, ում կատարած հանցագործությունները առաջացրել են հասարակական մեծ ռեզոնանս։

Դենիս Նիլսենի մայրը շոտլանդուհի էր, իսկ հայրը նորվեգացի զինվորական։ Ընտանեկան կյանքը անհաջող է դասավորվել՝ հայրը շատ է խմել և հաճախ երկար ժամանակով հեռացել է տնից։ Նիլսենի 4 տարեկան հասակում ծնողները ամուսնալուծվել են։

Ըստ Նիլսենի, իրադարձությունը, որը չափազանց մեծ ազդեցություն է ունեցել իր ամբողջ կյանքի վրա, տեղի է ունեցել նրա վեց տարեկան հասակում, երբ, առանց պատճառը բացատրելու, ստիպել են մի քանի ժամ միայնակ նստել պապի մահացած մարմնի մոտ թաղման արարողությունց առաջ։ Ըստ նրա, իր շատ սիրելի մարդու դիակին նայելը իր մոտ առաջացրել է «էմոցիոնալ մահ»։

Դրանից երկու տարի անց տեղի է ունեցել մեկ այլ դեպք, որը նույնպես թողել է հակասական ազդեցություն։Ծովում լողալիս Նիլսենը սկսել է խեղդվել, սակայն այլ՝ տարեքիվ ավելի մեծ տղա փրկել է նրան։ Դրանից հետո «փրկիչը», ամենայն հավանականությամբ իրականացրել է ձեռնաշարժության ակտ, քանի որ Նիլսենը արթնանալուց հետո իր փորի վրա հայտնաբերել է տարօրինակ սպիտակ մածուցիկ հեղուկ։ Բանտում գտնվելու տարիներին իր գրած ինքնակենսագրական գիրքը հետագայում Նիլսենն անվանել է «Խեղդվող տղայի պատմությունը»։

Այլ սերիական մարդասպանների համեմատ Դենիսը մանկական տարիքում ագրեսիվ չի եղել, չի ունեցել զայրույթի սուր բռնկումներ, չի ցուցադրել զոոսադիզմի հակվածություն, ընդհակառակը, ուրիշների ագրեսիվությունը նրան վախեցրել է։

1961 թվականին Դենիս Նիլսենն անցնում է Մեծ Բրիտանիայի զինված ուժերում ծառայության, որտեղ ծառայում է որպես բանակային խոհարար։ Այդ պաշտոնում գտնվելով էլ նա ձեռք է բերել մսագործի հմտություններ։

Հասուն տարիներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Բանակում Նիլսենը զերծ է մնացել ուրիշների հետ շփումից և չարաշահել ալկոհոլ խմելը։ Իր առանձին սենյակում ժամանակ առ ժամանակ զբաղվել է ձեռնաշարժությամբ հայելու դիմաց կանգնած, պատկերացնելով, որ նայում է դիակին։ Բանակում ծառայելու վերջին ամիսներին Նիլսենը ընկերացել է մի տղայի հետ (ոչ հոմոսեքսուալ), որը թույլ է տվել իրեն նկարել տեսախցիկով։ Նիլսենի խնդրանքով, նկարահանումների ժամանակ այդ երիտասարդը ուղղակի անշարժ պառկել է՝ դիակի նման։ Այդ երիտասարդի հետ բաժանումը Նիլսենը շատ ծանր է տարել և ոչնչացրել է բոլոր նկարահանած կասետաները, իսկ տեսախցիկը նվիրել ուրիշ ընկերոջ։ Բանակից վերադառնալուց հետո՝ 1972 թվականից Նիլսենը մի տարի աշխատել է որպես ոստիկան Լոնդոնի մայրաքաղաքային ոստիկանության բաժանմունքում, իսկ 1973 թվականի ապրիլից որպես կրտսեր գունդստաբլ[2], սակայն հասկացել է, որ այդ աշխատանքն իր համար չէ[3]։

Ոստիկանությունից ազատվելուց հետո ընդունվում է աշխատանքի տեղավորման բյուրո, որտեղ էլ աշխատում է մինչև ձերբակալությունը[4]։

1974 թվականին Նիլսենը ծանոթանում է Դեյվիդ Հելիչենի հետ, ում հետ միասին ապրել են երկու տարի։ Նրա հետ բաժանում է դարձել է ծանր փորձություն Նիլսենի համար, և որպեսզի գոնե ինչ-որ ձև շեղվի այդ ծանր մտքից, Նիլսենն ամբողջովին խորանում է աշխատանքի ու ալկոհոլի մեջ։

Սպանությունների շարք

[խմբագրել | խմբագրել կոդը]

1978 թվականին Նիլսենը գտնվել է խորը դեպրեսիայի մեջ։ Նրա վրա շատ մեծ ազդեցություն են ունեցել ամանորյա տոները, որոնք անց է կացրել լրիվ մենակության մեջ իր բնակարանում։ Գաղտնի երազանքները՝ կապված մահացած մարմնի հանդեպ ունեցած ցանկության հետ, նորից սկսել են ազդել նրա վրա։ 1978 թվականի դեկտեմբերի 30-ին դուրս է եկել տնից գոնե ինչ-որ մեկի հետ ծանոթանալու մտքով։ Արդյունքում, տուն է բերել մի երիտասարդի, որի հետ ամբողջ երեկո գարեջուր է խմել։ Գիշերն արթնանալով, Նիլսենը, ըստ իր խոսքերի, վախեցել է, որ այդ երիտասարդը մնացածների նման իրեն կլքի։ Սկզբում է շնչահեղձ է արել փողկապով, հետո գլուխը մտցրել ջրով լի դույլի մեջ։ Միայն վերջերս, մի խումբ դետեկտիվների միջոցով, ովքեր որոշել էին բացահայտել բոլոր անհույս գործերը, պարզ է դարձել առաջին զոհի անունը՝ Սթիվեն Դինհոլմս, 14 տարեկան։

Մեկ տարի անց Նիլսենը փորձել է սպանել Էդրյու Հոյին, ում հետ ծանոթացել էր գեյ-բարում, սակայն վերջինս կարողանում է փախչել։

1979 թվականի դեկտեմբերի 3-ին Նիլսենը իրականացնում է երկրորդ սպանությունը։ Նրա զոհն է դառնում 23-ամյա կանադացի ուսանող Քեննեթ Օքեդոնը։ Վերջինիս Նիլսենը խեղդել է ականջալարերի լարով, ինչից հետո սկսել է խաղալ նրա դիակի հետ՝ հանում է հագուստը, լվանում դին, նոր հագուստ հագցնում, նկարահանում տարբեր դիրքերով, շպարում դեմքը և անգամ հետը «թեյ խմում» ու «հեռուստացույց դիտում»։ Հետագայում, նր ակողմից սպանված բոոր տղամարդիկ արժանացել են նույն վերաբերմունքին։

Որպես կանոն Նիլսենի զոհերն են դարձել անտուն դեռահասներն ու անբարեհաջող ընտանիքներում մեծացած երիտասարդները, որոնց կարողացել է տանել իր տուն։ Ծնողներին չի անհանգստացրել երեխաների՝ տնից փախչելը, այդ իսկ պատճաով էլ նրանք չեն դիմել ոստիկանություն։

1980 թվականի մայիսի 13-ին Նիլսենը սպանում է երրորդ զոհին՝ 16-ամյա անտուն ալկոհոլիկ և թմրամոլ Մարտին Դաֆֆիին։ Նիլսենը վաննա է ընդունում դիակի հետ (դիակի լվացման իրար ցանկությունը հետագայում բացատրել է այսպես․ «Զոհը՝ խնջույքից հետո մնացած կեղտոտ սպասք է, իսկ նրա լվացումը՝ սովորական հիգիենիկ պրոցեդուրա»։ Հավանական է, որ «խնջույք» ասելով (feast- տոն, խնջույք) նկատի է ունեցել «կյանքի տոն»։ Դաֆֆիի մարմինը մնացել է բուֆետում երկու շաբաթ, ինչից հետո տեղափոխել է հատակի տակ՝ Քեննեթի դիակի մոտ։

1980 թվականի ամռան կեսին Նիլսենի տանը գտնվող դիակների քայքայման հոտը դարձել է անտանելի, և նա որոշում է կայացրել ազատվել նրանցից։ Նիլսենը անդամահատում է մարմինները, գլուխները տեղավորում աղբի տոպրակների, իսկ իրանները՝ երկու ճամպրուկների մեջ և թաքցնում այգում գտնվող ցախատանը։ Վերջույթների մի մասը թաղում է այգում, իսկ ներքին օրգաններից ազատվում դրանք աղբամանների մեջ նետելով։ Որոշ ժամանակ անց անցորդներից ինչ-որ մեկը աղբամանի մեջ նկատում է ներքին օրգանի հատված, որի տեսքը իրն թվում է կասկածելի։ Տարել է ոստիկանություն, որտեղ նրան ասել են, թե դա ընդամենը մսի խանութի մնացորդներ են։

1980 թվականի հուլիսից սեպտեմբեր ընկած հատվածում եղել է Նիլսենի կողմից իրագործված չորրորդ սպանությունը։ Զոհը՝ 26 տարեկան շոտլանդացի Բիլլի Սաութերլենդն էր։ Նիլսենը չի հիշել, թե ոնց է նրան սպանել։ Միակ բանը, որ հիշել է այն է, թե ինչպես է առավոտյան արթնացել Բիլլիի մահացած մարմնի կողքին։

1980 թվականի օգոստոսի 11-ին Դուգլաս Սթյուարթի դիմումով ոստիկանությունը գնում է Նիլսենի տուն։ Սթյուարթը բողոքել է, որ քնել է Նիլսենի տանը բազկաթոռի վրա, իսկ երբ արթնացել է իր ոտքերը եղել են կապված, իսկ Նիլսենը փողկապով փորձել է խեղդել իրեն։ Սթյուարթը դիմադրություն է ցուցադրել, հրել Նիլսենին և վերջինս նրան ասել է, որ լքի տունը։ Ոստիկանությունը դիմումից հետո կազմել է միայն արձանագրություն։

1980 թվականի նոյեմբերի 10-ին Նիլսենի պոտենցիալ զոհերից մեկը արթնացել է, երբ վերջինս փորձել է շնչահեղձ անել նրան։ Երիտասարդը կարողացել է ազատվել և փախչել։ Նա դիմել է ոստիկանություն, սակայն այս անգամ ևս ոչ մի բան չի ձեռնարկվել, ենթադրելով, որ դա ընդամենը երկու համասեռամոլի սադոմազոխիստական խաղերից է։ Նիլսենը դատարանում պատմել է, որ եղել են յոթ այդպիսի պոտենցիալ զոհեր, և ինքը թույլ է տվել նրանց փախչել քանի որ «կարողացել է ինքն իրեն կառավարել և դուրս գալ տրանս հիշեցնող այդ վիճակից», որոնց ժամանակ էլ իրականացրել է սպանությունները։ Գուցե Նիլսենն այդպես է ներկայացրել, որպեսզի դատարանը ճանաչի իրեն անմեղսագիտակ։

1980 թվականի վերջին Նիլսենն արդեն իրագործած է եղել տասը սպանություն։ Հինգերորդ զոհը եղել է ֆիլիպինական կամ լատինական ծագում ունեցող երիտասարդ։ Վեցերորդը եղել է իռլանդացի շինարար։ Յոթերորդը՝ անտուն հիպի, ում Նիլսենը հրավիրել է իր տուն, ուտելիք տվել և հետը մեկ շիշ ռոմ խմել։ Երբ երիտասարդը քնել՝ Նիլսենը նրան շնչահեղձ է արել փողկապով։ Սակայն զոհն այնքան հյուծված է եղել, որ Նիլսենը չկարողանալով նայել նրա դիակին («այնպիսի տեսք ուներ, կարծես համակենտրոնացման ճամբարից փախած լիներ») շուտ ազատվել է նրանից։ Ութերորդ զոհի մասին Նիլսենն ընդհանրապես ոչինչ չի հիշել։ Իններորդ ու Տասներորդ զոհերը եղել են տասնութ տարեկան։ Նրանց հետ Նլսենը ծանոթացել է Դին Սթրիթում գտնվող «Ոսկե առյուծ» բարում։

1981 թվականի սկզբին Նիլսենը սպանում է տասնմեկերորդ զոհին։ Նա Պիկադիլլի հրապարակում Նիլսենի հետ ծանոթացած սքինհեդ էր (ըստ այլ տվյալների Լեսթեր Սքուերում են ծանոթացել)։ Նրա վզի վրա եղել է դաջվածք՝ կետգծերով և գրվածքով՝ «հատել ըստ կետգծերի»։ Նիլսենն այդպես էլ արել է մարմինն անդամահատելիս։

Նիլսենն օդափոխել է տունը օրական երկու անգամ՝ քայքայման հոտից և ճանճերից ազատվելու համար։ Հարևանները բնականաբար բողոքել են, սակայն Նիլսենը պատասխանել է, որ դա շենքի յուրահատուկ բույրն է։ Դիակներից ազատվելու համար՝ Նիլսենը փակել է իր տնային կենդանիներին այգում, հանել իր հագուստը ընդհուպ ներքնաշորերը, դիակը դրել խոհանոցի քարե հատակի վրա, մկրատներով կտրատել մարմինը, որոշ հատվածներ եփել կաթսայի մեջ, որը գնել էր դեռևս առաջին սպանությունից հետո։ Մարմնի կտրատված հատվածները տեղավորել է պլաստիկ տոպրակների մեջ, տարել այգի և այնտեղ վառել։ Խարույկի մեջ գցել է նաև մեքենաների հին անվադողեր, որպեսզի այրվող ռետինի հոտը ծածկի այվող մնացորդների հոտը։ Չվառված մեծ ոսկորները ջարդել է մուրճի և այլ սարքերի օգնությամբ, իսկ մնացած աճյունը շաղ տվել այգում։

1981 թվականի սեպտեմբերի 18-ին Նիլսենը սպանում է տասներկուերորդ զոհին՝ 24 տարեկան մտավոր հետամնաց, էպիլեպսիկ Մալքոլմ Բարլոուին։ Բարլոուի մոտ փողոցում՝ հենց Նիլսենի տան դռան դիմաց էպիլեպտիկ նոպա է եղել։ Նիլսենը շտապ օգնություն է կանչել, իսկ հաջորդ օրը Բարլոուն որոշել է շնորհակալություն հայտնել իր փրկիչին, և այցելել նրան։ Նստել է տան աստիճանների վրա և սպասել մի քանի ժամ մինչ կգա Նիլսենը։ Նիլսենը նրան հրավիրել է տուն, և Բարլոուն խմելու բան է ցանկացել։ Նիլսենը զգուշացրել է, որ էպիլեպսիայի դեղորայքները ցանկալի չէ խառնել ալկոհոլի հետ, սակայն Բարլոուն որոշել է «ռիսկի դիմել»։ Մի քանի բաժակ ռոմ խմելուց հետո Բարլոուն քնել է կամ կորցրել գիտակցությունը։ Նիլսենը նրան խեղդամահ է արել։

1981 թվականի հոկտեմբերի 5-ին Նիլսենը տեղափոխվում է Լոնդոնի հյուսիսում գտնվող բազմաբնակարան շենքի ձեղնահարկ (տան տերը իբր որոշել է վերանորոգել տուն և Նիլսենին վճարել է, որ վերջինս լքի տունը։ Չնայած հնարավոր է նաև, որ հայտնվել են նոր վարձակալներ, ովքեր պատրաստ են եղել ավելի բարձր գին վճարել տան համար։ Բացի այդ, Նիլսենը եղել է «պրոբլեմատիկ վարձակալ»՝ չի վճարել ժամանակին, նաև մնացած ապրողները բողոքել են միշտ՝ տհաճ հոտի պատճառով)։

1981 թվականի նոյեմբերի 23-ին Նիլսենն իր հետ տուն է բերել 19-ամյա ուսանող Փոլ Նոբսին։ Նրան միասին խմել են, հետո պառկել քնելու։ Նոբսն արթնացել է ժամը 2:30 ահավոր գլխացավով։ Նորից քնել է և արթնացել առավոտյան վեցին։ Խոհանոցում հայելու մեջ իր վզի վրա նկատել է մեծ կարմիր հետք, աչքերի սպիտակուցային մասը եղել է կարմրած, իսկ դեմքն ամբողջովին կապտած։ Նիլսենն ասել է, որ Նոբսն ահավոր տեսք ունի և խորհուրդ է տվել դիմել բժշկի։ Նույն օրն Նոբսը այցելել է բժշկի, ով էլ ասել է, որ վզի վրա հետքերը կարող էին հայտնվել միայն այն դեպքում, եթե ինչ-որ մեկը փորձեր խեղդել նրան։ Նոբսը ոստիկանություն չի դիմել։

1981 թվական դեկտեմբերին Նիլսենը սպանել է տասներեքերրորդ զոհին՝ 23-ամյա Ջոն Հոուլեթին, ում հետ ծանոթացել էր փաբում։ Ծանոթությունից մի քանի օր անց Նիլսենը միայնակ խմելու ժամանակ Հոուլեթը ճանաչելով նրան մոտեցել է։ Սկսել են զրուցել և հետո գնացել Նիլսենի նոր բնակարան։ Քիչ անց Հոուլեթը սկսել է զայրացնել Նիլսենին իր «անպատկառ պահվածքով», քանի որ «զգացել է իրեն չափից դուրս ազատ տանը»։ Նիլսենը հեգնանքով ասել է․ «ես անգամ չնկատեցի, որ դու այստեղ ես տեղափոխվել։ Կարծում եմ ժամանակն է, որ հետ տեղափոխվես։ Ավելի լավ է լքես այս տունը»։ Սակայն Հոուլեքը չի ցանկացել հեռանալ և վերջիվերջո հարբել մինչև կոմային վիճակ։ Այդ վիճակում էլ Նիլսենը դատարկ ձեռքերով խեղդել է վերջինին, իսկ հետո իր սովորական սցենարով լողացրել վաննայում։ Ըստ այլ տեղեկությունների՝ Հոուլեթն այդքան հարբած չի եղել, և երբ Նիլսենը փորձել է խեղդամահ անել (ոչ դատարկ ձեռքերով, այլ կտորով) դիմադրություն է ցուցաբերել, անգամ փորձել ինքը խեղդել Նիլսենին։

Ավելի ուշ նա անդամահատել է մարմինը, եփել գլուխը, մեծ ոսկորները աղբը նետել, իսկ ներքին օրգանները, ոտքերն ու թևերը տեղավորել պլաստիկ տոպրակների մեջ, որոնց մեջ լցրել է նաաև աղ, ու թաքցրել թեյի արկղի մեջ։ Օրգանների մի մասն ու մարմնից հատվածներ սանհանգույցի մեջ վերացրել։

1981 թվականի դեկտեմբերի 24-ին ունեցել է ևս մեկ պոտենցիալ զոհ՝ Տոսիմիցու Օսավան, ում փորձել է խեղդամահ անել։

1982 թվականի սկզբին եղել է Նիլսենի տասնչորսերորդ զոհ՝ 28 տարեկան անտուն հարբեցող և թմրամոլ Գրեմ Ալեն, ում Նիլսենը հանդիպել է Շաֆթսբերի Ավենյուում։ Սակայն Նիլսենը չի հիշել, թե ոնց է սպանել։ Մարմինը վաննայում մնացել է երկու օր, հետո արժանացել նույն «վերամշակմանը» ինչ մնացած զոհերը։

Որպեսզի վերացնի քայքայման հոտը, որը սկսել էր անհանգստացնել հարևաններին, Նիլսենը օրվա մեջ մի քանի անգամ բնակարանում ցանել է ախտահանիչ նյութեր ու մեծ քանակությամբ օդի թարմեցուցիչներ։

1982 թվականի ապրիլին Նիլսենը փորձել է սպանել 21 տարեկան տրանսվեստիտ Կառլ Ստոթերին։ Ստոթերը արթնացել է շնչել չկարողանալու պատճառով։ Տեսել է Նիլսենին միր վրա թեքված և մտածել, որ վերջինս ցանկանում է օգնել։ Նիլսենը Ստոթերին տարել է բաղնիք և մտցրել ջրով լի վաննայի մեջ։ Ստոթերը խնդրել է նրան դադարեցնել, սակայն անհաջող։ Երբ Ստոթերը դադարել է դիմադրել Նիլսենը մտածել է, որ վերջինս մահացել է, տարել է սենյակ։ Նիլսենի շունը՝ Բլիպը ցատկել է Ստոթերի վրա ու սկսել լիզել նրա դեմքը։ Նիլսենը նկատել է․ որ Ստոթերը ողջ է և պառկեցրել անկողնու մեջ։ Երբ նա ուշքի է եկել Նիլսենն ասել է, որ քնապարկի կայծակաճարմանդը սեղմել է կոկորդը։ Ստոթերին թվացել է,թե այդ ամենը եղել է երազում։ Չնայած, դիմել է բժշկի, որտեղ էլ նրան ասել են, որ ինչ-որ մեկը փորձել է խեղդել իրեն, սակայն նույնպես ոստիկանություն չի դիմել։

1983 թվականի փետրվարի 1-ին Նիլսենը սպանել է իր տասնհինգերորդ զոհին (վերջին)՝ 20-ամյա անտուն թմրամոլ Սթիվեն Սինկլերին, ով նաև հեպատիտով հիվանդ էր։ Նիլսենը Օքսֆորդ Սթրիթով բուրգեր ուտելիս ու քայլելիս է եղել, երբ Սթիվենը մոտեցել և փորձել է ուտելիք խնդրել նրանից։ Այդ ժամանակ Նիլսենն առաջարկել է գնալ իր տուն։ Տանը Սինկլերը խմել է գարեջուր և վիսկի, ընդունել հերոին ու քնել, ոայդ ժամանակ էլ Նիլսենը խեղդամահ է արել Սթիվենին։ Երբ դիակի վրայից հանել է վերնաշապիկը, նկատել է, որ զոհի թևերը վիրակապած են եղել։ Վիրակապը հանելուց հետո նկատել է թևերի վրա դանակի հետքեր, ու հասկացել, որ զոհը մինչ այդ փորձել է ինքնասպան լինել։

Ձերբակալություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Նիլսենը ձերբակալվել է այն բանից հետո, երբ անհանգստացած հարևանները կանչել են սանիտարական աշխատողի՝ կոյուղու խցանումը մաքրելու համար։ Խցանումը առաջացել էր քայքայվողի մսի մեծ կտորների պատճառով։ Սանիտարական աշխատողն այդ մասին տեղեկացրել է ոստիկանությանը։ Իմանալով այդ մասին, Նիլսենը գիշերը գաղտնի ձևով մոտենում է կոյուղու մուտքին ու մաքրում մնացորդները, սակայն նրա այդ քայլը նկատել էր հարևանուհին։ Հաջորդ օրը Նիլսենին ձերբակալել են։ Դատարանի կողմից Նիլսենը դատապարտվել է ցմահ ազատազրկման՝ առանց 25 տարվա ընթացքում վաղաժամկետ ազատ արձակման հնարավորության։ 2006 թվականին Նիլսենի գործի վերանայումից հետո հաղորդվել է, որ նրան չի սպասվում վաղաժամկետ ազատ արձակում։

2002 թվականի վերջին Դենիս Նիլսենի ջանքերով (բավականին հայտնի է դարձեր որպես բանտարկյալների իրավունքների պաշտպան) Մեծ Բրիտանիայում ընդունվել է բանտարկյալներին փոստի միջոցով էրոտիկ բնույթ կրող նյութեր ստանալու մասին օրենքը։ Վերջին տարիներին Նիլսենը պնդել է, որ իր երեք զոհերին ինքն է հորինել, և իրականում սպանել է ոչ թե 15 այլ 12 երիտասարդի։

Նիլսենը մահացել է թվականի մայիսի 12-ին թոքերի թրոմբի պոկվելու պատճառով՝ 72 տարեկանում, 35 տարի ազատաությունից զրկված գտնվելուց հետո։

Նիլսենի պատմության հիման վրա նկարահանվել է «Դես» հեռուստասերիալը՝ Դևիդ Թենանթը գլխավոր դերում։

Փոփի Բրայթը իր «Նրբաճաշակ դիակ» գրքում գլխավոր հերոս Էնդրյու Քոմփթոնի կերպարիստեղծման ժամանակ օգտագործել է Նիլսենի և մեկ այլ հայտնի սերիական մարդասպան Ջեֆրի Դամերի կենսագրություններից հատվածներ։

Իտալական սիմֆո-բլեք մետալ Stormlord խումբն ունի երգ «Under The Boards (195, M.A.)» անունով, որը թողարկվել է 2004 թվականին և նվիրված է Դենիս Նիլսենին։

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Masters, Brian (1985). Killing for Company: The Case of Dennis Nilsen (անգլերեն). New York City: Random House. ISBN 978-0-812-83104-7.
  • Մասթերս Բ․ Սպանություններ ընկերակցության համար։ Սերիական մարդասպան Դենիս Նիլսենի պատմությունը, Эксмо, ISPIRIA, 2021. — ISBN 978-5-04-120304-7.
  • Հեռուստասերիալ «Դես», Մեծ Բրիտանիա, Լյուիս Արնոլդ, 2020

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 https://pantheon.world/profile/person/Dennis_Nilsen
  2. Masters, 1985, էջեր 83–84
  3. «ITV Des: The gruesome things police discovered during the Dennis Nilsen case». Արխիվացված է օրիգինալից 2021-08-09-ին. Վերցված է 2021-08-09-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  4. «Дес о маньяке Нильсене отвечает на вопрос, почему невозможно наказать зло по-настоящему». Արխիվացված է օրիգինալից 2021-08-09-ին. Վերցված է 2021-08-09-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]