Հնդկական միջազգային կինոփառատոն
Հնդկական միջազգային կինոփառատոն | |
---|---|
Տեսակ | կինոփառատոն |
Վայր | Գոա |
Կայք | iffigoa.org |
International Film Festival of India Վիքիպահեստում |
Հնդկական միջազգային կինոփառատոն (անգլ.՝ International Film Festival of India, IFFI), Ասիայի ամենամյա գլխավոր կինոփառատոներից մեկն է, որը իրականացվում է 1952 թվականից` հնդկական Գոա նահանգի ծովափնյա քաղաքներից մեկում[1][2]։ Կինոփառատոնը անց է կացվում Հնդկաստանի Հեռուստառադիոհեռարձակումների և տեղեկատվության նախարարության, Կինոփառատոների տնօրինության և Գոա նահանգի կառավարության համատեղ միջոցներով։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Հնդկական միջազգային կինոփառատոնի առաջին արարողությունը կազմակերպվել է Հնդկաստանի կառավարության կողմից` երկրի առաջին վարչապետ Ջավահառլալ Ներուի հովանավորությամբ։ Այն անց է կացվել 1952 թվականի հունվարի 24-ից մինչև փետրվարի 1-ը` Մումբայում[3]։ Այնուհետև անց է կացվել Մադրասում, Դելիում, Կալկաթայում և Թիրուվանանթապուրամում[4]։ Փետրվարի 21-ին, Դելիում կինոփառատոնի բացումը կատարել է Ջավահառլալ Ներուն[5]։ Ընդհանուր առմամբ այդ ժամանակ ցուցադրվել է 40 լիամետրաժ և 100 կարճամետրաժ կինոնկար։ Ցուցադրվել են հնդկական «Թափառաշրջիկը» (1951 թ.), «Աստվածուհին Երկրի խորքերից» (1951 թ.) և «Անմահ երգը» (1952 թ.) կինոնկարները։ Կինոփառատոնում ցուցադրված այլ հայտնի ֆիլմերից էին իտալական «Հեծանիվներ առևանգողները» (1948 թ.), ֆրանս-ամերիկյան «Գետը» (1951 թ.), խորհրդային «Բեռլինի անկումը» (1949 թ.) և այլ ֆիլմեր։
Ի սկզբանե կինոփառատոնը համարվում է խոշորագույնը Հնդկաստանում և առաջինը ընդհանրապես Ասիայում։ Հետագա կինոփառատոները անց են կացվել Նյու Դելիում։ 1965 թվականի հունվարից կինոփառատոնը տեղի էր ունենում Կերալա նահանգի մայրաքաղաք Թիրուվանանթապուրամում և դարձել է մրցութային։ 2004 թվականից կինոփառատոնը Թիրուվանանթապուրամից տեղափոխվեց Գոա, դարձավ մրցութային և ամենամյա։ Օրինակ, 42-րդ փառատոնը անց է կացվել Մարգաո քաղաքում, որի բացումը կատարել է դերասան Շահրուխ Խանը, իսկ 43-րդ փառատոնը, որը կայացել է Գոայի մայրաքաղաք Պանաջիում, բացվել է դերասան Ակշայ Կումարի կողմից[6]։
«Ոսկե սիրամարգ»-ի արժանացած ֆիլմեր
[խմբագրել | խմբագրել կոդը]Թվական | Անվանում | Բնօրինակ անվանում | Երկիրը |
---|---|---|---|
1965 | Փոփոխություններ գյուղում | Gamperaliya | Շրի Լանկա (1963թ.) |
1980 | Վիրավորի ճիչը | Aakrosh | Հնդկաստան (1980թ.) |
1987 | Իմաստության ծառը | Wisdom Tree | Հնդկաստան (1985թ.) |
2003 | Երեկոյան ժամը հինգին | پنج عصر (Panj é asr), À cinq heures de l'après-midi | Ֆրանսիա, Իրան (2003թ.) |
2004 | Հիասքանչ քաղաքը | شهر زیبا (Shahr-e Ziba) | Իրան (2004թ.) |
2005 | Երկաթե կղզին | جزیره آهنی (Jazire-ye Ahani) | Իրան (2005թ.) |
2006 | Հավերժական վտակներ | নিরন্তর (Nirontor) | Բանգլադեշ (2006թ.) |
2007 | Անուրջների թևերին | স্বপ্নডানায় (Swopnodanay) | Բանգլադեշ (2007թ.) |
2007 | Ամենից շատն աշխարհում | Más que a nada en el mundo | Մեքսիկա (2006թ.) |
2008 | Վարդակակաչ | Тюльпан | Ղազախստան, Ռուսաստան (2008թ.) |
2009 | Մյուս ափը | გაღმა ნაპირი (The Other Bank) | Վրաստան, Ղազախստան (2009թ.) |
2011 | Պորֆիրիո | Porfirio | Կոլումբիա, Արգենտինա (2011թ.) |
2012 | Ողորմություն կույր ձիուն | ਅੰਨ੍ਹੇ ਘੋੜੇ ਦਾ ਦਾਨ (Anhe Ghore Da Daan) | Հնդկաստան (2011թ.) |
2013 | Բեատրիսի պատերազմը | A Guerra da Beatriz | Արևելյան Թիմոր (2013թ.) |
2014 | Լևիաթան | Левиафан | Ռուսաստան (2014թ.) |
2015 | Օձի գրկում | El abrazo de la serpiente | Կոլումբիա (2015թ.) |
2016 | Դուստրը | دختر (Dokhtar) | Իրան (2016թ.) |
2017 | 120 հարված՝ րոպեում | 120 battements par minute | Ֆրանսիա (2017թ.) |
2018 | Դոնբաս | Донбас | Ուկրաինա (2018թ.) |
2019 | Մասնիկներ | Les Particules | Ֆրանսիա, Շվեյցարիա (2019թ.) |
2020 | Մթության մեջ | Into the Darkness | Դանիա (2020թ.) |
2021 | Շրջանակներով քայլելիս | Ring Wandering | Ճապոնիա (2021թ.) |
2022 | Ես տեսնում եմ էլեկտրական երազներ | I Have Electric Dreams | Կոստա Ռիկա, Բելգիա, Ֆրանսիա (2022թ.) |
2023 | Անվերջ սահմաններ | Endless Borders | Իրան (2023թ.) |
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ M. Mohan Mathews (2001). India, Facts & Figures. Sterling Publishers Pvt. Ltd. էջեր 134–. ISBN 978-81-207-2285-9. Վերցված է 2012 թ․ հոկտեմբերի 31-ին.
- ↑ Gulzar; Govind Nihalani; Saibal Chatterjee (2003). Encyclopaedia of Hindi Cinema. Popular Prakashan. էջեր 98–. ISBN 978-81-7991-066-5. Վերցված է 2012 թ․ հոկտեմբերի 31-ին.
- ↑ S. C. Bhatt, Gopal K. Bhargava (2006). Land and People of Indian States and Union Territories: In 36 Volumes. Maharashtra. Gyan Publishing House. էջեր 655–. ISBN 978-81-7835-372-2. Վերցված է 2012 թ․ հոկտեմբերի 31-ին.
- ↑ Saverio Giovacchini; Robert Sklar (2011 թ․ դեկտեմբերի 1). Global Neorealism: The Transnational History of a Film Style. Univ. Press of Mississippi. էջեր 179–. ISBN 978-1-61703-122-9. Վերցված է 2012 թ․ հոկտեմբերի 31-ին.
- ↑ Jawaharlal Nehru (1972). Selected works of Jawaharlal Nehru. Orient Longman. էջ 311. ISBN 978-0-19-563745-8. Վերցված է 2012 թ․ հոկտեմբերի 31-ին.
- ↑ «43rd International Film Festival of India in Goa». 2012 թ․ նոյեմբերի 20. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 21-ին.