Jump to content

Մասնակից:Արեն Վանյան/Ավազարկղ17

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Արեն Վանյան/Ավազարկղ17

No Show Museum, աշխարհում առաջին թանագարանը՝ նվիրված ոչնչին և նրա մարմնավորմանը պատմության մեջ[1]։ Թանգարանը ստեղծել է շվեյցարացի կոնցեպտուալ նկարիչ Անդրեաս Հոյսերըմ 2013 թվականին։ Այնտեղ ներկայացված են 20-21-րդ դարերի այնպիսի աշխարհահռչակ նկարիչների աշխատանքներ, ինչպիսիք են Մարիա Աբրահամովիչը, Յոզեֆ Բոյսը, Դանիել Բյուրենը, Մաուրցիա Կատելանը, Մարսել Դյուշանը, Հանս Հաակեն և այլք։ Ամբողջ հավաքածուն ներառում է շուրջ 400 ցուցանմուշ[2]։

Կա թանգարանի երկու տարբերակ՝ վիրտուալ ցուցահանդես և ժամանակավոր ցուցահանդեսների համար հարմարեցված ավտոբուսում գտնվող շարժական տարածք, որը յուրաքանչյուր տարի շրջագայություններ է կազմակերպում աշխարհի տարբեր երկրների թանգարաններում, պատկերասրահներում և այլ հասարակական վայրերում կանգ առնելով։

Ոչինչը որպես գեղագիտական կատեգերիա

[խմբագրել | խմբագրել կոդը]

20-րդ դարի ընթացքում ոչինչը սկսել է գիտակցվել որպես ինքնուրույն գեղագիտական կատեգորիա։ Այդ ֆենոմոնի նկատմամբ հետաքրքրությունը նկարիչներին և քննադատներին դրդել է վերաիմաստավորել արվեստի գործերի ստեղծման ավանդական փորձը[3]։ Արդյունքում առաջացել են տարածության, ժամանակի և մատերիայի մեկնաբանության նոր միջոցներ։ Գործնականորեն անհնար է որոշում տալ «ոչնչին»[4], «ոչինչը» նկարագրելու կամ նյութական տեսք տալու ցանկացած փորձ անհաջողության է մատնվում և հենց դա է նկարիչներին դրդում, որպեսզի աշխատեն այդ հասկացության հետ, որն արտացովել է բազմաթիվ ստեղծագործություններում, որոնց հիմքում, այս կամ այն կերպ, «ոչինչն» է։

Ոչինչը արվեստի գործերում իմաստավորելու օրինակներ են․

  • նկարների փոխարեն ցուցադրված դատարկ կտավները և նկարի շրջանակները
  • դադարներից և լռությունից կազմված երաժշտական ստեղծագործությունները
  • օդից և անտեսանելի նյութերից քանդակները
  • ցուցանմուշների փոխարեն ներկայացված դատարկ տարածություները
  • պատկերասրահները, որոնք փակ են ներկայացման ժամանակ[5]։

Թանգարանի կոնցեպտ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիրտուալ ցուցահանդեսը վերարտադրում է գեղարվեստական թանգարանի ավանդական կառուցվածքը։ Այն պայամանակնորեն բաժանված է չորս «հարկի», որոնցից յուրաքանչյուրն ունի երկու թև։ Թանգարանի յուրաքանչյուր մաս ներկայացնում է արվեստի մեջ «ոչինչը» մեկնաբանելու տարբերակներից մեկը։ Ամբողջ հավաքածուի մեջ ներկայացված է «ոչնչի» ութ տարբեր կատեգորիաներ՝ ոչինչը որպես մերժում, ոչինչը որպես ոչնչացում, ոչինչը որպես դատարկություն, ոչինչը որպես անտեսանելի, ոչինչը որպես ռեդուկցիա, ոչինչը որպես բաց թողնված տեղ, ոչինչը որպես խոսք և ոչինչը որպես հասկացություն։ Յուրաքանչուր բաժին ուղեկցվում է համառոտ մեկնաբանությամբ։

Ոչինչը՝ որպես մերժում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Մեկնաբանը ոչինչը բնութագրում է որպես «ոչինչ չստեղծելու արվեստ» (գերմ.՝ nichts tun բառախաղ, որը կարող է թարգմանվել «անգործություն», իսկ բառացի՝ «ոչինչ չանել»)։ Այս բաժնի աշխատանքները կապված են որևէ գործունեությունից միտումնավոր հրաժարվելու դրդապատճառի հետ, օրինակ, նկարչի հրաժարվելը նկարելուց[6]։

Ոչինչը՝ որպես ոչնչացում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս բաժնում հավաքված են անհետացման կամ ոչնչացման դրդապատճառով միավորված աշխատանքները։ Այստեղ է գտնվում Ռոբերտ Ռաունշենբերգի «Դե Կունինգի ջնջված նկարը» (1953 г.) հայտնի աշխատանքը, ինչպես նաև Սանտյագո Սերերայի «Այրված պատկերասրահ» (1997) ակցիան փաստող լուսանկարները Մեքսիկայի Art Deposit թանգարանում։

Ոչինչը՝ որպես դատարկություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հավանաբար դատարկությունն ավելի հաճախ ասոցացվում է «ոչնչի» հետ։ No Show Museum թանգարանի ղեկավարները դատարկությունը բնորոշում են որպես «բացակայություն»։ Այն թանգարանի ամենամեծ բաժիններից մեկն է, որը զբաղեցնում է ամբողջ «առաջին հարկը»։ Դատարկության գաղափարին անդրադարձած ամենահայտնի նկարիչը Իվ Քլեյնն է։ Այստեղ միանգամից ներկայացված են նրա աշխատանքներից մի քանիսը՝ «Դատարկ սենյակ» (անգլ.՝ The Void Room 1961), «Zone de Sensibilité Picturale Immatérielle» (1959) և «Le Saut dans le Vide »(1960)։

Շարժական ցուցահանդես

[խմբագրել | խմբագրել կոդը]

2015 թվականի հուլիսին մեկնարկել է No Show Museum թանգարանի առաջին ցուցահանդեսային շրաջագայությունը։ Շարժական ցուցահանդեսը ներկայացվել է արևելյան և կենտրոնական եվրոպայի 20 երկրներում։ Շրջագայության ավարտը Վենետիկում տեղի ունեցած ցուցահանդեսն ու ներկայացումն էր՝ նվիրված 56-րդ Վենետիկի բիենալեյին[7]։ 2015 թվականի սեպտեմբերի 3-ին շրջագայության ընթացքում թանգարանը մեկ օրով կանգ է առել Ռուսաստանում։ Ներկայացումն ու ղեկավարների հետ հանդիպումն անցկացվել է Սանկտ Պետերբուրգի պատկերասրահում։ Ցուցահանդեսում ներկայացված էին Իվա Կլայնայի 24 անտեսանելի աշխատանքներ[8]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «Art in Berlin: Dem Nichts Raum geben».
  2. «Andreas Heusser. Ongoing projects».
  3. Lucy R. Lippard Six Years: The dematerialization of the art object from 1966 to 1972. — New York: Praeger, 1973. — С. 40.
  4. Ludger Lütkehaus Nichts. Abschied vom Sein, Ende der Angst. — Zürich: Haffmans Verlag, 1999.
  5. «The No Show Museum: About Nothing».
  6. «NO SHOW MUSEUM». www.noshowmuseum.com. Վերցված է 2020-10-30-ին.
  7. «56th International Art Exhibition - la Biennale di Venezia 09 May - 22 Nov 2015».
  8. «Всего на один день в Петербурге откроется выставка Ива Кляйна "Ничто"».

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]


Կատեգորիա:Թանգարաններ Կատեգորիա:Արվեստ