Բադրինաթի հարսնացուն
Երկիր | Հնդկաստան |
---|---|
Ժանր | ռոմանտիկ ֆիլմ և ռոմանտիկ կատակերգություն |
Թվական | մարտի 10, 2017 |
Լեզու | հինդի |
Ռեժիսոր | Shashank Khaitan? |
Սցենարի հեղինակ | Shashank Khaitan? |
Դերակատարներ | Դհավան Վարուն, Ալիա Բհատ, Գաուահար Խան, Mohit Marwah?, Աականկշա Սինգհ, Սահիլ Վաիդ և Ապարշակտի Կհուրանա |
Կինոընկերություն | Dharma Productions |
Տևողություն | 139 րոպե[1] |
«Բադրինաթի հարսնացուն» (հինդի՝ Badrinath Ki Dulhania, անգլ.՝ Badrinath's Bride), 2017 թվականի հնդկական ռոմանտիկ կատակերգություն[2], որի ռեժիսորը Շաշանկ Խաիթան է, պրոդյուսերը՝ Կարան Ջոհարը։ Ֆիլմը թողարկել է Դհարմա ընկերությունը։ Գլխավոր դերերում Վարուն Դհավանը և Ալյա Բհաթն են, the film marks the second installment of a franchise that began with Humpty Sharma Ki Dulhania: Ֆիլմի գլխավոր նկարահանումները սկսել են 2016 թվականի մայիսին, իսկ ֆիլմը թողարկվել է 2017 թվականի մարտի 10-ին՝ Հոլիի վերջին շաբաթ-կիրակիին[3][4]։ Ֆիլմը քննադատների կողմից տարատեսակ, մեծ մասամբ դրական մեկնաբանություններ է ստացել և հաջողություններ գրանցել։ Դա 2017 թվականի 9-րդ ամենախոշոր բոլիվուդյան ֆիլմն էր[5]։ 63-րդ «Filmfare» մրցանակաբաշխության ժամանակ այն հաղթել է 8 անվանակարգերում, այդ թվում՝ «Լավագույն կինոնկար», «Լավագույն ռեժիսոր»՝ Խաիթան, «Լավագույն դերասան, լավագույն դերասանուհի»՝ Դհավանը և Բհաթը[6]։
Սյուժե
[խմբագրել | խմբագրել կոդը]Բադրինաթ «Բադրի» Բանսալը (Վարուն Դհավան) հարուստ ընտանիքի որդի է, որն ապրում է Ջհանսիում։ Հետադարձ հայացք գցելով՝ պարզ է դառնում, որ Բադրիի մեծ եղբայրը՝ Ալոկնաթ Բանսալը, սիրահարված էր մի աղջկա, և պատրաստվել էր հեռանալ իր ընտանիքից հանուն նրա, որովհետև նրա հայրը դեմ էր, բայց ետ է կանգնել իր որոշումից, այն բանից հետո, երբ իր հայրը սրտի կաթված է ունեցել։ Հիմա Ալոկը ամուսնացած է Ուրմիլա Շուկլայի հետ, դա կազմակերպված ամուսնություն էր, և նրա կինը իրավունք չուներ աշխատել, չնայած որ իր ամուսնուց ավելի խելացի էր ու պրոֆեսիոնալ։ Ալոկը ևս լավ վիճակում չէ, քանի որ բաժանվել է իր սիրելիից և ուժով ամուսնացել, և նա շատ ժամանակ է տրամադրում խմելուն։ Բադրին վախենում է, որ իր հետ էլ նման բան կպատահի և երբ նա տեսնում է Վայդեհա Տրիվեդիին հարսանիքի ժամանակ, որոշում է նրա հետ ամուսնանալ և այդ ամուսնությունը դառնում է իր կյանքի առաքելությունը։
Վայդեհան ևս ավելի խելացի էր, քան Բադրին։ Նա ունի լավ կրթություն և գաղտնի ձևով փորձում է ուղեկցորդուհի դառնալ, իսկ Բադրին միայն 10-րդ դասարանն է ավարտել։ Աղջիկն ընդհանրապես հետաքրքրված չէր ամուսնությամբ և նույնիսկ մերժել է Բադրիի առաջարկը։ Բայց երբ Բադրին օգնում է Վայդեհայի մեծ քրոջը՝ Կրիտիկային, ամուսին գտնել և նույնսիկ օգնում է նրանց հորը դուրս գալ ճգնաժամից, այդ ժամանակ Վայդեհան համաձայնում է ամուսնանալ նրա հետ։ Սակայն հարսանիքի ժամանակ Վայդեհան չի գալիս։ Բադրիի սիրտը կոտրված է, իսկ Ամբարը՝ բարկացած։ Նա հրամայում է Բադրիին գտնել Վայդեհային և նրան հետ բերել՝ պատժելու համար։ Չնայած նրան, որ Բադրին վախենում է Ամբարի խոսքերից, Բադրին գնում է Մումբայ՝ Վայդեհային գտնելու, որտեղ նա պարզում է, որ նա արդեն գնացել է Սինգապուր՝ ուղեկցորդուհի դառնալու համար։
Բադրին կարողանում է Սինգապարում գտնել Վայդեհային և փախցնում է։ Ճանապարհին նա թողնում է Վայդեհային դուրս գալ բեռնախցիկից, և յուրաքանչյուրը ներկայացնում է իր փաստարկները։ Բադրին բարկանում է նրա վրա, Վայդեհան ներողություն է խնդրում, և փորձում բացատրել, որ իր գնալու պատճառը բնավ էլ նա չէ։ Բադրին բռնում է նրա կոկորդից, այդ ժամանակ հայտնվում է ոստիկանական մեքենա և նրանց տանում բաժանմունք։ Ոստիկանական բաժանմունքում Վայդեհան պաշտպանում է Բադրիի, չնայած այն բանին, որ նա առևանգել էր նրան ու փորձել խեղդել։ Հաջորդող բոլոր օրերի ընթացքում Բադրին հետևում է Վայդեհային։ Ալոկը զանգում ու ասում է Բադրիին, որ հայրը արդեն նոր հարսնացու է փնտրում նրա համար։ Դա վախեցնում է Բադրիին, և նա փորձում է մտնել Վայդեհայի աշխատանքի վայր։ Վայդեհան ասում է նրան, որ կհամաձայնի ամուսնանալ նրա հետ, եթե նա կարողանա համոզել հորը՝ Ամբարին, թույլ տալ նրան ապրել և աշխատել Սինգապուրում։ Բադրին այդ գիշեր հարբում է, և տեսարան սարքում Վայդեհայի տան մոտ, և նրան նորից տանում են ոստիկանական բաժանմունք, որտեղ այս անգամ Վայդեհան ստիպված է լինում նրան ազատելու համար 1500 դոլար վճարել։
Բադրին տեղափոխվում է Վայդեհայի բնակարան, որտեղ Վայդեհա հոգ է տանում նրա մասին, պատրաստում է նրա համար ամեն օր մինչև աշխատանքի գնալը, որը վիրավորում է նրան։ Նրանք իրար հետ ժամանակ են ացկացնում և ճամփորդում Սինգապուրում։ Ժամանակի ընթացքում Բադրին սկսում է հարգել ազատությունը և հիանում է նրա աշխատանքով ու խելքով։ Բադրին և Վայդեհան սկսում են իրար հետ ավելի երկար ժամանակ անցկացնել, որը նրանց ավելի մտերիմ է դարձնում։ Երբ Ամբարը հարցնում է, Բադրին ստում է, ասելով, որ չի կարողացել գտնել Վայդեհային։ Երբ Բադրին ոստիկանությունից ետ է վերցնում իր անձնագիրը, վերադառնում է Հնդկաստան, Վայդեհան սկսում է կարոտել նրան ու զգալ նրա բացակայությունը։
Ջհանսիում Ուրմիլան հղի է լինում, և Ամբարը ստիպում է իրականացնել մեգա պուջա, որպեսզի տղա ծնվի։ Բադրին խղճում է Ուրմիլային և միևնույն ժամանակ կարոտում է Վայդեհային, վերջապես հասկանում է, թե ինչու է Վայդեհան հեռացել։ Մինչև պուջան նա խմում է, և մեղադրում Ամբարին՝ կանանց հետ անհարգալից վերաբերվելու համար։ Նա Ամբարին մեղադրում է, իր և Վայդեհային բաժանման պատճառը լինելու համար, երբ հանկարծ նա աչքի պոչով տեսնում է Վայդեհային։ Վայդեհան ասում է Բադրիին, որ սիրում է նրան և ուզում է ամուսնանալ։ Նրանք միասին կանգնում են Ամբարի առջև, և ասում նրան, որ իրենք պատրաստվում են ամուսնանալ, և Վայդեհան կաշխատի այնտեղ, որտեղ իրեն հարմար է, անկախ նրանից՝ Ամբարը համաձայն է, թե ոչ։
Վերջում պարզ է դառնում, որ թեկուզ հեռվից, բայց Բադրին և Վայդեհան պահպանում են իրենց հարաբերությունները, մինչ նա ավարտում է իր ուսումը Սինգապուրում, Հնդկաստան վերադառնալուց հետո նա բացում է ուղեկցորդուհիների ուսումնական կենտրոն։ Ուրմիլան երկվորյակներ է ունենում՝ տղա և աղջիկ, և երևում է, որ Ամբարը նույն վերաբերմունքն ու սերն ունի թե՛ աղջկա, և թե՛ տղայի հանդեպ։ Ուրմիլան սկսում է աշխատել ավտոսրահում, նույնիսկ առանձին աշխատասենյակ է ստանում։ Բադրին և Վայդեհան խոստացան իրենց երեխաներից և ոչ մեկի համար օժիտ չհավաքել։
Դերակատարներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Դերակատար | Դեր |
---|---|
Վարուն Դհավան | Բադրինաթ Բանսալ |
Ալյա Բհաթ | Վայդեհի Տրիվեդի |
Սահիլ Վաիդ | Բադրիի զարմիկը | Սոմեդով Բանսալ,
Ռիտուրաջ Սինգ | Բադրիի հայրը | Ամբարնաթ Բանսալ,
Յաշ Սինհա | Բադրիի եղբայրը | Ալոկնաթ Բանսալ,
Շվետա Բասու Պրասադ | Ալոկի կինը | Ուրմիլա Բանսալ,
Սվանադ Կիրկիրե | Վայդեհիի հայրը | Մայանակ Տրիվեդի,
Կանուպրիյա Պանդիտ | Վայդեհիի մայրը | Մանասվի Տրիվեդի,
Սուխմանի Լամբա | Վայդեհիի քույրը | Կրիտիկա Տրիվեդի,
Ապարշախտի Խուրանա | Կրիտիկայի ամուսինը | Բհուշան Միշրա,
Ռաջեդրա Սեթի | Բհուշանի հայրը | Ջիտենդրա Միշի,
Գաուրավ Պանդեյ | Վայդեհայի ընկերը Սինգապուրում | Գուրմիթ Սինգ Լամբալ,
Արտադրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ֆիլմը ֆրանշիզի երկորդ մասն է, որը սկսվել էր «Humpty Sharma Ki Dulhania» ռոմանտիկ կատակերգությունից, որը ևս ղեկավարել է Շաշանկ Խաիթանը, պրոդյուսերը Կարան Ջոհարն է, գլխավոր դերերում կրկին նկարահանվել են Վարուն Դհանը և Ալյա Բհաթը։ Ֆիլմի մասին առաջին անգամ ազդարարվել է 2016 թվականի մայիսի 3-ին առցանց պաստառի հետ, որտեղ պատկերված էին Դհավան և Բհաթը տեղական գյուղական տոնավաճառում[7][8]։ Գլխավոր նկարահանումները ևս սկսվել են այդ օրը։ Որոշ տեսարաններ նկարահանվել են Գատոտգահ շրջանում, Կիշորե Սագար լճի մոտ և Յոթ հրաշալիքների այգում՝ Ռաջաստանում[9]։
Երաժշտություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ֆիլմի երաժշտությունը գրել է Ամալ Մալիկը, Տանիշկ Բագչին, Ախիլ Սաչդևան և Բափի Լահիրին, իսկ բառերը՝ Կումարը, Շհաբիր Ահմեդը, Ախիլ Սաչդևան, Բադշահը և Ինդիվարը։ Սաունդթրեքը թողարկվել է 2017 թվականի փետրվարի 17-ին T-Series հնդկական երաժշտական ստուդիայի կողմից[10]։
Հ/հ | Ստեղծագործության անվանում | Կատարողներ | Տևողություն |
---|---|---|---|
1 | «Aashiq Surrender Huan» | Ամալ Մալիկ, Ժրեյա Ղոսալ | 4:10 |
2 | «Roke Na Ruke Naina» | Արիջիտ Սինգ | 4:39 |
3 | «Humsafar» | Ախիլ Սաչդևա,Մանշիլ Գուջրալ | 4:29 |
4 | «Badri Ki Dulhania» | Դեվ Նեգի, Նեհա Կակար, Մոնալի Թակուր, Իկկա | 3:27 |
5 | «Tamma Tamma Again» | Բափի Լահիրի, Անուրադհա Պաուդվալ, Բադշահ | 3:19 |
6 | «Humsafa», | Ալյա Բհաթ, Ախիլ Սաչդևա | 2:50 |
Շահույթ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ֆիլմը հավաքել է ₹190.25 մեկ շաբաթում[11]՝ դառնալով Հնդկաստանի 2017 թվականի 4-րդ ամենաշահութաբեր ֆիլմը[12]։ Ֆիլմը Բհաթի[13] և Դհանի համար 3-րդ ամենաբարձր ցուցանիշ ունեցող հայրենական արտադրությունն է[14]։
Մրցանակներ և անվանակարգեր
[խմբագրել | խմբագրել կոդը]Մրցանակաբաշխության օր | Մրցանակ | Անվանակարգ | Մրցանակակիր(ներ) և առաջադրված(ներ) | Արդյունք | Ծնթ. |
---|---|---|---|---|---|
2017 թվականի դեկտեմբերի 4 | Star Screen մրցանակաբաշխություն | Կատակերգական լավագույն դերասան | Վարուն Դհավան | Հաղթանակ | [15] |
Լավագույն դերասան | Առաջադրված | ||||
Լավագույն դերասանուհի | Ալյա Բհաթ | Առաջադրված | |||
Լավագույն ֆիլմ | Բադրինաթի հարսնացուն | Առաջադրված | |||
Լավագույն ռեժիսոր | Շաշանկ Խաիթան | Առաջադրված | |||
2017 թվականի դեկտեմբերի 30 | Zee Cine մրցանակաբաշխություն | Լավագույն դերասան (Ժյուրիի ընտրություն) | Վարուն Դհավան | Հաղթանակ | [16] |
Լավագույն դերասանուհի (Հեռուստադիտողի ընտրություն) | Ալյա Բհաթ | Հաղթանակ | |||
Լավագույն դերասանուհի (Ժյուրիի ընտրություն) | Առաջադրված | ||||
Լավագույն հնչյունավորում | Սոհել Սանվարի | Հաղթանակ | |||
Լավագույն երգիչ | Ախիլ Սաչդևա (Humsafar երգի համար) | Հաղթանակ | |||
Լավագույն բառեր | Առաջադրված | ||||
Լավագույն ֆիլմ (Հեռուստադիտողի ընտրություն) | Շաշանկ Խաիթան | Առաջադրված | |||
Տարվա երգ (Հեռուստադիտողի ընտրություն) | Tamma Tamma Again | Առաջադրված | |||
Լավագույն երաժշտություն | Ախիլ Սաչդևա, Ամալ Մալիկ, Տանիշկ Բագչի, Բափի Լահիրի | Առաջադրված | |||
2018 թվական հունվարի 20 | Filmfare մրցանակաբաշխություն | Լավագույն ֆիլմ | Բադրինաթի հարսնացուն | Առաջադրված | [17] |
Լավագույն ռեժիսոր | Շաշանկ Խաիթան | Առաջադրված | |||
Լավագույն դերասան | Վարուն Դհավան | Առաջադրված | |||
Լավագույն դերասանուհի | Ալյա Բհաթ | Առաջադրված | |||
Լավագույն երաժշտական ալբոմ | Ախիլ Սաչդևա, Ամալ Մալիկ, Տանիշկ Բագչի | Առաջադրված | |||
Լավագույն երգիչ | Ախիլ Սաչդևա (Humsafa երգի համար) | Առաջադրված | |||
Արիջիտ Սինգ (Roke Na Ruke Naina երգի համար) | Հաղթանակ | ||||
Լավագույն խորեոգրաֆիա | Գանեշ Աչարյա (Badri Ki Dulhania երգի համար) | Առաջադրված |
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Internet Movie Database — 1990.
- ↑ «'Badrinath Ki Dulhania' different from Humpty: Varun Dhawan». The Indian Express. PTI. 2016 թ․ հուլիսի 16. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 3-ին.
- ↑ «Watch: Varun and Alia unveil Badrinath Ki Dulhania's quirky motion poster!». Deccan Chronicle. 2016 թ․ մայիսի 3. Վերցված է 2016 թ․ մայիսի 3-ին.
- ↑ «In Pics: Alia Bhatt & Varun Dhawan Have a Working Sunday». The Quint. 2017 թ․ հունվարի 20. Վերցված է 2017 թ․ հունվարի 20-ին.
- ↑ Hungama, Bollywood (2017 թ․ հուլիսի 5). «Box Office: Salman Khan's Tubelight is the 2nd highest worldwide grosser of 2017, unlikely to beat Raees - Bollywood Hungama». Bollywood Hungama (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2018 թ․ հունվարի 20-ին.
- ↑ «Filmfare Awards 2018: Complete list of nominations». The Indian Express (ամերիկյան անգլերեն). 2018 թ․ հունվարի 18. Վերցված է 2018 թ․ հունվարի 20-ին.
- ↑ Badrinath Ki Dulhania - First Look - Varun Dhawan & Alia Bhatt. Dharma Productions. 2016 թ․ մայիսի 3. Վերցված է 2016 թ․ մայիսի 3-ին.
- ↑ Badrinath Ki Dulhania Trailer Promises Oodles of Desi Fun & Drama. The Quint. 2016 թ․ մայիսի 3. Վերցված է 2017 թ․ փետրվարի 2-ին.
- ↑ «Badrinath Ki Dulhania Shooting Locations». Bollylocations. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հունվարի 5-ին.
- ↑ «Badrinath Ki Dulhania (Original Motion Picture Soundtrack) - EP by Amaal Mallik, Akhil Sachdeva, Tanishk Bagchi & Bappi Lahiri on Apple Music». iTunes Store. 2017 թ․ փետրվարի 14.
- ↑ «Box office Worldwide collection and day wise break up of Badrinath Ki Dulhania». Bollywood Hungama. 2017 թ․ հուլիսի 5. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 15-ին.
- ↑ «Top day 1 India 2017». Box office India. 2017 թ․ ապրիլի 28. Վերցված է 2017 թ․ մայիսի 16-ին.
- ↑ «Siddharth Malhotra top Indian first day». Box office India. 2017 թ․ ապրիլի 28. Վերցված է 2017 թ․ մայիսի 16-ին.
- ↑ «Varun Dhawan Top First Day». Box office India. 2017 թ․ ապրիլի 28. Վերցված է 2017 թ․ մայիսի 16-ին.
- ↑ «Star Screen Awards 2018: Here's The Complete List Of Winners!». Desimartini (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հունվարի 1-ին.
- ↑ «2018 Archives - Zee Cine Awards». Zee Cine Awards (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 31-ին.
- ↑ «Nominations for the 63rd Jio Filmfare Awards 2018». filmfare.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հունվարի 18-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Բադրինաթի հարսնացուն»(անգլ.) ֆիլմը Internet Movie Database կայքում
- Բադրինաթի հարսնացուն(անգլ.) ֆիլմը Rotten Tomatoes կայքում
- Badrinath Ki Dulhania at Bollywood Hungama
- Բադրինաթի հարսնացուն Ֆեյսբուքում
|