Հակոբ Սարկիսով
Հակոբ Սարկիսով | |
---|---|
Ծնվել է | դեկտեմբերի 15, 1907 |
Ծննդավայր | Խնձորեսկ, Զանգեզուրի գավառ, Ելիզավետպոլի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն |
Մահացել է | հուլիսի 26, 1971 (63 տարեկան) |
Մահվան վայր | Տաշքենդ, Ուզբեկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն և ԽՍՀՄ |
Մասնագիտություն | պետական գործիչ |
Կուսակցություն | ԽՄԿԿ |
Պարգևներ և մրցանակներ |
Հակոբ Աբրահամի Սարկիսով (դեկտեմբերի 15, 1907, Խնձորեսկ, Զանգեզուրի գավառ, Ելիզավետպոլի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն - հուլիսի 26, 1971, Տաշքենդ, Ուզբեկական ԽՍՀ, ԽՍՀՄ), կուսակցական, պետաշխատող, ջրատնտեսական շինարարության կազմակերպիչ, Ուզբեկստանի ԽՍՀ վաստակավոր շինարար, Տաջիկական ԽՍՀ վաստակավոր իռիգատոր, ԽՄԿԿ անդամ (1926)։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծնվել է 1907 թվականի դեկտեմբերի 15-ին, Գորիսի շրջանի Խնձորեսկ գյուղում (այժմ՝ Սյունիքի մարզ)։ Ավարտել է Կարմիր պրոֆեսուրայի ինստիտուտը։ 1925-1931 թվականներին եղել է կոմերիտական ղեկավար (Չիմքենդ, Թուրքեստան, Միրդարյա, Ակտյուբինսկ, 1930-1931 թվականներին՝ ՄԺՀ), 1934-1935 թվականներին՝ Փայ Արիկի ՄՏԿ քաղբաժնի պետ, 1931-1937 թվականներին Ուզբեկստանի կոմունիստական կուսակցության Փայ Արիկի շրջկոմի առաջին քարտուղար, 1937 թվականին՝ Ուզբեկստանի կոմունիստական կուսակցության Կենտկոմի բաժնի վարիչի տեղակալ, 1937-1940 թվականներին՝ բամբակի գործարանի տնօրեն՝ Անդիջանում, 1941-1942 թվականներին՝ Ուզբեկստանի ԽՍՀ հողժողկոմի առաջին տեղակալ։ 1942-1948 թվականներին Սարկիսովը ղեկավարել է Ֆարհադի ՀԷԿ-ի, 1957 թվականից Սովյալ, ապա Քարշի տափաստանների իրացման, ոռոգման համակարգերի շինարարության աշխատանքները։ Սարկիսովի ղեկավարությամբ մշակվել են ջրատնտեսական, գյուղական շինարարության կազմակերպչական, տնտեսական և խոպան հողերի խոշոր զանգվածների իրացման նոր համալիր մեթոդներ։
Եղել է նաև ԽՄԿԿ 24-րդ համագումարի պատգամավոր, Ուզբեկստանի ԽՍՀ 4-րդից 8-րդ գումարումների Գերագույն խորհրդի դեպուտատ։
Պարգևներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Պարգևատրվել է Լենինի շքանշանով (2), «Պատվո նշան» շքանշանով։
Հիշատակ
[խմբագրել | խմբագրել կոդը]Սարկիսովի անվամբ են կոչվում փողոց Տաշքենդում, ջրանցք Սովյալ տափաստանում։
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Григорянц А․, Акоп Саркисов, Ташкент, 1974.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 10, էջ 234)։ |
- Դեկտեմբերի 15 ծնունդներ
- 1907 ծնունդներ
- Խնձորեսկ գյուղում ծնվածներ
- Հուլիսի 26 մահեր
- 1971 մահեր
- Տաշքենդ քաղաքում մահացածներ
- ԽՄԿԿ անդամներ
- Լենինի շքանշանի ասպետներ
- Աշխատանքային կարմիր դրոշի շքանշանի ասպետներ
- Կարմիր աստղի շքանշանի ասպետներ
- Պատվո շքանշանի ասպետներ (ԽՍՀՄ)
- Անձինք այբբենական կարգով
- Ուզբեկստան
- Պետական գործիչներ
- Լենինյան մրցանակի դափնեկիրներ