Վլադիմիր Տուշինսկի
Վլադիմիր Տուշինսկի | |
---|---|
Ծնվել է | սեպտեմբերի 14, 1976 |
Մահացել է | օգոստոսի 5, 2016 (39 տարեկան) |
Մահվան վայր | Խաբարովսկ, Ռուսաստան |
Քաղաքացիություն | Ռուսաստան |
Մասնագիտություն | սերիական մարդասպան |
Վլադիմիր Տուշինսկի (ռուս.՝ Влади́мир Ту́шинский, սեպտեմբերի 14, 1976 - օգոստոսի 5, 2016, Խաբարովսկ, Ռուսաստան), ռուս սերիական մարդասպան, բռնաբար և պեդոֆիլ։ 2010 թվականի սեպտեմբերից մինչև 2014 թվականի փետրվար ամիսը Կամչատկայի երկրամասում սպանել է 11-22 տարեկան հինգ աղջիկների և կանանց։ Զանգվածային լրատվամիջոցներում ստացել է «Կամչատկայի Չիկատիլո» մականունը[1][2][3][4]։
Սերիական մարդասպանին կարողացել են ձերբակալել միայն 2014 թվականի փետրվարի 17-ին։ Նրանք մեղադրանքներ են առաջադրվել սպանության, ինչպես նաև անչափահաս խորթ աղջկան բռնաբարելու համար։ 2016 թվականի փետրվարի 19-ին Կամչատկայի երկրամասի դատարանը Տուշինսկուն դատապարտել է ցմահ ազատազրկման, իսկ Ռուսաստանի Դաշնության բարձրագույն դատարանը որոշումը թողել անփոփոխ։ 2016 թվականի օգոստոսի 5-ին Վոլոգդա քաղաքի «Օգնեննի օստրով» գաղութ տեղափոխման ճանապարհին, Տուշինսկին մահացել է։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Տուշինսկին ծնվել է 1976 թվականի սեպտեմբերի 14-ին[5][6]։
1997 թվականին դատապարտվել է գողության և ծեծի համար։ Որոշ ԶԼՄ-ների տվյալներով՝ բանտում ստացել է «Ճաղատ» մականունը[6]։ Բանտից դուրս գալուց հետո՝ ամուսնացել է։ Կնոջ և նրա առաջին ամուսնությունից ծնված աղջկա հետ միասին տեղափոխվել է Կամչատկայի երկրամասի Ելիզովսկի շրջանի Պիոներսկի գյուղ։ Շուտով ընտանիքում ծնվել է նաև տղա երեխա։ 2009 թվականի աշնանը աշխատանքի է անցել Կամչատկայի Պետրոպավլովսկ քաղաքի «Մոխովայա» միկրոշրջանի «Կամչատսկէներգո» ԲԲԸ N 3 կաթսայատանը որպես վառելիքի մատակարարման մեքենավար[5][6]։
Հետաքննության տվյալներով՝ 2005 թվականին Տուշինսկին բռնաբարել է իր 11 տարեկան խորթ աղջկան՝ Յուլիային, իսկ այնուհետ չորս տարի շարունակ ստիպել կենակցել իրեն։ Աղջիկը երկար ժամանակ համարձակություն չի ունեցել այդ մասին պատմել ուրիշներին։ 2009 թվականին, երբ լրացել է խորթ աղջկա 19 տարին, նա տեղափոխվել է մայրցամաք, որտեղ բնակվում էին մոր ծնողները[1][7]։
Սպանություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Խորթ աղջկա հեռանալուց հետո, ինչպես ենթադրում են հետաքննիչները, իր «պաթոլոգիական սեռական ցանկությունների» բավարարման անհնարինությունից ելնելով, Տուշինսկին սկսել է ատել մյուս կանանց[1]։ Տղամարդը իր Toyota Hilux Surf մեքենայով սկսել է շրջել Կամչատկայի Պետրոպավլովսկում և նրա հարակից բնաակավայրերում՝ փորձելով փնտրել միայնակ աղջիկների, որոնք նման կլինեին իր խորթ աղջկան։ Տուշինսկին նրանց առաջարկել է մեքենայով ուղեկցել, որից հետո խեղդամահ է արել և դանակի օգնությամբ սպանել[2][8]։
Տուշինսկու առաջին զոհը դարձել է 22-ամյա Ուլյանա Նիկիֆորովան, որն աշխատում էր Կամչատկայի Պետրոպավլովսկի առևտրի կենտրոններից մեկում։ Սպանությունը տեղի է ունեցել 2010 թվականի սեպտեմբերի 12-ին։ Դանակ կիրառած հանցագործը բազմաթիվ հարվածներ է հասցրել աղջկա դեմքին, մարմնին և գլխին։ Մարմինը հայտնաբերվել է մայրուղուն հարակից բարձր խոտերի մեջ, որն իրար էր կապում Կամչատկայի Պետրոպավլովսկը և Ելիզովոն[4][9]։
Հաջորդ սպանությունը Տուշինսկին իրականացրել է մեկ ամիս անց։ Հոկտեմբերի 10-ի երեկոյան 15-ամյա Նատալյա Մոիսեևան, սպասելով ավտոբուսին, կանգնած է եղել կանգառում, որտեղ էլ նրան տեսել է հանցագործը։ Անհետացումից ոչ շատ առաջ աղջիկն զանգահարել է ծնողներին և ասել, որի կարողանում հասնել տուն, քանի որ ավտոբուս չկա։ 20 րոպե անց աղջկա հեռախոսն անհասանելի է եղել։ Աղջկա մնացորդները երկու տարի անց հայտնաբերվել են մի կնոջ կողմից, որը մեկնել էր «Մոխովայա» միկրոշրջան սունկ հավաքելու[2][4]։
2010 թվականի նոյեմբերի 18-ին հանցագործն սպանել է 11-ամյա Օլգա Բեսպրոզվաննայային, որը եղել է Ելիզովոյի միջնակարգ դպրոցի աշակերտուհի։ Տուշինսկին սպանելուց հետո թաղել է մարմինը։ Աղջկա ծնողները ներքին գործերի մարմիններին հայտնել են նրա անհետացման մասին այն բանից հետո, երբ վերջինս ուսումնական օրվա ավարտին չի վերադարձել հայրենի Դվուրեչյե գյուղի իրենց տուն։ Մի քանի շաբաթներ ոստիկանությունը և կամավորները փնտրել են աշակերտուհուն, սակայն կարողացել են հայտնաբերել միայն նրա բջջային հեռախոսը, որը մի քանի մասերի էր բաժանված[2][4]։
2011 թվականի հունվարի 9-ին Տուշինսկին սպանել է 16-ամյա Քրիստինա Օռլովային։ Որոնողական գործողությունը կրկին արդյունք չի տվել, քանի որ, ինչպես Բեսպրոզվաննայայի պարագայում, հանցագործը թաքցրել էր մարմնի թաղման վայրը[2][4][7][10]։
Վերջին սպանությունը Տուշինսկին իրականացրել է 2014 թվականի փետրվարի 16-ին Կամչատկայի Պետրոպավլովսկում։ Հանցագործը 20-ամյա Իրինա Խոդոսին առաջարկել է մեքենայով ուղեկցել, սակայն ստացել է մերժում․ «Ես ուղղակի կանգնեցի և ընկերաբար առաջարկեցի ուղեկցել նրան, իսկ նա սկսել է կոպիտ խոսել։ Վերցրել է հեռախոսը, սկսել ինչ-որ համար հավաքել և սպառնալ, որ կկանչի ոստիկանություն։ Ես վախեցա, նստեցի մեքենան, սակայն մտածեցի, որ նա ինձ կարող էր մեղադրել նաև ոտնձգությունների մեջ», — ավելի ուշ պատմել է հանցագործը[11]։ Տղամարդն աղջկան հասցրել է դանակի ավելի քան 20 հարվածներ և մարմինը թողել «Ստեպնայա» կանգառում, որտեղ և հայտնաբերվել է նրա դին[4][7][8]։
Ձերբակալություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Իրինա Խոդոսի սպանությունից հետո հետաքննիչները, ԶԼՄ-ների միջոցով, օգնության են դիմել տեղացի բնակիչներին՝ հուսալով, որ նրանց մեջ կարող են լինել սպանության ականատեսներ։ Որոշ ժամանակ անց ՆԳՆ երկրամասի վարչություն է եկել մի տղամարդ, որն իր ավտոմեքենայով անցնում էր այն կանգառի մոտով, երբ, ըստ հետաքննիչների վարկածի, իրականացվել է սպանությունը։ Տեսագրանցման սարքավորման տեսախցիկը ֆիքսել է սպանության մոտ կայանած Toyota Hilux Surf մեքենան։ Տեսագրության մեջ չեն երևում մեքենայի համարները, սակայն կադրում հայտնվել է մեքենայի հետին մասում փակցված «PICK UP» գրությունը։ Իրավապահ մարմինների աշխատակիցները պարզել են, որ այդ ավտոմեքենան պատկանում է Տուշինսկուն։ Փետրվարի 17-ի գիշերը տղամարդուն ձերբակալել են[4][7]։
Տուշինսկու մեքենայի սրահում հայտնաբերվել են կացին, էլեկտրոշոկեր, պնևմատիկ զենք, ինչպես նաև կանացի զուգագուլպաներ և արհեստական հեշտոց։ Ուշադիր զննելով ավտոմեքենան՝ փորձագետները մեքենայի ներսում հայտնաբերել են Իրինա Խոդոսի արյան հետքերը և մազերը։ Հանցանշանների ճնշման ներքո հանցագործն սկսել է տալ խոստովանական ցուցմունքներ։ Նա ոչ միայն խոստովանել է Խոդոսի սպանության իրագործումը, այլև պատմել մյուս սպանությունների մասին։ Տուշինսկին ցույց է տվել Օլգա Բեսպրոզվաննայայի և Քրիստինա Օռլովայի թաղման վայրերը[2][4]։ Խուզարկման արդյունքում մարդասպանի բնակարանի համակարգչի մեջ հայտնաբերվել են տեսագրություններ, որտեղ երևում է, որ Տուշինսկին սեռական ոտնձգություններ է իրականացնում իր անչափահաս խորթ աղջկա նկատմամբ[2][4]։
Շուտով դատարանի որոշմամբ Տուշինսկին կալանավորվել է՝ այդպիսով բավարարելով հետաքննության միջնորդությունը։ Նրա նկատմամբ ՌԴ ՔՕ 132-րդ հոդվածի 3-րդ կետի գ մասով, 132-րդ հոդվածի 2-րդ մասի ե մասով («սեռական բնույթի ոտնձգություններ») հարուցվել է քրեական գործ, 131-րդ հոդվածի 3-րդ մասի գ կետով, 131-րդ հոդվածի 2-րդ մասի դ կետով («բռնաբարություն») և 105-րդ հոդվածի 2-րդ մասի ա և գ կետերով հարուցվել է քրեական գործ[2]։
Դատավարություն
[խմբագրել | խմբագրել կոդը]2015 թվականի սեպտեմբերի սկզբին Տուշինսկու գործը, մեղադրական եզրակացության հետ միասին, փոխանցվել է երկրամասի դատարան։ Ավելի վաղ, փորձագետներն իրականացրել են ավելի քան 60 փորձաքննություններ, այդ թվում նաև դատահոգեախտաբանական ընդհանուր վերլուծություն, որը տղամարդու մոտ հայտնաբերել է սեռական նախընտրությունների խանգարումներ՝ պեդոֆլիա, զուգահեռ ճանաչվելով մեղսունակ։ Ընդ որում, հետաքննիչներին չի հաջողվել հայտնաբերել ապացույցներ, որ զոհերը ենթարկվել են սեռական բռնությունների[6]։ Բուն դատական գործընթացն սկսվել է 2015 թվականի հոկտեմբերի 7-ին, Կամչատկայի երկրամասի դատարանում[7]։
Դատական փորձաքննության ժամանակ դիտարկվել են քրեական գործի ավելի քան 70 հատորներ[10]։ 2016 թվականի հունվարի 27-ին սկսվել են դատական լսումները։ Պետական մեղադրողը դատարանին խնդրել է մեղադրյալի նկատմամբ կիրառել ամենախիստ պատժաչափը՝ ցմահ ազատազրկում։ Գործով տուժածները, որոնք նույնպես հանդես են եկել լսումների ժամանակ, պաշտպանել են մեղադրողի պահանջը[12]։ Տուշինսկու պաշտպանն իր կողմից խնդրել է նշանակել ավելի մեղմ պատիժ[1]։
Դատական լսումների ավարտից հետո դատարանը որոշել է մեղադրյալի վերջին խոսքը լսել փետրվարի 9-ին[13], սակայն նշանակված օրը Տուշինսկին պատրաստ չի եղել, որի պատճառով դատական նիստը տեղափոխվել և կայացել է փետրվարի 11-ին[14]։ Իր վերջին խոսքում տղամարդն ընդունել է իր մեղքը բոլոր կետերով։ Միևնույն ժամանակ նա դատարանի ուշադրությունը հրավիրել է նյութերում առկա հակասությունների վրա, որոնք առկա էին տուժածների, վկաների ցուցմունքներում։ Նա նշել է, որ դատարանը բաց է թողել որոշ ապացույցներ[15]։ Տուշինսկին ներողություն է խնդրել նաև բոլոր տուժածներից և հայտարարել, որ «կընդունի ցանկացած արդար դատավճիռ»[1]։
2016 թվականի փետրվարի 19-ին տեղի է ունեցել գործով վերջին դատական նիստը։ Տուշինսկին մեղադրական բոլոր կետերով ճանաչվել է մեղավոր և դատապարտվել ցմահ ազատազրկման՝ պատիժը կրելով հատուկ ռեժիմով մեկուսարանում։ Բացի այդ, դատարանը բավարարել է նաև զոհերի հարազատների քաղաքացիական հայցերը, որոնց ընդհանուր ծավալը կազմում էր շուրջ 12 միլիոն ռուբլի։ Բացի այդ, դատարանը Տուշինսկուն պարտավորեցրել է 500 000 ռուբլի վճարել խորթ աղջկան[2][10]։ Դատավճիռն ընթերցել է Կամչատկայի երկրամասի դատավոր Դմիտրի Ուրբանը[1][13]։
Տուշինսկու փաստաբանները վիճարկել են դատավճիռը։ 2016 թվականի հուլիսին Ռուսաստանի Դաշնության Բարձրագույն դատարանը քննել է մեղադրյալի և գործով երեք տուժածների տեսագրությունը և, արդյունքում, դատավճիռը թողել անփոփոխ[3]։
Մահ
[խմբագրել | խմբագրել կոդը]Դատավճիռն ուժի մեջ մտնելուց հետո՝ Տուշինսկին ուղարկվել է «Օգնեննի օստրով» հատուկ ռեժիմով գաղութ։ Կամչատկայից նրան տեղափոխել են Խաբարովսկ քաղաքի մեկուսարան, որտեղ նրան տեղավորել են հատուկ հսկողությամբ մեկուսարան, որը, շուրջօրյա տեսահսկվում էր[16]։
2016 թվականի օգոստոսի 5-ին Տուշինսկին մահացել է[17]։ Համաձայն պաշտոնական տեղեկատվության՝ մահվան պատճառ հանդիսացել է «առանց բռնի մահվան սրտի հանկարծակի կանգը»։ Համաձայն Ռուսաստանի Խաբարովսկի երկրամասի պատժի կատարման դաշնային ծառայության՝ ժամը 17։ 05-ին կրտսեր տեսուչից ստացվել է տեղեկատվություն այն մասին, որ հանցագործն իրեն վատ է զգում։ Նրան հետազոտած բուժծառայողը շտապ օգնության բրիգադ է կանչել։ 18։ 58-ին բանտարկյալին տեղափոխել են Խաբարովսկի N 2 երկրամասային կլինիկական հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունք։ Ժամը 20։ 05-ին վերակենդանացման բժիշկ-անեսթեզիոլոգը գրանցել է Տուշինսկու մահը[16]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 ««Камчатский Чикатило» признался в убийстве пяти девушек». Lenta.ru. 2016 թ․ փետրվարի 12. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ օգոստոսի 20-ին. Վերցված է 2016 թ․ հուլիսի 31-ին.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 2,7 2,8 ««Камчатский Чикатило», убивший 5 девочек и девушек из-за привычки насиловать падчерицу, получил пожизненный срок». NEWSru.com. 2016 թ․ փետրվարի 19. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ օգոստոսի 23-ին. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 24-ին.
- ↑ 3,0 3,1 ««Камчатскому чикатило» не удалось обжаловать пожизненный срок». Regnum. 2016 թ․ հուլիսի 25. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ օգոստոսի 25-ին. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 23-ին.
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 4,6 4,7 4,8 Хитров В. Край бездны // Новая газета. — № 105 (25 сентября 2015). — С. 13. Архивировано из первоисточника 3 Հուլիսի 2016.
- ↑ 5,0 5,1 Иван Думов (2016 թ․ փետրվարի 19). «Камчатский Чикатило Владимир Тушинский получил пожизненный срок в «Белом лебеде»». Газета «Камчатское время». Արխիվացված օրիգինալից 2016 թ․ մարտի 14-ին. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 23-ին.
- ↑ 6,0 6,1 6,2 6,3 «Передано в суд дело «камчатского Чикатило», убившего 5 девочек и девушек из-за привычки насиловать падчерицу». NEWSru.com. 2015 թ․ սեպտեմբերի 8. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ սեպտեմբերի 16-ին. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 23-ին.
- ↑ 7,0 7,1 7,2 7,3 7,4 «В Петропавловске начался суд над серийным убийцей Владимиром Тушинским». Аргументы и факты. 2015 թ․ հոկտեմբերի 7. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ օգոստոսի 18-ին. Վերցված է 2016 թ․ հուլիսի 31-ին.
- ↑ 8,0 8,1 «Подозреваемого в убийствах пяти девушек ищут на Камчатке». ՌԻԱ Նովոստի. 2014 թ․ սեպտեմբերի 9. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ սեպտեմբերի 18-ին. Վերցված է 2016 թ․ հուլիսի 31-ին.
- ↑ «Признания машиниста. На Камчатке пойман серийный убийца». Аргументы и факты. 2014 թ․ մարտի 13. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ օգոստոսի 18-ին. Վերցված է 2016 թ․ հուլիսի 31-ին.
- ↑ 10,0 10,1 10,2 «Житель Камчатки осужден за убийства девушек, похожих на его дочь». РИА Новости. 2016 թ․ փետրվարի 19. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ սեպտեմբերի 18-ին. Վերցված է 2016 թ․ հուլիսի 31-ին.
- ↑ Седов В. Убийца использовал минуту славы, чтобы стать маньяком // Московский комсомолец : газета. — № 26471 (6 марта 2014). Архивировано из первоисточника 27 Օգոստոսի 2016.
- ↑ «Прения по делу маньяка Тушинского начались на Камчатке». Информационное агентство «Камчатка». 2016 թ․ հունվարի 27. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ սեպտեմբերի 13-ին. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 23-ին.
- ↑ 13,0 13,1 «9 февраля судья Урбан предоставит маньяку Тушинскому последнее слово». Информационное агентство «Кам 24». 2016 թ․ փետրվարի 8. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ սեպտեմբերի 21-ին. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 23-ին.
- ↑ «Тушинскому не хватило времени для подготовки последнего слова». Информационное агентство «Кам 24». 2016 թ․ փետրվարի 8. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ սեպտեմբերի 21-ին. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 23-ին.
- ↑ «Тушинский признал вину по всем пунктам обвинения и попросил прощения». Информационное агентство «Кам 24». 2016 թ․ փետրվարի 12. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ սեպտեմբերի 21-ին. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 23-ին.
- ↑ 16,0 16,1 «В УФСИН рассказали, как умер «камчатский чикатило» Тушинский». Информационное агентство «Кам 24». 2016 թ․ օգոստոսի 8. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ սեպտեմբերի 16-ին. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 23-ին.
- ↑ ««Камчатский чикатило» умер во время этапирования в «Вологодский пятак»». Regnum. 2016 թ․ հունվարի 27. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ օգոստոսի 25-ին. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 23-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Видео камчатского кочегара». «Честный детектив». Телеканал «Россия-1». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ օգոստոսի 26-ին. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 24-ին.