Քրիստինա Ռոմեր
Քրիստինա Ռոմեր անգլ.՝ Christina Romer | |
---|---|
Ծնվել է | դեկտեմբերի 25, 1958[1] (65 տարեկան) Ալտոն, Մեդիսոն շրջան, Իլինոյս, ԱՄՆ |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Մասնագիտություն | տնտեսագետ և համալսարանի դասախոս |
Հաստատություն(ներ) | Փրինսթոնի համալսարան և Կալիֆոռնիայի համալսարան, Բերքլի |
Պաշտոն(ներ) | Chair of the Council of Economic Advisers? |
Անդամակցություն | Արվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա և Տնտեսաչափական ընկերություն[2] |
Ալմա մատեր | Ուիլյամի և Մերիի քոլեջ, Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտ և GlenOak High School? |
Գիտական աստիճան | փիլիսոփայության դոկտոր |
Տիրապետում է լեզուներին | անգլերեն |
Գիտական ղեկավար | Ռուդի Դորնբուշ և Peter Temin?[3] |
Եղել է գիտական ղեկավար | Petra Moser?, Andrew Javed Jalil?[3], Gillian Brunet?[3], Masahiro Hori?[3], Gabriel Isaac Chodorow-Reich?[3], Jennifer Lea Frankl?[3], Jaime Gilbert Jue?[3], Alan Kenton Kackmeister?[3] և Jonathan Derek Rose?[3] |
Պարգևներ | |
Կուսակցություն | Դեմոկրատական կուսակցություն |
Christina Romer Վիքիպահեստում |
Քրիստինա Ռոմեր (անգլ.՝ Christina Duckworth Romer, դեկտեմբերի 25, 1958[1], Ալտոն, Մեդիսոն շրջան, Իլինոյս, ԱՄՆ), ամերիկացի տնտեսագետ և մանկավարժ։ Բարաք Օբամային կից տնտեսական խորհրդատուների խորհրդի նախագահ (2009 թվականի հունվարի 29-ից մինչև 2010 թվականի սեպտեմբերի 2-ը)[4][5], Բերքլիի Կալիֆոռնիայի համալսարանի տնտեսագիտական ֆակուլտետի մշտական պրոֆեսոր։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծնվել է Իլինոյս նահանգի Օլթոն քաղաքում։ Սովորել է Օհայոյի դպրոցում։
Տնտեսագիտության բակալավրի աստիճան է ստացել Ուիլյամի և Մարիամի քոլեջում (1981), իսկ դոկտորական աստիճան (PhD)՝ Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտում (1985)։ Որպես դասախոս (անգլ.՝ assistant professor) սկսել է աշխատել Փրինսթոնի համալսարանում։ 1988 թվականից դասավանդել է Բերքլիի Կալիֆոռնիայի համալսարանում՝ 1993 թվականին դառնալով լրիվ պրոֆեսոր (անգլ.՝ full professor)։
2008 թվականի նոյեմբերի 24-ին ԱՄՆ նորընտիր նախագահ Բարաք Օբաման առաջարկել է Քրիստինա Ռոմերի թեկնածությունը տնտեսական խորհրդատուների խորհրդի նախագահի պաշտոնում[6][7]։
2009 թվականի հունվարի 29-ին Քրիստինա Ռոմերը ստանձնել է խորհրդի նախագահի պարտականությունները[8]։ 2010 թվականի օգոստոսի 5-ին հայտարարվել է, որ սեպտեմբերի 2-ին Քրիստինա Ռոմերը հեռանում է խորհրդի նախագահի պաշտոնից[9] և վերադառնում Բերքլիի Կալիֆոռնիայի համալսարան։ Նշում են, որ նրա հեռանալը տեղի է ունեցել Սամերսի հետ կոնֆլիկտի պատճառով[10]։
Եղել է Ամերիկյան տնտեսական ասոցիացիայի փոխնախագահ։
Սենտ Էնդրյուսի համալսարանի գիտությունների պատվավոր դոկտոր (2014)։ Նա նաև պատվավոր աստիճան ունի հայրենի քոլեջից[11]։
Ամուսինը հայտնի տնտեսագետ Դեյվիդ Ռոմերն է։ Ունեն դուստր և 2 որդի։
Գիտական ներդրում
[խմբագրել | խմբագրել կոդը]Տնտեսական ճգնաժամերի և դրանցից դուրս գալու ձևերի մասնագետը հաճախ դիմում է տնտեսական պատմությանը։
Քրիստինա ռոմերի վաղ աշխատանքները նվիրված են մինչպատերազմյան և հետպատերազմյան ժամանակներում ԱՄՆ մակրոտնտեսական անկայունության վերլուծությանը (1930-40-ական թվականներ)։ Հետագայում նա ուսումնասիրել է Մեծ ճգնաժամի պատճառներն ու դրանից դուրս գալու պատմությունը։
Հետագա աշխատանքներում լուրջ շեշտը դրվել է 1950-ականներին ԱՄՆ-ի դրամավարկային քաղաքականության վրա։
Ժամանակակից ուսումնասիրությունները նվիրված են կառավարության գործունեության վրա հարկաբյուջետային քաղաքականության ազդեցությանը և ընդհանուր տնտեսական աճին։
Մատենագիտություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Մենագրություններ
- Romer C., Romer D., eds. (1997) Reducing Inflation: Motivation and Strategy. — Chicago: University of Chicago Press for NBER.
- Հոդվածներ
- Hsieh C.-T., Romer C. (2006) Was the Federal Reserve Constrained by the Gold Standard during the Great Depression? Evidence from the 1932 Open Market Purchase Program // Journal of Economic History. — No. 66, March. — pp. 140–176.
- Romer C. (1999) Changes in Business Cycles: Evidence and Explanations // Journal of Economic Perspectives. — No. 13, Spring. — pp. 23–44.
- Romer C. (1988) World War I and the Postwar Depression: A Reinterpretation Based on Alternative Estimates of GNP // Journal of Monetary Economics. — No. 22, July. — pp. 91–115.
- Romer C., Romer D. (2004) Choosing the Federal Reserve Chair: Lessons from History // Journal of Economic Perspectives. — No. 18. — pp. 129–162.
- Romer C., Romer D. (1994) Monetary Policy Matters // Journal of Monetary Economics. — No. 33, August. — pp. 75–88.
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Munzinger Personen (գերմ.)
- ↑ 2,0 2,1 https://www.econometricsociety.org/society/news/congratulations-our-2021-fellows.html
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 3,6 3,7 3,8 Mathematics Genealogy Project — 1997.
- ↑ Информация о Кристине Ромер на сайте «The New York Times». (անգլ.) — 22.01.2009.
- ↑ Calmes J. Top Obama Adviser on Economics to Step Down // «The New York Times». August 5, 2010. (անգլ.) — (Ստուգված է 9 Օգոստոսի 2010).
- ↑ Calmes J. Obama Names Romer to Lead Council of Economic Advisers // The New York Times. — November 24, 2008. (անգլ.) — 25.11.2008.
- ↑ Обама Б. Не бывает процветающего Уолл-стрита без процветания Мэйн-стрита // Документы Полит.ру, 27 ноября 2008 г Արխիվացված 2008-12-01 Wayback Machine. — 27.11.2008.
- ↑ Информация на официальном сайте Совета Արխիվացված 2012-10-23 Wayback Machine. (անգլ.) — (Ստուգված է 9 Օգոստոսի 2010).
- ↑ Кравченко Е. Команда разваливается // «Ведомости». 09.08.2010, № 146 (2664). — (Ստուգված է 9 Օգոստոսի 2010).
- ↑ «Ротация в Белом доме: > США > Еженедельник 2000». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ սեպտեմբերի 16-ին. Վերցված է 2011 թ․ հոկտեմբերի 26-ին.
- ↑ «2014 | Laureation address - Professor Christina Romer | University of St Andrews». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ օգոստոսի 9-ին. Վերցված է 2016 թ․ հունիսի 18-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Официальная страничка на сайте Калифорнийского университета в Беркли. (անգլ.) — 25.11.2008.
- Морин Берк Вопрос на 787 миллиардов долларов // Финансы и развитие. 2013, март
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Քրիստինա Ռոմեր» հոդվածին։ |
|
- Դեկտեմբերի 25 ծնունդներ
- 1958 ծնունդներ
- Ապրող անձինք
- ԱՄՆ-ում ծնվածներ
- Ամերիկայի արվեստների և գիտությունների ակադեմիայի անդամներ
- Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի շրջանավարտներ
- Գուգենհայմի կրթաթոշակառուներ
- ԱՄՆ-ի դեմոկրատական կուսակցության անդամներ
- Գիտնականներ այբբենական կարգով
- Անձինք այբբենական կարգով
- Ամերիկացի կին տնտեսագետներ
- Ամերիկացի մանկավարժներ
- Փիլիսոփայական գիտությունների դոկտորներ
- 21-րդ դարի ամերիկացի կանայք
- 20-րդ դարի ամերիկացի տնտեսագետներ