Karma Police
«Karma Police» | ||||
---|---|---|---|---|
Ռադիոհեդի երգը «OK Computer» ալբոմից | ||||
Թողարկված | 1997 թվականի օգոստոսի 25 | |||
Ֆորմատ | CD, 7", 12" | |||
Ձայնագրված | 1996 թվականի վերջ | |||
Ժանր | ալտերնատիվ ռոք, արտ ռոք և ինդի ռոք | |||
Լեզու | անգլերեն | |||
Տևողություն | 4:24 | |||
Լեյբլ | Parlophone | |||
Հեղինակ | Թոմ Յորք | |||
Պրոդյուսեր | Նիգել Գոդռիչ, Ռադիոհեդ | |||
OK Computer ալբոմի երգացանկ | ||||
|
Karma Police, երգ անգլիական ալտերնատիվ ռոք խումբ Ռադիոհեդի կողմից իրենց՝ 1997 թվականին ձայնագրված երրորդ «OK Computer» ալբոմից։ Երգի վերնագիրը և բառերը վերաբերում են հինդու տեսությանը՝ հայտնի որպես կարմա։
«Karma Police»-ը թողարկվել է որպես «OK Computer» ալբոմի երկրորդ երգ և ունեցել է մեծ հաջողություն՝ գտնվելով Մեծ Բրիտանիայի երգերի չարտի 8-րդ և ԱՄՆ-ի ժամանակակից ռոք երգերի 14-րդ հորիզոնականում։ Քննադատների կարծիքը երգի վերաբերյալ նույնպես բարենպաստ էր։
2008 թվականին երգը հայտնվել է Radiohead: «The Best Of» հավաքածուում։
Ձայնագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]«Karma Police»-ը, ինչպես մնացած երգերը, որ ներառված էին «OK Computer»-ում, առաջին անգամ կատարվել է 1996 թվականին կենդանի տարբերակով Ալանիս Մորիսսետտեի աջակցությամբ[1]։ Karma Police-ի կենդանի տարբերակը՝ կատարված Rhodes դաշնամուրով, ներառվել է Ռադիոհեդի «Meeting People Is Easy» վավերագրականում։
Կառուցվածքը և բառերը
[խմբագրել | խմբագրել կոդը]Karma Police-ը գրված է 4/4 չափի մեջ և կատարվում է ստանդարտ ձայնով։ Երգի առաջին կեսը գրված է E մինոր գամմայում։ Երկրորդ կեսը գրված է B մինորում։ Երգում հիմնական գործիքները ակուստիկ կիթառը ու դաշնամուրն են, իսկ երգի զարգացումը հիշեցնում է Բիթլզ խմբի «Sexy Sadie» երգը[2]։
Երգի կառուցվածքը ոչ ավանդական է, քանի որ ոչինչ չի հիշեցնում տիպիկ կրկներգը։ Փոխարենը երգը առաջընթաց է ապրում դանդաղից դեպի միջին տեմպ։
Ռադիոհեդ խմբի անդամները ասում էին միմյանց, որ նրանք կկոչեին երգը «the karma police», եթե ինչ-որ վատ բան անեին։ Այդ կատակը ներառված է երգի բառերի և վերնագրի մեջ։ Թոմ Յորքը բացատրում է, որ երգը սթրեսսի մասին է։
Մարդկանց ստիպել նայել նույն կերպով ես չեմ կարող անել այլևս։ - Թոմ Յորք
|
Յորքը և Ջոնի Գրինվուրդը նշել են հարցազրույցներում, որ երգը ուներ հումորային թեքում։ Երգը ներառում է «նա նման է անձայն ռադիոյի, նա բզզում է սառնարանի» տողերը, որ վերաբերում են ավերիչ, մետաֆորիկալ ձայնի, որ Յորքը կոչում է «սառնարանի բզզոց»։ Յորքը նշել է, որ այդ գաղափարը գործածվել է «OK Computer» ալբոմում։ «Karma Police»-ը կիսում է կապիտալիզմի անբավարարության թեմաները[3]։
Թողարկում և ընդունում
[խմբագրել | խմբագրել կոդը]Karma Police-ը թողարկվել է որպես OK Computer ալբոմի երկրորդ երգ 1997 թվականի օգոստոսի 25-ին։ Երգը թողարկվել է երկու տարբերակով։ Այն զբաղեցրել է 8-րդ հորիզոնականը Մեծ Բրիտանիայի երգերի չարթերում։ 2010 տվականի մարտի վերջին, երբ արդեն անցել էր 15 տարի երգի թողարկումից հետո, երգը զբաղեցրեց 15-րդ հորիզոնականը դանիական երգերի չարթերում։
Տեսահոլովակ
[խմբագրել | խմբագրել կոդը]Երգի տեսահոլովակը նկարահանվել է Ջոնաթան Գլեյզերի կողմից, ով նաև պատասխանատու էր Ռադիոհեդի «Street Spirit» տեսահոլովակի համար։ Տեսահոլովակը լույս է տեսել 1997 թվականի օգոստոսին և ցուցադրել է Ռադիոհեդի երգիչ Թոմ Յորքին, նաև հունգարացի դերասան Լայոս Կովացին։ Գլեյզերը 1997 թվականին հաղթել է MTV-ի տարվա լավագույն ռեժիսոր անվանակարգում այս տեսահոլովակի համար։ Սակայն Գլեյզերը նշել է իր հարցազրույցում, որ տեսահոլովակը ձախողված փորձ է համարում։ Ըստ MTV.com-ի՝ Գլեյզերը որոշել է կոտրել «Karma Police»-ի տեսահոլովակի գաղափարը Մերլին Մենսոնից առաջ, ով չէր հավանել տեսահոլովակը։
Տեսահոլովակը սկսվում է տեսախցիկով, չերևացող վարորդով, ով հետ է նայում դատարկ նստարանին։ Այնուհետև վարորդը շրջվում է գլխավոր տեսախցիկին և սկսում վարել։ Առաջին 35 վայրկյանների ընթացքում ոչինչ չի ցուցադրվում՝ բացի ճանապարհից։
Կազմ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Թոմ Յորք՝ վոկալ, ակոստիկ կիթառ
- Ջոնի Գրիվուդ՝ կիթառ, դաշնամուր, մելլոտրոն
- Կոլին Գրինվուդ՝ բաս կիթառ
- Էդ Օ՛Բրայան՝ կիթառ, հարցածային գործիքներ, բեք վոկալ, ձայնային էֆֆեկտներ
- Ֆիլ Սելվեյ՝ հարվածային գործիքներ
Չարթեր
[խմբագրել | խմբագրել կոդը]Չարթ (1997-2013) | Հորիզոնական |
---|---|
Բելգիա, Ֆլենդերս | 9 |
Բելգիա, Վալոնիա | 35 |
Դանիա | 15 |
Ֆինլանդիա, Suomen virallinen lista | 15 |
Ֆրանսիա SNEP | 153 |
Իռլանդիա | 15 |
Նիդերլանդներ | 50 |
Նոր Զելանդիա | 32 |
Միացյալ Թագավորություն | 8 |
ԱՄՆ, Բիլլբորդ | 14 |
Երգացանկ
[խմբագրել | խմբագրել կոդը]Բոլոր երգերի հեղինակն է Թոմ Յորքը, Ջոնի Գրինվուդը, Էդ Օ՛Բրայանը, Քոլին Գրինվուդը և Ֆիլ Սելվեյ.
CD1 (CDODATAS03) | |||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|
# | Անվանում | Տևողություն | |||||||
1. | «Karma Police» | 4:23 | |||||||
2. | «Meeting in the Aisle» | 3:08 | |||||||
3. | «Lull» | 2:28 |
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Rolling Stone ամսագիր». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ ապրիլի 10-ին. Վերցված է 2015 թ․ հունիսի 24-ին.
- ↑ [1] Karma Police-ի պատմությունը
- ↑ Footman 2007, էջ 144–147
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]
|
|