Զինածաղիկ
Զինածաղիկ | |
Դասակարգում | |
Թագավորություն | Բույսեր (Plantae) |
Ենթատիպ | Սերմնավոր բույսեր (Spermatophytes) |
Կարգ | Աստղածաղկավորներ (Asterales) |
Ընտանիք | Աստղածաղկազգիներ (Asteraceae) |
Ենթաընտանիք | Աստղածաղկայիններ (Asteroideae) |
Վերնատրիբա | Helianthodae |
Տրիբա | Heliantheae |
Ցեղ | Զինածաղիկ (Zinnia) L. |
Զինածաղիկ կամ ցինածաղիկ (լատին․՝ Zinnia), բարդածաղկավորների, աստղածաղկազգիների (Asteraceae) ընտանիքի միամյա, բազմամյա, մշակության մեջ առավել տարածված ընտանիքի խոտաբույսերի և կիսաթփերի ցեղ։ Մի քանի տեսակներ դեկորատիվներ են։
Կենսաբանական նկարագիր
[խմբագրել | խմբագրել կոդը]Միամյա բույս է։ Շաղկակրի բարձրությունը մինչև 1 մ է՝ ամբողջապես պատված կոպիտ մազմզուկներով։ Տերևները հակադիր են կամ օղակաձև դասավորված, ամբողջական։ Ծաղկաբույլը միայնակ գագաթնային զամբյուղ է (եզրային լեզվակավոր ծաղիկները՝ վարսանդավոր, ֆերտիլ, կենտրոնականները՝ խողովակավոր, երկսեռ)։ Լեզվակավոր ծաղիկները վառ գույների են՝ կարմիր, դեղին, նարնջագույն, ոսկեգույն, կարմրակապույտ և այլն։ Ծաղկում է հունիսից մինչև ցրտերն ընկնելը։ Պտուղը սերմնապտուղ է, սերմերը՝ եռակող կամ տափակ, դարչնագույն։ Ծաղկային ձևավորումներում և ծաղկեփնջերում։ Ցողունը կանգուն Է, լավ ճյուղավորված, տերնները երկարավուն են, նստադիր։ Բույսն ամբողջությամբ պատված է կոպիտ մազմզուկներով։ Ծաղիկները խողովակավոր են լեզվակավոր, լինում են սպիտակ, դեղնավուն, կարմիր, նարնջագույն։ Ծաղկաբույլը պարզ է կամ բազմապսակաթերթ, 12-15 սմ մեծությամբ։
Դասակարգում
[խմբագրել | խմբագրել կոդը]Տաքսոնոմիա
[խմբագրել | խմբագրել կոդը]ավելի քան 6 ընտանիք (համաձայն APG II Համակարգի) | e1 | |||||||||||||||
կարգ Աստղածաղկազգիներ | դաս Զինածաղիկ | f1 | ||||||||||||||
բաժին Ծաղկավորներ կամ Ծածկասերմեր | ընտանիք Աստղածաղկավորներ կամ Բարդածաղկավորներ | e2 | ||||||||||||||
ավելի քան 44 կարգի ծաղկավոր բույսեր (համաձայնAPG II Համակարգի) |
ևե 40 տեսակ դաս | f2 | ||||||||||||||
Տեսակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Հայտնի է զինածաղկի ավելի քան 10 տեսակ, այլ տվյալներով 20[1], որոնք վայրի վիճակում աճում են Հյուսիսային ն Կենտրոնական Ամերիկայում։ Ծաղկաբուծության մեջ տարածված են
- զինաշաղիկ նրբագեղը - Z․ elegans իր բազմաթիվ սորտերով և Z․ haageana տեսակները։
Բացի նրբագեղ զինածաղկից, օգտագործվում են նաև զինածաղիկ նեղատերև (Z. angustifolia), զինածաղիկ հիբրիդային (Z. hybrida) և այլ տեսակներ։
- Zinnia acerosa (DC.) Gray
- Zinnia angustifolia Kunth
- Zinnia anomala Gray
- Zinnia bicolor (DC.) Hemsl.
- Zinnia citrea A.M.Torres
- Zinnia elegans Jacquelin du Val
- Zinnia flavicoma (DC.) Olorode & A.M.Torres
- Zinnia grandiflora Nutt.
- Zinnia haageana Regel
- Zinnia juniperifolia (DC.) A.Gray
- Zinnia linearis
- Zinnia marilandica D.M.Spooner et al.
- Zinnia maritima Kunth
- Zinnia microglossa (DC.) McVaugh
- Zinnia oligantha I.M.Johnst.
- Zinnia peruviana (L.) L.
- Zinnia violacea Cav.
Մշակում
[խմբագրել | խմբագրել կոդը]Բարձր տեսակները տնկում են բույսը բույսից 35-40, իսկ միջակները և ցածրերը՝ 15-25 սմ հեռավորության վրա։ Ջերմասեր և լուսասեր բույս է։ Հողի նկատմամբ այնքան էլ պահանջկոտ չէ, սակայն համեմատաբար սննդանյութերով հարուստ հողերում։ Ամռան ընթացքում Երևանի պայմաններում ոռոգումը տրվում է առատ։ Ծաղկումը սկսվում է հունիսի վերջից և տևում մինչև ուշ աշուն։
Բազմանում է սերմերով. դրանք անհրաժեշտ է հաճախաքի հավաքել, քաանի որ թռչունները մեծ սեր ունեն ցինածաղկի հասունացած սերմերի նկատմամբ և մասայաբար ոչնչացնում են։ Սերմնակալած զամբյուղները հավաքում են, չորացնում և ձեռքով տրորելով սերմերը առանձնացնում։ Լիաթերթ ծաղիկներից հավաքած սերմերը մեծ մասամբ խոխովակաձև են, քիչ թե շատ հաստ, սուր կողերով ու գլխիկով, երբեմն թեթև կորացած, դարչնագույն։ Ծլունակությունը պահպանում են 3-4 տարի, ծլում են 4-6 օրվա ընթացքում, երբեմն մի քիչ ավելի ուշ, անհավասար։ Միաթերթ ծաղկաբույլերի սերմերի ձևը նման է վահանակների, տափակ են, մոտավորապես 4 մմ լայնության, գորշ դարչնագույն։ Մեկ գրամում պարունակվում է մոտավորապես 13-140 հատիկ։
Ցանկը ջերմատներում կատարվում է մարտի սկզբներին՝ ցանկարկղերի մեջ կամ ուղղակի կիսատաք ջերմոցի գրունտում, ցանկի համար նախատեսված սովորական հողի մեջ։ Ցանկը կարելի է կատարել նաև բաց գրունտում։ Ցինածաղիկը հնարավոր է հողագնդիկով փոխադրել-վերատնկել նույնիսկ ծաղկած վիճակում։
Կիրառում
[խմբագրել | խմբագրել կոդը]Օգտագործվում են ինչպես ծաղկային ձևավորումներում, այնպես էլ ծաղկեփնջերի համար։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ծաղկաբուծություն և դեկորատիվ այգեգործություն, Հ. Ե. Նարինջյան
- Головкин Б. Н. и др. Декоративные растения СССР. — М.: Мысль, 1986. — С. 208—209. — 320 с.
- Головкин Б. Н. и др. Декоративные растения СССР. — М.։ Мысль, 1986. — С. 208—209. — 320 с.
- Andrew M. Torres։ Taxonomy of Zinnia. In։ Brittonia. 15, Nr. 1, Januar 1963, S. 1–25, doi։10.2307/2805035 (JSTOR 2805035).
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Цинния во Флоре Северной Америки на сайте eFloras(անգլ.)
- Illustration von Zinnia peruviana in der Flora of China.
- Bilder von Zinnia violacea-Hybriden.
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Զինածաղիկ» հոդվածին։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Զինածաղիկ» հոդվածին։ |
|
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 3, էջ 691)։ |