Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպություն
Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպություն | |
---|---|
Տեսակ | միջկառավարական կազմակերպություն |
Երկիր | Ֆրանսիա |
Հապավում | OIF[1] |
Հիմնադրված | 1970, մարտի 20 |
Գլխադասային գրասենյակ | Փարիզ, Ֆրանսիա |
Տարածաշրջան | ամբողջ աշխարհում |
Պաշտ. լեզու(ներ) | ֆրանսերեն |
Գլխավոր քարտուղար | Լուիզ Մուշիկիվաբո |
ՖԱՊ գլխավոր քարտուղար | Ժակ Լեժանդր |
Բյուջե | 180 միլիոն եվրո (2010) |
Կամավորներ | 88[1] |
Կայք | francophonie.org |
48° 51′ 36″ N 2° 18′ 12″ E |
Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպություն, (ՖՄԿ), (ֆր.՝ Organisation Internationale de la Francophonie) ֆրանսերենի և համընդհանուր արժեքների ամրագրման և տարածման միջազգային հաստատություն, հիմնադրվել է 1970 թվականին։
Կազմակերպությունում ընդգրկված են 58 լիիրավ, 26 դիտորդի կարգավիճակ ունեցող պետություն, որոնցից 32-ում ֆրանսերենն ունի պաշտոնական լեզվի կամ երկրորդ պաշտոնական լեզվի կարգավիճակ։ ՖՄԿ-ում ընդգրկված երկրների բնակչության ընդհանուր թիվը կազմում է 890 միլիոն, որից 220 միլիոնը ֆրանկոֆոններ են։ ՖՄԿ-ում ներգրավված երկրները սփռված են աշխարհի հինգ մայրցամաքներում։ ՄԱԿ-ի անդամ երկրների մեկ երրորդից ավելին անդամակցում է ՖՄԿ-ին։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Կազմակերպությունը հիմնադրվել է 1970 թվականին. կարգախոսն է égalité, complémentarité, solidarité (հավասարություն, փոխլրացում, համերաշխություն)։ Սկզբնական ձևավորվել է որպես փոքրիկ ակումբ հյուսիսային ֆրանսախոս երկրներում, այնուհետև դարձել միջազգային կազմակերպություն, որը ունի բազմաթիվ մասնաճյուղեր իր անդամ երկրներում՝ մշակութային, գիտական, տնտեսական, արդարադատության ու խաղաղության հարցերով։
ՖՄԿ առանցքային գործունեությունն է հանդիսանում աջակցությունն անդամ երկրների կողմից որդեգրած քաղաքականության ամրապնդմանը և համագործակցության ոլորտում բազմակողմանի ծրագրերի իրականացումը։
ՖՄԿ գերակայությունների և հիմնական գործողությունների առանցքն են հանդիսանում ժողովրդավարությանը, մարդու իրավունքների առաջխաղացմանն ուղղված արժեքների ամրապնդումը, խաղաղության ապահովումը, հակամարտությունների կանխարգելումը, կառավարումը և լուծումը, ֆրանսերենի, լեզվա-մշակութային բազմազանության առաջխաղացումը, մշակութային և քաղաքակրթական երկխոսությունների հաճախակի դարձնելը, հանրակրթական ու բարձրագույն ուսուցմանը և գիտությանն ի նպաստ աջակցությունը, ինչպես նաև Ֆրանկոֆոնիայի անդամ պետությունների միջև համագործակցության զարգացումը՝ ի շահ բնապահպանական հիմունքներով այդ երկրների զարգացման և ժողովուրդների միջև համերաշխության ապահովման[2][3]։
Կառուցվածք
[խմբագրել | խմբագրել կոդը]Գլխավոր քարտուղարություն (գլխավոր քարտուղարներ)
[խմբագրել | խմբագրել կոդը]- Բուտրոս Բուտրոս-Ղալի (Եգիպտոս) - 1997, նոյեմբերի 16 - 2002, դեկտեմբերի 31
- Աբդու Դիուֆ (Սենեգալ) - 2003, հունվարի 1 - 2014, դեկտեմբերի 31
- Միկաել Ժան (Կանադա) - 2015, հունվարի 1-ից
ՖՄԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը ստեղծվել է 1997 թվականին Հանոյի գագաթնաժողովում։
Գագաթնաժողով
[խմբագրել | խմբագրել կոդը]Ֆրանկոֆոնիայի որոշում կայացնող ամենաբարձր քաղաքական մարմինը Երկրների և կառավարությունների ղեկավարների գագաթաժողովն է, որը հրավիրվում է երկու տարին մեկ անգամ, և ՖՄԿ գլխավոր քարտուղարը։ Մադագասկարի մայրաքաղաք Անտանանարիվույում տեղի ունեցած գագաթաժողովում որոշվել է, որ ՖՄԿ 2018 գագաթաժողովը տեղի կունենա Հայաստանի մայրաքաղաք Երևանում[4][5]։
Նախորդ գագաթնաժողովներ
- Վերսալ, Ֆրանսիա (1986)
- Քվեբեկ (Կանադա) (1987, սեպտեմբերի 2-4)
- Դակար, Սենեգալ(1989, մայիսի 24-25)
- Փարիզ, Ֆրանսիա (1991, նոյեմբերի 19-21)
- Պորտ Լուի, Մավրիկիոս ( 1993, հոկտեմբերի 16-18)
- Կոտոնու, Բենին (1995, դեկտեմբերի 2-4)
- Հանոյ, Վիետնամ (1997, նոյեմբերի 14-15)
- Մոնկտոն, Նյու Բրանսուիք (Կանադա) (1999, սեպտեմբերի 3-5)
- Բեյրութ, Լիբանան (2002, հոկտեմբերի 18-20)
- Ուագադուգու, Բուրկինա Ֆասո (2004, նոյեմբերի 26-27)
- Բուխարեստ, Ռումինիա (2006, սեպտեմբերի 28-29)
- Քվեբեկ (Կանադա) (2008, հոկտեմբերի 17-19) (Քվեբեկի հիմնադրման 400-րդ տարելիցի տոնակատարության շրջանակներում)
- Մոնտրյո, Շվեյցարիա (2010, հոկտեմբերի 22-24)
- Կինշասա, Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետություն (2012)
- Դակար, Սենեգալ ( 2014, նոյեմբերի 29-30)
- Անտանանարիվու, Մադագասկար (2016, նոյեմբերի 15-20)
- Երևան, Հայաստան (2018)[6][7]
- Թունիս, Թունիս (2020)
Նախարարական համաժողով
[խմբագրել | խմբագրել կոդը]Ֆրանկոֆոնիայի նախարարական համաժողովը միավորում է ֆրանկոֆոն կամ արտաքին գործերի նախարարին ամեն տարի՝ ապահովելու Գագաթնաժողովի քաղաքական շարունակելիությունը։ Համաժողովն ապահովում է նախորդ Գագաթնաժողովի կողմից ընդունած որոշումների իրականացումը։
Մշտական խորհուրդ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ֆրանկոֆոնիայի մշտական խորհուրդ համախմբումէ անդամ երկրների դեսպաններին՝ պլանավորելու Գագաթնաժողովը, ինչպես նաև վերահսկում է դրա որոշումների կայացման գործընթացը։
Խորհրդարանական վեհաժողով
[խմբագրել | խմբագրել կոդը]Ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովի դերն է ՖՄԿ գործադիր ատյաններում ֆրանկոֆոն երկրների ժողովուրդների շահերի և ակնկալիքների ներկայացումը, այդ երկրներում ժողովրդավարության և իրավունքի ամրապնդումը և ամենակարևորը՝ մարդու իրավունքների պաշտպանությունը ֆրանկոֆոն հանրության ներսում։
Ֆրանկոֆոն գործակալություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ֆրանկոֆոնիայի գործակալությունը Գագաթնաժողովում որոշվելիք մշակութային, գիտական, տեխնիկական, տնտեսական և իրավական համագործակցության ծրագրերի հիմնական օպերատորն է։ Այն նաև գլխավոր քարտուղարի պաշտոնական նստավայրն է։
Անդամ պետություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Եվրոպա
[խմբագրել | խմբագրել կոդը]Ամերիկա և Կարիբյան ծով
[խմբագրել | խմբագրել կոդը]Հյուսիսային Աֆրիկա և Միջին Արևելք
[խմբագրել | խմբագրել կոդը]Ասիա և Խաղաղ օվկիանոս
[խմբագրել | խմբագրել կոդը]Աֆրիկա (բացի Հյուսիսային Աֆրիկայից)
[խմբագրել | խմբագրել կոդը]Արևմտյան Աֆրիկա
[խմբագրել | խմբագրել կոդը]Կենտրոնական Աֆրիկա
[խմբագրել | խմբագրել կոդը]Արևելյան Աֆրիկա և Հնդկական օվսիանոս
[խմբագրել | խմբագրել կոդը]ՀՀ և Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության միջև երկկողմ հարաբերություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Հայաստանի մասնակցությունը ՖՄԿ-ին
[խմբագրել | խմբագրել կոդը]2004 թվականին Ուագադուգուի (Բուրկինա Ֆասո) գագաթնաժողովում Հայաստանը ձեռք է բերել ՖՄԿ-ում դիտորդի կարգավիճակ։ 2008 թվականի հոկտեմբերին Քվեբեկ-Կանադայի գագաթնաժողովում դարձել է ՖՄԿ ասոցիացված անդամ, որից հետո ՀՀ ԱԳ նախարարը նշանակել է Ֆրանկոֆոնիայի հարցերով հատուկ խորհրդական՝ համակարգելու համար Հայաստանում ֆրանկոֆոն նախաձեռնությունները։
2010 թվականի ապրիլին պաշտոնական այցով Հայաստանում է գտնվել Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գլխավոր քարտուղար պարոն Աբդու Դիուֆը։
2011 թվականի մարտին Հայաստանում ստեղծվել է Ֆրանկոֆոն դեսպանների խումբ, որտեղ ներկայացվել են Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության անդամ ու դիտորդ հանդիսացող 11 երկրներ։
2012 թվականի հոկտեմբերի 13, 14-ին Կինշասայում (Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետություն) կայացած Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովին մասնակցել է ՀՀ ԱԳ նախարար պարոն Էդվարդ Նալբանդյանը, Հայաստանը միաձայն կերպով դարձել է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 54-րդ լիիրավ անդամ պետությունը[8]։
Գագաթնաժողովի ժամանակ ընդունվել է ճգնաժամային իրավիճակների հանգուցալուծման և խաղաղության ամրապնդման վերաբերյալ եզրափակիչ բանաձև, որի միջոցով ՖՄԿ-ն վերահաստատել է 2010 թվականի Մոնթրեի գագաթնաժողովի ժամանակ ընդունած իր դիրքորոշումը՝ աջակցություն ցուցաբերելու ղարաբաղյան հակամարտության կարգավորման ուղղությամբ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից գործադրվող ջանքերին։
Համագործակցություն Հայաստանի և ՖՄԿ-ի միջև
[խմբագրել | խմբագրել կոդը]Հայաստանի և ՖՄԿ-ի միջև իրականացվում են համագործակցային մի շարք ծրագրեր.
- ֆրանսերենի ուսուցման և ֆրանսերենով ուսուցանվող ոչ-լեզվաբանական առարկաների բարելավում
- Հայաստանի Հանրապետության հանրակրթական դպրոցական հաստատություններում ֆրանսերենի ուսուցման և ֆրանսերենով լրացուցիչ ծրագրերի իրականացում
- Մշակութային, գեղարվեստական, կրթական և բուհական ֆրանկոֆոն միջոցառումների իրականացում
- Ֆրանսերենի լեզվաբանական ծրագրեր
- Հայաստանի որոշ գրադարաններում ՖՄԿ-ի կողմից ֆրանկոֆոն գրքի անկյունների ստեղծում
- TV5 Մոնդ հեռուստաալիքին հեռարձակման հնարավորության ընձեռում
Հայաստանի համագործակցությունը ՖՄԿ գործընկեր կառույցների հետ
[խմբագրել | խմբագրել կոդը]Համագործակցությունն իրականացվում է խորհրդարանական, համալսարանական բնագավառներում[9]։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Georg Glasze, « The Discursive Constitution of a World-spanning Region and the Role of Empty Signifiers: the Case of Francophonia », Geopolitics, vol. 4, pages 656-679, 2007 ([1] Արխիվացված 2013-05-16 Wayback Machine).
- Olivier Milhaud, Post-Francophonie ?, EspacesTemps.net, 2006 ([2]).
- Ouvrage de référence La langue française dans le monde 2014 (Observatoire de la langue française OIF / Éditions Nathan), 2014 ([3].
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Idrissa A. Historical Dictionary of Niger — Rowman & Littlefield, 2020. — P. 379. — ISBN 978-1-5381-2014-9
- ↑ «Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպություն». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ օգոստոսի 22-ին. Վերցված է 2015 թ․ հունվարի 28-ին.
- ↑ «Ի՞նչ է ֆրանկոֆոնիան». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2015 թ․ հունվարի 28-ին.
- ↑ One, Studio. «Ֆրանկոֆոնիայի 2018 թ․ գագաթաժողովը տեղի կունենա Երևանում․դա մեր՝ ամենքիս հաղթանակն է». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ նոյեմբերի 28-ին. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 28-ին.
- ↑ «Հայաստանի և Մալիի արտգործնախարարները կարևորել են քաղաքական երկխոսության ակտիվացումը». www.tert.am. Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ փետրվարի 11-ին. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 28-ին.
- ↑ «Ֆրանկոֆոնիայի 2018-ի գագաթնաժողովը՝ Հայաստանում». «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայան. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 16-ին.
- ↑ «Ֆրանկոֆոնիայի 2018թ. գագաթնաժողովը կանցկացվի Երևանում - Հետք - Լուրեր, հոդվածներ, հետաքննություններ». Վերցված է 2018 թ․ օգոստոսի 16-ին.
- ↑ Հայաստանը դարձավ Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության լիիրավ անդամ
- ↑ Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության արտգործնախարարների խորհրդի նիստը կանցնի Հայաստանում
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպություն» հոդվածին։ |
|