ՈՒԵՖԱ Չեմպիոնների Լիգա
ՈՒԵՖԱ Չեմպիոնների Լիգա UEFA Champions League | |
---|---|
Երկիր | Եվրոպա |
Ֆուտբոլային ասոցիացիա | ՈՒԵՖԱ |
Հիմնվել է | 1955 (1992 թ.-ից ներկա կառուցվածքով) |
Ակումբների քանակ | 32 (խմբային փուլ) 76 (ընդհանուր) |
Ներկայիս չեմպիոն | Ռեալ Մադրիդ (15) |
Ամենատիտղոսավոր թիմ | Ռեալ Մադրիդ (15) |
Պաշտոնական կայք | www.uefa.com |
ՈՒԵՖԱ Չեմպիոնների Լիգա (անգլ.՝ UEFA Champions League, սովորաբար՝ Չեմպիոնների Լիգա), ֆուտբոլային, ակումբային ամենամյա առաջնություն, որն անց է կացվում Եվրոպայում։ Կազմակերպիչն է ՈՒԵՖԱ-ն։ Անց է կացվում սկսած 1992 թվականից։ Փոխարինել է «Եվրոպական չեմպիոնների գավաթ»-ին (կամ, պարզապես, Եվրոպական Գավաթ, անգլ.՝ European Champion Clubs' Cup, անց է կացվել 1955-1992)։
Ամենապատվավոր առաջնությունն է եվրոպական ֆուտբոլային ակումբների համար և պատվավորներից մեկը ամբողջ աշխարհում։
Առաջնության հաղթող են դարձել 22 ակումբ։ Ամենաշատ հաղթանականեր ունի Ռեալ Մադրիդ ակումբը (15 հաղթանակ)։
Ձևաչափ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ընդհանուր մրցաշրջանին մասնակցում են 77 ակումբներ ՈՒԵՖԱ անդամ 54 երկրներից (բացառությամբ Լիխտենշտայնի, քանի որ չունի ազգային առաջնություն[1][2])։ Անդամ երկրները բաժանվում են 4 հիմնական խմբերի, որոնք բաշխվում են՝ համաձայն ՈՒԵՖԱ կողմից հաշվարկվող գործակիցների[3]։
- Անդամ երկրներ, որոնք գործակիցների դասակարգմամբ գտնվում են 1-3 տեղերում, մասնակցում են չորսական ակումբներով։
- Անդամ երկրներ, որոնք գործակիցների դասակարգմամբ գտնվում են 4-6 տեղերում, մասնակցում են երեքական ակումբներով։
- Անդամ երկրներ, որոնք գործակիցների դասակարգմամբ գտնվում են 7-15 տեղերում, մասնակցում են երկուական ակումբներով։
- Անդամ երկրներ, որոնք գործակիցների դասակարգմամբ գտնվում են 16-54 տեղերում, մասնակցում են մեկական ակումբներով։
Մասնակիցների տեղաբաշխումը ըստ փուլերի
[խմբագրել | խմբագրել կոդը]Ակումբներ, որոնք սկսում են այս փուլից | Ակումբներ, որոնք հաղթահարել են նախորդ փուլը | ||
---|---|---|---|
Առաջին որակավորման փուլ (4 ակումբ) |
|
||
Երկրորդ որակավորման փուլ (34 ակումբ) |
|
| |
Երրորդ որակավորման փուլ | Չեմպիոններ (20 ակումբ) |
|
|
Ոչ-չեմպիոններ (10 ակումբ) |
|
||
Փլեյ-օֆֆ փուլ | Չեմպիոններ (10 ակումբ) |
| |
ոչ չեմպիոններ (10 ակումբ) |
|
| |
Խմբային փուլ (32 ակումբ) |
|
| |
1/8 եզրափակիչ (16 ակումբ) |
|
Մրցանակ
[խմբագրել | խմբագրել կոդը]Եվրոպական Չեմպիոնների Գավաթը հանձնվում է ամեն տարի Չեմպիոնների Լիգայում հաղթանակած ակումբին, ընդ որում վերջինս իրավունք ունի այն պահել իր մոտ 10 ամիս։ Որպես հուշ ակումբը ստանում է Գավաթի փոքրացված պատճենը (ոչ ավելին, քան 80%-ով փոքրացված)։ Չեմպիոնների Լիգայում 3 անգամ անընդմեջ կամ 5 անգամ հաղթելուց հետո ակումբը իրավունք ունի Գավաթը (իրական չափերի պատճենը) ընդմիշտ պահել իր մոտ։ Առայժմ միայն վեց ակումբներ ունեն այդ իրավունքը. Ռեալ Մադրիդ, Միլան, Լիվերպուլ, Բավարիա, Այաքս և Բարսելոնա։
Գավաթն ունի 74 սմ բարձրություն, կշռում է 11 կգ։ Պատրաստված է արծաթից։ Նախագծել է շվեյցարացի ոսկերիչ Յուրգ Շտադելմանը Բեռն քաղաքից։ Առաջին գավաթը հանձնվել է 1966 թվականին, Ռեալ Մադրիդ ակումբին, և արժեցել է 10 հազար շվեյցարական ֆրանկ։
Բացի գավաթից, Լիգայի եզրափակիչի մասնակիցներին հանձնվում են նաև մեդալներ. 40 ոսկե մեդալ՝ հաղթողներին, 40 արծաթե մեդալ՝ պարտվողներին[4]։
Պարգևատրում
[խմբագրել | խմբագրել կոդը]ՈւԵՖԱ-ն պարգևատրում է Չեմպիոնների Լիգա անցած յուրաքանչյուր ակումբին 3-ական միլիոն եվրո գումարով, ինչպես նաև 2.4 միլիոն եվրո՝ խմբային փուլում մասնակցելու համար։ Խմբային փուլում յուրաքանչյուր հաղթանակի համար ակումբները ստանում են 600-ական հազար եվրո։ 1/4 եզրափակչի յուրաքանչյուր մասնակցին վճարվում է 2.5 միլիոն եվրո, կիսաեզրափակչի մասնակցին՝ 3մլն եվրո, եզրափակիչի մասնակիցներից յուրաքանչյուրին՝ 4-ական միլիոն եվրո և հաղթողին՝ 7 միլիոն եվրո պարգևավճար։
Վիճակագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Հաղթողներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Սեզոն | Հաղթող | Երկիր |
---|---|---|
1991-92 | Բարսելոնա | Իսպանիա |
1992-93 | Օլիմպիկ Մարսել | Ֆրանսիա |
1993-94 | Միլան | Իտալիա |
1994-95 | Այաքս | Նիդերլանդներ |
1995-96 | Յուվենտուս | Իտալիա |
1996-97 | Բորուսսիա Դորտմունդ | Գերմանիա |
1997-98 | Ռեալ Մադրիդ | Իսպանիա |
1998-99 | Մանչեսթեր Յունայթեդ | Անգլիա |
1999-00 | Ռեալ Մադրիդ | Իսպանիա |
2000-01 | Բավարիա Մյունխեն | Գերմանիա |
2001-02 | Ռեալ Մադրիդ | Իսպանիա |
2002-03 | Միլան | Իտալիա |
2003-04 | Պորտու | Պորտուգալիա |
2004-05 | Լիվերպուլ | Անգլիա |
2005-06 | Բարսելոնա | Իսպանիա |
2006-07 | Միլան | Իտալիա |
2007-08 | Մանչեսթեր Յունայթեդ | Անգլիա |
2008-09 | Բարսելոնա | Իսպանիա |
2009-10 | Ինտեր Միլան | Իտալիա |
2010-11 | Բարսելոնա | Իսպանիա |
2011-12 | Չելսի | Անգլիա |
2012-13 | Բավարիա Մյունխեն | Գերմանիա |
2013-14 | Ռեալ Մադրիդ | Իսպանիա |
2014-15 | Բարսելոնա | Իսպանիա |
2015-16 | Ռեալ Մադրիդ | Իսպանիա |
2016-17 | Ռեալ Մադրիդ | Իսպանիա |
2017-18 | Ռեալ Մադրիդ | Իսպանիա |
2018-19 | Լիվերպուլ | Անգլիա |
2019-20 | Բավարիա | Գերմանիա |
2020-21 | Չելսի | Անգլիա |
2021-22 | Ռեալ Մադրիդ | Իսպանիա |
2022-23 | Մանչեսթեր Սիթի | Անգլիա |
2023-24 | Ռեալ Մադրիդ | Իսպանիա |
Ամենաշատ հանդիպումներ անցկացրած ակումբները
[խմբագրել | խմբագրել կոդը]2024 թվականի Նոյեմբերի 28-ի դրությամբ։
Տեղ | Թիմ | Երկիր | Խաղեր | Հ | Ո | Պ | Գ |
---|---|---|---|---|---|---|---|
1 | Ռեալ Մադրիդ | Իսպանիա | 494 | 296 | 85 | 113 | 1084 |
2 | Բավարիա | Գերմանիա | 399 | 239 | 79 | 81 | 837 |
3 | Բարսելոնա | Իսպանիա | 354 | 207 | 77 | 70 | 705 |
4 | Յուվենտուս | Իտալիա | 306 | 155 | 72 | 79 | 486 |
5 | Մանչեսթեր Յունայթեդ | Անգլիա | 299 | 161 | 70 | 68 | 545 |
6 | Բենֆիկա | Պորտուգալիա | 297 | 133 | 68 | 96 | 489 |
7 | Պորտու | Պորտուգալիա | 277 | 126 | 61 | 90 | 411 |
8 | Միլան | Իտալիա | 278 | 136 | 70 | 72 | 450 |
9 | Դինամո Կիեվ | Ուկրաինա | 261 | 107 | 57 | 96 | 364 |
10 | Լիվերպուլ | Անգլիա | 253 | 148 | 49 | 56 | 484 |
Ամենաշատ հանդիպումներ անցկացրած ֆուտբոլիստներ
[խմբագրել | խմբագրել կոդը]2024 թվականի Նոյեմբերի 28-ի դրությամբ։
Տեղ | երկիր | Խաղացող | Խաղեր | Րոպե |
---|---|---|---|---|
1 | Պորտուգալիա | Կրիշտիանու Ռոնալդու | 187 | 16189 |
2 | Իսպանիա | Իկեր Կասիլյաս | 181 | 16267 |
3 | Արգենտինա | Լիոնել Մեսսի | 163 | 13584 |
4 | Գերմանիա | Թոմաս Մյուլեր | 157 | 10403 |
5 | Իսպանիա | Չավի Էռնանդես | 157 | 11851 |
6 | Գերմանիա | Թոնի Կրոս | 153 | 11962 |
7 | Ֆրանսիա | Կարիմ Բենզեմա | 152 | 11128 |
8 | Ուելս | Ռայան Գիգզ | 151 | 11089 |
9 | Գերմանիա | Մանուել Նոյեր | 147 | 13335 |
10 | Խորվաթիա | Լուկա Մոդրիչ | 144 | 10621 |
11 | Իսպանիա | Ռաուլ Գոնսալես | 144 | 12179 |
12 | Իսպանիա | Սերխիո Ռամոս | 142 | 12571 |
13 | Իտալիա | Պաոլո Մալդինի | 139 | 11932 |
14 | Իսպանիա | Անդրես Ինիեստա | 132 | 9398 |
15 | Իտալիա | Ջանլուիջի Բուֆֆոն | 132 | 12000 |
(Թավատառով նշված են այն ֆուտբոլիստները, ովքեր դեռևս չեն ավարտել իրենց կարիերան)
Ռմբարկուներ
[խմբագրել | խմբագրել կոդը]2024 թվականի Նոյեմբերի 29-ի դրությամբ
Տեղ | Երկիր | Խաղացող | Գոլեր | Միջինը
խաղում |
---|---|---|---|---|
1 | Պորտուգալիա | Կրիշտիանու Ռոնալդու | 141 | 0,77 |
2 | Արգենտինա | Լիոնել Մեսսի[5] | 129 | 0,79 |
3 | Լեհաստան | Ռոբերտ Լևանդովսկի | 101 | 0,78 |
4 | Ֆրանսիա | Կարիմ Բենզեմա | 90 | 0,59 |
5 | Իսպանիա | Ռաուլ | 71 | 0,50 |
6 | Նիդերլանդներ | Ռուդ վան Նիստելռոյ[6] | 60 | 0,77 |
7 | Ուկրաինա | Անդրեյ Շևչենկո[7] | 59 | 0,48 |
8 | Գերմանիա | Թոմաս Մյուլեր | 54 | 0,36 |
9 | Ֆրանսիա | Թիերի Անրի[8] | 51 | 0,45 |
10 | Շվեդիա | Զլատան Իբրահիմովիչ | 49 | 0,40 |
Չեմպիոնների լիգայի լավագույն ռմբարկուները (ներառյալ որակավորման խաղերում խփած գնդակները)[9]
(Թավատառով նշված են այն ֆուտբոլիստները, որոնք դեռևս չեն ավարտել իրենց կարիերան)
Արտաքին Հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Gibraltar set to be new kids on the Rock as Uefa votes on its future». The Guardian. 2013 թ․ մայիսի 23.(անգլ.)
- ↑ «UEFA Welcome Gibraltar To Europe's Football Family As 54th Member». insidefutbol.com. 2013 թ․ մայիսի 24.(անգլ.)
- ↑ «2013-14 Չեմպիոնների Լիգայի կանոններ» (PDF). Nyon: ՈՒԵՖԱ. 2013 թ․ մարտ. Վերցված է 2013 թ․ մայիսի 1-ին.(անգլ.)
- ↑ http://www.uefa.com/MultimediaFiles/Download/Regulations/competitions/Regulations/01/79/68/69/1796869_DOWNLOAD.pdf
- ↑ «Статистика Лионеля Месси на сайте УЕФА». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հոկտեմբերի 16-ին. Վերցված է 2014 թ․ նոյեմբերի 27-ին.
- ↑ «Статистика Руда ван Нистелроя на сайте УЕФА». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ ապրիլի 3-ին. Վերցված է 2014 թ․ նոյեմբերի 27-ին.
- ↑ «Статистика Андрея Шевченко на сайте УЕФА». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 3-ին. Վերցված է 2014 թ․ նոյեմբերի 27-ին.
- ↑ «Статистика Тьерри Анри на сайте УЕФА». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունվարի 27-ին. Վերցված է 2014 թ․ նոյեմբերի 27-ին.
- ↑ http://www.uefa.com/MultimediaFiles/Download/EuroExperience/competitions/Publications/02/14/56/70/2145670_DOWNLOAD.pdf
Աղբյուրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ՈւԵՖԱ պաշտոնական կայք, Չեմպիոնների Լիգա
- ՈւԵՖԱ պաշտոնական կայք, Չեմպիոնների Լիգայի պատմություն
- ՈւԵՖԱ պաշտոնական կայք, Չեմպիոնների Լիգայի հաղթողներ
- Soccer-Stat.ru, Չեմպիոնների Լիգայի պատմություն
|
|
|}