Արևմտյան Ադրբեջան
Արևմտյան Ադրբեջան օսթան պարս.՝ استان آذربایجان غربی | |
---|---|
Երկիր | Իրան |
Կարգավիճակ | օսթան (նահանգ) |
Մտնում է | Իրան |
Վարչկենտրոն | Ուրմիա |
Բնակչություն | ▲3 265 219 մարդ (2016)[1] |
Տարածք | 37 437 կմ² |
Սահմանակցում է | Քուրդիստանի նահանգ, Արևելյան Ադրբեջան, Զանջան, Սուլեյմանիե մարզ, Էրբիլ, Հաքյարիի մարզ, Վանի մարզ, Աղրըի մարզ, Իգդիրի մարզ, Նախիջևանի Ինքնավար Հանրապետություն և Halabja Governorate? |
Ժամային գոտի | UTC+3:30 |
ISO 3166-2 կոդ | IR-04 |
Հեռախոսային կոդ | 0441 |
Արևմտյան Ադրբեջան (պարս.՝ استان آذربایجان غربی, կարդ.՝ Օսթան-է Ազարբայջան-է Ղարբի), օսթան (նահանգ) Իրանի հյուսիս-արևմուտքում՝ Իրանական Ադրբեջանում, Իրանի 31 օսթաններից մեկը։ Արևելքից սահմանակից է Արևելյան Ադրբեջան, հարավ-արևելքից՝ Զանջան, հարավից՝ Քուրդիստան օսթաններին, հարավ-արևմուտքից՝ Իրաքին, արևմուտքից՝ Թուրքիային, հյուսիսից՝ Ադրբեջանի Նախիջևանի Ինքնավար Հանրապետությանը։ Օսթանի տարածքը կազմում է 37 437 կմ², բնակչությունը վերջին մարդահամարի տվյալներով՝ ▲3 265 219 մարդ (2016)[1]։ Վարչական կենտրոնը Ուրմիա քաղաքն է։
Օսթանը ձևավորվել է 1950 թվականին՝ նախկին Ադրբեջան օսթանի արևմտյան և արևելյան մասերի բաժանվելու արդյունքում[2]։ 2014 թվականից օսթանը մասն է կազմում Իրանի 3-րդ տարածաշրջանի[3]։
Բնակչություն
[խմբագրել | խմբագրել կոդը]2006 թվականի մարդահամարի տվյալներով օսթանի բնակչությունը կազմում էր 2 831 779 մարդ՝ 655 260 տնային տնտեսություններում[4]։ 2011 թվականի մարդահամարը հաշվառել էր 3 080 576 մարդ, որոնք ապրում էին 822 152 տնտեսություններում[5]։ Ըստ վերջին՝ 2016 թվականի մարդահամարի տվյալների՝ բնակչությունը կազմում էր արդեն 3 265 219 մարդ՝ 935 956 տնտեսություններում[6]։
Տասը հազարից ավել բնակչություն ունեցող քաղաքներն են Ուրմիան (բնակչությունը 2016 թվականի դրությամբ՝ 736 224 մարդ), Խոյը (198 845 մարդ), Բուքանը (193 501 մարդ), Մահաբադը (168 393 մարդ), Միանդոաբը (134 425 մարդ), Սալմաստը (92 811 մարդ), Փիրանշահրը (91 515 մարդ), Նեգեդեն (81 598 մարդ), Թաքաբը (49 677 մարդ), Մակուն (46 581 մարդ), Սարդաշտը (46 412 մարդ), Շահինդեժը (43 131 մարդ), Օշնավիեն (39 801 մարդ), Ղարա-Զիաադդինը (26 767 մարդ), Շոթը (25 381 մարդ), Սիաչեշմեն (17 804 մարդ), Ռաբաթը (15 750 մարդ), Փոլդաշտը (11 472 մարդ)[7]։ Ընդհանուր առմամբ 2016 թվականի դրությամբ քաղաքներում ապրում էր 2 136 203 մարդ կամ օսթանի բնակչության 65,4%-ը[6]։
Բնակիչները հիմնականում ազարիներ (իրանական ադրբեջանցիներ) են, որոնց մեծամասնությունը շիա իսլամի հետևորդներ են, հարավային շրջաններում (առավելապես Մահաբադի, Սարդաշտի, Փիրանշահրի, Օշնավիեի և Բուքանի շահրեստաններում) գերակշռում են սուննի իսլամի հետևորդ քրդերը։ Բնակվում են նաև փոքրաթիվ հայեր և ասորիներ։
Վարչական բաժանում
[խմբագրել | խմբագրել կոդը]Արևմտյան Ադրբեջան նահանգը բաժանված է 19 շահրեստանների (գավառների).
Շահրեստան | Բնակ. 2006[4] | Բնակ. 2011[5] | Բնակ. 2016[6] | Վարչ. կենտրոն |
---|---|---|---|---|
Բարուք շահրեստան1 | — | — | — | Բարուք |
Բուքան շահրեստան | 202 637 | 224 628 | 251 409 | Բուքան |
Թաքաբ շահրեստան | 81 395 | 78 122 | 80 556 | Թաքաբ |
Խոյ շահրեստան | 365 573 | 354 309 | 348 664 | Խոյ |
Մահաբադ շահրեստան | 197 441 | 215 529 | 236 849 | Մահաբադ |
Մակու շահրեստան | 174 578 | 88 863 | 94 751 | Մակու |
Միանդոաբ շահրեստան | 245 153 | 260 628 | 273 949 | Միանդոաբ |
Նեգեդե շահրեստան | 117 831 | 121 602 | 127 671 | Նեգեդե |
Շահինդեժ շահրեստան | 89 356 | 91 113 | 92 456 | Շահինդեժ |
Շոթ շահրեստան2 | — | 52 519 | 55 682 | Շոթ |
Չալդորան շահրեստան | 44 572 | 46 398 | 45 060 | Սիաչեշմե |
Չահարբորջ շահրեստան1 | — | — | — | Չահարբորջ |
Չայփարե շահրեստան3 | — | 43 206 | 47 292 | Ղարա-Զիաադդին |
Սալմաստ շահրեստան | 180 708 | 192 591 | 196 546 | Սալմաստ |
Սարդաշտ շահրեստան | 104 146 | 111 590 | 118 849 | Սարդաշտ |
Ուրմիա շահրեստան | 856 914 | 963 738 | 1 040 565 | Ուրմիա |
Փիրանշահր շահրեստան | 107 677 | 123 639 | 138 864 | Փիրանշահր |
Փոլդաշտ շահրեստան2 | — | 42 071 | 42 170 | Փոլդաշտ |
Օշնավիե շահրեստան | 63 798 | 70 030 | 73 886 | Օշնավիե |
Ընդհանուր | 2 831 779 | 3 080 576 | 3 265 219 | |
1Առանձնացվել է Միանդոաբ շահրեստանից 2Առանձնացվել է Մակու շահրեստանից 3Առանձնացվել է Խոյ շահրեստանից |
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Աղբյուրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 جمعیت به تفکیک تقسیمات کشوری (перс.) — 1965.
- ↑ Iran Provinces
- ↑ «استانهای کشور به ۵ منطقه تقسیم شدند». همشهری آنلاین (պարսկերեն). 2014 թ․ հունիսի 22. Վերցված է 2022 թ․ հունիսի 27-ին.
- ↑ 4,0 4,1 «Իրանի Իսլամական Հանրապետության մարդահամար, 1385 (2006)» (պարսկերեն). Արխիվացված է օրիգինալից (Excel) 2011 թ. սեպտեմբերի 20-ին. Վերցված է 2022 թ. սեպտեմբերի 25-ին.
- ↑ 5,0 5,1 «Իրանի Իսլամական Հանրապետության մարդահամար, 1390 (2011)» (Excel) (պարսկերեն). Վերցված է 2022 թ. դեկտեմբերի 19-ին.
- ↑ 6,0 6,1 6,2 «Իրանի Իսլամական Հանրապետության մարդահամար, 1395 (2016)» (պարսկերեն). Արխիվացված է օրիգինալից (Excel) 2022 թ. օգոստոսի 30-ին. Վերցված է 2022 թ. դեկտեմբերի 19-ին.
- ↑ Իրանի քաղաքների բնակչությունն ըստ մարդահամարների արդյունքների (անգլ.)
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Արևմտյան Ադրբեջան նահանգապետի գրասենյակի պաշտոնական կայք (պարսկերեն) Արխիվացված 2011-02-26 Wayback Machine
- Արևմտյան Ադրբեջանի կառավարական պորտալ (պարսկերեն) Արխիվացված 2006-12-15 archive.today
- Ադրբեջանի պատկերներ (պարսկերեն)
- UNESCO Կենսոլորտի Ռեզերվ - Ուրմիա լճի մասին (անգլերեն) Արխիվացված 2006-05-21 Wayback Machine
|