Գեորգի Շչեննիկով
Քաղաքացիությունը | Ռուսաստան | ||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Ծննդյան ամսաթիվ | ապրիլի 27, 1991[1][2] (33 տարեկան) | ||||||||||||||
Ծննդավայր | Մոսկվա, ԽՍՀՄ | ||||||||||||||
Հասակ | 180 սանտիմետր | ||||||||||||||
Քաշ | 75 կիլոգրամ | ||||||||||||||
Դիրք | պաշտպան | ||||||||||||||
Պատանեկան կարիերա | |||||||||||||||
| |||||||||||||||
Մասնագիտական կարիերա* | |||||||||||||||
Տարի | Ակումբ | Խաղ | (Գոլ) | ||||||||||||
| |||||||||||||||
Ազգային հավաքական‡ | |||||||||||||||
| |||||||||||||||
| |||||||||||||||
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը |
Գեորգի Միխայլովիչ Շչեննիկով (ռուս.՝ Георгий Михайлович Щенников, ապրիլի 27, 1991[1][2], Մոսկվա, ԽՍՀՄ), ռուս ֆուտբոլիստ, Մոսկվայի ԲԿՄԱ-ի և Ռուսաստանի հավաքականի պաշտպան։
Ռուսաստանի ֆուտբոլի առաջնության եռակի հաղթող, Ռուսաստանի գավաթի եռակի դափնեկիր, Ռուսաստանի սուպերգավաթի քառակի դափնեկիր։ 2014 թվականի աշխարհի առաջնության և 2016 թվականի Եվրոպայի առաջնության մասնակից։
Աշխարհի քառակի չեմպիոն և 1956 թվականի Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր (մարզական քայլք) Միխայիլ Շչեննիկովի որդին է[4]։
Կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]Ակումբային
[խմբագրել | խմբագրել կոդը]ԲԿՄԱ-ի սան է։ Առաջին մարզիչը եղել է Ն. Կոնովալովը։ ԲԿՄԱ ՊՖԱ ՄՊՄԴ-ի ավարտից հետո հրավիրվել է թիմի երկրորդ կազմ։ 2008 մրցաշրջանում բանակայինների երիտասարդական թիմում անցկացրել է 23 խաղ[5]։
ԲԿՄԱ-ի հիմնական կազմում նորամուտը կատարել է 2008 թվականի օգոստոսի 6-ին Ռուսաստանի գավաթի 1/16 եզրափակչի՝ Վլադիմիրի «Տորպեդո» ակումբի դեմ խաղում[6]։ Նույն թվականի հոկտեմբերի 24-ին կատարել է նորամուտը ՈՒԵՖԱ գավաթի խաղարկությունում[7]՝ դուրս գալով փոխարինման Իսպանիայի «Դեպորտիվոյի» դեմ խաղի 86-րդ րոպեին[8]։ 2009 թվականի փետրվարի 18-ին նույն մրցաշարում մասնակցել է «Աստոն Վիլլայի» դեմ ամբողջ խաղին[9]։ 2009 թվականի մարտի 7-ին Շչեննիկովը ԲԿՄԱ-ի հետ միասին նվաճել է իր առաջին տիտղոսը՝ Ռուսաստանի Սուպերգավաթը։
2011 թվականի հունիսի 6-ին Շչեննիկովի մոտ վերսկսվել է նույն թվականի մայիսին ստացած ոտնաթաթի վնասվածքի սրացում, ինչի պատճառով նա թիմ է վերադարձել միայն հոկտեմբերի վերջին[10][11]։
2014 թվականի մարտի 27-ին Ռուսաստանի գավաթի 1/4 եզրափակչի՝ «Թերեքի» դեմ խաղի 111-րդ րոպեին խփել է խաղի որոշիչ գնդակը, որը նրա համար դարձել է առաջինը ԲԿՄԱ-ի կազմում[12]։ 2017/18 մրցաշրջանում խփել է իր առաջին գոլը Ռուսաստանի առաջնությունում և ՈՒԵՖԱ Չեմպիոնների լիգայում։
Հավաքականում
[խմբագրել | խմբագրել կոդը]Մասնակցել է 2013 թվականի Եվրոպայի երիտասարդական առաջնությանը։
2012 թվականի օգոստոսի 15-ին կատարել է նորամուտը Ռուսաստանի ազգային հավաքականի կազմում (նոր գլխավոր մարզիչ Ֆաբիո Կապելլոյի գլխավորությամբ)՝ մասնակցելով Կոտ դ'Իվուարի հավաքականի դեմ խաղին։
2018 թվականի նոյեմբերի 18-ի հրավիրվել է հավաքական Ֆեոդոր Կուդրյաշովի վնասվածքի պատճառով[13]։
Աշխարհի առաջնություն 2014
[խմբագրել | խմբագրել կոդը]2014 թվականի հունիսի 2-ին ընդգրկվել է Ռուսաստանի հավաքականի վերջնական հայտացուցակում՝ մասնակցելու Բրազիլիայում անցկացվող աշխարհի առաջնությանը[14][15]։ Խաղադաշտ դուրս չի եկել։
Եվրոպայի առաջնություն 2016
[խմբագրել | խմբագրել կոդը]Ընդգրկվել է Ռուսաստանի հավաքականի հայտացուցակում՝ մասնակցելու 2016 թվականի Եվրոպայի առաջնությանը։ Հունիսի 11-ին խաղադաշտ է դուրս եկել թիմի մեկնակային կազմում՝ մասնակցելով Անգլիայի դեմ խաղին։ Խաղի 72-րդ րոպեին վիճելի դրվագում ստացել է դեղին քարտ և նշանակվել է տուգանային հարված, որից հետո անգլիացիները աչքի են ընկել գոլով։ Խաղի վերջին րոպեներին գոլային փոխանցում է կատարել Վասիլի Բերեզուցկիին։ Խաղն ավարտվել է 1:1 հաշվով[16]։
Անձնակական կյանք
[խմբագրել | խմբագրել կոդը]2013 թվականի հունիսի 22-ին ամուսնացել է Դիանայի հետ[17]։ 2014 թվականի հուլիսի 23-ին ծնվել է որդին՝ Դանիիլը[18], 2017 թվականի օգոստոսի 17-ին՝ դուստրը՝ Ուլյանան[19]։ 2019 թվականի հունիսի 1-ին ծնվել է երկրորդ որդին[20]՝ Տիմոֆեյը։
Վիճակագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ակումբային
[խմբագրել | խմբագրել կոդը]- 2019 թվականի դեկտեմբերի 13-ի դրությամբ
Ակումբ | Մրցաշրջան | Առաջանություն | Գավաթ | Սուպերգավաթ | Եվրագավաթ | Ընդհանուր | |||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | ||
ԲԿՄԱ (Մոսկվա) | 2008 | 0 | 0 | 2 | 0 | 0 | 0 | 2 | 0 | 4 | 0 |
2009 | 25 | 0 | 4 | 0 | 1 | 0 | 10 | 0 | 40 | 0 | |
2010 | 25 | 0 | 1 | 0 | 1 | 0 | 11 | 0 | 38 | 0 | |
2011/12 | 21 | 0 | 1 | 0 | 1 | 0 | 9 | 0 | 32 | 0 | |
2012/13 | 18 | 0 | 3 | 0 | 0 | 0 | 1 | 0 | 22 | 0 | |
2013/14 | 28 | 0 | 4 | 1 | 1 | 0 | 6 | 0 | 39 | 1 | |
2014/15 | 12 | 0 | 2 | 0 | 0 | 0 | 5 | 0 | 19 | 0 | |
2015/16 | 19 | 0 | 1 | 0 | 0 | 0 | 6 | 0 | 26 | 0 | |
2016/17 | 25 | 0 | 0 | 0 | 1 | 0 | 6 | 0 | 32 | 0 | |
2017/18 | 19 | 3 | 0 | 0 | 0 | 0 | 11 | 2 | 30 | 5 | |
2018/19 | 20 | 1 | 0 | 0 | 1 | 0 | 3 | 1 | 24 | 2 | |
2019/20 | 0 | 0 | 1 | 0 | 0 | 0 | 1 | 0 | 2 | 0 | |
Ընդհանուր | 212 | 4 | 19 | 1 | 6 | 0 | 71 | 3 | 308 | 8 | |
Ընդհանուր | 212 | 4 | 19 | 1 | 6 | 0 | 71 | 3 | 308 | 8 |
Հավաքականում
[խմբագրել | խմբագրել կոդը]- 2016 թվականի հունիսի 15-ի դրությամբ
№ | Ամսաթիվ | Հակառակորդ | Հաշիվ | Շչեննիկովի գոլերը | Մրցաշար |
1 | 2012 թվականի օգոստոսի 15 | Կոտ դ'Իվուար | 1:1 | — | Ընկերական խաղ |
2 | 2013 թվականի հոկտեմբերի 11 | Լյուքսեմբուրգ | 4:0 | — | ԱԱ-2014 որակավորման խաղեր |
3 | 2014 թվականի մարտի 5 | Հայաստան | 2:0 | — | Ընկերական խաղ |
4 | 2014 թվականի հունիսի 6 | Մարոկկո | 2:0 | — | Ընկերական խաղ |
5 | 2014 թվականի հոկտեմբերի 12 | Մոլդովա | 1:1 | — | ԵԱ-2016 որակավորման խաղեր |
6 | 2014 թվականի նոյեմբերի 18 | Հունգարիա | 2:1 | — | Ընկերական խաղ |
7 | 2015 թվականի մարտի 31 | Ղազախստան | 0:0 | — | Ընկերական խաղ |
8 | 2016 թվականի հունիսի 5 | Սերբիա | 1:1 | — | Ընկերական խաղ |
9 | 2016 թվականի հունիսի 11 | Անգլիա | 1:1 | — | ԵԱ-2016 եզրափակչի խաղեր |
10 | 2016 թվականի հունիսի 15 | Սլովակիա | 1:2 | — | ԵԱ-2016 եզրափակչի խաղեր |
Ընդհանուր՝ 10 խաղ/ 0 գոլ, 4 հաղթանակ, 5 ոչ-ոքի, 1 պարտություն
Տարի | ԱԱ որակավորման խաղեր | ԱԱ եզրափակչի խաղեր | ԵԱ որակավորման խաղեր | ԵԱ եզրափակչի խաղեր | Ընկերական խաղեր | Ընդհանուր | ||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | |
2012 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 1 | 0 | 1 | 0 |
2013 | 1 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 1 | 0 |
2014 | 0 | 0 | 0 | 0 | 1 | 0 | 0 | 0 | 3 | 0 | 4 | 0 |
2015 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 1 | 0 | 1 | 0 |
2016 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 2 | 0 | 1 | 0 | 3 | 0 |
Ընդհանուր | 1 | 0 | 0 | 0 | 1 | 0 | 2 | 0 | 6 | 0 | 10 | 0 |
Ձեռքբերումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Թիմային
[խմբագրել | խմբագրել կոդը]- ԲԿՄԱ
- Ռուսաստանի առաջնության հաղթող(3) – 2012/2013, 2013/14, 2015/16
- Ռուսաստանի առաջնության արծաթե մեդալակիր (4) – 2010, 2014/15, 2016/17, 2017/18
- Ռուսաստանի առաջնության բրոնզե մեդալակիր (1) – 2011/2012:
- Ռուսաստանի գավաթի դափնեկիր (3) – 2008/09, 2010/11, 2012/13
- Ռուսաստանի սուպերգավաթի դափնեկիր (4) – 2009, 2013, 2014, 2018
Անձնական
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ընդգրկվել է Ռուսաստանի առաջնության 33 լավագույն ֆուտբոլիստների ցանկում (3) – № 2 (2010), № 3 (2009, 2013/2014)
- Ռուսաստանի լավագույն երիտասարդ ֆուտբոլիստ – 2009[21]
- «Առաջին հնգյակ» մրցանակի դափնեկիր - 2009[22]
Ծանոթագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
- ↑ 2,0 2,1 As (իսպ.) — Madrid: PRISA, 1967. — ISSN 1888-6671
- ↑ Георгий Щенников: "Хочется, наконец, дебютировать в Премьер-лиге"
- ↑ «Георгий Щенников: «Лёгкой атлетикой никогда не занимался»». Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ հոկտեմբերի 28-ին. Վերցված է 2008 թ․ հոկտեմբերի 25-ին.
- ↑ Ֆուտբոլիստի էջը Ռուսաստանի Պրեմիեր լիգայի կայքում
- ↑ Протокол матча с владимирским «Торпедо»
- ↑ Статистика в Кубке УЕФА(չաշխատող հղում)(չաշխատող հղում)
- ↑ Протокол матча с «Депортиво»
- ↑ Георгий Щенников: «Таких матчей у меня ещё не было»
- ↑ ЦСКА: 19 травм за сезон(չաշխատող հղում)(չաշխատող հղում) / Спорт-Экспресс, 18 октября 2011.
- ↑ Георгий Щенников: «Аршавина видел лишь по телевизору» Արխիվացված 2011-12-31 Wayback Machine / Спорт-Экспресс, 28 октября 2011.
- ↑ ЦСКА— «Терек». Щенников забил первый гол за армейцев / Sports.ru, 27 марта 2014.
- ↑ Щенников был вызван в сборную России в связи с травмой Ф.Кудряшова / Gazeta.ru
- ↑ Капелло объявил окончательный состав сборной России на ЧМ-2014 / Gazeta.ru, 2 июня 2014.
- ↑ Капелло назвал окончательный состав сборной России на ЧМ /Lenta.ru, 2 июня 2014.
- ↑ У вас — «Ферги-тайм», у нас — «Слуцкий-тайм»! / Спорт-Экспресс, 12 июня 2016.
- ↑ Защитник ЦСКА Георгий Щенников женился / Советский спорт, 22 июня 2013.
- ↑ У Щенникова родился сын
- ↑ У Щенникова родилась дочь. Футбол - РПЛ. СПОРТ-ЭКСПРЕСС
- ↑ У Георгия Щенникова родился сын! / pfc-cska.com, 1 июня 2019.
- ↑ Домингес признан лучшим футболистом России 2009 года Արխիվացված 2009-12-04 Wayback Machine
- ↑ «Щенников стал лауреатом премии «Первая пятерка»». Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ դեկտեմբերի 10-ին. Վերցված է 2009 թ․ դեկտեմբերի 8-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ֆուտբոլիստի էջը ԲԿՄԱ-ի պաշտոնական կայքում
- Ֆուտբոլիստի էջը Soccer.ru կայքում
- Ֆուտբոլիստի էջը Sportbox.ru կայքում
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գեորգի Շչեննիկով» հոդվածին։ |
|
- Ապրիլի 27 ծնունդներ
- 1991 ծնունդներ
- Ապրող անձինք
- Մոսկվա քաղաքում ծնվածներ
- Անձինք այբբենական կարգով
- Ֆուտբոլիստներ այբբենական կարգով
- ԲԿՄԱ Մոսկվայի ֆուտբոլիստներ
- ՈՒԵՖԱ Եվրո 2016-ի ֆուտբոլիստներ
- Ռուս ֆուտբոլիստներ
- Ռուսաստանի Պրեմիեր Լիգայի խաղացողներ
- Ռուսաստանի հավաքականի ֆուտբոլիստներ
- Տղամարդկանց ֆուտբոլի պաշտպաններ