Jump to content

Խայտաբղետ ճանճորս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Խայտաբղետ ճանճորս
Խայտաբղետ ճանճորս
Խայտաբղետ ճանճորսի էգը
Խայտաբղետ ճանճորսի երգը
Գիտական դասակարգում
Թագավորություն Կենդանիներ
Տիպ Քորդավորներ
Դաս Թռչուններ
Կարգ Ճնճղուկանմաններ
Ընտանիք Ճանճորսներ
Ցեղ Խայտաբղետ ճանճորսներ
Տեսակ Խայտաբղետ ճանճորս
Լատիներեն անվանում
Ficedula hypoleuca
(Pallas, 1764)
Հատուկ պահպանություն
Արեալ
պատկեր


Դասակարգումը
Վիքիցեղերում


Պատկերներ
Վիքիպահեստում

ITIS 560081
NCBI 46689

Ficedula hypoleuca hypoleuca

Խայտաբղետ ճանճորս (լատին․՝ Ficedula hypoleuca), ճանճորսների ընտանիքի թռչուն։ Հայաստանում չվող է, հազվագյուտ։

Արտաքին կառուցվածք

[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարմնի երկարությունը 13 սմ է, թևերի բացվածքը՝ 21,5-24 սմ, կենդանի զանգվածը՝ 16 գ։ Բնադրման շրջանում արուի մարմինը վերևից սև է կամ մուգ դարչնագույն, ներքևից՝ սպիտակ։ Թևին կա վառ սպիտակ հատված, արտաքին թևի թափահարող փետուրների հիմքում՝ 1 (հաճախ՝ աննկատ), ճակատին՝ 2 փոքր սպիտակ պտեր։ Էգի մարմինը վերևից դարչնագույն է, ներքևից՝ աղոտ սպիտակ, գոտկատեղը՝ ավելի բաց գույնի։ Թևին կա փոփոխական փոքր սպիտակ բիծ։ Բնակվում է անտառներում, անտառածածկ գետաձորերում, պտղատու այգիներում, թփուտներում։

Սննդառություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Սնվում է միջատներով, որոնց որսում է ճյուղից ճյուղ տեղափոխվելով (հաճախ՝ ծառերի վերին սաղարթում)։

Գարնանային վերադարձը՝ ապրիլի 2-րդ կեսին։ Բնադրում է հիմնականում փչակներում, հաճախ զբաղեցնում է արհեստական թռչնաբները։ Բույնը կառուցում է չոր խոտերից, մամուռներից։ Դնում է 5-7 ձու։ Աշնանային չուն՝ հուլիսի վերջից օգոստոսի 2-րդ տասնօրյակը։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Խայտաբղետ ճանճորս» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Խայտաբղետ ճանճորս» հոդվածին։