Հարություն Բախտիբեկի Մուրադյան
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Մուրադյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Հարություն Բախտիբեկի Մուրադյան | |
---|---|
Ծնվել է | մայիսի 2, 1953 |
Ծննդավայր | Մարտունի, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Մահացել է | մարտի 12, 2023 (69 տարեկան) |
Քաղաքացիություն | Հայաստան |
Կրթություն | ՀԱՊՀ |
Մասնագիտություն | քաղաքական գործիչ |
Զբաղեցրած պաշտոններ | Հայաստանի Ազգային ժողովի պատգամավոր |
Հարություն Բախտիբեկի Մուրադյան (մայիսի 2, 1953, Մարտունի, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ - մարտի 12, 2023), քաղաքական գործիչ, Հայաստանի Ազգային ժողովի նախկին պատգամավոր,
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Հարություն Մուրադյանը ծնվել է 1953 թվականի մայիսի 2-ին Մարտունու շրջանի Թազագյուղ գյուղում[1]։ 1975 թվականին ավարտել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտը։ Ստացել է ճարտարագետ-շինարարի որակավորումը[2]։ 1975-1981 թվականներին Մարտունու շրջանի «Գյուղշին» թիվ 7 տրեստի թիվ 41 ՇՄՇ-ում աշխատել է շինվարպետ, շինաշխղեկ[3], 1981-1987 թվականներին՝ Մարտունու շրջխորհրդի գործկոմի շինվերանորոգման գրասենյակի պետ[4], իսկ 1987-1990 թվականներին՝ շրջխորհրդի գործկոմի արտադրական կոմբինատի տնօրեն։ 1990-1998 թվականներին եղել է Թազագյուղի գյուղխորհրդի նախագահ, գյուղապետ։
1999-2003 թվականներին եղել է Ազգային Ժողովի պատգամավոր (թիվ 42 ընտրատարածք)։ Եղել է Ազգային Ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ։ Եղել է «Կայունություն», ապա «Ժողովրդական պատգամավոր» պատգամավորական խմբի անդամ։ 2003 թվականի մայիսի 25-ին ընտրվել է Ազգային Ժողովի պատգամավոր ԱՄ կուսակցության համամասնական ընտրացուցակով։ Եղել է Ազգային Ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ։ Եղել է ԱՄ խմբակցության անդամ։ Ոչ մի կուսակցության չի պատկանում։
Անձնական կյանք
[խմբագրել | խմբագրել կոդը]Ամուսնացած է, ունի չորս երեխա։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «National Assembly of Armenia | Official Web Site | parliament.am». www.parliament.am. Վերցված է 2021 թ․ հունիսի 24-ին.
- ↑ «Мурадян Арутюн Бахтибекович — Энциклопедия фонда «Хайазг»». ru.hayazg.info. Վերցված է 2021 թ․ հունիսի 24-ին.
- ↑ Тазагюх, рутюн Бахтибекович Мурадян арм Հարություն Մուրադյան Армянский депутат Дата рождения: 2 мая 1953Место рождения: село; Мартуни; ССР, Армянская; СССР. «Мурадян, Арутюн Бахтибекович - это... Что такое Мурадян, Арутюн Бахтибекович?». Словари и энциклопедии на Академике (ռուսերեն). Վերցված է 2021 թ․ հունիսի 24-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ թվային անուններ: authors list (link) - ↑ «National Assembly of RA». www.parliament.am. Վերցված է 2021 թ․ հունիսի 24-ին.