Մարիա Ֆերնանդա Էսպինոսա

Մարիա Ֆերնանդա Էսպինոսա Գարսես (իսպ.՝ María Fernanda Espinosa Garcés, սեպտեմբերի 7, 1964(1964-09-07)[1], Սալամանկա, Կաստիլիա և Լեոն, Իսպանիա), էկվադորցի քաղաքական, պետական և դիվանագիտական գործիչ։ Փիլիսոփայության դոկտոր` կրթությամբ աշխարհագրագետ, մարդաբան և քաղաքագետ։ PAIS Alliance կուսակցության անդամ է, Ապագայի Համաշխարհային խորհրդի անդամ։ Եղել է Էկվադորի զբոսաշրջության (2009-2012), պաշտպանության (2012-2014) և արտաքին գործերի նախարար (2017-2018)։ 2018 թվականի սեպտեմբերին կայացած 73-րդ նստաշրջանում եղել է ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի նախագահ։

Մարիա Ֆերնանդա Էսպինոսա
իսպ.՝ María Fernanda Espinosa Garcés
Դիմանկար
Ծնվել էսեպտեմբերի 7, 1964(1964-09-07)[1] (60 տարեկան)
ԾննդավայրՍալամանկա, Կաստիլիա և Լեոն, Իսպանիա
Քաղաքացիություն Էկվադոր
ԿրթությունԷկվադորի պապական կաթոլիկ համալսարան[2] և Latin American School for Social Sciences?
Գիտական աստիճանմագիստրոս
Մասնագիտությունբանաստեղծուհի, դիվանագետ, գրող և քաղաքական գործիչ
ԱշխատավայրՄիավորված ազգերի կազմակերպություն
ԱմուսինEduardo Mangas?
Զբաղեցրած պաշտոններMinister of National Defence?, Permanent Representative to the United Nations?, President of the United Nations General Assembly?, Minister of Foreign Affairs of Ecuador? և Minister of Foreign Affairs of Ecuador?
ԿուսակցությունADN?
Պարգևներ և
մրցանակներ
ԱնդամությունWorld Future Council?
Ստորագրություն
Изображение автографа
 María Fernanda Espinosa Վիքիպահեստում

Կենսագրություն

խմբագրել

Մարիա Ֆերնանդա Էսպինոսան ծնվել է Սալամանկայում՝ ծնողների այնտեղ գտնվելու ընթացքում։ 1980-ականների սկզբին ավարտել է Lycée La Condamine-ը։ Կիտոյի Լատինական Ամերիկայի սոցիալական գիտությունների ինստիտուտում ավարտել է ասպիրանտուրան` մարդասիրության և քաղաքագիտության բնագավառում, ինչպես նաև Էկվադորի Պապական կաթոլիկ համալսարանում կիրառական լեզվաբանության բնագավառում։ Ստացել է նաև մագիստրոսի կոչում սոցիալական գիտությունների և ամազոնագիտության ոլորտում։ 1996-1997 թվականներին սովորել է ԱՄՆ-ի Ռատգերսի համալսարանի ասպիրանտուրայում։ Չնայած այն հանգամանքին, որ Էսպինոսան իր ռեզյումեում և ՄԱԿ-ի պաշտոնական հրապարակումներում նշել է, որ ինքը դոկտորի կոչում ունի Ռատգերսի համալսարանից, համալսարանի արխիվներում նրա դոկտորական դիսերտացիայի մասին որևէ փաստաթուղթ չկա[5][6]։ Բազմիցս պնդել է, որ ինքը գիտությունների թեկնածու է, ինչը Ռուտգերսը հերքել է[7]։

Քաղաքական կարիերա

խմբագրել

Նախագահ Ռաֆայել Կոռեայի օրոք նա զբաղեցրել է Արտաքին գործերի, առևտրի և ինտեգրման նախարարի պաշտոնը (2007 թվականի հունվարից մինչև 2007 թվականի դեկտեմբեր)՝ դառնալով այս պետության ղեկավարի օրոք առաջին արտգործնախարարը։ Աշխատել է որպես Էկվադորի Հիմնադիր խորհրդարանի (Սահմանադրական ժողով) նախագահ Ալբերտո Ակոստայի հատուկ խորհրդական (2007 թվականի դեկտեմբերից մինչև 2008 թվականի փետրվար)։ Այնուհետև, 2008 թվականի մարտի 7-ին նշանակվել է ՄԱԿ-ում Էկվադորի մշտական ներկայացուցիչ։ 2009 թվականի հոկտեմբերից մինչև 2012 թվականի նոյեմբեր աշխատել է որպես ազգային ժառանգության և զբոսաշրջության համակարգող-նախարար։ 2011 թվականին եղել է Սպորտի նախարար։

Զբաղեցրել է Էկվադորի ազգային պաշտպանության նախարարի պաշտոնը 2012-2014 թվականներին, երբ նախարար Միգել Կարվախալը 2013 թվականի Ազգային ժողովի ընտրություններին մասնակցելու համար հրաժարական է տվել։ Գուադալուպե Լարիվայից և Լորեն Էսկուդերոյից հետո նա դարձել է Ազգային պաշտպանության երրորդ կին նախարարը[8]։ 2014 թվականի հոկտեմբերին Էսպինոսան նշանակվում է Ժնևում ՄԱԿ-ին կից Էկվադորի մշտական ներկայացուցիչ։

2017 թվականի մայիսից 2018 թվականի հունիս նախագահ Լենին Մորենոյի օրոք եղել է Էկվադորի արտաքին գործերի և միգրացիայի նախարար։ Լինելով Արտաքին գործերի նախարար՝ Մարիա Ֆերնանդա Էսպինոզա Գարսը քայլեր է ձեռնարկել Միացյալ Թագավորության հետ երկխոսությունը վերսկսելու և WikiLeaks–ի հիմնադիր Ջուլիան Ասանժի հետ կապված հարցը լուծելու համար[9][10]։

2018 թվականի սկզբին Նախագահ Մորենոն նրան ընդգրկել է աշխատանքից ազատված փոխնախագահ Խորխե Գլասի պաշտոնի համար առաջադրված թեկնածուների ցուցակում, բայց վերջում այդ պաշտոնը ստացել է Բնակարանային շինարարության նախարար Մարիա Ալեխանդրա Վիկունյան։ 2018 թվականի հունիսին Էսպինոսան ընտրվել է ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի 73-րդ նստաշրջանի նախագահ[11][12]։ ՄԱԿ-ի ողջ պատմության ընթացքում նա դարձել է այդ պաշտոնում ընտրված չորրորդ կինը։ Քվեարկության ընթացքում նրա օգտին քվեարկել է 128 պետություն, իսկ մրցակից՝ Հոնդուրասի ներկայացուցչի օգտին` 62 երկիր։ Վերջին անգամ ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի նախագահի պաշտոնը ավելի քան 10 տարի առաջ զբաղեցրել է տիկին Հայա Ռաշիդ ալ-Խալիֆան Բահրեյնից։ Մարիա Ֆերնանդա Էսպինոսան հայտնի է նաև որպես բանաստեղծ և էսսեիստ, հրատարակել է պոեզիայի հինգ ժողովածու։ 1990 թվականին շահել է «պոեզիայի առաջին ազգային մրցանակը Էկվադորում»[13]։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 SNAC — 2010.
  2. https://web.archive.org/web/20170524145133/http://www.elcomercio.com/actualidad/ecuador-miembros-gabineteministerial-leninmoreno-gobierno.html
  3. https://www.eluniverso.com/2007/02/22/0001/8/F2E3D2579E0D4CD1B62CEC91C4FFF2B3.html
  4. BBC 100 Women 2019: Who is on the list this year? // BBC News Online — 2019.
  5. «NEW PERMANENT REPRESENTATIVE OF ECUADOR PRESENTS CREDENTIALS | Meetings Coverage and Press Releases». web.archive.org. 2019 թ․ մարտի 29. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ մարտի 29-ին. Վերցված է 2020 թ․ մայիսի 25-ին.
  6. «Wayback Machine» (PDF). web.archive.org. 2020 թ․ մարտի 27. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2020 թ․ մարտի 27-ին. Վերցված է 2020 թ․ մայիսի 25-ին.
  7. «Galo Arellano on Twitter: "CONFIRMADO: La Presidenta de la Asamblea General de las Naciones Unidas @mfespinosaEC no tiene un PH.D de la Universidad @RutgersU fue estudiante de 1994-2000. No completó los requerimientos para PH.D. @ONU_es… https://t.co/hDa0um6A9I"». web.archive.org. 2020 թ․ մայիսի 25. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ մայիսի 25-ին. Վերցված է 2020 թ․ մայիսի 25-ին. {{cite web}}: External link in |title= (օգնություն)
  8. María Fernanda Espinosa renunció al Ministerio de Defensa
  9. Эквадор хочет возобновить диалог с Великобританией по ситуации вокруг Ассанжа
  10. Министр иностранных дел Эквадора: Мы заинтересованы в белорусских инвестициях в частный сектор
  11. «Новый Председатель Генассамблеи ООН Мария Эспиноса: от женщин ждут большего». Новости ООН (ռուսերեն). 2018 թ․ սեպտեմբերի 17. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 19-ին.
  12. Пост Председателя Генеральной Ассамблеи ООН займет женщина — в четвертый раз за последние 73 года
  13. «Maria Fernanda Espinosa — Presidenta 73 Asamblea General de la ONU». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հուլիսի 5-ին. Վերցված է 2021 թ․ մարտի 17-ին.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մարիա Ֆերնանդա Էսպինոսա» հոդվածին։