Jump to content

Մարովակ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մարովակ
Marowak*
Պոկեմոնների ազգային ցանկում

Մարովակը հարվածային դիրքում
Կերպարապես քարանձավաբնակ արարած
Կարգաթիվ #105
Պոկեդեքսում Պոկեմոնների ազգային ցանկում
Կենդանու տեսակ բիպեդալյան դինոզավր
Տեսակ
Այս պոկեմոնը հող տիպի է
Այս պոկեմոնը հող տիպի է

Ալոլան տարբերակով՝
Այս պոկեմոնը կրակ է
Այս պոկեմոնը կրակ է

Այս պոկեմոնը ուրվական է
Այս պոկեմոնը ուրվական է
Զանգված 45 կգ
Հասակ 1 մ
Արտաքին բնութագրիչ քարանձավային կերպարանք
Գլխավոր առանձնահատկություն նախնադարյան ոսկոր
Հիմնական բնակավայր քարանձավներ
Նախասիրություն որոնողական կենսակերպ
Տեխնիկա
Զարգացման մակարդակ երկրորդ մակարդակ
Սկզբնական մակարդակ Քյուբոն (#104)
Զարգացած մակարդակ Մարովակ (#105)
Գերզարգացած մակարդակ բացակայում է
Զարգացման ձև մակարդակ 28 (Ալոլանի զարգացումը՝ երեկոյան)
Հատկությունների փոփոխություն հատկությունները չեն փոխվում
Տեխնիկական հնարքներ «քար-գլուխ» (rock head)
«լուսարձակող ոսկոր» (lighting rod)
Գլխավոր տեխնիկա պաշտպանություն (110%)
Թուլություն
Այս պոկեմոնը խոտ է
Այս պոկեմոնը խոտ է

Այս պոկեմոնը սառույց է
Այս պոկեմոնը սառույց է

Այս պոկեմոնը ջուր տեսակի է
Այս պոկեմոնը ջուր տեսակի է
Պոկեմարզիչ Կիավ
* Անվանումը պոկեմոնների պաշտոնական ցանկում
** Պոկեմոններն ըստ դասակարգման կարգաթվերի
Պոկեմոններ տեղեկաքարտ

Մարովակ (անգլ.՝ Markrow), առաջին սերնդի հող տեսակի պոկեմոն, որը պոկեմոնների դասական ցանկում (հավաքագրված է պոկեդեքսում) հաշվառված է #105 կարգաթվի ներքո։ Համարվում է «Պոկեմոն» ապրանքանիշի մանգայի և անիմեի կերպար։ Մարովակը ներկայացված է որպես քարանձավաբնակ արարած, որն աչքի է ընկնում իր նախնադարյան կերպարանքով և հատկապես՝ ոսկրային գլխով և բումերանգով։ Հանդիպում է քարանձավային վայրերում՝ մարդկային բնակավայրերից հեռու և վարում մենակյաց կենսակերպ։

Մարովակը Քյուբոնի (կարգաթիվը՝ #104) զարգացման երկրորդ (վերին) մակարդակն է։ Վերջինս կարող է զարգանալ մակարդակ 28-ում, սակայն էվոլյուցիայի ընթացքում հատկությունները մեծապես չեն փոխվում։

Պոկեմոնի նոր եթերաշրջանի Ալոլան երկրամասում Մարովակը ունի նոր ենթատեսակ։ Այդ երկրամասի Մարովակը Քյուբոնից զարգանում է բացառապես գիշերվա ժամերին, իսկ էվոլյուցիայի ընթացքում գրեթե ամբողջությամբ փոխում է տեսակային հատկությունները։ Վերջինս կրակ և ուրվական տեսակի պոկեմոն է և համարվում է սամոական մշակույթում տարածված հրե հարձակում կատարող էակի կերպարավորում։

Նկարագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարովակը քարանձավաբնակ պոկեմոն է, որն ունի տարօրինակ արտաքին կառուցվածք։ Փորի հատվածում գունավորումը շատ թույլ է, չնայած նրան, որ առհասարակ մաշկը մուգ շագանակագույն է։ Ձեռքերից յուրաքանչյուրն ունի երկուական խոշոր եղունգ, որը ծառայում է որոշ դեպքերում։ Մարովակի արտաքնի գլխավոր կառուցվածքային առանձնահատկությունը վերջինիս գլուխը պատյանող ոսկրային գանգատուփն է, որը սերտաճել է որպես վերջինիս բնական «դիմակ»։ Ժամանակի ընթացքում ոսկրային դիմակը դարձել է վերջինիս ֆիզիոլագիական կառուցվածքի անբաժանելի մասը և դա է պատճառը, որ ցանկությամբ դեպքում անգամ Մարովակը չի կարող հեռացնել այն։ Մարովակը հատկապես հայտնի է իր երկու նշանավոր տեխնիկաներով, որոնք են «ոսկորների ակումբ»-ն ու «բոնեմերանգ»-ը։ Ի դեպ, որևէ այլ սերնդի ոչ մի պոկեմոն, բացառությամբ իր նախորդ զարգացում Քյուբոնի, չի տիրապետում այս տեխնիկական հնարքին։

Էվոլյուցիայի ընթացքում Մարովակը հաղթահարում է իր մոր կարոտի վիշտը (որը անիմեում նկատվում է Քյուբոնի մոտ) և վերածվում կատաղի, ուժեղ և խելացի մարտիկի, ով իր ձեռքի ոսկորն օգտագործում է որպես գլխավոր զենք և բումերանգ։ Էվոլյուցիայից հետո Մարովակն ամեն կերպ ցանկանում է վրեժ լուծել իր բնական թշնամի համարվող Մանդիբուզից, քանի որ շատ ժամանակ Քյուբոնը (Մարովակի սկզբնական զարգացումը) դառնում է վերջինիս որսը։ Մարովակը ամենամենակյաց պոկեմոններից է։ Վերջիններս ապրում են քարանձավային վայրերում, հաճախ միայնակ մեռներում, որտեղ էլ զարգացնում են իրենց հմտույթւոնները[1]։

Ալոլայի շրջանի ենթատեսակ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ալոլա երկրամասում Մարովակի առջև առկախ գլխավոր խնդիրը ոչ թե Մանդիբուզն էր, այլև խոտ տեսակի պոկեմոնների չափազանց մեծ բազմազանությունը։ Եվ հենց այս պատճառներն էլ ստիպում են Մարովակին մերձենալ այլ պոկեմոնների հետ, որի արդյունքում էլ ի հայտ է գալիս նոր ենթատեսակ։ Ալոլան Մարովակը գցում է ոսկորը՝ փոխարենը վերցնելով հրե հարձակվողական մական[2]։ Այս տեսակը մասնագիտանում է տեխնիկայի մեջ՝ կատարելագործելով հարձակվողական կարողությունները։ Ալոլային Մարովակի մարմինը ամբողջությամբ գրեթե սև է, գանգն ու փորի հատվածն ունեն սևից փոքր-ինչ բաց գունավորում։ Ճակատային հատվածում ունի հատուկ նշան։ Ալոլային Մարովակը միակ հայտնի պոկեմոնն է, որը տիրապետում է «ստվերային ոսկոր» տեխնիկային[1]։

Մարքրոուը առաջին սերնդի ամենահզոր պաշտպանություն ունեցող պոկեմոններից մեկն է, որը միաժամանակ ունի նաև գրոհի բարձր ուժգնություն և բավականաչափ մեծ արագություն։ Տեխնիկական հնարավորությունների շարքում առաջատար են հարձակումն ու հատուկ պաշտպանությունը։ Արագության ցուցանիշը չի գերազանցում որը չի գերազանցում 45-ի շեմը։

Ստորև ներկայացված է Մարքրոուի տեխնիկական հնարավորությունների թվային պատկերը․

  • Արագություն՝ 45
  • Հատուկ պաշտպանություն՝ 80
  • Հատուկ գրոհ՝ 50
  • Պաշտպանություն՝ 110
  • Գրոհ՝ 80
  • HP` 60

Մարովակը զարգացման երկու մակարդակ ունեցող պոկեմոն է։ Վերջինիս սկզբնական տարբերակը Քյուբոնն է, որը կերպարապես բավականաչափ նման է Մարովակին։ Զարգացման ընթացքում տեսակային հատկությունները ընդհանրապես չեն փոխվում։ Քյուբոնն ունի նաև այլընտրանքային զարգացում, քանզի գիշերային ժամերին մեծ հավանականությամբ վերջինս կարող է փոխակերպվել Ալոլան Մարովակի, որն ունի կրակ և ուրվական պոկեմոնի տեսակային առանձնահատկություններ և տեխնիկակական հնարավորություններ։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 «Marowak (Pokémon) - Bulbapedia, the community-driven Pokémon encyclopedia». bulbapedia.bulbagarden.net (անգլերեն). Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 1-ին.
  2. «Check out the Pokémon Handbooks from Bulbapedia!». The Bulba Handbook (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հունիսի 29-ին. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 1-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մարովակ» հոդվածին։