Jump to content

Մկրտիչ Լիլոյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մկրտիչ Լիլոյան
Ծնվել էհունվարի 9, 1913(1913-01-09)[1]
ԾննդավայրԿաղզվան, Կարսի մարզ, Կովկասյան երկրամաս, Ռուսական կայսրություն[1]
Մահացել էհոկտեմբերի 30, 1944(1944-10-30)[1] (31 տարեկան)
Մահվան վայրՏիմիշոարա, Ռումինիայի թագավորություն[1]
ԳերեզմանPark Proleće[1]
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն և  ԽՍՀՄ
ԿրթությունՄոսկվայի Կ. Ա. Տիմիրյազևի անվան գյուղատնտեսական ակադեմիա[1] և Higher party school? (1941)[1]
Մասնագիտությունլրագրող և հրապարակախոս
ԱշխատավայրՍովինֆորմբյուրո[1]
ԿուսակցությունԽՄԿԿ[1]

Մկրտիչ Հովհաննեսի Լիլիոյան (հունվարի 9, 1913(1913-01-09)[1], Կաղզվան, Կարսի մարզ, Կովկասյան երկրամաս, Ռուսական կայսրություն[1] - հոկտեմբերի 30, 1944(1944-10-30)[1], Տիմիշոարա, Ռումինիայի թագավորություն[1]), խորհրդային լրագրող, հրապարակախոս։ ԽՄԿԿ անդամ 1935 թվականից։ Հայրենական մեծ պատերազմի մասնակից։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ավարտել է Մոսկվայի Տիմիրյազևի անվան գյուղատնտեսական ակադեմիան, «Պրավդայի» խմբագրությանն առընթեր թղթակիցների պատրաստման միամյա դպրոցը (1939), կուսակցական բարձրագույն դպրոցի ժուռնալիստիկայի ֆակուլտետը (1941)։ Աշխատակցել է Սովինֆորմբյուրոյին որպես Մերձմոսկովյան մարզի (1941), Հարավային (1942), Ուկրաինական առաջին (1943) ռազմաճակատների թղթակից։ Նրա գրչին են պատկանում ավելի քան 870 ակնարկ, ինֆորմացիոն նյութեր և հոդվածներ։ Լիլոյանը զոհվել է Գերմանա-խորհրդային պատերազմում, թաղվել Բելգրադի Վուկու Կարադժիչիի անվան զբոսայգում։ Լիլոյանի մասին հուշերով հանդես են եկել նրա մարտական ընկերները՝ Կ. Սիմոնովը, Ս. Բորզենկոն, Ի. էրենբուրգը, Լ. Կալինինը, Բ. Պոլևոյը, Վ. Կիրսանովը, Գ. Բորյանը և ուրիշներ։ Զոհվել է 1944 թվականի հոկտեմբերին Տիմոշոարայի մոտակայքում[2]։

Լիլոյանն պարգևատրվել է մարտական 9 շքանշանով և մեդալներով։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 1,12 1,13 1,14 1,15 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. ԽուդավերդյանՀայկական հանրագիտարան հրատարակչություն, 1974.
  2. «На фронте погибло более полутора тысяч военных корреспондентов». Политическое образование (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հունվարի 9-ին.(չաշխատող հղում)
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 4, էջ 614