Jump to content

Յուրի Հարությունյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Յուրի Հարությունյան
Հիմնական տվյալներ
Ծնվել էմարտի 25, 1944(1944-03-25) կամ մայիսի 25, 1944(1944-05-25)[1]
Գալաց, Ռումինիա
Մահացել էօգոստոսի 23, 2019(2019-08-23) (75 տարեկան)
Երևան, Հայաստան
Ժանրերդասական երաժշտություն
Մասնագիտությունկոմպոզիտոր
ԱշխատավայրՀայֆիլմ
ԿրթությունԵրևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա
Պարգևներ

Յուրի Արշակի Հարությունյան (մարտի 25, 1944(1944-03-25) կամ մայիսի 25, 1944(1944-05-25)[1], Գալաց, Ռումինիա - օգոստոսի 23, 2019(2019-08-23), Երևան, Հայաստան), հայ կոմպոզիտոր, Հայաստանի արվեստի վաստակավոր գործիչ (2012

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

1972 թվականին ավարտել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի կոմպոզիցիայի բաժինը (Էդվարդ Միրզոյանի դասարան)։ 1967 թվականից աշխատել է Հայֆիլմ կինոստուդիայում՝ որպես երաժշտական ձևավորող, ապա՝ երաժշտական խմբագիր։ Հայաստանի կոմպոզիտորների և երաժշտագետների միության պատասխանատու քարտուղարն է։ Միությանը կից հիմնադրել և ղեկավարել է «Բրևիս» երաժշտական ձայնագրման ստուդիան։ Հեղինակել է ավելի քան 70 ֆիլմերի երաժշտություն՝

Գրել է նաև մի քանի վավերագրական ֆիլմերի երաժշտություն, որոնց թվում է՝ «Հայկական ՍՍՀ», «Հայաստանն այսօր», «Կերամիկայի վարպետները», «Ինչպես է կոփվում արծաթը»[2][3]։

Պարգևներ և մրցանակներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, 2012
  • «Հայակ» հայկական ամենամյա առաջին կինոմրցանակաբաշխության «Լավագույն կոմպոզիտոր» մրցանակ՝ «Որտե՞ղ էիր, մարդ Աստծո» ֆիլմի համար

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 Internet Movie Database — 1990.
  2. «Յուրի Հարությունյանի կենսագրությունը zarkfoundation.com կայքում».
  3. «Յուրի Հարությունյան. «Կինոերաժշտությունն ամեն դեպքում պատվեր է»։ Կոմպոզիտոր Յուրի Հարությունյանը Փարաջանովի հետ համագործակցության և առհասարակ իր կինոկյանքի մասին».

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Հայ երաժշտության հանրագիտարանից», որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։