Jump to content

Պիջոտտո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Պիջոտտո
Pidgeotto*
Պոկեմոնների ազգային ցանկում

Պիջոտտոն թռիչքային դիրքում
Կերպարապես թռչուն
Կարգաթիվ #017
Պոկեդեքսում Պոկեմոնների ազգային ցանկում
Կենդանու տեսակ սովորական ջրարծիվ (Pandion haliaetus)
Տեսակ
Այս պոկեմոնը նորմալ տեսակի է
Այս պոկեմոնը նորմալ տեսակի է

Այս պոկեմոնը թռչող է
Այս պոկեմոնը թռչող է
Զանգված 30 կգ
Հասակ 110 սմ
Արտաքին բնութագրիչ գլխամասի արքայական փետուրներ
Գլխավոր առանձնահատկություն քամին ետ վանելու կարողություն
Հիմնական բնակավայր խոնավ, անտառային տարածքներ
Նախասիրություն թռչել
Տեխնիկա
Զարգացման մակարդակ միջին մակարդակ
Սկզբնական մակարդակ Պիջի (#016)
Զարգացած մակարդակ Պիջոտ (#018)
Գերզարգացած մակարդակ Մեգա Պիջի (զարգանում է մեգա քարով)
Զարգացման ձև Մեգա քար
Հատկությունների փոփոխություն հատկությունները Պիջիից Պիջոտտո չեն փոխվում
Տեխնիկական հնարքներ «ուշադիր աչք» (keen eye)
«խառնած ոտքեր» (tangled feet)
Գլխավոր տեխնիկա արագություն (71%)
Թուլություն
Պոկեմարզիչ Էշ Կետչում
* Անվանումը պոկեմոնների պաշտոնական ցանկում
** Պոկեմոններն ըստ դասակարգման կարգաթվերի
Պոկեմոններ տեղեկաքարտ

Պիջոտտո (անգլ.՝ Pidgeotto), առաջին սերնդի նորմալ տեսակի թռչող պոկեմոն, որը պոկեմոնների ազգային ցանկում (հավաքագրված է պոկեդեքսում) հաշվառված է #017 կարգաթվի ներքո։ Համարվում է «Պոկեմոն» ապրանքանիշի մանգայի և անիմեի կերպար։ Պիջոտտոն սովորական ջրարծիվ է, որն աչքի է ընկնում իր թևերի բացվածքով և գլխամասի արքայական փետուրներով։ Հանդիպում է խոնավ բնակավայրերում և բաց անտառային տարածություններում։ Պիջոտտոն հայտնի է որպես Էշ Կետչումի առաջին պոկեմոններից մեկը[1]։

Պիջոտտոն պոկեմոնի զարգացման միջին աստիճանն է։ Պիջին զարգանալով դառնում է Պիջոտտո, իսկ վերջինս էլ իր հերթին փոխակերպվում է Պիջոտի։ Մեգա քարի ներգործությամբ Պիջոտը ստանում է յուրահատուկ կարգավիճակ՝ «մեգա Պիջոտ»։ Էվոլյուցիայի ընթացքում հատկությունները մեծապես չեն փոխվում։

Նկարագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Պիջոտտոն սովորական ջրարծիվ է (Pandian haliaetus): Արտաքինից մարմինը պատված է շագանակագույն փետրածածկով, իսկ դիմային հատվածն ունի կրեմագույն գունավորում։ Միևնույն գուներանգն առկա է նաև թևերին և ստորին վերջույթներին։ Գլխի վրա Պիջոտտոն ունի դեղնակարմրավուն փետուրներ, իսկ աչքերի կողքին՝ սև անկյունային նշաններ։ Թռչունն ունի ցախավելանման պոչ՝ կարմիր և դեղին փետուրներով։ Կառուցվածքային գլխավոր մաերից է նաև հզոր և սրածայր ճանկերը, որով վերջինս ճանկում է թիրախին։

Պիջոտտոն բավականին հզոր թռչուն է։ Ունի զարմանահրաշ տեսողություն, որի շնորհիվ վերջինս կարողանում է մի քանի կիլոմետր հեռավորությունից որսալ իր թիրախին։ Պիջոտտոյի համար որպես զոհ ծառայում են հիմնականում երկու պոկեմոններ՝ Մաջիկարպն ու Էքսեգյուտը։ Ըստ «Պոկեմոն» անիմեի՝ Պիջոտտոն սնվում է նաև փոքրիկ Կատերպիներով (կանաչ թրթուռներ)։ Պիջոտտոյի տեսողությունը տարածվում է մինչև 60 կմ, որի շնորհիվ վերջինս կարղանում է պաշտպանել իր բույնը այլ անտառային պոկեմոնների հարձակումներից։

Պիջոտտոն արագաշարժ թռչուն է։ Համարվում առաջին սերնդի ամենաարագ պոկեմոններից մեկը։ Արագությունը ընկած է Պիջոտտոյի աբիլիթիների հիմքում, որը գնահատվում է 71%։ Հանդես է գալիս երկու սեռերով՝ իգական և արական։ Քաշը՝ 30 կգ, իսկ մարմնի երկարությունը՝ 110 սմ[1]։

Հմտություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Պիջոտտոն ունի երկու հիմնական տեխնիկական հնարքներ՝ աբիլիթիներ։ Դրանք հիմնականում կապված են թռչուն-պոկեմոնի չափազանց արագաշարժության, թևերի հզորության և հզոր տեսողության հետ։

  • «Ուշադիր աչք»՝ Պիջոտոյի առաջին աբիլիթին։ Այս հնարքի հիմքում ընկած է բարձր թռիչքի վայրից թիրախին որսալն ու թափ հավաքելով զառիվայր սլանալով հակառակորդին հուժկու հարված հասցնելը։ «Ուշադիր աչք» աբիլիթիի իրականացման ժամանակ Պիջոտոյին օգնում է թևերի սլացիկությունն ու հզոր տեսողությունը։ Թափքի ժամանակ Պիջոտոն կարող է հակառակորդին նետել տասնմյակ մետր հեռվարության վրա։ Աբիլիթիի ռիսկերն են թափքի ժամանակ ուղղության դժվար փոփոխելիությունն ու կանգառի դժվարությունը։ Աբիլիթիի շրջանակներում Պիջոտոն հաճախ հանչում է հակառակորդներին և նետում մի կողմ։
  • «Խառնած ոտքեր»՝ Պիջոտոյի երկրորդ աբիլիթին։ Որպես կանոն, սա համարվում է Պիջոտտոյի ավարտական հարվաձը, որը հասցնում է այն պարագայում, երբ հակառակորդ պոկեմոնը մոտ է պարտության։ Աբիլիթիի էությունն այն է, որ Պիջոտտոն արագընթաց կերպով վերցնելով զոհին բարձրացնում է տիեզերք և բաց թողնում վերջինիս։

Էշ Կետչումի Պիջոտտո

[խմբագրել | խմբագրել կոդը]

Էշ Կետչումը Պիջոտտոյին որսում է «Պոկեմոն» անիմեի «Ինդիգոների լիգա» եթերաշրջանի երրորդ թողարկման («Էշը որսում է պոկեմոն») ընթացքում։ Այդ օրվանից ի վեր Պիջոտտոն դառնալով Էշի առաջին պոկեմոններից մեկը, կարևոր դերակատարություն է ունենում վերջինիս հաջողություններում։

Նա մասնակցում է թիմ Ռոքեթի, Բրուքի և Միսթիի դեմ մրցություններին և նույնիսկ ծակում Մյութուի պարաշյուտը։ Այնուամենայնիվ, Պիջոտտոն և Տաուրոսը միակ պոկեմոններն են, որոնք չեն մասնակցել «Indigo Plateau Conference»-ին և չեն կռվել Էշի թիկունքում։ Երկրորդ եթերաշրջանի սկզբում Պիջոտտոն մարտի ժամանակ զարգանում է՝ դառնալով Պիջոտ։

Էշի պոկեդեքսը Պիջոտտոյի մասին հաղորդում է հետևյալ տեղեկատվությունը․

Պիջոտտոն Պիջիի զարգացած ձևն է։ Այն զինված է չափազանց սուր ճանկերով և կարող է իր զոհին ճանկելով դեպի երկինք բարձրացնել։ Ի տարբերություն ավելի մեղմ Պիջիի՝ Պիջոտտոն կարող է շատ վտանգավոր լինել։ Մոտեցեք չափազանց զգուշությամբ
- Պոկեդեքս

Էշի Պիջոտտոն և առհասարակ Պիջոտտոն «Պոկեմոն» ապրանքանիշի մանգայի սերիաներում առաջին անգամ հայտնվել է «Պիկաչուի էլեկտրական պատմությունը» թողարկման ընթացքում։ Այդ սերիայում Էշ Կետչումը որսում է պոկեմոնին և Պիջոտտոն դառնում է Էշի թվով չորրորդ պոկեմոնը։ Մի քանի թողարկում անց Էշը Պիջոտտոյին կանչում է Միսթիի Սթար միի դեմ կռվելու համար, սակայն պոկեգունդը վար է ընկնում դատարկ՝ գրառումով․ «Ես հաղթե՜լ եմ, չմոռանաս գրել»։ Դրանից հետո Պիջոտտոն այլևս չի հայտնվում մանգայի սերիաներում և հավանաբար լքում է Էշի խումբը։

Մանգայում Պիջոտտոյի մեկ այլ հայտնի պոկեմարզիչ է Ֆալկները՝ Վիոլետ քաղաքից։ Ֆալկները առհասարակ վարժեցնում էր թռչող պոկեմոնների[2]։ Մանգայում Պիջոտտո ունեցող այլ նշանավոր պոկեմարզիչներից են Գոլդը[3] և Տակաշին։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 «Pidgeotto (Pokémon) - Bulbapedia, the community-driven Pokémon encyclopedia». bulbapedia.bulbagarden.net (անգլերեն). Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 30-ին.
  2. «Falkner - Bulbapedia, the community-driven Pokémon encyclopedia». bulbapedia.bulbagarden.net (անգլերեն). Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 30-ին.
  3. «Gold (Golden Boys) - Bulbapedia, the community-driven Pokémon encyclopedia». bulbapedia.bulbagarden.net (անգլերեն). Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 30-ին.