Պրոֆեսիոնալ
Պրոֆեսիոնալ, գործունեության որևէ բնագավառի որակյալ մասնագետ կամ անձ է, որն իր ապրուստը վաստակում է հատուկ պրոֆեսիոնալ գործունեության միջոցով։
Այս եզրույթը բնութագրում է նաև կրթության և ուսուցման չափորոշիչները, որոնցով պատրաստում են մասնագետներին`զինելով նրանց տվյալ մասնագիտության շրջանակներում իրենց հատուկ դերը կատարելու համար անհրաժեշտ գիտելիքներով և հմտություններով։ Բացի այդ՝ մասնագետների մեծամասնությունը ենթարկվում է վարքագծի խիստ կանոնների՝ խստագույնս հետևելով էթիկական և բարոյական պարտավորություններին[1]։ Կոնկրետ բնագավառի համար պրակտիկայի մասնագիտական և էթիկական ստանդարտները սովորաբար համաձայնեցվում և պահպանվում են լայն ճանաչում ունեցող մասնագիտական այնպիսի ասոցիացիաների միջոցով, ինչպիսին է IEEE-ը (Էլեկտրատեխնիկայի և էլեկտրոնիկայի ինժեներների ինստիտուտը)[2]:«Պրոֆեսիոնալների» որոշ սահմանումներ սահմանափակում են այս տերմինը մի քանի մասնագիտություններով, որոնք ծառայում են հանրային հետաքրքրություններին[3] և հասարակության ընդհանուր շահին[4][5]։
Որոշ մշակույթներում այս եզրույթը օգտագործվում է նկարագրելու համար լավ կրթված աշխատողների կոնկրետ սոցիալական շերտը, որոնք աշխատանքային ինքնավարություն ունեն և ներգրավված են ստեղծագործ ու ինտելեկտուալ բարդ աշխատանքի մեջ[6][7][8][9]։
Արհեստներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Նեղ առումով՝ ոչ բոլոր աշխատանքներն են մասնագիտություն համարվում։ Թեև երբեմն սխալմամբ մասնագիտություններ են անվանվում այնպիսի աշխատանքներ, ինչպիսիք են շինարարությունը և սպասարկման ոլորտի աշխատանքները, որոնք ավելի լայն առումով համարվում են զբաղմունք կամ արհեստներ։ Հանրակրթության ավարտը հիմնականում կապվում է հմուտ աշխատանքային ուժի պահանջի կամ այնպիսի մասնագիտությունների հետ, ինչպիսիք են ատաղձագործությունը, էլեկտրատեխնիկությունը, պատշարությունը, ներկարարությունը, ջրմուղագործությունը և նմանատիպ այլ զբաղմունքներ։ Հիմնական տարբերությունն այն է, որ պրոֆեսիոնալը կատարում է ոչ թե ֆիզիկական, այլ մտավոր աշխատանք[10]։
Տեսություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Թեև մասնագիտական կրթությունը գաղափարապես չեզոք է, այն կարող է կողմնակալ դրսևորում ունենալ նրանց նկատմամբ, ովքեր պատկանում են ավելի բարձր դասակարգի և ունեն ավելի կանոնավոր կրթություն։ Իր 2000 թվականի աշխատության մեջ՝ «Դասակարգված մտքեր. քննադատական հայացք աշխատավարձով ապրող մասնագետներին և հոգիների ոչնչացման համակարգին, որը ձևավորում է նրանց կյանքը», Ջեֆ Շմիդտը նշում է, որ որակյալ մասնագետները ավելի պակաս ստեղծագործունակ և ինքնատիպ են իրենց հայացքներով ու սովորույթներով, քան ոչ պրոֆեսիոնալները, որոնց նա վերագրում է ճկուն մտածելակերպ, ինչը մասնագիտական կրթական գործընթացի ուղեկիցն է։ Նրա փաստերը և՛ որակական են, և՛ քանակական՝ ներառյալ մասնագիտական հետազոտությունները, արդյունաբերական վիճակագրությունը և սովորողների ու մասնագետների անձնական հաշիվները[11]։ Հիմնական տեսական վեճը առնչվում է այն դիտարկմանը, որ որոշ մասնագիտությունների կրողներ (օրինակ՝ իրավաբանները, բժիշկները, ճարտարապետները, շինարարները) ենթարկվում են վարքագծի խիստ կանոնների։ Շատերը պնդում են, որ այս վարքագծի կանոնները վերահսկվում են լայնորեն ճանաչված մասնագիտական ասոցիացիաների կողմից և համաձայնեցված են նրանց հետ. դրանք այս կամ այն մասնագիտության կարևոր տարրն են կազմում[12]։
Մյուսները պնդում են, որ վարքի խիստ կանոնները և դրանք պահպանող մասնագիտական ասոցիացիաները պարզապես «հաջող» պրոֆեսիոնալիզմի հետևանք են. դա ենթադրում է, որ մասնագիտությունը ծագում է ընդհանուր նպատակների և հասարակության շահագրգիռ կողմերի ակնկալիքների և որոշումների փոխհամաձայնությունից[13]։
Ստուգաբանություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Պրոֆեսիոնալ տերմինի ստուգաբանությունը և պատմական նշանակությունը բխում է միջին անգլերենից։
Երբ մարդիկ ավելի ու ավելի մասնագիտացան իրենց առևտրում, նրանք սկսեցին «հրապարակելլ» իրենց հմտությունը, ներկայացնել ուրիշներին և «խոստանալ» իրենց առևտուրն իրականացնել ամենաբարձր մակարդակի վրա։
Հասարակության կողմից վստահություն վայելող աշխատողները, ովքեր ունեն կոնկրետ մասնագիտություն, համարվում են պրոֆեսիոնալներ։
Ճակատագրի քմահաճույքով «հրապարակել» բառի օգտագործումը նվազել է 1800-ական թվականներից մինչեւ 1950-ական թվականները այնպես, ինչպես պրոֆեսիոնալ եզրույթը սկսել է ժողովրդականություն վայելել 1900–2010 թվականներին[14][15]։ Հատկանշական է, որ ամերիկյան անգլերենում «պրոֆեսիոնալ» հասկացության գործածությունն սկսվել է 20-րդ դարի սկզբին[16], մինչդեռ բրիտանական անգլերենում սկսվել է 1930-ական թվականներին և հաճախակիացել 1960-ական և 70-ական թվականներին[17]։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Postema, Gerald J. (1980). "Moral responsibility in professional ethics" (PDF). NYUL Rev. 55. Retrieved March 26, 2016
- ↑ "IEEE.org Index Page". IEEE.ORG. IEEE.ORG. Archived from the original on 2015-05-15. Retrieved March 26, 2016.
- ↑ Harvey, L.; Mason, S.; Ward, R. (1995). Role of Professional Bodies in Higher Education Quality Monitoring. Birmingham: Quality in Higher Education Project. ISBN 1-85920-108-3.
- ↑ Sullivan, William M. (2nd ed. 2005). Work and Integrity: The Crisis and Promise of Professionalism in America. Jossey Bass.
- ↑ Gardner, Howard and Shulman, Lee S., The Professions in America Today: Crucial but Fragile. Daedalus, Summer 2005. (pgs. 13–14)
- ↑ Gilbert, D. (1998). The American class structure: In an age of growing inequality. Belmont, CA: Wadsworth Press.
- ↑ Beeghley, L. (2004). The structure of social stratification in the United States. Boston: Allyn & Bacon.
- ↑ Eichar, D. (1989). Occupation and Class Consciousness in America. Westport, CT: Greenwood Press. ISBN 978-0-313-26111-4
- ↑ Ehrenreich, B. (1989). Fear of falling: The inner life of the middle class. New York: Harper Perennial.
- ↑ Merriam-Webster www.merriam-webster.com/dictionary/professional
- ↑ Schmidt, J. (2000). Disciplined Minds – A Critical Look at Salaried Professionals and the Soul-Battering System that Shapes their Lives. Rowman & Littlefield, pp.293.
- ↑ Barker, R. (2010), The big idea: No, management is not a profession. Harvard Business Review: https://hbr.org/2010/07/the-big-idea-no-management-is-not-a-profession.
- ↑ Romme, G. (2016). The Quest for Professionalism: The Case of Management and Entrepreneurship. Oxford: Oxford University Press. https://global.oup.com/academic/product/the-quest-for-professionalism-97n80198737735[permanent(չաշխատող հղում) dead link]
- ↑ "Simple Definition of profess". merriam-webster.com. Merriam Webster. 2015. Retrieved 26 March 2016.
- ↑ "Google Books NGram Viewer". books.google.am/ngrams. Google. 2018. Retrieved 14 November 2018.
- ↑ "Google Books NGram Viewer (American English)". books.google.am/ngrams. Google. 2018. Retrieved 14 November 2018.
- ↑ "Google Books NGram Viewer (British English)". books.google.am/ngrams. Google. 2018. Retrieved 14 November 2018.