Տիրանիտար
Տիրանիտար | |
Tyranitar* | |
---|---|
Պոկեմոնների ազգային ցանկում | |
Տիրանիտարի արտաքին տեսքը | |
Կերպարապես | դինոզավր |
Կարգաթիվ | #248 |
Պոկեդեքսում | Պոկեմոնների ազգային ցանկում |
Կենդանու տեսակ | գիգանոտոզավր (Bufo bufo) |
Տեսակ | |
Զանգված | 202 կգ |
Հասակ | 2 մ |
Արտաքին բնութագրիչ | հսկայական մարմին |
Գլխավոր առանձնահատկություն | ծանրաքարշ պոչ |
Հիմնական բնակավայր | լեռնային գոտիներ |
Նախասիրություն | լեռներ տապալել |
Տեխնիկա | |
Զարգացման մակարդակ | բարձրագույն մակարդակ |
Սկզբնական մակարդակ | Լարվիտար |
Զարգացած մակարդակ | Պուպիտար |
Գերզարգացած մակարդակ | Տիրանիտար Մեգա Տիրանիտար |
Զարգացման ձև | մեգա քար |
Հատկությունների փոփոխություն | Պուպիտարի քար պոկեմոնի հատկանիշները փոխարկվում են մութի |
Տեխնիկական հնարքներ | Ավազի հոսք (Sand Stream) |
Գլխավոր տեխնիկա | գրոհ (134 %) |
Թուլություն | |
Պոկեմարզիչ | Ալվա |
* Անվանումը պոկեմոնների պաշտոնական ցանկում ** Պոկեմոններն ըստ դասակարգման կարգաթվերի | |
Պոկեմոններ տեղեկաքարտ |
Տիրանիտար (ճապ.՝ バンギラス, անգլ.՝ Tyranitar), քար և մութ տեսակի պոկեմոն։ Պոկեմոն ապրանքանիշի՝ մանգայի և անիմե սերիաների կերպար։ Գերհզոր պոկեմոններ Չարիզարդի և Ալակազամի հետ միասին (երեքն էլ պոկեմոնի զարգացման բարձրագույն մակարդակի են) ձևավորում է թիմ «A.C.T.»-ն[1]։
Տիրանիտարի կարգաթիվը պոկեմոնների ցանկում՝ #248[2]: Համարվում է Լարվիտարի զարգացման ամենավերջին մակարդակը։ Հասակը կազմում է 200 սմ, իսկ քաշը՝ 202 կգ[2]։
Լարվիտարը զարգանալով դառնում է Պուպիտար, իսկ Պուպիտարը՝ Տիրանիտար։ Մեգա քարի առյակության դեպքում Տիրանիտարը կարող է վերածվել Մեգա Տիրանիտարի[3][4]։
Նկարագրություն և հատկություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Տիրանիտարը քար և մութ տեսակի պոկեմոն է[2]։ Լարվիտար պոկեմոնի զարգացման երկրորդ՝ ամենավերջին ձևն է։ Տիրանիտարի և Լարվիտարի միջանկյալ ձևը Պուպիտարն է։ Լարվիտարից Պուպիտար հատկությունները գրեթե չեն փոխվում, սակայն ամրապնդվում են քար և հող պոկեմոնին բնորոշ հատկանիշները։ Պուպիտարից Տիրանիտար հատկությունները կտրուկ փոխվում են։ Տիրանիտարի մոտ հող հատկությունները վերանում են և ի հայտ են գալիս մութ պոկեմոնին բնորոշ ձևակերպումներ։
Տիրանիտարը գիգանոտոզավր է։ Պոկեմոնների պաշտոնական ցանկում նախորդում է Լուգիային և հաջորդում Պուպիտարին։ Ըստ պոկեդեքսի՝ Տիրանիտարը այնքան հզոր է, որ բույն կառուցելու համար կարող է նույնիսկ լեռներ տապալել։ Այս պոկեմոնը բնակվում է լեռներում և ժամանակ առ ժամանակ լեռներում շրջելիս փնտրում է նոր հակառակորդներ[2]։
Ունի գորշ կանաչ, իսկ հաճախ նաև կանաչ գունավորում, մարմինը զրահապատ է։ Երկուստեք իր կրծքավանդակի կենտրոնում, մեջքի վրա և ծնկներին ունի երկու եռանկյունաձև անցքեր։ Պատրաստ է դիմակայել ցանկացած տեսակի փորձության։ Զայրացած ժամանակ նա երկրի վրա կարող է ահռեի երկրաշարժ սահմանել և նույնիսկ փոխել լանդշաֆտը։ Փորի հատվածում նկատվում է կապույտ զրահանման մարմին։
Հանդիպում է երկու տարբեր սեռերով (արական, իգական)[4]։ Հիմնական կարողությունները երկուսն են՝ ավազարձակումը և փակումը։ Երկրորդ կարողության էությունն այն է, որ մրցակցության ժամանակ նա ավազահողմ կարող է բարձրացնել, որի միջոցով էլ կարողանում է հետ մղել դիմացինի հարվածը[2]։
Արագությունը վիճակագրության մեջ գտանահատվում է լավ։
Պոկեմոնի վրա առավել հզոր ազդեցություն ունեն մարտական, միջատ, խոտ, հող, երկաթ, ջուր և փերի տեսակի պոկեմոնները[2][4]։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Team A.C.T. - Bulbapedia, the community-driven Pokémon encyclopedia». bulbapedia.bulbagarden.net (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 14-ին.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 Տիրանիտար պոկեմոնի մասին պոկեդեքսում, պոկեմոնի ընդհանուր նկարագիր, զարգացումներ
- ↑ Տիրանիտար պոկեմոնի մասին բուլբապեդիայում, պոկեմոնի ընդհանուր հատկություններ և նկարագիր, զարգացումներ
- ↑ 4,0 4,1 4,2 #0248 Տիրանիտար, պոկեմոնների ընդհանուր վիճակագրություն, ազդեցություններ և հատկություններ
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Պոկեմոններ, Պոկեմոն պլատինիում. պոկեմոնների պաշտոնական խաղ-ուղեցույց, պրիմա խաղեր, 2009, էջ 399, ISBN 978-0-7615-6208-5.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Տեսաֆիլմ. Չարիզարդը ընդդեմ Տիրանիտարի
- Լիամետրաժ մենամարտ. Պիկաչուն ընդդեմ գերհզոր պոկեմոն Տիրանիտարի
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Տիրանիտար» հոդվածին։ |
|