Jump to content

Ալբերտ Ստեփանյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Ստեփանյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Ալբերտ Ստեփանյան
Դիմանկար
Ծնվել էմարտի 14, 1948 (76 տարեկան)
ԾննդավայրԵրևան
ԿրթությունՍանկտ Պետերբուրգի համալսարան
Գիտական աստիճանպատմական գիտությունների դոկտոր
Մասնագիտությունպատմաբան և թարգմանիչ

Ալբերտ Անդրանիկի Ստեփանյան (մարտի 14, 1948(1948-03-14), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), արդի հայ պատմագետ, թարգմանիչ, մշակութաբան։ Պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ալբերտ Ստեփանյանը ծնվել է 1948 թվականին Երևանում։ 1970 թվականին ավարտել է Խաչատուր Աբովյանի անվան հայկական մանկավարժական ինստիտուտի պատմության ֆակուլտետը։ Ընդունվել է ասպիրանտուրա և գործուղվել Լենինգրադի համալսարան, որտեղ մասնագիտացել է անտիկ պատմության, բանասիրության և իմաստասիրության մեջ։ Ուսումնասիրել է հին լեզուներ՝ լատիներեն, հին հունարեն, աքքադերեն։ 1975 թվականին պաշտպանել է թեկնածուական, 1991 թվականին՝ դոկտորական գիտաթեզեր։

Գիտամանկավարժական գործունեությունն սկսել է 1974 թվականի Խ. Աբովյանի անվան հայկական մանկավարժական ինստիտուտում իբրև Ընդհանուր պատմության ամբիոնի դասախոս, ապա դոցենտ։ Համատեղության կարգով տարբեր տարիներին աշխատել է ՀԽՍՀ ԳԱ Արևելագիտության ինստիտուտում, իբրև ավագ գիտաշխատող, Հումանիտար հետազոտությունների հայկական կենտրոնում՝ իբրև Մշակութաբանական հետազոտությունների բաժնի վարիչ։ 1992 թվականից աշխատում է ԵՊՀ Համաշխարհային պատմության ամբիոնում նախ իբրև դոցենտ, ապա պրոֆեսոր, 1998 թվականից՝ նույն ամբիոնի վարիչ։

Պատմության և այլ ֆակուլտետներում (բակալավրիատ, մագիստրատուրա) վարում է ինչպես ընդհանուր, այնպես էլ մասնագիտական դասընթացներ՝ «Անտիկ պատմություն», «Անտիկ պոլիսի (քաղաքացիական հասարակության) հիմնախնդիրները», «Պատմության տեսություն», «Քաղաքակրթությունների տեսություն և պատմություն»։

Հրատարակումները

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հեղինակ է երկու մենագրության և յոթանասունհինգ գիտական հրապարակումների՝ հոդվածներ, հաղորդումներ, զեկույցներ, թեզիսներ։ Դրանք հրատարակվել են ինչպես Հայաստանում, այնպես էլ արտերկրում՝ հայերեն, ռուսերեն, անգլերեն, ֆրանսերեն, իտալերեն։ Նվիրված են անտիկ քաղաքակրթության, հասարակական մտքի և իմաստասիրության հիմնախնդիրներին։ Ստեփանյանի հետազոտական սևեռումի խնդիրն է նաև հայոց պատմության հելլենիստական դարաշրջանը՝ հասարակական կառույց, մշակույթ, միջազգային հարաբերություններ, պատմագիտական միտք։ Այս երկու ուղղություներն իրենց ցայտուն դրսևորումն են ստացել նրա «Պատմական մտքի զարգացումը հին Հայաստանում. առասպել, ռացիոնալիզմ, պատմագրություն» (ռուսերեն, Երևան, 1991), «Պլոտինոս, Էննեադներ, գիրք V (հաղագս Բանականի) թարգմանություն հին հունարենից, ուսումնասիրություն, մեկնաբանություններ» (Երևան, 1999) հետազոտություններում։ Նշված գիտախնդիրներն իրենց զարգացումն են ստացել պրոֆեսոր Ստեփանյանի կողմից համաբերված և խմբագրված «Ինքնության հարցեր» (Երևան, 2002) և «Պատմության հարցեր I» (Երևան, 2009) հոդվածների ժողովածուների մեջ։ Դրանց մասնակցել են ինչպես Հայաստանի, այնպես էլ արտերկրի ճանաչված հետազոտողներ։ Նույն նպատակին են միտված նրա խմբագրված «Պատմություն և կրթություն» հանդեսի չորս հատորները (2004-2006)։ Ստեփանյանի գիտամանկավարժական գործունեության առանձնահատուկ բնագավառ է մասնակցությունը պատմության դասագրքերի ստեղծման գործին։ Նա խմբագիրն ու հիմնական ղեկավարն է հանրակրթական դպրոցի համաշխարհային պատմության երեք դասագրքի՝ «Հին աշխարհի պատմություն», «Նոր դարերի պատմություն», «Նորագույն պատմություն»՝ հրատարակված 2007, 2009 թվականներին։

  • Ստեփանյան Ա. Ա., Ավետիսյան Հ. Գ., Քոսյան Ա. Վ., «Համաշխարհային պատմություն (Հին աշխարհ)» դասագիրք հանրակրթական դպրոցի 6-րդ դասարանի համար, ”Տաթև», Երևան, 2007, էջ 192։
  • Ստեփանյան Ա. Ա., Ղլեչյան Վ., «Համաշխարհային պատմություն (Նոր դարեր)», դասագիրք հանրակրթական դպրոցի 8-րդ դասարանի համար, «Տաթև», Երևան, 2007, էջ 192։
  • Ստեփանյան Ա. Ա., Սա‎ֆրաստյան Ռ. Ա., Նազարյան Ա. Ս.«Համաշխարհային պատմություն (Նորագույն դարեր)», դասագիրք հանրակրթական դպրոցի 9-րդ դասարանի համար, Երևան, 2008, 192 էջ։

Գրքեր և մենագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Ալբերտ Ստեփանյան, մ.թ.ա. 8-6 դդ. Ատտիկան և Սոլոնի բարեփոխումները, Երևան, 1984, 32 էջ։
  • Степанян А. А., Развитие исторической мысли в древней Армении. Миф. Рационализм. Историописание., Е., Изд-во АН Армении, 1991, 251 с.
  • Ալբերտ Ստեփանյան, Պատմության կերպափոխությունները Մեծ Հայքում. Արտաշիսյան դարաշրջան, Գիրք Ա, Ե., Սարգիս Խաչենց & Փրինթինֆո, 2012, - 385 էջ։
  • Ալբերտ Ստեփանյան, Պատմության հետագիծը։ Գործք, գրույթ, իմաստ, Ե., Փրինթինֆո, 2014, - 496 էջ։
  • Albert Stepanyan, Westernization in Hellenistic and Early Medieval Armenia: History and Historical Texts, Երևան, Փրինթինֆո, 2018, 320 էջ։
  • Albert Stepanyan, Khorenica: Studies in Moses Khorenatsi, ԵՊՀ հրատ., 2021, 386 էջ։
  • Ստեփանյան Ա. Ա., Ինքնության ազգային չափումը. Նախնական դատողություններ, Ինքնության հարցեր, Տարեգիրք /Խմբ.՝ Ա. Ա. Ստեփանյան, Երևան, «Զանգակ-97», 2002, էջ 11-31։
  • Ստեփանյան Ա. Ա., Արտաշեսյան դարաշրջանի Մեծ Հայքի ներքին և արտաքին քաղաքականության մի քանի հիմնախնդիրների մասին, Պատմություն և կրթություն, գիտատեսական և մեթոդական հանդես, թիվ 3-4, Երևան, 2006, էջ 5-16
  • Ստեփանյան Ա. Ա., Հին Սպարտա (Պոլիսային համակեցության մի հարացույցի մասին), Պատմություն և կրթություն, գիտատեսական և մեթոդական հանդես, թիվ 3-4, Երևան, 2006, էջ 107-122
  • Ստեփանյան Ա. Ա., Պատմությունն իբրև տեքստ /մեկնության և գրության հնարավորություն/, Պատմություն և կրթություն գիտատեսական և մեթոդական հանդես, թիվ 1-2, Երևան, 2005, էջ 9-22
  • Ստեփանյան Ա. Ա., Մարգարյան Ե. Հ., Ժամանակի կառույցը Ֆ.Բրոդելի պատմահայեցողության ծիրում, Պատմություն և կրթություն գիտատեսական և մեթոդական հանդես, թիվ 1-2, Երևան, 2005, էջ 33-42
  • Ստեփանյան Ա .Ա., Ազգային ինքնության ինքնագրությունը /մաշտոցյան դարաշրջանի մշակութային մի հարացույցի մասին/, Հայ գրերի գյուտին նվիրված միջազգային գիտաժողովի զեկուցումների դրույթներ, Երևան, 2005, էջ 51-55
  • Ստեփանյան Ա. Ա., Հելլենիստական Հայաստանի ընկերային-քաղաքական կյանքի մի հարացույցի մասին, Տիգրան Մեծի գահակալության 2100-ամյակին նվիրված գիտաժողովի դրույթներ, Երևան, 2005, էջ 20-24
  • Ստեփանյան Ա. Ա., Արխաիկ դարաշրջանի Հունաստանը (Կենսատարածքի տեխնոլոգիական կերպափոխումը), Պատմության հարցեր 1, Խմբ. Ա. Ստեփանյան, «Զանգակ-97» հրատ., Երևան, 2009, էջ 147-190։
  • Ստեփանյան Ա. Ա., Աբգար Հովհաննիսյան (1908-1991), Պատմության հարցեր 1, Խմբ. Ա. Ստեփանյան, «Զանգակ-97» հրատ., Երևան, 2009, էջ 199-201։
  • Ստեփանյան Ա. Ա., Հովսեփ Էմին, Պատմության հարցեր 1, Խմբ. Ա. Ստեփանյան, Երևան, «Զանգակ-97» հրատ., Երևան, 2009, էջ 201-205։
  • Ստեփանյան Ա. Ա., Մեծ Հայքը անտիկ համաշխարհայնացման գործընթացների ծիրում (Քաղաքակրթական հետհայաց), Պատմության հարցեր 1, Խմբ. Ա. Ստեփանյան, Երևան, «Զանգակ-97» հրատարակչություն, 2009, էջ10-43։
  • Ստեփանյան Ա. Ա., Քաղաքակրթական հոմեոստասիսը Մեծ Հայքում, մ.I (Արտաշիսյան դարաշրջան), Վէմ, 28 (2009), էջ23-46։
  • Ստեփանյան Ա. Ա., Քաղաքակրթական հավասարակշռության հիմնախնդիրը Մեծ Հայքում, մ.II (Արտահանրութային հոմեոստասիսը. Տիգրան II ), Վէմ, 29 (2010), էջ 29-66։
  • Ստեփանյան Ա. Ա., Քաղաքակրթական հավասարակշռություն հիմնախնդիրը Մեծ Հայքում (3-րդ մաս. Համասեռ հավասարակշռության պահպանման ճիգը Արտավազդ 2-ի դարաշրջանում), ՎԷՄ, թիվ 3 (31), 2010, էջ 39-80։
  • Stepanyan A. A., Le traité de Randée et le couronnement de Tiridate l'Arsacide à Rome, ReArm, 9 (1976), pp. 205–218.
  • Stepanyan A. A., Trogue Pompée, Justin et quelques problémes de l'histoire de la Parthiene et de l'Arménie, ReArm, 14 (1980), pp. 113–124.
  • Stepanyan A. A., On the Basic Idea of the History of the Armenians by Moses Khorenatsi, in - L’œuvre de David l’Invincible (ed. by V. Calzolari and J.Barnes), v.1, Leiden/Boston, 2009, pp. 181–196.
  • Stepanyan A. A., Democratic Developments in Contemporary Armenia (In the perspective of world history), in – Kaukaz w stosunkach miedzynarodowych, Piotrkow Trybulski, 2009, pp. 331–341.
  • Stepanyan A, Minasyan L., US Declaration of Independence:"The Persuit of Happiness" in- Problems of History-4, Yerevan 2017

Թարգմանություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Պլոտինոս, Էննեադներ, Գիրք V (Հաղագս Բանականի) / հին հուն. թրգմ., ուսումնասիրություն և մեկնություններ՝ Ա. Ստեփանյան, Երևան, Սարգիս Խաչենց, 1999, XLVI+194 էջ։
  • Սափարմուրատ Թուրքմենբաշի, Ռուհնամա, /թրգմ., ուսումնասիրություն և մեկնություններ՝ Ա. Ստեփանյան, Ե., Ամրոց գրուպ, 2005 - 236 էջ։

Զեկուցումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Ստեփանյան Ա. Ա., Խորենացու «Ողբի» մի հատվածի մեկնաբանության շուրջ, զեկուցումների ժողովածու, միջազգային գիտաժողով՝ նվիրված հայոց գրերի գյուտի 1600-ամյակին, Երևան, ՀՀ ԳԱԱ «Գիտություն» հրատ., 2006 թ., էջ 248-254։
  • Կենսագրական հանրագիտարան, Երևան, ԵՊՀ հրատարակչություն, 2009, 544 էջ։
  • Երևանի պետական համալսարանի պատմության 90-ամյա ֆակուլտետը, Երևան, Բավիղ, 2009, 496 էջ /167-րդ էջում/։

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]