Ալեքսանդր Ուլյանով
Ակեքսանդր Ուլյանով Александр Ильич Ульянов | |
---|---|
Ծնվել է | ապրիլի 12, 1866 (մարտի 31) |
Ծննդավայր | Նիժնի Նովգորոդ |
Մահացել է | մայիսի 20, 1887 (8) |
Մահվան վայր | Սանկտ Պետերբուրգ |
Քաղաքացիություն | Ռուսաստանի Դաշնություն |
Մայրենի լեզու | ռուսերեն |
Կրթություն | Սիմբիրսկի դասական գիմնազիա և Սանկտ Պետերբուրգի համալսարան |
Մասնագիտություն | հեղափոխական, ուսանող և ուսանող |
Ծնողներ | Իլյա Նիկալաևիչ Ուլյանով Մարիա Ալեքսանդրովնա Ուլյանովա |
Կուսակցություն | Նարոդնայա վոլյա և Q4456237? |
Aleksandr Ulyanov Վիքիպահեստում |
Ալեքսանդր Իլյիչ Ուլյանով (ռուս.՝ Ульянов, Александр Ильич, մարտի 31 (ապրիլի 12), 1866, Նիժնի Նովգորոդ, Ռուսական կայսրություն[1] - մայիսի 8 (20), 1887, Shlisselburg, Ռուսական կայսրություն[1]), 1866, Նիժնի Նովգորոդ - մայիսի 20, 1887, Շլիսելբուրգ (այժմ՝ Պետրոկրեպոստ), Ռուսաստան), հեղափոխական գործիչ։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1883 թվականին ավարտել է Սիմբիրսկի գիմնազիան և ընդունվել Պետերբուրգի համալսարանի բնական գիտությունների ֆակուլտետը։ Մասնակցել է ուսանողական գաղտնի ժողովներին, ագիտացիոն աշխատանք է կատարել բանվորական խմբակում։
1886 թվականին դարձել է «Նարոդնայավոլյա» կուսակցության «տեռորիստական ֆրակցիայի» անդամ։ Եղել է նրա ծրագրի հեղինակներից։ Բանվոր դասակարգին դիտելով որպես «սոցիալիստական կուսակցության ղեկավար կորիզ»՝ Ուլյանովը միաժամանակ ծրագրում նշել է, որ ինքնակալության դեմ պայքարի նախաձեռնությունը իր վրա պետք է վերցնի հեղափոխական մտավորականությունը։ Որպես պայքարի մեթոդ ընդունել է տեռորը։
Ուլյանովը ընկերների հետ մահափորձ է նախապատրաստել Ալեքսանդր 3-րդի դեմ, սակայն 1887 թվականի մարտի 1-ին ձերբակալվել է։ Դատավարության ժամանակ հանդես է եկել քաղաղաքական ճառով։ Ուլյանովը և նրա ընկերները դատապարտվել են մահվան և կախաղան հանվել։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 Ульянов Александр Ильич // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохорова — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ульянова-Елизарова А. И. О В. И. Ленинеи семье Ульяновых: Воспоминания, очерки, письма, ст. — М.: Политиздат, 1988. — 415 с. — ISBN 5-250-00169-6
- Ульянов Д. И. Очерки разных лет: Воспоминания, переписка, ст. — 2-е изд., доп. — М.: Политиздат, 1984. — 335 с.
- Ульянова М. И. О Владимире Ильиче Ленине и семье Ульяновых: Воспоминания. Очерки. Письма. — 2-е изд., доп. — М.: Политиздат, 1989. — 384 с. — ISBN 5-250-00661-2
- Осипов В. Д. Река рождается ручьями: Повесть об Александре Ульянове.: Политиздат. Пламенные революционеры, 1971 (2-е изд. — 1978).
- Вл. Канивец. Александр Ульянов. Жизнь замечательных людей. — Молодая гвардия, 1961.
- В. Сутырин Александр Ульянов - Издательство политической литературы. - Москва, 1971.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ |