Jump to content

Ալեքս Բենդ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ալեքս Բենդ
Ալեքս Բենդը 2007 թվականին։
Հիմնական տվյալներ
Բնօրինակ անունAlex Band
Ի ծնե անունԱլեքսանդր Մաքս Բենդ
Ծնվել էհունիսի 8, 1981(1981-06-08) (43 տարեկան)
Լոս Անջելես ԱՄՆ
ԵրկիրԱմերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ
ԺանրերԱլտերնատիիվ Ռոք, Պոստ Գրանժ
ՄասնագիտությունԵրաժիշտ, Կոմպոզիտոր
Երգչաձայնբաս-բարիտոն
ԳործիքներՎոկալ, Կիթառ
ԼեյբլRCA Records, Geffen Records, EMI Records
ԱմուսինՋենիֆեր Սքայ
Կայքalexband.net

Ալեքս Բենդ (Իսկական անունը՝ Ալեքսանդր Մաքս Բենդ, հունիսի 8, 1981(1981-06-08)[1], Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ[1]), անգլիացի երգիչ, կոմպոզիտոր, The Calling խմբի անդամ, հայտնի է դարձել «Wherever you will go» երգով։ 2001 թվականին հայտարարվել է թոփ 40 երգերի ցանկը, որտեղ Ալեքսը իր երգով զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը[2]։

The Calling խմբում աշխատել է իր ընկերոջ՝ Ահարոն Կամինի հետ։ Նրանք կատարել են շատ դուետներ։ Ընկերների համագործակցությունը եղել հաջող։ Խումբը թողարկել է 2 ալբոմ՝ Camino Palmero (2001 թվական) և Two (2004 թվական)։ Նրանց «Adrienne», «Our Lives» և «Things Will Go My Way» երգերը ընդգրկվել են թոփ 40 լավագույն երգերի ցանկի մեջ։ Ալեքս Բենդը որպես մենակատար հայտնի է դարձել «Why Don’t You & I» երգով, որը 2004 թվականին ձայնագրվել է Կառլոս Սանտանայի հետ։ 2008 թվականին նա ստեղծեց իր ձայնագրման ստուդիան (AMB Records) և թողարկեց EP ալբոմը (որը բաղկացած է 5 երգերից)։ 2010 թվականին Ալեքս Բենդը թողարկեց իր դեբյուտային սոլո ալբոմը՝ We’ve All Been There: Հիմա Ալեքսը ապրում է Լոս Անջելեսում[3]։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ալեքս Բենդը ծնվել է մի ընտանիքում, որտեղ յուրաքանչյուրն էլ այս կամ այն կերպ կապված էր շոուբիզնեսի հետ։ Նրա մայրը՝ Մեդա Բենդնն է, հայրը՝ Չարլզ Բենդը (սարսափ ֆիլմերի ռեժիսոր)։ Ունի մեկ եղբայր՝ Չարլզը Ռիչարդը անունով,ով նույնպես զբաղվում է կինոարտադրությամբ։ Պապը՝ Ալբերտ Բենդը, եղել է հայտնի ռեժիսիոր։ Երկու ծնողներն էլ մեծացել են Իտալիայում։ Բենդերի ընտանիքը Ջենովայում կառուցել է սեփական դղյակը[4]։ Բենդը իր մի քանի երգերում հիշատակել է հոգևոր թեմաները, կրոնը, թեպետ ասում է, որ չի հարում որևէ կոնկրետ հավատքի։ Իր երգերից մեկում՝ «Please»-ում, նա ասել է՝ «Ես մեծացել եմ մի ընտանիքում, որտեղ հրեա հայրը կառչած չէր որևէ սովորույթից, իսկ քրիստոնյա մայրը հավատում էր միայն Հիսուսին և տոնում էր միայն Սուրբ Ծնունդը։ Ավելորդ է ասել, որ ինձ պետք է իմ սեփական կրոնը։ Այս երգի մեջ ես հարցնում եմ Աստծուն` ինչին հավատալ. բոլոր հնարավոր կրոններով լի աշխարհում, որտեղ մարդիկ պայքարում են նրա համար, թե ում կրոնն է ճշմարիտ, ամեն ինչ հիասթափեցնում է ինձ և ես սկսում եմ մտածել, որ բոլորն էլ հափշտակված են միևնույնով»[5]։

Երբ Բենդը փոքր էր նրա ծնողները ամուսնալուծվեցին, բայց հայրը կրկին ամուսնացավ։ Նա մեծացացել է երկու խորթ եղբայրների` Հարլանի և Զալմանի, և քրոջ՝ Թայրինի հետ։ Ամուսնալուծությունից հետո մայրը տեղափոխվել է Գերմանիա, որտեղ նա ամուսնացել և ապրում առ այսօր։ Այդ ժամանակ Բենդը մոտ 8 տարեկան էր։ Մայրը իր երկրորդ ամուսնությունից ունեցել է 3 որդի։ Երբ Ալեքսը մեկնում է Գերմանիա նրանք կարողանում են հանդիպել, զրուցել և լավ ժամանակ անցկացնել։ Իր՝ «Could It Be Any Harder» երգում ակնարկվում է այն զգացումների մասին, որոնք նա ունեցել է կապված մոր Գերմանիա տեղափոխվելու հետ։

Ալեքսը դեռևս պատանի տաիրքից փոքրիկ դերերով հանդես էր գալիս տարբեր ֆիլմերում։ Նա մեծացավ ԱՄՆ-ի Camino Palmero փողոցում։ Բենդի դեբյուտային ալբոմի անունը իր հարազատ փողոցի անունով էր։ 8 տերկանից սկսել է երգել և կիթառ նվագել[6]։

Նրա սիրելի խմբերն ու կատարողները եղել և մնում են Pearl Jam-ը, Bon Jovi-նը, Live-ը, Train-ը և U2-ը։

Շուտով իր ընկերոջ՝ կինեմատոգրաֆիստ Ջետրո Ռոտրե Կուշելի հետ նա ստեղծեց իր առաջին խումբը, որը անվանվեց «Maybe Solitude»: Ռոտրե-Կուշելը եղել է նաև Ալեքսի «Dormant Prayer» երգի տեսահոլովակի ռեժիսիորը։ Խումբը էպիզոդիկ դեր է ունեցել «Տգեղ դաշտագայլը» ֆիլմում[6]։

The Calling Խմբում

[խմբագրել | խմբագրել կոդը]

15 տարեկանում Ալեքս Բենդը և The Calling խումբը (Ստեղծված Կամինի հետ) ռեկորդային պայմանագիր են կնքել RCA Records ընկերության հետ։ Այդ ժամանակ Ալեքս Բենդին դուրս հանեցին դպրոցից, բայց հետագայում նա տնային ուսուցմամբ կարողացավ ձեռք բերել միջնակարգ դպրոցի դիպլոմ։

The Calling խումբը մեծ հաջողությամբ թողարկեց իր առաջին երգը՝ «Wherever You Will Go»: Շատ շուտ երգը հասավ Billboard Hot AC-ի № 1 վարկանշի և մնաց այնտեղ 27 շաբաթ։ Հետագայում արդեն թոփ 100 երգերի մեջ երգը կարողացավ զբաղեցնել 3-րդ հորիզոնականը։ Խմբի առաջին ալբոմը՝ Camino Palmero-ն, Billboard Sales-ի վարկանշային աղյուսակում կարողացել է զբաղեցնել 36-րդ տեղը[7]։

Խմբի նոր երգերը՝ «Adrienne» և «Could It Be Any Harder», AC-ի թոփ 40 երգերի մեջ զբաղեցրեցին իրենց արժանի հորիզոնականը։ Սակայն հաջորդ ալբոմը՝ «Two»-ն 2004 թվականին չարդարացրեց ակնկալիքները և Billboard-ի թոփ 200 երգերի մեջ զբաղեցրեց 54-րդ տեղը։ Ալբոմի առաջին երգը «Our Lives»ն է, այս երգը հնչել է 2004 թվականի Օլիմպիական խաղերում և Billboard-ի թոփ 40 երգերի մեջ զբաղեցրել է 34-րդ տեղը[8]։ Վերջին երգը՝ «Anything»ն է, ավելի հայտնի է եղել և զբաղեցրել է 23-րդ տեղը Adult-ի թոփ 40 երգերի մեջ[8]։

Two ալբոմի ձախողումից հետո խումբը հրաժարական է տվել։ 2005 թվականի հունիսի 4-ին Կալիֆոռնիայում նրանք տվեցին իրենց վերջին համերգը։

The Calling խումբը վաճառեց ավելի քան 6 միլիոն ձայնագրություն։

Նրանց «Wherever You Will Go» երգը Billboard-ի վարկանշային աղյուսակում թոփ 10 լավագույն երգերից ճանաչվել է № 1-ը։

Գրված երգերը

[խմբագրել | խմբագրել կոդը]

The Calling խմբի մասնակցության ժամանակ և հետո, Բենդը և Կամինը միասին գրել են խմբի բոլոր երգերը։ Նրանք նաև գրել են երգ ոչ միայն դերասանների համար, այլ նաև ֆիլմերի համար, որոնցից շատերը Ալեքս Բենդը ավելի ուշ երգել է։ Այդ երգերից է «For You»-ն, որը Ալեքս Բենդը կատարել է Սարվիգոլովա ֆիլմի ժամանակ։ Երգը զբաղեցրել է 9-րդ տեղը Billboard-ի թոփ 200 երգերի մեջ[9]։

«Keep Your Hands to Yourself» երգը Ալեքս Բենդը երգել է «Sweet Home Alabama» ֆիլմի ժամանակ։ Ալեքս Բենդի երգացանկից է նաև «Take Hold of Me» երգը, իր նախկին կնոջ «Fish Without a Bicycle» ֆիլմի համար, որտեղ Ալեքս Բենդը ունեցել է փոքրիկ դեր[10]։ Նաև նրա երգերից մեկը եղել է «Bratz» ֆիլմի սաունդթրեկը։

Սոլո կարիերա

[խմբագրել | խմբագրել կոդը]

Մենակատարի կարիերան Բենդը սկսել է շատ ավելի վաղ, քան կփլուզվեր The Calling խումբը։ Չեդ Կրյուգերը նրան ընտրեց Կառլոս Սանտանայի հետ «Why Don’t You & I» երգը կատարելու համար։ Ի սկզբանե Կրյուգերը այդ երգը գրել և կատարել է Կառլոսի Շամանի հետ ալբոմի համար։ Համենայդեպս, երբ Arista Records ընկերությունը որոշեց այս երգը թողարկել, Կյուրգերի ձայնագրման ստուդիան մերժեց նրանց՝ հիմնավորելով, որ ալբոմը և բավականին նշանակալի երգը թողարկելուց հետո դա կարող է հանգեցնել որոշ խնդիրների[11][12][13]։

Բենդի ստեղծած խմբի կազմը աներևակայելի հաջողակ դուրս եկավ՝ Billboard թոփ 40-ում և Billboard թոփ 100-ում զբաղեցնելով 3-րդ հորիզոնականը։ Բացի այդ, երգը գրավեց 5-րդ տեղը Billboard-ի Adult Pop charts-ում։ Երգը առաջին տեղ գրավեց AC charts-ում և շարունակ, ամբողջ օրվա ընթացքում հնչում էր ռադիոկայաններով։ Երգը հայտնվում է նաև Սանտանայի կողմից հատուկ թողարկված Ceremony ալբոմում, remixes& rarities և Ultimate Santana:

Ալեքս Բենդը ձայնագրել է նաև «The Truth» երգը «Doll Graveyard» ֆիլմի համար։ Ֆիլմի ռեժիսիորը Ալեքսի հայրն էր։

2005 թվականի նոյեմբերին հայտարարվեց, որ Բենդը մենակատար Ռոն Ֆեյրի հետ Geffen Records ձայնագրման ստուդիայում պայմանագիր է կնքել։ Ալբոմը ձայնագրվեց, և, ենթադրվում էր, որ այն կթողարկվի 2007 թվականի վերջին, բայց այն հետաձգվեց մի քանի անգամ։ Ալեքսը Geffen ստուդիայից հեռացավ 2008 թվականին[7]։

Այս ընթացքում մի քանի թողարկումներ եղան։ Դրանցից մեկը՝ «It Doesn’t Get Better Than This» երգը, Բրատցի ֆիլմի համար էր։ Բենդը կատարեց և ձայնագրեց «It Doesn’t Get Better Than This» երգը, որը օգտագործվեց «Վերջին սեզոն» ֆիլմի մեջ՝ 2007 թվականին։

2007 թվականի հոկտեմբերին, Ալեքս Բենդը տվեց իրա առաջին բարեգործական համերգը «Donate Life America» կազմակերպության համար, Լոս Անջելեսում, Կալիֆորնիա։ Համերգը ձայնագրվել և ցուցադրվել է DISH Network-ի կողմից։ Բենդի 2-րդ համերգը «The Real World» կազմակերպության համար էր, Հոլիվուդում, նույնպես ձայնագրվել է։ Եվս մեկ համերգ «Donate Life» կազմակերպության համար, որը անցկացվել է Ռիչմոնդեում, 2008 թվականի օգոստոսի 21-ին։

Երգի առաջին տեսահոլովակը, իր սոլո կարիերայից, նորից ռեժիսորն էր իր ընկերը՝ Ջետրո Ռոտրե Կուշելը, երգի անունը «Only One» է[14]։

Իր նոր դեբյուտային ալբոմից Ալեքսը կատարել է երգեր «Мелроуз Плейс» և «Дневниках Вампира» ֆիլմերի համար։

Ալեքսը սկսեց իր Ռադիո Պրոմո շրջագայությանը Ֆլորիդայում և շարունակեց մինչև հունիս։ Նա մասնակցեց Sister Hazel-ի, Carbon Leaf-ի և Jonny Lang-ի համերգներին։

Ալեքսի դեբյուտային ալբոմը ԱՄՆ-ում թողարկվել է 2010 թվականի հունիսի 29 ին, Գերմանիայում՝ 2010 թվականի սեպտեմբերի 29-ին, շատ երկրներում ներառյալ Կանադան, CD թողարկվել է 2010 թվականի օգոստոսի 24 ին։

Ալեքս Բենդը դժգոհություն է արտահայտել իր դեբյուտային ալբոմի թողարկման շարունակական ձգձգումների կապակցությամբ[15]։ 2008 թվականի ապրիլի 16-ին պաշտոնական ֆան-կայքում Բենդը հայտարարեց, որ լքում է Geffen ստուդիան և հիմնեց իր սեփական ձայնագրման ընկերությունը՝ AMB Records անվամբ, որի աջակցությամբ ալբոմը կթողարկվեր ԱՄՆ-ում։ Միջազգային թողարկման համար նա պետք է աշխատեր EMI Records-ի հետ[16]։ «Ես աշխատում էի այն ուղղությամբ, որպեսզի կարճ ժամանակով թողնեի իմ լեյբլը և տեղափոխվեի ինչ-որ տեղ, ձայնագրեի երգը և ըստ արժանվույն խթանեի նրա տարածումը… և ահա, այժմ ես երջանիկ եմ հայտարարել, որ ինքս, ինքնուրույն պետք է թողարկեմ իմ ալբոմը։ Իմ լավ գործընկերների և հրաշալի թիմի օգնությամբ ես հիմնադրում եմ իմ սեփական ձայնագրման ընկերությունը։ Այն ինձ ազատություն կտա ինքնուրույն որոշումներ կայացնելու, սեփական զարգացման համար գումարներ ներդնելու, անելու համար այն, ինչ ուզում եմ և երբ ուզում եմ։ Սա հնարավորություն է ժամանակն անցկացնելու երաժշտական բիզնեսին նվիրվելով, որի համար ես անչափ ուրախ եմ։ Որևէ տեղեկություն չկա այն մասին, թե երբ կթողարկվի ալբոմը, բայց ես անում եմ իմ ուժերին ներածին չափով ամեն ինչ, որ այդ գործընթացը այնքան արագ լինի, որքան հնարավոր է։ Իհարկե, ես ձեզ կտեղեկացնեմ ամեն ինչի մասին, երբ գիտենամ ավելին։»[16]:

2008 թվականի ապրիլի 25-ին Բենդը թողարկեց «Alex Band EP» անվամբ ալբոմը՝ բաղկացած 5 երգից։ Ալբոմը, ի լրումն «Coming Home» սինգլի, պարունակում էր 4 նոր երգեր։ Ալբոմը վաճառվում է պաշտոնական ֆան-կայքում։ Ալբոմի նոր տարբերակը ստեղծվեց բրազիլիական շրջագայության համար։ Մայիսի 13-ին հայտարավեց, որ «Only One» երգը լինելու է պաշտոնական սինգլ բացառապես Բրազիլիայի համար, և երգն ու տեսահոլովակը հասանելի են Ալեքսի պաշտոնական ֆան-կայքում[17]։

Բավականին ձգձգված ալբոմի թողարկման համար ամեն դեպքում, անհրաժեշտ էր հստակ ամսաթիվ, թեպետ մի քանի երգեր արդեն հայտնվել էին տարբեր պաշտոնական կայքերում։ 2 կարճ տեսահոլովակներ «Tonight»-ը և «Please»-ը հայտնվեցին Ալեքսի MySpace-ի էջում։ «Only One» երգը և այլ երգեր ևս նույնպես ավելացվել էին նրա պաշտոնական ֆան-կայքում։ Ամբողջական ալբոմի երգերը կարելի է լսել www.blackstarbracelet.com կայքում։

Ի լրումն ալբոմի թողարկման Բենդը մեկնեց շրջագայության։ Նա սկսեց համերգներ տալ 2008 թվականի ապրիլին և տարվա ընթացքում մի քանի անգամ հանդես եկավ ԱՄՆ-ում։ 2008 թ-ի հունիս-հուլիսին նա ավարտեց Բրազիլիա կատարած բավականին հաջող շրջագայությունը՝ կազմված 13 ելույթներից և բրազիլական ռադիոյին և հեռուստատեսությանը տված մի քանի հաղորդումներից։

Ալեքսը որոշեց մենահամերգ ունենալ և ստեղծեց իր ձայնագրման ստուդիան՝ AMB Records-ը։ Նա նկատեց, որ երաժշտական արտադրությունը սպառել է իրեն, և Ռոբին Սիդնեի հետ համատեղ ստեղծեց երաժշտության թողարկման նոր եղանակ՝ Black Star Bracelet-ի միջոցով։

2010 թվականի հունիսի 29-ին լույս տեսավ նրա դեբյուտային «We’ve All Been There» սոլո-ալբոմը։ Առաջին երգը՝ «Tonight»-ը, թողարկվեց 2010 թվականի փետրվարի 15-ին։

Դերասանի կարիերա

[խմբագրել | խմբագրել կոդը]

Բենդը հայտնվել է Бар «Гадкий койот» ֆիլմում։ Դերը՝ ակումբում երգիչ։

Նա նաև հայտնվել է C.S.I.: Место преступления Нью-Йорк սերիալում, «Օգնեցեք» դրվագում։ Սերիալը սկսել է 2009 թվականի հունվարի 14-ից։ Բենդը նաև խաղացել է թմրամոլ երաժիշտի դեր, որտեղ նա կասկածվել է սպանության մեջ։ Ալեքս Բենդը հայտարարել է, որ ապագայում ավելի շատ ֆիլմերում է նկարահանվելու[18]։

Անձնական կյանք

[խմբագրել | խմբագրել կոդը]

Բենդը ամուսնացել է ամերիկացի դերասանուհի Ջեննիֆեր Սկայի հետ, 2004 թվականի հունիսի 25-ին։ Ամուսնալուծվել են 2009 թվականին։ 2010 թվականի փետրվարին, Ալեքսը նշանվել է Քրիստին Բլենֆորդի հետ և 2011 թվականի մայիսի 1-ին նրանք ամուսնացել են։ Քրիստինը հայտնվել է իր 2 երգերի տեսահոլովակներում՝ «Tonight» և «Euphoria»: Ամուսնալուծվել են 2012 թվականին[19][20]։

Բարեգործությունները

[խմբագրել | խմբագրել կոդը]

Բենդը աշխատում է մի քանի բարեգործական հիմնադրամների հետ։ Նրա նախկին կնոջ հիվանդությունից հետո Ալեքսը սկսեց համագործակցել Donate Life America կազմակերպության հետ։ Ամեն տարի նա կազմակերպում է բարեգործական «Alex Band's Donate Life Rocks Concert» համերգը՝ գումար հավաքելու նպատակով։ Ամեն տարի Բենդի պաշտոնական ֆան-կայքի կազմակերպիչ Դեբբի Հեյգերմանը բարեգործական նախագիծ է իրականացնում Բենդի ծննդյան օրվա կապակցությամբ՝ երկրպագուներին առաջարկելով ինչ-որ բան, նվիրաբերել որպես բարեգործություն։ Բացի այդ, յուրաքանչյուր տարի հրապարակվում է օրացույց, ուր ներկայացվում են Ալեքսի նկարները տարբեր համերգների ժամանակ։ Այս բոլոր գումարները ուղղվում են Donate Life America-ում Ալեքսի բարեգործական ֆոնդին։ Նախագծի շնորհիվ ի պատիվ Ալեքսի հավաքվել է ավելի քան 30.000 դոլար[21]

Տարի Անվանում Դիագրամներ
US US Heat GER AUT SWI
2010 We've All Been There - 42 12 17 46

US Edition Date on May 2008
Brazil Edition Date on June 2008

Տարի Երգ Դիագրամներ Ալբոմներ
US US 40 Main US AC US Adult Pop GER AUT
2008 "Only One" - - - - - - Alex Band EP
2009 "Silent Night" (digital release) - - - - - - Silent Night - Single
2010 "Tonight"[22] - - - 31 27 37 We've All Been There
"Without You" - - - - - -
"Only One" (European release) - - - - 66 -
2011 "Euphoria" (German release) - - - - - -

Որպես երաժիշտ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Տարի Երգ Դիագրամներ Ալբոմ
US US 40 Main US AC
Ad.
Cont.

US Adult Pop GER NZ
2003 Why Don't You & I (Santana feat. Alex Band) 8 3 16 1 76 21 Shaman (album)
2009 "In Your Heart, I'm Home" (Yasmin Lucas feat. Alex Band) - - - - - - Bela, a Feia[23]

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 Deutsche Nationalbibliothek Record #135263646 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  2. allmusic ((( Camino Palmero > Charts & Awards > Billboard Singles )))
  3. The Calling - Urge Music Downloads Արխիվացված 2005-03-10 Wayback Machine - VH1.com
  4. HitLab: "Alex Band 20 THINGS INTERVIEW" Արխիվացված 2015-02-03 Wayback Machine June 29, 2010
  5. «Song Meanings». Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ հոկտեմբերի 27-ին. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 3-ին.
  6. 6,0 6,1 "Facts" Արխիվացված 2007-10-24 Wayback Machine - Alexmaxband.com
  7. 7,0 7,1 «Timeline». Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ հոկտեմբերի 27-ին. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 3-ին.
  8. 8,0 8,1 allmusic ((( The Calling > Charts & Awards > Billboard Singles )))
  9. allmusic ((( Daredevil > Charts & Awards > Billboard Albums )))
  10. Fish Without a Bicycle at IMDb
  11. "Nickelback's's Record Company Explains Chad Kroeger Ban on Santana Single Արխիվացված 2007-10-01 Wayback Machine" - Roadrunner Records - July 2, 2003
  12. "Nickelback's Kroeger Not Allowed on Santana Single" Արխիվացված 2010-08-26 Wayback Machine - Foundry Music
  13. "Carlos Santana Says Label Politics Forced Chad Kroeger/Alex Band Change On New Single" - Yahoo! Music
  14. «Music Video Download Site». Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ օգոստոսի 4-ին. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 3-ին.
  15. «Q & A Frame». Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ հոկտեմբերի 6-ին. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 3-ին.
  16. 16,0 16,1 «Home Frame». Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ հոկտեմբերի 6-ին. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 3-ին.
  17. This coincided with the Brazil tour. Store Frame Արխիվացված 2009-06-30 Wayback Machine
  18. [1] Արխիվացված 2012-02-19 Wayback Machine - alexband.net
  19. «Interview: Alex Band». The Sound Alarm. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 19-ին. Վերցված է 2011 թ․ դեկտեմբերի 3-ին.
  20. [2], post from Alex.
  21. «Alex's Charity Birthday Project». Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ դեկտեմբերի 8-ին. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 3-ին.
  22. «Alex Band 'Tonight' Video | popdirt.com». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մայիսի 23-ին. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 3-ին.
  23. Yasmin.com: Yasmin em Dueto com Alex Band {Ex-The Calling}

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Երկրպագուների կայք

[խմբագրել | խմբագրել կոդը]