Jump to content

Ալլա Չերկասովա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ալլա Չերկասովա
Անձնական տեղեկություն
Սեռ՝իգական
Մասնագիտացում՝ըմբիշ
Երկիր՝ Ուկրաինա
Ծննդյան ամսաթիվ՝մայիսի 5, 1989(1989-05-05) (35 տարեկան)
Ծննդավայր՝Լվով, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ
Հասակ՝165 սանտիմետր
Քաշ՝75 կիլոգրամ

Ալլա Կոնստանտինովնա Չերկասովա (ուկրաիներեն՝ Алла Константиновна Черкасова, մայիսի 5, 1989(1989-05-05), Լվով, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ), ուկրաինացի մարզուհի, ազատ ոճի ըմբիշ, 2018 թվականի աշխարհի և 2019 թվականի Եվրոպայի չեմպիոն, աշխարհի և Եվրոպայի առաջնությունների հաղթող։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1989 թվականին Լվովում։ Ավարտել է Լվովի ֆիզիկական կուլտուրայի պետական համալսարանը, իսկ ավելի ուշ՝ Լենինգրադի ֆիզիկական կուլտուրայի պետական համալսարանի մագիստրատուրան։

Նրա մարզիչը եղել է Անդրեյ Պիստունին։ 2010 թվականին Ալլան դարձել է աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր։ 2012 թվականին նա դարձել է Եվրոպայի առաջնության արծաթե մեդալակիր, իսկ 2016 թվականին՝ Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր։ Նույն թվականին Ռիո դե Ժանեյրոյի օլիմպիադայում ուկրաինացի մարզուհին գրավել է 11-րդ տեղը։ 2017 թվականին Ալլան կրկին դարձել է Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր։

2019 թվականին Բուխարեստում կայացած Եվրոպայի առաջնությունում նա նվաճել է ոսկե մեդալ[1]։

2020 թվականի փետրվարին Իտալիայի մայրաքաղաք Հռոմում կայացած մայրցամաքային առաջնությունում մինչև 68 կգ քաշային կարգում Ալլան բրոնզե մեդալի համար պայքարում հաղթել է բելառուս մարզուհի Աննա Սադչենկոյին և նվաճել Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալը։

Տոկիոյում XXII ամառային օլիմպիական խաղերում բարձր սպորտային արդյունքների հասնելու, նվիրվածության և հաղթանակի կամքի համար 2021 թվականին արժանացել է Արքայադուստր Օլգայի 3-րդ աստիճանի շքանշանի[2]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «Женский хет-трик: сборная Украины по борьбе выиграла три золота на чемпионате Европы» (ռուսերեն). www.unian.net. Վերցված է 2019 թ․ ապրիլի 12-ին.
  2. Указ Президента України від 16 серпня 2021 № 361/2021 «Про відзначення державними нагородами України спортсменів — учасників літніх Олімпійських ігор та їх тренерів»

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ալլա Չերկասովա» հոդվածին։