Jump to content

Ալսու

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ալսու
Алсу
Դիմանկար
Ալսու Ռալիֆովնա Աբրամովա
Ծնվել էհունիսի 27, 1983(1983-06-27)[1] (41 տարեկան)
ԾննդավայրԲուգուլմա, Թաթարստանի Ինքնավար Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն Ռուսաստան,
{{{2}}} Մեծ Բրիտանիա
Կրոնիսլամ
Մասնագիտություներգչուհի, մոդել, դերասանուհի, հաղորդավար և հեռուստահաղորդավարուհի
Աշխատանք1999 - մինչ մեր օրեր
ԱմուսինJan Abramov?
Ծնողներհայր՝ Ralif Safin?
ԿուսակցությունՄիասնական Ռուսաստան
Պարգևներ և
մրցանակներ
ԵրեխաներMikella Abramova?
Կայքalsou.ru
 Alsou Abramova Վիքիպահեստում

Ալսու Ռալիֆովնա Աբրամովա (հայրական ազգանունը՝ Սաֆինա, թաթ.՝ Алсу Рәлиф кызы Абрамова (Сафина), Alsu Rəlif qızı Abramova (Safina), հունիսի 27, 1983(1983-06-27)[1], Բուգուլմա, Թաթարստանի Ինքնավար Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), թաթարական ծագմամբ ռուս երգչուհի։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ալսուն ծնվել է Թաթարական ԻԽՍՀ-ի Բուգուլմա քաղաքում։ Ազգությամբ թաթար[2][3] է։ Հայրը՝ Ռալիֆ Սաֆինը (ծնվ.՝ 1954 թվականի հունվարի 3-ին[4], ազգությամբ բաշկիր է[5]), գործարար է, «Лукойл» նավթային ընկերության նախկին փոխնախագահը, ինչպես նաև քաղաքական գործիչ է, Ռուսաստանի Դաշնային խորհրդի անդամ է, Ալթայի Հանրապետության սենատոր։ Մայրը՝ Ռազիա Սաֆինան, ճարտարապետ է։ Ալսուն ունի երեք եղբայր՝ Ռուսլան (1973), Մարատ (1977) և Ռենարդ (1996)[6][7]։

Ալսուն իր երաժշտական կարիերան սկսել է 1998 թվականին, երբ նա ընդամենը 15 տարեկան էր։ Նրա երկու առաջին սինգլերը՝ «Ձմեռային երազ» (ռուս.՝ «Зимний сон») և «Երբեմն» (ռուս.՝ «Иногда») մեծ հաջողություն ունեցան և մինչ օրս համարվում են երգչուհու այցեքարտը։ Երգչուհու առաջին երաժշտական հավաքածուն, որ կոչվում էր «Ալսու» («Алсу»), վաճառքի է հանվել 1999 թվականի սեպտեմբերի 15-ին։ Առաջին վեց ամիսների ընթացքում վաճառվել է ավելի քան 700 000 օրինակ։

  • «Տարվա երգ» փառատոնի մրցանակակիր։

Ֆիլմագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • 2002  - Ատլանտիդա  - էպիզոդ
  • 2005  - Թակարդ հոգիների համար անգլ.՝ Spirit Trap (Մեծ Բրիտանիա)  - գլխավոր դեր
  • 2008  - Վիվատ, Աննա  - Մադլեն - կայսրուհի
  • 1999  - Solo
  • 2000  - You're my no.1 դուետ Էնրիկե Իգլեսիասի հետ
  • 2001  - Before you love me
  • 2001  - He loves me
  • 2001  - Run right out of time
  • 2004  - Always on my mind
  • 2010  - Я тебя не придумала
  • 2010  - Քնիր, իմ փոքրիկ

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 Discogs — 2000.
  2. «Ալսուի կենսագրությունը պաշտոնական կայքում». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունիսի 28-ին. Վերցված է 2015 թ․ փետրվարի 3-ին.
  3. «Алсу выпустила свой первый альбом на татарском языке». Интерфакс. 2008 թ․ դեկտեմբերի 10. Վերցված է 2010 թ․ ապրիլի 15-ին. «Я горжусь, что татарка, и всегда помню свои корни»(չաշխատող հղում)
  4. Сафин Ралиф Рафилович
  5. Коммерсантъ.ру «Башкир по паспорту и крови»
  6. Григорий Пунанов (2002 թ․ դեկտեմբերի 27). «Ралиф САФИН: "Не должно быть в семье слишком много бизнесменов"». Известия. Վերցված է 2015 թ․ հունվարի 3-ին.
  7. Алсу: Хочу родить ещё одного ребёнка! // KP.RU

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ալսու» հոդվածին։