Անատոլիա
Ողողող ջրեր | Միջերկրական ծով Սև ծով | |
Ընդհանուր մակերեսը | 506 000 կմ² | |
Երկիր | Թուրքիա | |
Անատոլիա (հունարեն՝ άνατολία - արևածագ, արևելք), Փոքր Ասիա թերակղզու արևմտյան մասը։ Օսմանյան կայսրությունում Անատոլիա (Անադոլու) էր կոչվում Փոքր Ասիայի հյուսիսարևելյան մասն ընդգրկող վիլայեթը՝ Քյոթահյա կենտրոնով։ Հնում, մոտավորապես մ․թ․ա․ 5-4-րդ դարերում Անատոլիա են կոչել Փոքր Ասիա թերակղզին, և այսօր էլ այն երբեմն գործածվում է իբրև Փոքր Ասիա անվան հոմանիշ[1]։
1923 թվականից թուրքական գրականության մեջ Անատոլիա են անվանում ողջ Ասիական Թուրքիան՝ ներառյալ Արևմտյան Հայաստանը, որով և խեղաթյուրվել է այդ տերմինի աշխարհագրական բովանդակությունը։
Անվանում
[խմբագրել | խմբագրել կոդը]Անվանումն առաջացել է հունարեն անատոլե (Ἀνατολή)՝ «արևելք» բառից (գտնվում է Հունաստանից արևելք)։ Բյուզանդիայում նշանակել է «Փոքր Ասիա»։ Այդ իմաստով այժմ էլ է հաճախ գործածվում։
Թուրքերը Փոքր Ասիան նվաճելուց հետո հեշտությամբ ընկալեցին թերակղզուն տրվող բյուզանդական «Անատոլիա» անվանումը, բայց այն արտասանեցին իրենց եղանակով՝ Անադոլու (թուրքերեն՝ Anadolu)[2]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Hopkins, Daniel J. (2001). Merriam-Webster's Geographical Dictionary. էջ 46. ISBN 0-87779-546-0. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ նոյեմբերի 28-ին. Վերցված է 2001 թ․ մայիսի 18-ին. «An·a·to·lia or Turk. Ana·do·lu The part of Turkey in Asia equivalent to the peninsula of Asia Minor (q.v.) up to indefinite line on E from Gulf of İskenderun to Black Sea, comprising ab. three fifths of Turkey's provinces.»
- ↑ Հ. Ղ. Գրգեարյան, Ն. Մ. Հարությունյան, Աշխարհագրական անունների բառարան, «Լույս», Երևան, 1987։ ISBN 5-545-00020-1
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Անատոլիա» հոդվածին։ |
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 1, էջ 373)։ |