Jump to content

Անին և անեցիները (գիրք)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անին և անեցիները
ՀեղինակԿարեն Մաթևոսյան
Տեսակգիրք
ԹեմաԱնի
Բնօրինակ լեզուհայերեն
Ստեղծման տարեթիվ2021
Էջեր464
ԽմբագիրՎահան Տեր-Ղևոնդյան
Երկիր Հայաստան
Հրատարակման վայրԵրևան
ՀրատարակիչՄատենադարան
Հրատարակված է«Տիգրան Մեծ» տպագրատուն
Հրատարակման տարեթիվդեկտեմբեր 2021
ԳՄՍՀ978-9939-897-01-1
ՀՏԴ94(479.25)
ԳՄԴ63.3(5Հ)
Թվային տարբերակmatenadaran.am/ftp/el_gradaran/K.Matevosyan_Ani.pdf

«Անին և անեցիները» (անգլ.՝ Ani and its citizens, ռուս.՝ Ани и его граждане), Մատենադարանի գիտական խորհրդի որոշմամբ 2021 թվականին հրատարակված գիրք։ Աշխատության հեղինակն է հայագետ, աղբյուրագետ, պատմաբան, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, Մատենադարանի գիտական գծով փոխտնօրեն Կարեն Մաթևոսյանը։ Գրքի խմբագիրն է Մատենադարանի տնօրեն, պատմական գիտությունների դոկտոր Վահան Տեր-Ղևոնդյանը։ Հրատարակչությանն աջակցել է «Ջեյ Թի Այ Արմենիա» ՓԲԸ-ն[1][2][3]։

Գրքում ներկայացված է Անիի պատմությունն ու քաղաքաշինությունը, քաղաքամերձ վանքերն ու բերդերը, ինչպես նաև սկզբնաղբյուրների հարուստ տեղեկություններն անեցիների՝ ազնվականների, քաղաքային տոհմերի և շարքային քաղաքացիների մասին[4]։ Գիրքը բաղկացած է երկու մասից․ առաջին մասը ներկայացնում է Միջնադարյան Հայաստանի պատմության մեջ բացառիկ կարևոր դեր ունեցած երկրի քաղաքական և հոգևոր կենտրոն, Բագրատունյաց թագավորության ժամանակաշրջանում՝ թագավորանիստ և կաթողիկոսանիստ Անի քաղաքի պատմությանը, մշակույթին, քաղաքի ընդգրկմանը, ինչպես նաև՝ Անիի մերձակա վանքերն ու բերդերը։ Երկրորդ մասում ներկայացնում է անեցիներին՝ թագավորական ընտանիքի անդամներից ու ազնվական տոհմերից սկսած մինչև մեծաթիվ քաղաքային դասը, որը բաղկացած էր արհեստավորներից, առևտրականներից, զանազան գործավորներից և այլ խմբերից։ Աշխատությունը ամփոփվում է սկզբնաղբյուրների տվյալների հիման վրա կազմված «Անեցիների և քաղաքին առնչված անձանց անվանացանկով», որն ընդգրկում է 783 անուն[1]։

Այս հրատարակության նպատակն է ուշադրություն հրավիրել 2016 թվականին ՅՈՒՆԵՍԿՕհամաշխարհային մշակութային ժառանգության ցանկում ընդգրկված Անիի շուրջը գտնվող հայկական վանքերի և այլ հուշարձանների վրա, որոնք միջնադարում սերտորեն կապված էին քաղաքի հետ, իսկ ներկայումս գտնվում են ցավալի վատ վիճակում[1]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 «ԼՈՒՅՍ Է ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆԻ ԳԻՏԱԿԱՆ ԳԾՈՎ ՓՈԽՏՆՕՐԵՆ ԿԱՐԵՆ ՄԱԹԵՎՈՍՅԱՆԻ «ԱՆԻՆ ԵՎ ԱՆԵՑԻՆԵՐԸ» ԱՇԽԱՏՈՒԹՅՈՒՆԸ». Մատենադարան. 24.12.2021. Վերցված է 2022 թ․ հունիսի 22-ին. {{cite web}}: |first= missing |last= (օգնություն)
  2. «Նոր գիրք. Անին և անեցիները». Շողակաթ հեռուստաալիք. 21.01.2022. Վերցված է 2022 թ․ հունիսի 22-ին. {{cite web}}: |first= missing |last= (օգնություն)
  3. «ԱՆԻՆ ԵՒ ԱՆԵՑԻՆԵՐԸ». Ժամանակ օրաթերթ. 27.12.2021. Վերցված է 2022 թ․ հունիսի 22-ին. {{cite web}}: |first= missing |last= (օգնություն)
  4. Կարեն Մաթևոսյան, Անին և Անեցիները (Մատենադարան) (խմբ. Վահան Տեր-Ղևոնդյան), Երևան էջ 432 — 464 էջ, ISBN 978-9939-897-01-1։