Անտառօգտագործում
Անտառօգտագործում, անտառային պաշարների համալիր օգտագործում, որն ապահովում է անտառի օգտակար հատկությունների կիրառումը հասարակական արտադրության զարգացման և մարդկային պահանջմունքների բավարարման բնագավառում։ Անտառօգտագործողներ կարող են լինել պետական ու հասարակական հիմնարկները և առանձին քաղաքացիներ, որոնք, ըստ անտառապահպանության անհրաժեշտության, պարտավոր են աշխատանքները կատարելու ընթացքում բացառել կամ սահմանափակել անտառօգտագործման բացասական ազդեցությունն անտառի վիճակի և վերարտադրության վրա, թույլ չտալ գերհատումներ, թերհատումներ, պահպանել հրդեհային անվտանգության կանոնները, ժամանակին կատարել բնապահպանական վճարումները և այլն։ Հայաստանում անտառներն ու անտառային ֆոնդի ոչ անտառածածկ տարածքներն օգտագործվում են բնափայտի, երկրորդական անտառանյութի (կոճղեր, կեղևներ) մթերման, կողմնակի (խոտհունձ, կենդանիների արածեցում, մեղվապահություն, վայրի պտուղների, սնկերի, հատապտուղների, սերմերի, դեղաբույսերի, խեժատու, յուղատու, ներկատու բույսերի հավաքում և մթերում), կենդանական աշխարհի վերարտադրության կազմակերպման և օգտագործման, գիտահետազոտական, կրթական, ռեկրեացիայի նպատակներով (չվնասելով անտառային էկոհամակարգը)։
Անտառօգտագործումը կարգավորվում է Հայաստանի անտառային օրենսգրքով (2005)։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ |