Ավստրո-թուրքական պատերազմ (1552-1559)
Թվական | 1552-1559 , 1551-1562 |
---|---|
Մասն է | Little War in Hungary? և Austro-Turkish Wars? |
Վայր | Արևելահունգարական թագավորություն Օսմանյան Հունգարիա Թագավորական Հունգարիա |
Արդյունք | Ստամբուլի հաշտություն |
Հակառակորդներ | |
* Օսմանյան կայսրություն |
|
Հրամանատարներ | |
* Սուլեյման I |
|
Կողմերի ուժեր | |
| |
Ռազմական կորուստներ | |
| |
Ընդհանուր կորուստներ |
Ավստրո-թուրքական պատերազմ 1552-1559, պատերազմ Ավստրիայի և Օսմանյան կայսրության միջև։
Պայքար Տրանսիլվանիայում
[խմբագրել | խմբագրել կոդը]1547 թվականի Կոստանդինապոլսի հաշտությամբ Հունգարական թագավորությունը բաժանվեց երեք մասի` Բուդայական էյալեթ, Հաբսբուրգյան Հունգարիա ևՏրանսիլվանիայի իշխանություն, որը թուրքական վասալ էր։ Օգտվելով այն հանգամանքից, որ Սուլեյման I-ը զբաղված էր պարսիկների դեմ պատերազմով` Ֆերդինանդ I Հաբսբուրգը փորձում էր տիրել Տրանսիլվանիային։ 1549 թվականի սեպտեմբերին նրա ներկայացուցիչները պայմանավորություն են ձեռք բերել իշխանության տեղապահ Դյորդ Մարտինուցիի հետ Յանոշ Ժիգմոնդի ունեցվածքը Ֆերդինանդին տալու մասին, իսկ նա որպես փոխհատուցում ստանալու էր Օպելն և Ռատիբոր հերցոգությունները Սիլեզիայում։ Արդեն 1550 թվականին սուլթանն իմանում է այդ համաձայնության մասին Վիեննայի իր ներկայացուցչից` գերմանացի ռենեգատ Ահմեդից, ում ուղարկել էին Ֆերդինանդի մոտ` հաղորդելու Սուլեյմանի` Իրանում տարած հաղթանակների մասին[1][2]։
Հունգարիայում խաղաղությունը նույնպես հաստատուն չէր. Վելիդ շահը 4-հազարանոց ջոկատով Սեկեշֆեհերվար է արշավում` թալանելով Ռաբա գետի և Պապի մեջ եղած տարածքները։ Պալա Ռատկայի և Իմրե Տելեկի հունգարական ջոկատները ջարդում են այն Վեսպրեմի մոտ` հետ մղելով նրանց և գերի վերցնելով 600 մարդու[1]։
Իմանալով ավստրիացիների խարդավանքի մասին` սուլթանը 1551 թվականին Ռումելիայի բեյլերբեյ Մուհամեդ Սոկոլին, բոսնիական փաշաներին, մոլդավներին ու Ղրիմի թաթարներին հրամայում է ներխուժել Տրանսիլվանիա։ Ֆերդինանդը տրանսիլվանյան վարձու ջոկատը` գեներալ Ջամբատիստա Կաստալդոյի ղեկավարությամբ, ուղղում է Իշտվան Լաշոնցի հունգարական դասակի դեմ։ Հուլիսի 19-ին Իզաբելա Յագելոնկան իր որդու անունից հրաժարվում է գահից և օգոստոսի 8-ին նրա հետ լքում երկիրը։ Սեպտեմբերի 7-ին 80-հազարանոց բանակը 50 միավոր զենքի հետ Դանուբով ուղղվում է Պետրովարադին, գրավում Բեչեյը, որի կայազորը` մոտ 200 մարդ, ոչնչացվում է, և ևս մոտ մի տասնյակ ամրոցներ, որոնք հանձնվում են առանց դիմադրության։ Լիպան ուներ լավ ամրություններ (ժամանակին դրանք կառուցել էր մարկգրաֆ Գեորգ Բրանդենբուրգցին), սակայն բնակիչները մահվան սպառնալիքով ստիպում են կայազորի ղեկավարին հանձնել քաղաքը։ Փչացնելով զենքը և պայթեցնելով վառոդի պահեստը` նա լքում է ամրոցը։ Լիպա են մտնում 5.000 սիպահները և բոսնիական փաշայի 200 ենիչերիները[3]։
Տեմեշվարը պաշարվում է։ Այն պաշտպանում էր Լոշոնցին իսպանացի և իտալացի կապիտանների հետ։ Ֆերդինանդը օգնության է ուղարկում 5-հազարանոց վարձու ջոկատին։ Մարտինուցին, ով ավստրիացիներին դիմադրելու համար ստացել էր կարդինալի պաշտոն, տեսնելով հաբսբուրգյան ուժերի թուլությունը, նամակագրություն է սկսում Մուհամեդ Սոկոլի հետ և սուլթանին կաշառք է ուղարկում։ Կաստալդոն և Մարտունիցին մեծ ուժերով նոյեմբերի 4-ին պաշարում են Լիպան, իսկ 7-ին սկսում են գրոհը։ Առաջինը գրոհի ն նետվում իսպանացիները, այնուհետև գերմանացիները` Արկոյի գլխավորությամբ, իտալացիները` Պալավիչինիի գլախավորությամբ և Նադաշդի հունգարացիները։ Քաղաքը թալանվում է, փաշան 1500 մարտիկներով թաքնվում է աշտարակում։ Նոյեմբերի 16-ին բեյլերբեյը դադարեցնում է Տեմեշվարի պաշարումը և զորքերը տանում Դանուբից այն կողմ։ Այդ նույն օրը Մարտինուցին բոսնիացի փաշայի հետ հասնում է 20-օրյա հաշտության, իսկ դեկտեմբերի 5-ին թույլ է տալիս թուրքերին լքել Լիպայի աշտարակը` նրանց մթերքով ապահովելով։ Ֆերենց Խորվաթի և Մելխիոր Բալաշի զորքերը հասնում են օսմաններին և ջարդում նրանց դաժան կռվում։ Վիրավոր փաշային հազիվ է հաջողվում 300 մարդկանցով փախչել Բելգրադ[4]։
Մատրինուցիին կասկածելով Տրանսիլվանիայի իշխան դառնալու հավակնության մեջ` Ֆերդինանդը հրամայում է Կաստալդոյին դադարեցնել կարդինալի լիազորությունը։ Դեկտեմբերի 18-ին վարձկանները Սֆորցա Պալավաչինիի գլխավորությամբ սպանում են Մարտունիցիին Ալվինց ամրոցում` նրան հասցնելով 63 վերք[5]։
1552 թվականի արշավը
[խմբագրել | խմբագրել կոդը]Սեգեդի ճակատամարտ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ռազմական գործողությունները սկսվում են Միկլոշ Տոնի` հայդուկների 5-հազարանոց ջոկատի հարձակումով Սեգեդի վրա։ Միանալով իսպանական, սիլեզիական և հունգարական ջոկատներին` նրանք փետրվարի 24-ին գրոհում են քաղաքի վրա։ Թուրքական Միխալօղլի Խիզր Բեկ փաշան անակնկալի է գալիս և գրեթե կիսամերկ կայազորից փախչում է աշտարակ։ Հայդուկները թալանում են քաղաքը։ Ամրոցին տիրանալ չի հաջողվում, քանի որ թուրքերը հաջողությամբ ճաղոպրում են, իսկ Խիզր Բեկը աղավնիների օգնությամբ Բուդայի փաշային հաղորդում է իր աննախանձելի վիճակի մասին։ Բուդայի Ալի փաշան միանում է Սմեդեևսկի փաշա Ռուստեմ Բեկին և պատուհասում քրիստոնյաներին Սեգեդի սահմանի մոտ։ Միկլոշ Տոտին հաջողվում է փախչել 80 մարդկանցով, վարձկանները նահանջում են Լիպա։ Թուրքերը 40 նշանավոր մարդկանց վերցնում են գերի և ուղարկում Ստամբուլ 5.000 կտրած քթերի հետ[6]։
Թուրքական արշավանք
[խմբագրել | խմբագրել կոդը]Մինչ հնգամյա խաղաղության ավարտը սուլթանը խոշոր արշավանք է ծրագրում միջինդանուբյան տարածք։ Եվրոպայում իրավիճակը նպաստում էր թուրքական արշավանքին, քանի որ Կարլ V-ը զբաղված էր Մորից Սաքսոնացու և ֆրանսիացիների դեմ պայքարով։ Սուլեյմանը նույնիսկ պատվիրակություն է ուղարկում Գերմանիայի բողոքական իշխաններին, որով առաջարկում էր Հենրի II-ին միասին պայքարել Հաբսբուրգների դեմ։ Բայց արշավանքի սկզբին իրադրությունը պահանջում էր սուլթանի ներկայությունը, այդ պատճառով հրամանատարությունը հանձնվում է երկրորդ վեզիր Ահմեդ փաշային։ Ապրիլի վերջին զորքերը մտնում են Ադրիանապոլիս, հունիսին Բելգրադում միանում Մուհամեդ Սոկոլի զորքերին, ինչից հետո ներխուժում են Տրանսիլվանիայի հարավային շրջաններ։ Թաթարները, մոլդովները և վալախները իշխանության վրա են հարձակվում արևելքից։ Հաբսբուրգների տնօրինման տակ կային միայն վարձու ջոկատներ, այնպես որ համընդհանուր դիմադրություն ցույց տալը դառնում է անհնար. հունգարական օրենքներով բանակը կարող էր գլխավորել միայն արքան կամ արքայազնը, իսկ Ֆերդինանդը և նրա ժառանգորդը զբաղված էին Գերմանիայում պատերազմով[2][7]։
Տեմեշվարի պաշարում
[խմբագրել | խմբագրել կոդը]Հունիսի 28-ին օսմանները պաշարում են Տեմեշվարը։ Պաշտպանությունը ղեկավարում էր Լոշոնցին։ Հեծելազորը ճեղքում է կատարում, և թուրքերն առանց հրամանի նետվում են գրոհի, սակայն հետ են շպտվում` կորցնելով 2 հազար մարդ։ Կրակը կենտրոնացնելով ջրմուղ աշտարակի վրա` օսմանցիները հուլիսի 25-ին նախաձեռնում են առաջին ընդհանուր գրոհը, որի արդյունում 3.000 մարդ են կորցնում։ Հունգարացիները կորցնում են 1.300 մարդ։ Հաջորդ օրը գրոհը կրկնվում է։ Ջրմուղ աշտարակը գրավվում է։ Ամրոցում չեն բավարարում մթերքն ու ռազմական միավորները, իսկ գերմանացի և իսպանացի վարձկանները սպառնում են հանձնվել, եթե հրամանատարը բանակցությունների չգնա։ Լոշոնցին ստիպված էր հանձնել Տեմեշվարը ամրոցից ազատ ելքի պայմանով։ Ինչպես միշտ թուրքերը խախտում են պայմանավորվածությունը։ Երբ զորքերը լքում էին ամրոցը և անցնում էին ենիչերիների շարքերի միջով, նրանք սկսում են գերել գեղեցիկ երիտասարդներին։ Տեղի է ունենում ծեծկռտուք, որի ժամանակ սպանվում են հունգարների ու վարձկանների հրամանատարները։ Լոշոնցին գերվում է թուրքերի կողմից։ Նա մեղադրում է վեզիրին պայմանը դրժելու մեջ, իսկ Ահմադը նրան հիշեցնում է Լիպայի կայազորի մասին և հրամայում կտրել նրա գլուխը[8]։ Զարգացնելով հաջողությունը` թուրքերը հուլիսի 30-ին գրավում են Լիպան, իսկ օգոստոսի 11-ին` Կարանշեբեշը[9]։
Վերին Հունգարիա ներխուժումը
[խմբագրել | խմբագրել կոդը]Հունիսին Բուդայի փաշան վերցնում է Վեսպրեմը, իսկ հուլիս-օգոստոսին ներխուժում է Վերին Հունգարիա, որտեղ հուլիսի 9-ին գրոհով վերցնում է Դրեգեյը` հաղթահարելով Դյորդ Սոնդիի կայազորի համառ դիմադրությունը։ Դրանից հետո գրավվում են Շագը, Դյարմատը, Հոլոկեն, Բույակը և Սեչենը։ Օգոստոսի 11-ին Ֆեդինանդի զորքերը, որոնք բաղկացած էին 10-12 հազար վարձկաններից և 8 հազար հունգարացիներից` Գունդերսդորֆի բարոն Էրազմ Թեյֆելի հրամանատարությամբ, ջախջախիչ պարտություն են կրում Պալաշտում։ Տեյֆելն ու Պալավիչինին մոտ 4.000 զինվորի հետ գերի են ընկնում[10][11]։
Սոլնոկի գրավումը
[խմբագրել | խմբագրել կոդը]Ալի և Ահմեդ փաշաները գրոհում են Սոլնոկի ուղղությամբ։ Այդ կարևոր ամրոցը լավ էր պատրաստվել պաշտպանությանը, ուներ 24 միավոր խոշոր զենք և վառոդի մեծ պաշար։ Կայազորը բաղկացած էր 11.000 հետևակից և 3.000 հուսարներից, բայց նրա ղեկավարը` Լորենց Նյարին, փորձում է իր մարդկանց հետ փախչել և հենց դարպասների մոտ սեպտեմբերի 4-ին գերվում է թուրքերի կողմից։ Նա գնում է իր ազատությունը` իր աղջկան տալով թիկնապահներից մեկին և վերադառնալով Հունգարիա` արդարացվում է ռազմական խորհրդի կողմից, որի անդաներին նույնպես կաշառում է[11][12]։
Էգերի պաշարում
[խմբագրել | խմբագրել կոդը]Տիրանալով Սոլնիկին` թուրքերը շարժվում են Էգեր, որտեղ պաշտպանությունը ղեկավարում էր Իշտվան Դոբոն։ Իր տրամադրության տակ ունենալով ընդամենը 2.000 զինվոր` նա բնակիչների աջակցությամբ մեկ ամսից ավել (սեպտեմբերի 15-ից հոկտեմբերի 18-ը) պաշարում է քաղաքը 150.000-ոց բանակով` կազմակերպելով երեք գրոհ։ Թուրքերը ստիպված նահանջում են։
Արշավանքների արդյունքում թուրքերը գրավում են Բանատը և ձևավորում են Տեմեշվարի էյալեթը` իրենց տարածքներն ընդարձակելով Հունգարիայում և թուլացնելով Հաբսբուրգների իշխանությունը Տրանսիլվաիայում։
Հաբսբուրգների կողմից Տրանսիլվանիայի կորուստը
[խմբագրել | խմբագրել կոդը]Հետագա մի քանի տարիներին սուլթանը զբաղված էր Իրանի դեմ պատերազմով և ներքին կարգավորումներով և չի կարողանում խոշոր արշավանք նախաձեռնել Հունգարիա` սահմանափակվելով փոքր գործողություններով և դիվանագիտական ճնշմամբ։ Տրանսիլվանիայում ազնվականության թուրքամետ խմբավորումները 1552 թվականի ամռանը կայացած Պետական հավաքում հասնում են այն բանին, որ շարունակում են հարկերի վճարումը։ Աշնանը նրանք պատվիրակություն են ուղարկում Ստամբուլ` խոստանալով հեռացնել գերմանական զորքերը, եթե սուլթանը վերադարձնի Տեմեշվարի իշխանությունը։ 1553 թվականի ամռանը մի խումբ ազնվականներ կողմ են արտահայտվում Յանոշ Ժիգմոնդի վերադարձին` խնդրելով Բուդայի փաշայի օգնությունը։ Հունիսի վերջին Դեբրեցեն են ժամանում սուլթանի և Իզաբելա Յագելոնկայի ներկայացուցիչները վոևոդ Պետեր Պետրովիչի և 500 զինվորների հետ։ Սեպտեմբերին Կաստալդոն ստիպված էր լքել իշխանությունը, սակայն նույն աշնանը ավստրիացիներին հաջողվում է ճնշել օսմանամետ շարժումը[2][13]։
1554 թվականին օսմանների ուժերն ամրապնդվում են։ Մարտի 6-ին սուլթանը պահանջում է վերադարձնել Յանոշ Ժիգմոնդին։ Զգուշանալով թուրքական ներխուժումից` հունիսին հավաքում են աշխարհազոր, սակայն շուտով այն ցրվում է` չակնկալելով Ֆերդինանդի օգնությունը։ Էրցհերցոգն ինքն է 1555 թվականի ապրիլին իր անունից իշխանության հարկերը վճարում սուլթանին` փորձելով հասնել խաղաղության և առաջարկում է ամեն տարի 150.000 դուկատ տալ Զապոլիեի իր տարածքների և 40.000 դուկատ, եթե սուլթանը իրեն հանձնի Տրանսիլվանիան և Վերին Հունգարիան։ Ի պատասխան` սուլթանը պահանջում է նրանից մինչև նոյեմբեր զորքերը հանել Տրանսիլվանիայից։ Հոկտեմբերի 7-ին իշխանության վերնախավը պահանջում է վերադարձնել Յանոշ Ժիգմոնդին, հակառակ դեպքում Սուլեյմանը սպառնում էր ջնջել այդ պետությունը երկրի երեսից։ Մոլդավ ու վալախ տերերը արշավանքին պատրաստվելու հրաման են ստանում։ 1555 թվականի դեկտեմբերի 23-ին Ֆերդինանդի ներկայացուցիչը Տրանսիլվանիայի պետական խորհրդին հայտնում է, որ Հաբսբուրգները չեն կարող օգնություն տալ։ 1556 թվականի հունվարին Յանոշ Ժիգմոնդը կանչվում է Տրանսիլվանիա։ Հունիսի 14-ին Ֆերդինանդը սուլթանին գրում է, որ հրաժարվում է իշխանությունից, իսկ հոկտեմբերի 22-ին Յանոշն ու Իզաբելան վերադառնում են իրենց տարածքներ[2][9]։
Հաբսբուրգների` Յանոշից և Իզաբելայից այդքան հեշտ հրաժարումը բացատրվում է նրանով, որ 1556 թվականին թուրքերն արդեն նահանջել էին մերձդանուբյան տարածք և սպառնում էին Վերին Հունգարիայի լեռնային քաղաքներին։ Տրանսիլվանիան ավստրիացիների համար կորցնում է իր ռազմավարական նշանակությունը, իսկ Ֆերդինանդը պատրաստվում է իր եղբորից հետո կայսր դառնալ[2][9]։
Պատերազմի ավարտ
[խմբագրել | խմբագրել կոդը]1553-1555 թվականներին օսմաններն աստիճանաբար շարժվում են Վերին Հունգարիայի հարավ, որտեղ 1554 թվականին տիրում են Ֆիլյակովոյ ամրոցին, որ դառնում է Ֆիլյակովոյի սանջակի կենտրոնը։ 1556 թվականի հունիսի 13-ին Ալի փաշան պաշարում է Սիգետվարը։ Ամրոցի պաշտպանները համառորեն դիմադրում են` հետ մղելով նրանց չորս գրոհները։ Նադոր Տամաշ Նադաշդին և Խորվաթիայի բան Միկլոշ Զրինյան դիվերսիա են կազմակերպում`10.000-ոց ջոկատով գրոհելով Բաբոչա ամրոցի վրա։ Ալի փաշայի կողմից նրան օգնության ուղարկված ջոկատը ջախջախվում է հուլիսի 22-ին, ինչից հետո օսմանցիները դադարեցնում են Սինետվարի պաշարումը։
Փոփոխական հաջողություններով ռազմական գործողությունները շարունակվում են մինչև 1559 թվականի սկիզբը։ 1559 թվականի հունվարի 31-ին խաղաղության դաշինք է կնքվում, որը 1562 թվականի օգոստոսի 17-ին երկարացվում է 8 տարով։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Hammer-Purgstall, p. 73
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Габсбурги...
- ↑ Hammer-Purgstall, p. 74
- ↑ Hammer-Purgstall, p. 75
- ↑ Hammer-Purgstall, p. 76
- ↑ Hammer-Purgstall, p. 76—77
- ↑ Hammer-Purgstall, p. 77
- ↑ Hammer-Purgstall, p. 77—78
- ↑ 9,0 9,1 9,2 История Венгрии, с. 366
- ↑ Hammer-Purgstall, p. 78—79
- ↑ 11,0 11,1 История Венгрии, с. 330
- ↑ Hammer-Purgstall, p. 79
- ↑ Hammer-Purgstall, p. 88
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Hammer-Purgstall J. von. Histoire de l'empire ottoman. T. II. — P.: Bethune et Plon, 1844
- Габсбурги, Венгрия, Трансильванское княжество и Османская империя в XVI в. // Османская империя и страны Центральной, Восточной и Юго-Восточной Европы в XV—XVI вв. — М.: Наука, 1984
- История Венгрии. Т. I. — М.: Наука, 1971