Jump to content

Ատավիզմ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Այս լուսանկարում զարգացող մարդկային պտուղն է տեսանելի պոչով, որը զարգացման ընթացքում ահետանում է[1]

Ատավիզմ (լատին․՝ atavus-հեռավոր նախնին, առհավություն, հետասերում) - հեռավոր նախնիներին բնորոշ հատկանիշների դրսևորումը կենդանական և բուսական օրգանիզմներում։ Ատավիզմ օրգանական աշխարհի միասնական ծագման և օրգանիզմների պատմական զարգացման ապացույց է։ Ատավիզմի օրինակներ են մարդու դեմքի և մարմնի վրա կենդանիների բուրդը հիշեցնող մազածածկը, պոչանման ելուստի զարգացումը, կովի կուրծի վրա երբեմն երրորդ զույգ պտուկների առկայությունը, հետագա սերունդների կառուցվածքում, վաղուց մեռած նախնիների կազմաբնախոսական և հոգեկան գծերի ի հայտ գալը։

Մարդու ատավիզմ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ատավիզմի դրսևորում է համարվում օրինակ կույր աղիքի գոյությունը, որը վաղուց մարդու օրգանիզմում որևէ գործառույթ չի իրականացնում, սակայն շարունակում է իր գոյությունը։ Այդպես կարող է նաև մարդկանց վրա ի հայտ գալ օրինակ ավելորդ մատ, կամ մեկ այլ գոյացություն, որի գոյությունը ոչ միայն օգտակար չէ այլև տհաճ է ու անցանկալի։ Հայտնի գրականություններում ատավիզմն հաճախ անվանում են երևույթներ, որոնց համար ժամանակակից գիտությունը ստեղծել է ուրիշ բնություն, օրինակ միկրոցեֆալյուն և ճեղքված շուրթերը[2]։.

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Multi-cell Organisms
  2. «Большая Медицинская Энциклопедия. Ы. Богоявленский «Атавизм»». Արխիվացված է օրիգինալից 2018-04-08-ին. Վերցված է 2014-07-24-ին.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 545