Արդարություն և զարգացում կուսակցություն (Թուրքիա)
Արդարություն և զարգացում կուսակցություն թուրքերեն՝ Adalet ve Kalkınma Partisi | |
---|---|
Պատկեր:Justice and Development Party (Turkey) logo.svg | |
Տեսակ | կուսակցություն |
Երկիր | Թուրքիա |
Առաջնորդ | Բինալի Յըլդըրըմ |
Հիմնադիր | Ռեջեփ Թայիփ Էրդողան |
Հիմնադրված | օգոստոսի 14, 2001[1] |
Գաղափարախոսություն | տնտեսական լիբերալիզմ, Նեսօսմանիզմ, Պահպանողական ժողովրդավարություն, Սոցիալական պահպանողականություն, ազգային պահպանողականություն, Կենտրոնացված կառավարություն, Էրդողանիզմ և եվրոսկեպտիցիզմ |
Քաղաքական հայացք | աջական |
Շտաբ | Անկարա, Թուրքիա |
Կայք | akparti.org.tr/en akparti.org.tr akparti.org.tr/ar |
Justice and Development Party (Turkey) Վիքիպահեստում |
Արդարություն և զարգացում կուսակցություն (ԱԶԿ) (թուրքերեն՝ Adalet ve Kalkınma Partisi), հաճախ կրճատվում է որպես AKP կամ AK Parti (թուրքերեն՝ Ak՝ սպիտակ, լուսավոր, մաքուր), Թուրքիայի իշխող քաղաքական կուսակցություն։ ԱԶԿ-ն իրեն հայտարարել է պահպանողական հոսքի աջակենտրոն կուսակցություն, որը հիմնվում է արևմտյան արժեհամակարգի վրա, այնպիսի հասկացության, ինչպիսին է շուկայական տնտեսությունը։ ԱԶԿ-ն մշտապես կողմ է արտահայտվել Թուրքիայի անդամակցությանը ԵՄ-ին[2]։ Ներկայումս կուսակցության առաջնորդը Բինալի Յըլդըրըմն է։ Մինչ Յըլդըրըմը կուսակցության առաջնորդը եղել է Թուրքիայի ներկայիս նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Կուսակցությունը հիմնվել է 2001 թվականի օգոստոսի 14-ին Թուրքիայում արգելված իսլամիստական ուղղություն ունեցող «Բարեգործների կուսակցության» պահպանողական թևի կողմից։ Կուսակցությունը միտված էր քաղաքական և տնտեսական բարեփոխումների իրականացմանը, և հիմնական նպատակներից մեկը հանդիսանում էր Թուրքիայի անդամակցումը ԵՄ-ին։ Դրան զուգահեռ Էրդողանը ծավալեց պայքար իսլամիստների իմիջի ձևավորման դեմ, ինչը իրականացնում էին նրա քաղաքական օպոնենտները։ 2002 թվականին ԱԶԿ-ն հաղթեց խորհրդարանական ընտրություններում՝ հավաքելով 34,28 % ձայն և ստացավ 550 տեղերից 363-ը Թուրքիայի խորհրդարանում, որը երկու անգամ ավելի շատ էր, քան երկրորդ տեղում գտնվող կուսակցությունը։
2003 թվականին կուսակցությունում տեղի ունեցավ ճգնաժամ՝ Թուրքիայի դերի հետ կապված Իրաքյան ճգնաժամում։ Որպեսզի թույլ չտրվի ամերիկյան զորքերի մուտքը երկիր, կուսակցության որոշ պատգամավորներ անցան Հանրապետական ազգային կուսակցության շարքերը։ Արդյունքում Թուրքիան չթույլատրեց ամերիկյան ուժերի կենտրոնացում Թուրքիայում։
ԱԶԿ-ի կառավարման ժամանակաշրջանում Թուրքիայում արձանագրվել է տնտեսական աճ և հաղթահարվել է բազմամյա հիպերինֆլյացիան։ The Economist-ը ԱԶԿ-ի կառավարման ժամանակաշրջանը անվանեց ամենահաջողակը վերջին հիսուն տարիներին[3]։
2015 թվականի օգոստոսին չձևավորվեց կոալիցիոն կառավարություն, և նույն տարվա նոյեմբեր ամսին նշանակվեց արտահերթ ընտրություններ։ Կուսակցության որոշ անդամներ դարձան ժամանակավոր կառավարության ղեկավարներ՝ Ազգային գործունեություն և Ազգերի դեմոկրատական կուսակցությունների հետ համատեղ։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ https://www.yargitaycb.gov.tr/icerik/1095
- ↑ «New to Turkish politics? Here's a rough primer». Turkish Daily News. 2007 թ․ հուլիսի 22. Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ նոյեմբերի 2-ին. Վերցված է 2008 թ․ սեպտեմբերի 1-ին.
- ↑ «The battle for Turkey's soul (Democracy v secularism in Turkey)». The Economist. 2007 թ․ մայիսի 3. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մարտի 17-ին. Վերցված է 1 սեպտեմբերի 2008-ին.Տես նաև Օրիգինալ
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Կուսակցության պաշտոնական կայքը թուրքերենով և Կուսակցության պաշտոնական կայքը անգլերենով
- Կուսակցական ծրագիրը անգլերենով
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Արդարություն և զարգացում կուսակցություն (Թուրքիա)» հոդվածին։ |
|