Jump to content

Արմեն Եղիազարյան (քաղաքական և հասարակական գործիչ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Եղիազարյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Արմեն Եղիազարյան
Դրոշ
Դրոշ
ՀՀ ԱԺ 7-րդ գումարման պատգամավոր
 2019 հունվարի 14-ից
 
Կուսակցություն՝ Լուսավոր Հայաստան
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ
Ծննդյան օր հունիսի 1, 1980(1980-06-01) (44 տարեկան)
Ծննդավայր Կիրովական, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն  Հայաստան

Արմեն Էդիկի Եղիազարյան՝ (հունիսի 1, 1980(1980-06-01), Կիրովական, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ քաղաքական գործիչ, ՀՀ ԱԺ 7-րդ գումարման պատգամավոր[1]։ «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Արմեն Եղիազարյանը ծնվել է 1980 թվականի հունիսի 1-ին, Վանաձորում[2]։

2002 թվականին ավարտել է Մոսկվայի պետական մանկավարժական համալսարանի տնտեսագիտության, սոցիոլոգիայի եւ իրավունքի ֆակուլտետի կառավարում բաժինը։ 2005 թվականին ավարտել է «Մխիթար Գոշ» հայ-ռուսական միջազգային համալսարանի տնտեսագիտության ֆակուլտետի կառավարում բաժնի մագիստրատուրան՝ ստանալով կառավարման մագիստրոսի կոչում։ 

2000-2006 թվականներին եղել է «Պիրամիդա Կվինտ» ՍՊԸ տնօրեն։

2002 – 2003 «Վանաձորում Սահմանադրական բարեփոխումների լուսաբանում ուսանողների շրջանում» ծրագրի համակարգող։

2003 – 2004  «Վանաձորում ՀԿ-ների և համայնքի միջև կապի հզորացում» ծրագրի աշխատանքների կազմակերպիչ, կամավոր։

2003 (օգոս.-նոյ.) «Բնակչության իրազեկություն բարձրացում Վանաձոր, Ստեփանավան և Տաշիր քաղաքներում» ծրագրի համակարգող։

2004 (հունվ.-ապր.) «Հասարակության ներգրավածությունը դեբեդ գետավազանի էկոլոգիայի պաշտպանության հասարակական խորհրդի աշխատանքներում» ծրագրի ղեկավար։

2004 (հունվ.-օգոս.) «Վանաձորի Տարոն-4 թաղամասի խաղահրապարակաների կառուցում» ծրագրի համակարգող։

2006-2007 «Լիար սոցիալական բարեփոխումների կենտրոն» սոցիալական հասարակական կազմակերպություն «Վանաձորում կայացած սոցիալական համագործակցություն» ծրագրի համակարգող

2007-2010 թվականներին՝ «Կոնվերս բանկ» ՓԲԸ «Վանաձոր» մասնաճյուղի վարկային մասնագետ, 2010-2015 թվականներին եղել է ֆինանսական խորհրդատու։

2008 (սեպ.-դեկտ.) «Տեղական ինքնակառավարման գործունեությանը հասարակության ներգրավվածության խթանում» ծրագրի ղեկավար։

2009-2019 թվականներին եղել է «Կովկասյան քաղաքների ցանց» Վանաձոր-Ռեգեն համագործակցության (GIZ) շրջանակներում «Վանաձորի տնտեսական զարգացման կենտրոն» ծրագրի ղեկավար։

2015-2017 թվականներին եղել է «Ժողովուրդների զարգացման միջազգային կոմիտե» (CISP) ոչ առեւտրային կազմակերպության հայաստանյան մասնաճյուղի ծրագրերի համակարգող, «Բիզնես պլանի պատրաստում» թեմայով դասընթացավար (թրեյներ)։ 

2001-2019 թվականներին եղել է «Լոռու մարզի երիտասարդ տնտեսագետների ասոցիացիա» ՀԿ հիմնադիր անդամ, 2009-2019թթ ՀԿ նախագահ։

2016-2019 թվականներին հանդիսացել է Վանաձոր քաղաքի ավագանու մշակույթի, կրթության, սպորտի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ, «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ։ "

2018 թվականին ընտրվել է ՀՀ ԱԺ պատգամավոր Լուսավոր Հայաստան կուսակցության համապետական ցուցակով։

Ընտանեկան կարգավիճակ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամուսնացած է ունի երեք զավակ։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «ԿԸՀ-ն հաստատեց ԱԺ պատգամավորների անվանացանկը․ ովքեր են լինելու «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավորները».
  2. ԱԺ պատգամավար Արմեն Եղիազարյան