Բաբելերեն
Բաբելերեն, բաբելոներեն, աքքադերենի երկու բարբառներից մեկը, որ առանձնացել է հին աքքադերենի շրջանի (մ․թ․ա․ XXIV–XXI դդ․) վերջին։
Տարածված է եղել Աքքադի հվ․ մասում։ Սովորաբար տարբերում են բաբելերենի զարգացման 4 շրջան՝ հին (մ․ թ․ ա․ XX-XVII դդ․), միջին (մ․ թ․ ա․ XVI– XII դդ․), նոր (մ․ թ․ ա․ I հազարամյակի սկզբներից մինչև 605) և ուշ (մ․թ․ա․ VI դարից մինչև աքքադերենի լիակատար մահացումը)։ Երբեմն առանձին շրջան է համարվում նաև մ․ թ․ ա․ II հազարամյակի վերջի և I հազարամյակի առաջին կեսի գրավոր հուշարձանների, դպրոցական վարժությունների լեզուն։ Միջին շրջանում հոլովական վերջավորությունների անկմամբ նշանակալից տեղաշարժ է կատարվել բաբելերենի պատմության մեջ։ Բաբելերեն նոր շրջանում արտամղել է ասուրերենը և Ասորեստանի թագավորների արձանագրություններում գործածվել որպես գրական լեզու։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 2, էջ 191)։ |