Բանջարաբույսեր
Բանջարաբույսեր, մշակվող և վայրի վիճակում տարածված ուտելի բույսեր։ Միամյա, երկամյա և բազմամյա խոտաբույսեր են, որոնց հյութալի մասերը (տերև, ցողուն, ընձյուղ, արմատ, սոխուկ, պալար և այլն) օգտագործվում են որպես սնունդ։
Հայաստանում մշակվող բանջարաբույսեր
[խմբագրել | խմբագրել կոդը]ՀՀ-ում մշակվող բանջարաբույսերին պատկանում են կաղամբազգիների (կաղամբ, բողկ, շաղգամ, կոտեմ և այլն), մորմազգիների (լոլիկ, սմբուկ, տաքդեղ, կարտոֆիլ և այլն), նեխուրազգիների (գազար, ստեպղին, գինձ, մաղադանոս, նեխուր և այլն), դդմազգիների (սեխ, ձմերուկ, վարունգ, դդում և այլն), շուշանազգիների (սոխ, սխտոր և այլն), թելուկազգիների (ճակնդեղ, սպանախ և այլն), բակլազգիների (լոբի, ոլոռ, սիսեռ, ոսպ և այլն), աստղածաղկազգիների (թարխուն, հազար և այլն), խուլեղինջազգիների (ռեհան, կորթին, անանուխ և այլն) և այլ ընտանիքների։ Տարբեր ընտանիքների պատկանող վայրի ուտելի բանջարաբույսերից են աստղաշուշանը, ավելուկը, բոխնին կամ պեքին, դանդուռը, ուրցը, եղինջը, կռատուկը, հովվամաղախը, շրեշը, շուշանբանջարը, սիբեխը, սինդրիկը, սինձը, տափոլոռը և այլն։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ |